Լրահոս
Օրվա լրահոսը

Բերեզովսկու կարմիր քարտը մնաց ուժի մեջ

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Fasebook»-ի իր էջում երեկ տեղեկացրել է, որ ՈՒԵՖԱ-ն մերժել է Իռլանդիա-Հայաստան խաղում Ռոման Բերեզովսկու ստացած կարմիր քարտը չեղյալ հայտարարելու՝ ՀՖՖ-ի դիմումը: Դա նշանակում է, որ մեր ընտրանու դարպասապահը հաջորդ պաշտոնական հանդիպումը բաց է թողնելու:
Ֆուտբոլի եվրոպական եւ համաշխարհային ղեկավար կառույցները, որպես կանոն, խուսափում են արդեն ավարտված խաղի հետ կապված մրցավարական որեւէ որոշում փոխել: Սակայն օրինակներ կան, երբ սխալը եթե բացահայտ ու աղաղակող է լինում, այնուամենայնիվ, գոնե մասնակի սրբագրումներ կատարում են: Բերեզովսկու հետ կապված դեպքը հենց այդ ոլորտից էր: Եվրոպական մամուլը մրցավարի որոշումը կապեց աշխարհի նախորդ առաջնության ընտրական մրցաշարում Ֆրանսիայից մրացավարական նույնանման կոպիտ սխալի պատճառով տուժած Իռլանդիային փոխհատուցելու մտադրության հետ: Ու եթե այդ ենթադրությունը սխալ լիներ, ՈՒԵՖԱ-ն, հաստատ, այս անգամ արդարությունը գոնե մասամբ վերականգնելու քայլ կկատարեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել