Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ԱՌԱՎՈՏԻ» ՀՈԴՎԱԾԻ ԱՌԹԻՎ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Հուլիսի 28-ին «Առավոտի» «Վերջնահաշվարկը տալու համար գումար են ուզում» հոդվածի փաստով ՊՆ քննչական ծառայության յոթերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ:
Երեկ տեղեկացանք, որ սեպտեմբերի 19-ին քննչական բաժնի պետ Կ. Սավթալյանը որոշում է կայացրել հանցադեպի բացակայության հիմքով գործի վարույթը կարճել: Հրապարակմամբ բարձրացրել էինք Վանաձորում տեղակայված նախկին քիմիական գումարտակի աշխատակիցների աշխատավարձերի եւ վերջնահաշվարկների տրամադրման հարցը: Մինչ քրեական գործի շրջանակներում ցուցմունք կտար մեր գործընկերը՝ հրապարակման հեղինակ Անուշ Խեչոյանը, ՊՆ լրատվական ծառայությունից ստացանք հերքում պահանջող գրություն, իսկ հերքման պահանջն էլ հիմնավորվում էր նրանով, որ ծառայողական քննություն է անցկացվել, ավարտվել, եւ հրապարակման մեջ նշված փաստերն էլ չեն ապացուցվել: «Առավոտը», որը պատրաստակամ էր իր հիմնավորումները եւ ապացույցները ներկայացնել, դիմեց քրեական գործի վարույթն իրականացնող մարմնին, ասելով, որ քանի որ գործն ըստ էության փակվել է, հրաժարվում ենք հավելյալ տեղեկատվություն տրամադրել: Հիշեցնենք, որ այս տարի ՊՆ-ի հետ կապված մեր հրապարակումներով 2-րդ անգամ ենք առնչվում քննչական ծառայության հետ: Երկու դեպքում էլ գործի վարույթը կարճվում է: Առաջին անգամ հարուցվեց քրեական գործ՝ հոգեկան հիվանդ Դավիթ Թադեւոսյանին զորակոչելու եւ զորացրման հետ կապված:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել