Լրահոս
Օրվա լրահոսը

Նորամուտը նշանավորվեց մեդալով

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Ռոտերդամում շարունակվող կանանց սիրողական բռնցքամարտի Եվրոպայի 8-րդ առաջնությունում պայքարի մեջ մնացած մարզուհիները երեկ հանգստանում էին: Նրանց մեջ է նաեւ մեր հանրապետության ներկայացուցիչ՝ 64 կգ քաշային Արմինե Սինաբյանը: Նա, քառորդ եզրափակչում միավորներով պարտության մատնելով բուլղարուհի Մարգարիտա Շանեւային, իր համար առնվազն բրոնզե մեդալ ապահովեց: Այսօր եզրափակչի ուղեգրի համար Արմինեն ուժերը չափելու է Չեխիայի ներկայացուցիչ Մարտինա Շմորանզովայի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի մյուս երեք ներկայացուցիչներն առաջին իսկ գոտեմարտում պարտություն էին կրել:
Հայաստանի կանանց ազգային հավաքականն առաջին անգամ է հանդես գալիս պաշտոնական մրցումներում եւ նորամուտը, փաստորեն, հաջող ստացվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել