Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ՄԻԱՅՆ ՀԱՂԹԱՆԱԿ Է ՀԱՐԿԱՎՈՐ

Հոկտեմբեր 21,2011 00:00

Սերբիայում ընթացող ֆուտբոլի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության խմբային մրցաշարում Հայաստանի հավաքականը երեք միավորով մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է: Նույնքան միավոր ունի նաեւ Ուելսը, որը խփած գնդակների քանակով է զիջում մեր տղաներին: Իսկ խմբի չորրորդ մասնակիցը՝ Լիտվան, միայն պարտություններ է կրել: Այսօր եզրափակիչ տուրում մեր տղաները հանդիպում են երկու պարտություն կրած եւ մրցաշարային աղյուսակը զրո միավորով եզրափակող լիտվացիների հետ, իսկ Սերբիան ընդունում է  Ուելսին: Հաջորդ փուլ անցնելու համար մեր թիմին միայն հաղթանակ է հարկավոր: Կանոնակարգի համաձայն, հաջորդ փուլում պայքարը շարունակելու իրավունք ստանում են խմբում առաջին երկու տեղերը գրավող հավաքականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել