Լրահոս
Օրվա լրահոսը

Էլինա Դանիելյանը ու եւս 15 ուժեղագույն շախմատիստներ

Հոկտեմբեր 21,2011 00:00

\"\"«Armchess.am»-ը տեղեկացնում է, որ Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը դեկտեմբերի 8-16-ը Պեկինում մասնակցելու է Համաշխարհային ինտելեկտուալ խաղերի ծրագրով անցկացվելիք շախմատային մրցաշարին, որն անչափ ուժեղ կազմ է ունենալու (մասնակիցների անհատական վարկանիշը 2450-ից ցածր չպետք է լինի):
Չինաստանի մայրաքաղաքում հանդես գալու հայտ, բացի Էլինա Դանիելյանից, ներկայացրել են նաեւ չինացիներ Հու Յիֆանը եւ Ջու Վենջուն, Կատերինա Լահնոն (Ուկրաինա), Աննա Մուզիչուկը (Սլովենիա), Անտոանետա Ստեֆանովան (Բուլղարիա),  Նանա Ձագնիձեն (Վրաստան),  Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Աննա Զատոնսկիխը (ԱՄՆ), Հարիկա Դրոնավալին (Հնդկաստան), Մոնիկա Սոչկոն (Լեհաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Ելենա Դեմբոն (Հունաստան),  Ալմիրա Սկրիպչենկոն (Ֆրանսիա), Ալեքսանդրա Կոստենյուկը (Ռուսաստան) եւ Էլիզաբեթ Պաետցը (Գերմանիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել