Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ մարզաշխարհի ներկայացուցիչների անունից

Սեպտեմբեր 29,2011 00:00

NEW 

Մարզաշխարհը մշտապես եղել է քաղաքականությունից հեռու, բայց որպես մեր երկրի քաղաքացիներ, մենք չենք կարող դիտորդ լինել, երբ օտար երկրներից ժամանած օտարալեզու «վերլուծաբանները» մեծամիտ վերլուծություններ են անում  Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի եվ նրա նախագահի մասին:
Հայրենասիրության եվ ազնվության մասին մեր եվ պատվեր կատարող  «քաղաքագետների» պատկերացումները տարբեր են:
Մենք ամեն օր պատրաստվում ենք Եվրոպայի, աշխարհի առաջնություններին, օլիմպիական խաղերին, որ  մեր երկիրը արժանապատիվ ներկայացված լինի ու մեր եռագույնը  բարձրացվի աշխարհի հզորագույն պետությունների կողքին:  Ամեն Աստծո օր, այս նպատակին հասնելու համար մեր կողքին է Օլիմպիական  կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:  Բարձրացված որեվէ հարց, որեվէ խնդիր չի մնում անպատասխան:  Հայաստանի համար նվաճված յուրաքանչյուր մեդալում իր մասնակցությունն ունի Ծառուկյանը: Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Հայաստանում օլիմպիական կոմիտե ղեկավարելը հասարակության «զարդերն ու դափնիները» նվաճելն է կամ պետությունից «մրցանակ» ստանալը,  ապա նա չարաչար սխալվում է: Գուցե Ձեր հարուստ երկրներում դա այդպես է, բայց Հայաստանում օլիմպիական կոմիտեի ղեկավար լինելը միայն ու միայն ծանր, պատվաբեր աշխատանք է, ու սեփական միջոցների շռայլ ներդրում` մեր բոլորի ընդհանուր հաղթանակի համար:
Մարզաշխարհի ներկայացուցիչներին բնորոշ է կամքն ու զսպվածությունը:  Բայց ցանկացած պատվիրատու եվ պատվեր իրականացնող պետք է հասկանան, որ ամեն ինչ ունի իր սահմանը: Եթե այսօր բանակից զատ,  Հայաստանը այլ հպարտանալու բան ունի, որտեղ մենք հավասար ենք աշխարհի ուժեղագույնների հետ`  դա սպորտն է: Իսկ  հաջողություններում Ծառուկյանի դերը անփոխարինելի է: Մենք խորհուրդ ենք տալիս այսուհետեւ  հեռու մնալ էժան պատվերներից, որտեղից էլ եկած լինեն դրանք եվ հիշել, որ Հայաստանի մարզաշխարհը, որը ողջ մեր ժողովրդի հպարտությունն է, միշտ բարձր է գնահատում օլիմպիական կոմիտեի նախագահի  կատարած աշխատանքը:

Օգսեն Միրզոյան    Օլիմպիական խաղերի չեմպիոն
Տիգրան Մարտիրոսյան        Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
Նազիկ Ավդալյան           Ծանրամարտի աշխարհի չեմպիոն
Ռոման Ամոյան     Օլիմպիական խաղերի մրցանակակիր
Արսեն Ջուլֆալակյան   Օլիմպիական խաղերի մրցանակակիր
Վաղինակ Գալստյան    Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն
Երջանիկ Ավետիսյան    Ստենդային հրաձգության
 աշխարհի չեմպիոն
Կարեն Մնացականյան  Ըմբշամարտի աշխարհի եվ Եվրոպայի առաջնության մեդալակիր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել