Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏՃԱՌԸ ՏՈ՞ՒՆՆ Է

Սեպտեմբեր 29,2011 00:00

Սեպտեմբերի 27-ին տեղեկացրել ենք, որ սեպտեմբերի 25-ի կեսգիշերին Դիլիջանում իր տանը պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 48-ամյա Գայանե Մնացականյանը: Նրա զավակները՝ 25-ամյա Էրիկ Մարտիրոսյանը եւ 23-ամյա Մարինե Մարտիրոսյանը նույնպես փորձել են ինքնասպանություն գործել, սակայն չեն հաջողել: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):
Դիլիջանի «Գոլովինո» թաղամասում, Կամոյի փողոցի այն տանը, ուր բնակվել են Գայանե Մնացականյանը եւ նրա զավակները, գտնվել են ջարդված սրբապատկերներ: Սակայն Էրիկն ու Մարինեն ժխտում են, որ իրենք Եհովայի վկաներ են: Էրիկը աշխատում էր Դիլիջանի հանքային ջրերի գործարանում, իսկ Մարինեն՝ «Պարադիզ» հանգստյան տանը:
Մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Էրիկը նախկինում էլ է ինքնասպանության անհաջող փորձ կատարել: Լավատեղյակ աղբյուրների վկայությամբ՝ ընտանիքում խնդիրները կապված են եղել նրանց հոր հետ: Վերջինս շուրջ մեկ տարի առաջ ամուսնալուծվել է, տեղափոխվել Վանաձոր: Նա երիկամների անբավարարության պատճառով դիալեզի մշտական կարիք ունի եւ ցանկացել է վաճառել Դիլիջանի իրենց տունը եւ վերցնել իր մասնաբաժին գումարը: Ընտանիքի մյուս անդամները չեն ցանկացել տունը վաճառել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել