Օրվա լրահոսը
ՊԱՏՃԱՌԸ ՏՈ՞ՒՆՆ Է
Սեպտեմբերի 27-ին տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 25-ի կեսգիշերին Դիլիջանում իր տանը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 48-ամյա Գայանե Մնացականյանը: Նրա զավակները՝ 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանը եւ 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը նույնպես փորձել են ինքնասպանություն գործել, սակայն չեն հաջողել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի
ՎԹԱՐՆԵՐ ՏԱՎՈՒՇՈՒՄ
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Գոլովինո» թաղամասում, Երեւան-Իջեւան ճանապարհի 93-րդ կիլոմետրին «Ռենջ Ռովեր» մակնիշի մեքենան բախվել է «Գազ-3110»-ին: Վթարի հետեւանքով նախորդ օրը Ռուսաստանից Հայաստան ներկրված «Ռենջ Ռովերը» հայտնվել է Աղստեւ գետում: Պատահարի հետեւանքով երկու մեքենաներն էլ վնասվել են, բայց առավել չափով՝ «Ռենջ Ռովերը»: Վերջինիս վարորդ Հովսեփ Հովհաննիսյանը եւ ուղեւոր Հովհաննես Աբրահամյանը վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան»
ՈՐՈՇԵՆՔ ՄԻԱՍԻՆ
ՀԱԿ-ում կայացած երեկվա քաղխորհրդի նիստում քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակն ու սեպտեմբերի 30-ի հանրահավաքի նախապատրաստական աշխատանքները: ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը lragir.am-ին ասել է, որ տրվել է գնահատական, որ ըստ էության երկխոսությունը կարելի է համարել տապալված, ու ստիպված նորից ժողովուրդը պետք է անցնի լուրջ զանգվածային միջոցառումների կազմակերպմանը. «Քննարկվեցին կոնկրետ գործողությունների տարբերակներ, բայց որոշվել է, որ խնդրի
ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ
Երեկ «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունում հյուրընկալվել են Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տնօրինության Արեւելյան վերլուծական խմբի անդամ Ալան Պարֆիտը եւ Երեւանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Գարեթ Վին Օուենը: Հանդիպման ժամանակ քննարկվել է ներքաղաքական իրավիճակը, «Ժառանգության» անելիքները հերթական ընտրական շրջափուլում:
ՈՉ՝ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ, ԱՅՈ՝ ԱՐՏԱՀԵՐԹԻՆ
ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանը երեկ մամուլի ասուլիսում հայտարարեց, թե իշխանությանը ձեռնտու չէ, որ Ռոբերտ Քոչարյանը վերադառնա: Ըստ պարոն Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավ հրապարակային քաղաքական դաշտ եւ դրանով կանխեց, որ Ռոբերտ Քոչարյանը չդառնա վարչապետ: Պատասխանելով լրագրողի հարցին՝ նշանակո՞ւմ է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը օգնել է այսօրվա իշխանություններին այդ հարցում՝ Պետրոս Մակեյանն ասաց, թե՝
ՄԻ՞ԹԵ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՆՔՆԱՍՊԱՆ ԵՆ ԼԻՆՈՒՄ ՄԻԱՅՆ ՀԱՎԱՏԱՑՅԱԼՆԵՐԸ
Ահա եւ հերթական ինքնասպանությանն էլ անմիջապես հետեւեցին հրապարակումներ, թե կախվածի տանը հայտնաբերվել են Քրիստոսի՝ գետնին ընկած ու ջարդված նկարներ, թե ինքնասպան եղած կինը, Դիլիջանում շրջանառվող լուրերի համաձայն՝ կրոնական մի կազմակերպության համակիր էր: ԶԼՄ-ներից մեկն էլ կատարվածը վերնագրել էր. «Աղանդավորների ընտանիքի ինքնասպանություն»: Նույն պատմությունը եղավ նաեւ Արարատում իր 2 երեխաներին սպանած կնոջ դեպքում. ԶԼՄ-ներն էլի հեղեղվեցին
Բազազների եւ Գիքորների ժամանակը
Սփյուռքահայը հիասթափված է հերթական «գալոչկայից» «Թող տպավորություն չստեղծվի, որ մենք գալիս ենք Հայաստան՝ Հայաստանի թերությունները մատնանշելու: Դուք մեզանից լավ գիտեք եւ թերությունները, եւ ձախողումները: Մենք ձեզ նոր բան ասելու եւ սովորեցնելու չունենք: Սփյուռքը ցանկանում է, որ Հայաստանում լավ լինի, բայց միայն ցանկությունը բավարար չէ»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած՝ սփյուռքի կազմակերպությունների եւ
ԱՄՆ ՓՈԽԴԵՍՊԱՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի նոր կաբինետը. փոքր-ինչ թարմացած, բայց շատ նման հնին» Դեռ այն բանից հետո, երբ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը եւ ձեւավորեց իր նոր կառավարությունը, Հայաստանում Միացյալ Նահանգների փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը ապրիլի 23-ին ԱՄՆ պետքարտուղարությանը հասցեագրած իր գաղտնի զեկույցում արձանագրեց՝ «Հայաստանի նոր կաբինետը. փոքր-ինչ թարմացած, բայց շատ նման հնին»: Նրա այս
«ՄԵՐ ՍԻՐԱԾ ԵՎ ՉՍԻՐԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՆ»
Ամերիկյան սփյուռքի հետ հանդիպումների ժամանակ հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Առավոտի» հարցերին պատասխանել են «չսիրողները» եւ «սիրողները»: ԱՄՆ եւ Ֆրանսիա կատարած այցելությունների եւ ՀՀ անկախության տոնակատարությունների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի հանդիպումներ է ունեցել Սփյուռքի մեր հայրենակիցների հետ: Իր ելույթներում Սերժ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Ճգնաժամերը ժամանակավոր են, մեր սիրած կամ չսիրած
«ՈՎ ՉԳԻՏԻ՝ ԹՈՂ ԻՄԱՆԱ»
«Եթե ընդդիմադիր որոշ գործիչներ չգիտեն, թող իմանան, որ հաջորդ՝ 2013-ի նախագահական ընտրություններում դարձյալ Սերժ Սարգսյանն է ընտրվելու մեր երկրի նախագահ, հիմա ինչո՞ւ են խոսում արտահերթ ընտրություններից, որ կրճատե՞ն ժամկետը, թող սպասեն մինչեւ պաշտոնավարման ավարտը, եւ իրենց ասած ժողովրդավարական բարեփոխումները տեղի կունենան ավելի լավ եւ որակով»,- «Առավոտի» հետ զրույցում հակադարձելով ընդդիմադիր գործիչների այն պնդումներին, թե հարկավոր
Բաց նամակ մարզաշխարհի ներկայացուցիչների անունից
NEW Մարզաշխարհը մշտապես եղել է քաղաքականությունից հեռու, բայց որպես մեր երկրի քաղաքացիներ, մենք չենք կարող դիտորդ լինել, երբ օտար երկրներից ժամանած օտարալեզու «վերլուծաբանները» մեծամիտ վերլուծություններ են անում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եվ նրա նախագահի մասին: Հայրենասիրության եվ ազնվության մասին մեր եվ պատվեր կատարող «քաղաքագետների» պատկերացումները տարբեր են: Մենք ամեն օր պատրաստվում ենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին,
ԴԱՏԱՐԱՆ ՉԲԵՐՎԵՑԻՆ
NEW Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ժ.12-ին պիտի սկսվեր ԱԱԾ աշխատակից Վլադիմիր Կոթոլյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը: Նա, ինչպես եւ այլ գործերով մեղադրյալները դատարան չէին բերվել: Մեր տեղեկություններով, հատկապես այս դատարանի համար հրահանգ էր տրվել, որ կալանավորներին մեկուսարաններից չբերեն՝ կապված ՀԱԿ-ի հանրահավաքի հետ: Այլ դատարաններում նման խնդիր չէր ծագել:
Կրակը մոտենում է Վրաստանի սահմանագծին
NEW Սեպտեմբերի 29-ի երեկոյան Ոսկեպարի գյուղի դաշտերում հրդեհներ էին: Գյուղացիներն այրել էին դաշտերը, որպեսզի մաքրեն տարածքը, վարեն: Սեպտեմբերի 30-ին այրվում էին Զորական գյուղի` չոր խոտով ծածկված տարածքները: Զորականում հրդեհը մարող չկար, եւ կրակը մոտենում էր լեռներով ձգվող հայ-վրացական սահմանին: Սակայն կրակը չի կարող անցնել Վրաստանի տարածք, քանի որ հայ-վրացական սահմանագծի այս հատվածում խրամատներ են փորված:
Ճանապարհային պատահար եւ փլուզում Այրումում
NEW Սեպտեմբերի 28-ին առավոտյան ժամը 7-ի սահմաններում, Վրաստանի հանրապետությունում հաշվառված Volvo մակնիշի XWX106 համարանիշի բեռնատարը Հայաստանի Լոռու մարզի Վանաձոր-Այրում ճանապարհի 82-րդ կիլոմետրում, ճանապարհի եւ երկաթգծի հատման վայրն անցնելուց հետո դարձել է անկառավարելի եւ ընկնել ձորը: Տուժածներ չկան: Ճանապարհային ոստիկանության հետաքննիչ Մխիթար Գիշյանն ասաց, որ դեպքի կապակցությամբ կատարվում է հետաքննություն: Տրակտոր եւ դրա պահեստամասեր տեղափոխող բեռնատարը
ԱՐԾՐՈՒՆԻՆ, ԴԱՏԱԽԱԶԸ ԵՎ «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԽԱԼԸ»
NEW Երեվանի Էրեբունի եվ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի այս տարվա օգոստոսի 12-ի որոշման դեմ վերաքննիչ բողոք է բերել ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, ցմահ ազատազրկման դատապարտված Արսեն Արծրունին: Դատարանը քննելով դատապարտյալ Արսեն Արծրունու ներկայացուցիչ Նարինե Ռշտունու միջնորդությունը՝ բողոքարկման համար սահմանված ժամկետը վերականգնելու մասին նշված որոշմամբ միջնորդությունը մերժել է: Ըստ փաստաբան Նարինե Ռշտունու, դատարանի որոշումն
ՓԱՍՏԱԲԱՆԻ «ՀԱՆԴԻՊՈՒՄԸ»
NEW ՀՀ փաստաբանների միության անդամ Կարեն Մեժլումյանն օրեր առաջ այցելել էր Գորիս: Սիսիանի «պոստ» չհասած` նրան կանգնեցնում է դարանակալած ճանապարհային ոստիկանը: Փաստաբանին ճանապարհային ոստիկանն ասում է, որ խախտում է արել, այն է՝ շրջադարձի ժամանակ ավտոմեքենայի դողը «տրորել» է հոծ գիծը: Անգամ ցույց է տալիս տեսագրությունը եւ արձանագրություն կազմում: Իսկ թե ինչ է անում ոստիկանը, երբ
75-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԴԵՄ՝ ՍԱՆԿՑԻԱ
NEW ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը կարգապահական վարույթ է հարուցել 75-ամյա թոշակառու Գոհար Գասպարյանի նկատմամբ: Վարչական դատարանում, երբ քննության էր դրվել Գոհար Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի՝ «Նախապայմանագրային համաձայնություն կազմելու պարտավորությունը չկատարելու գործողությունը/ անգործությունը/ անօրինական ճանաչելու», նաեւ թոշակառու կնոջը փոխհատուցում տալու հարցը, դռնբաց դատական նիստին մասնակցելու համար Գոհար Գասպարյանը փաստաբանի հետ ներկայացել
Ստրադիվարիուսի ջութակ եւ նոր անուններ
Վերադարձի փառատոնը՝ 5-րդ անգամ Յուրաքանչյուր երաժշտի հանդեպ ավելի է մեծանում նրան լսելու ցանկությունը, երբ նախապես տեղեկանում ենք, թե նա հանդես է գալու աշխարհահռչակ, հիմնականում՝ իտալացի վարպետի կողմից պատրաստված գործիքով: Ազգային օպերային թատրոնում հոկտեմբերի 4-ին Վերադարձի դասական երաժշտության 5-րդ փառատոնի բացմանը թատրոնի նվագախմբի (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան) հետ հանդես կգա ջութակահար Հրաչյա Ավանեսյանը (Բելգիա), որն արդեն քանի
Կտրել է մազերը ու ներողություն խնդրել
Oրերս Երեւանի Դանիել Վարուժանի անվան թիվ 89 դպրոցի քիմիայի ուսուցչուհի, 4-րդ դասարանի դասղեկ Գայանե Թանգյանը դասարանում, բոլորի աչքի առաջ կտրել էր իր դասարանի 6 տղաների մազերը: «Առավոտը» եղավ դեպքի վայրում: Դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը մանրամասնեց, որ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, ինչի պատճառով 4-րդ դասարանի դասղեկ Գ. Թանգյանը նախ հեռացվել է դասղեկությունից, ապա անհարիր
ԿԳԲ-ԱԿԱՆ ԲՈՒԼՂԱՐԱՀԱՅԵՐ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կամ՝ ինչ են մտածում սփյուռքահայ մեր հայրենակիցները Սարգիս Նիկողոսյանը չի սիրում ապազգային հայերին: Սարգիս Նիկողոսյանը բուլղարահայ երգահան է, այժմ նաեւ բառեր է գրում իր իսկ երգերի համար: Ասում է՝ «պաշտոնապես» երաժշտական բուհում չի ուսանել, բայց «պատանեկան տարիներես ջութակ կնվագիմ, ջութակ սորված եմ Բուլգարիո ամենամեծ ջութակահարին եւ մանկավարժին քովը՝ անունն էր Հակոբ Աղասյան: Բուլգարիո ամենամեծ ջութակահարները
«ԱՌԱՎՈՏԻ» ՀՈԴՎԱԾԻ ԱՌԹԻՎ
Հուլիսի 28-ին «Առավոտի» «Վերջնահաշվարկը տալու համար գումար են ուզում» հոդվածի փաստով ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Երեկ տեղեկացանք, որ սեպտեմբերի 19-ին քննչական բաժնի պետ Կ. Սավթալյանը որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով գործի վարույթը կարճել: Հրապարակմամբ բարձրացրել էինք Վանաձորում տեղակայված նախկին քիմիական գումարտակի աշխատակիցների աշխատավարձերի եւ վերջնահաշվարկների տրամադրման հարցը: Մինչ
ՓՈԽԳՆԴԱՊԵՏԸ՝ ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ
Ավելի քան մեկ ամիս է, ինչ Վրաստանում կալանքի տակ են ոստիկանության փոխգնդապետ Արայիկ Պարանյանը, Դեղձավան եւ Բագրատաշեն գյուղերի մեկական բնակիչներ: Պարանյանը նախկինում եղել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի պետի տեղակալը, հետո գտնվել է ոստիկանության կադրերի տրամադրության տակ: Եռյակն անօրինական կերպով Վրաստան է տեղափոխել մեծ քանակությամբ ոսկեղեն: Մառնեուլի քաղաքում ոսկեղենն իրացնելը կանխվել է վրաց ոստիկանների կողմից: Այժմ
Եկամուտների հավաքագրումը անբավարար վիճակում է
Սյունիքի մարզի համայնքները սեփական եկամուտները՝ 8 ամսվա համար նախատեսված 670,231 միլիոն դրամի փոխարեն, հավաքել են միայն 84.2 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ 8,1 տոկոս աճ է արձանագրվել: Աճել է նաեւ համայնքի սեփականություն հողերի վարձակալության վճարների գծով եկամուտների հավաքագրումը: Սակայն Սյունիքի որոշ համայնքներում վարձավճարների հավաքագրումն անբավարար է: Բնունիս, Թասիկ, Ծղուկ, Նժդեհ, Տոլորս, Վարդավանք եւ Սվարանց
Մի վթարի պատմություն
Ապահովագրական ընկերությունը որոշել է ձգձգել դատաքննությունը, գործարարը որոշել է հեռանալ Հայաստանից: Տարիներ շարունակ Հայաստանից դուրս ապրած Արման Մինասյանը մի օր որոշել է գործարարությամբ զբաղվել Հայաստանում, եկել է ու հիմնավորվել: Հետո մեքենայի կարիք է ունեցել եւ իր ընկերոջ մոր՝ Սուսաննա Բաղյանի անունով 2008 թվականի գարնանը «Մերսեդես» մարդատար մեքենա են գնել՝ վարկով: Վարկը տրամադրել է «Արդշինինվեստբանկը», գնված
«ՍԱՂԸԴ ՍՊԱՍԵՔ»
«Առավոտի» ձայնագրիչը շպրտելով՝ սպառնում է ամբաստանյալը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում (Արտաշատի նստավայր), դատավոր Խաչիկ Հովհաննիսյանի նախագահությամբ, երեկ ավարտվեց Արման Հակոբյանի եւ Կարեն Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում էին անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին Արա Վարդանյանին ծեծի ենթարկելու, նրան ծանր գանգուղեղային վնասվածք հասցնելու եւ մահվան հասցնելու համար: 25-ամյա Արա Վարդանյանը
ՎԱՐԻՉԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ, ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿՆ ԷԼ ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
Երեկ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ աշխատանքից ազատվել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը: Slaq.am-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրել է, որ 4 օր առաջ հենց ինքն է նրան ազատել՝ բժշկական էթիկայի կանոնների խախտման պատճառով: «Ես բժիշկ չեմ, որ ասեմ, թե բժշկական տեսակետից ինչ սխալներ է եղել, սակայն զուտ էթիկայի
Լավ է աշխատե՞լ, թե՞ խնդիրներն են ավելացել
Այս տարվա 9 ամիսների ընթացքում Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական բյուջեին շատ ավելի օգուտ է տվել՝ տնտեսվարող սուբյեկտներին տուգանելով, քան նախորդ 2 տարիներին: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության, 2011-ի 9 ամսում 87 որոշում է կայացվել՝ տնտեսվարողներին պատասխանատվության ենթարկելու համար, ընդ որում՝ նույն ժամանակահատվածում մոտ 227 միլիոն դրամով տուգանել սուբյեկտներին: ՏՄՊՊՀ-ի 2010 եւ 2011 թվականներին կայացված
ՆՄԱՆ ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ ՉԻ ԵՂԵ՞Լ
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից երեկ տեղեկացրին, որ սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցավոր խմբի անդամներից մեկը՝ Հայկ Հակոբյանը, որ նախկինում դատապարտված է եղել եւ 2006 թ. հիվանդության պատճառով վաղաժամկետ ազատվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից, ճիշտ չէ: «Հայտնում ենք, որ 2006 թվականին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից նման անուն-ազգանվամբ դատապարտյալ ազատ չի արձակվել», ասվում
Մենք արժանի ենք մեծ ավտոբուսների
Համոզված է սպառողների պաշտպանը Արդեն բավականին ժամանակ է, որ Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի տրանսպորտի խիտ շրջանառությունը թեթեւացնելու համար երթուղագծերի սեփականատերերին հորդորում է միկրոավտոբուսները փոխարինել ավելի մեծ տարողունակությամբ ավտոբուսներով: Այդ նպատակով պետական միջոցներով արդեն ներկրվել է 230 միջին չափի ավտոբուս: Սակայն «Սպառողների ասոցիացիա» հ/կ-ի նախագահ Արմեն Պողոսյանի կարծիքով, միջին տեղատարողությամբ ավտոբուսները մեզ վայել չեն. «Նախ մենք միջին
ՍՈՒՐՃ ԳՆԵԼԻՍ ՍՏՈՒԳԵՔ՝ ԱՅՆ ԻՍԿԱԿԱ՞Ն Է, ԹԵ՞ ՈՉ
Պարզվում է՝ հատիկավոր ու առանց փաթեթավորման սուրճ գնողներն էլ կարող են գնել սիսեռ կամ այլ օտար նյութեր՝ սուրճի տեսքով: Այս տարվա հունվարին համաշխարհային շուկայում սուրճի գները բարձրացան: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ մեր երկրում նույնպես որոշ ժամանակ անց սուրճը պետք է թանկանար: Սակայն աղացած փաթեթավորված սուրճի շուկայում գները վերանայեցին ոչ բոլոր ընկերությունները: Սրանից բոլորովին էլ


















































