Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

75-ԱՄՅԱ ԿՆՈՋ ԴԵՄ՝ ՍԱՆԿՑԻԱ

Սեպտեմբեր 28,2011 00:00

NEW

\"\"ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը կարգապահական վարույթ է հարուցել 75-ամյա թոշակառու Գոհար Գասպարյանի նկատմամբ:

Վարչական դատարանում, երբ քննության էր դրվել Գոհար Գասպարյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության, Երեւանի քաղաքապետարանի՝ «Նախապայմանագրային համաձայնություն կազմելու պարտավորությունը չկատարելու գործողությունը/ անգործությունը/ անօրինական ճանաչելու», նաեւ թոշակառու կնոջը փոխհատուցում տալու հարցը, դռնբաց դատական նիստին մասնակցելու համար Գոհար Գասպարյանը փաստաբանի հետ ներկայացել է դատարան: «Իմ լիազոր ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի հետ նիստից կես ժամ առաջ՝ ժ.14.30-ից գտնվում էինք վարչական դատարանի 1-ին հարկում, թիվ 105 դահլիճի դռան մոտ, ուր տեղի էր ունենալու նշված նիստը»,- պատմում է Գոհար Գասպարյանը: Սակայն դահլիճի դուռը փակ էր: Դուռն անգամ թակում են:
Պատասխանողը՝ ոստիկանության ներկայացուցիչը, նույնպես բացակա էր, ինչը նշանակում էր, որ դատական նիստ չի եղել  կամ հետաձգվել է:
Դահլիճի դուռն ի վերջո բացվում է, եւ դատավորը հայտնում է, որ հրապարակվել է դատական ակտը:
Դատավորի արարքը համարելով «խաբեբայություն»՝ տարեց կինը ասում է.«Ես ծեր եմ, չունեմ սեփականություն, ունեմ անգործունակ, հաշմանդամ որդի, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ, չեմ աշխատում, փայտով եմ տեղաշարժվում, չունեմ այլ կերակրող, իմ գործով պահանջում եմ գույքս բնեղենով»:
Դատավորը դատական սանկցիա է կիրառում Գոհար Գասպարյանի նկատմամբ, համարելով, որ տատը անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ, եւ սահմանում է տուգանք 50 000 դրամի չափով:
Մեզ հետ զրույցի ժամանակ ծեր կինը հայտնեց, որ ստանում է ընդամենը 24 000 դրամ թոշակ:                                                                
                                                       

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել