Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐԻՉԻՆ ԱԶԱՏԵԼ ԵՆ, ԳԼԽԱՎՈՐ ԲԺԻՇԿՆ ԷԼ ԿԱԹՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ

Սեպտեմբեր 28,2011 00:00

Երեկ Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը հայտնել է, որ աշխատանքից ազատվել է Վայքի քաղաքային հիվանդանոցի ծննդաբերական բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանը: Slaq.am-ի հետ զրույցում մարզպետը տեղեկացրել է, որ 4 օր առաջ հենց ինքն է նրան ազատել՝ բժշկական էթիկայի կանոնների խախտման պատճառով: «Ես բժիշկ չեմ, որ ասեմ, թե բժշկական տեսակետից ինչ սխալներ է եղել, սակայն զուտ էթիկայի կանոնների խախտման, քաղաքացիների հետ ոչ պատշաճ վարվելու համար եմ նրան ազատել աշխատանքից»,- ասել է մարզպետը:
Պարոն Բագրատյանը նաեւ հայտնել է, որ գլխավոր բժշկին՝ Ռոբերտ Ասլանյանին նույնպես պետք է ազատեին, սակայն այն օրը, երբ պետք է նման որոշում կայացնեին, նա անսպասելիորեն կաթվածով տեղափոխվել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: «Գլխավոր բժշկի դեպքում մենք սպասում ենք նրա ապաքինմանը, ինչից հետո էլ նոր որոշում կկայացնենք, քանի որ օրենքն արգելում է առանց մարդու ֆիզիկական ներկայության՝ նրան հեռացնել աշխատանքից»,- ասել է պարոն Բագրատյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել