Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում մեկնարկում է ֆուտբոլի Եվրոպայի U19-ը

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"Այսօր Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական եւ «Միկա» ՄԱ մարզադաշտերում մեկնարկում է ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի, Սլովակիայի, Հունաստանի եւ Անդորրայի այդ տարիքային խմբի հավաքականները: Մրցաշարին նախապատրաստվող մեր ընտրանին ուսումնամարզական հավաքն անցկացնում է ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքականի գլխավոր մարզիչ Վարազդատ Ավետիսյանը հրավիրել է 23 ֆուտբոլիստի: Մեր թիմը մեկնարկային հանդիպումն անցկացնելու է Հանրապետականում՝ ժամը 16-ին՝ մրցելով Սլովակիայի հետ: Նույն օրը հանդիպում են նաեւ Հունաստանն ու Անդորրան: Մրցումային մյուս օրերն են.
Հոկտեմբերի 23
 Հայաստան-Հունաստան
 Սլովակիա-Անդորրա
Հոկտեմբերի 26
 Անդորրա-Հայաստան
 Հունաստան-Սլովակիա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել