Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջապես գթացին

Հոկտեմբեր 21,2011 00:00

Թռչկանի ջրվեժի մոտ կառուցվող ՀԷԿ-ը լուրջ վտանգ է ջրվեժի համար: Երեկ կառավարության շենքի բակում եւս մեկ անգամ այս մասին ահազանգում էին բնապահպանները: Բնապահպանների մտահոգությունը, ինչպես միշտ, չի կիսում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նախարարության աշխատակիցներն այցելել են ջրվեժ, հենց տեղում ուսումնասիրություններ արել ու պարզել՝ մտահոգվելու համար չկան լուրջ հիմքեր: «Ընթացող շինարարությունը ոչ մի ձեւով չի խանգարում եւ չի խանգարելու ջրվեժի բնականոն գործունեությանը»,- հավատացնում է նախարարը: Նրա խոսքերով, իրենց չափումներով, ջրվեժից 400-500 լիտր/վայրկյան ջուր է հոսում, իսկ բնապահպանների մտահոգությունները ցրելու համար նախարարը խոստացավ, որ ամռան երեք ամիսներին ՀԷԿ-ն ընդհանրապես չի աշխատելու: Բացի բնապահպաններից, կառավարության շենքի բակում բողոքի ցույցի էին դուրս եկել նաեւ Դալմայի այգեգործներն ու բանակում սպանված զինվորների հարազատները: Վարչապետը Տավուշի եւ Լոռու մարզպետարաններին էլ առանձին հանձնարարեց, որպեսզի նրանք եւս ֆինանսական աջակցություն ցուցաբերեն զոհվածների ընտանիքներին: Հայաստանն այսուհետեւ 8 պետությունների հետ առանց մաքսատուրքերի է աշխատելու նիստին, հիշեցրեց վարչապետը: «Մեր ընկերություններն անարգել մուտք են գործելու անդամ պետությունների մաքսային տարածքներ, սա արտահանումը խթանելու եւս մեկ քայլ է»,- մանրամասնեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Հունվարի 1-ից կգործարկվեն «ԱրմենՏելի» ֆիքսված կապի այլընտրանքային սակագնային փաթեթները: Բաժանորդները միջքաղաքային զանգերի համար 20 դրամի փոխարեն կվճարեն 7 դրամ, իսկ բջջային զանգերի 70 դրամի փոխարեն՝ 29 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել