Օրվա լրահոսը

«ՍԱՏԱՆԻ ԽԱՂ ԷՐ»

Արմեն Չոբանյանի կինն այսպես է բացատրում ամուսնու ինքնասպանության ու թողած երկտողի իմաստը   «Ոչ ոքի մի՛ մեղադրեք, ամեն ինչի մեղավորը կինս է՝ Սուսանը»: Վանաձորցի 64-ամյա Արմեն Չոբանյանը շաբաթներ առաջ հենց այս երկտողն էր թողել իրենց հողամասում գտնվող տնակում, որտեղ ինքնասպանություն էր գործել: Ամուսնուն կախված վիճակում հայտնաբերել էր կինը՝ Սուսան Ծառիկյանը: Նրան ոչ միայն ամուսնու երկտողն

Ապահովել փոքր ու խոշոր բիզնեսի «խաղաղ գոյակցությունը»

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը Էրեբունի համայնքում «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը շարունակում է  իր հանդիպումները երեւանցիների  հետ: Կենտրոն եւ Շենգավիթ համայնքներում տեղի ունեցած հանդիպմանը հաջորդեց Էրեբունին: Ավելի քան մեկ ժամ տեւած  ջերմ եւ անմիջական մթնոլորտում կայացած քննարկումները վերաբերում էին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակներին: Ողջունելով իշխանության եւ ընդդիմության միջեւ

«ՄԵՌՆԵՄ ՕՐԵՆՔԻ՞Ն», ԹԵ՞ ԴԱՏԱԽԱԶԻ ՊԱՇՏՈՆԻՆ

Դատախազը ոչ միայն չի պատժվում, այլեւ սպառնում է Այն, որ Հայաստանում ամենատարբեր տրամաչափի պաշտոնյա ոչ միայն ուզում, այլեւ հաջողացնում է իր կատարած հանցանքի համար արդարադատությունից խույս տալ՝ նորություն չէ: Նման հերթական մի դեպք մեզ ներկայացրեց ՀՀ քաղաքացի Մարիամ Պետրոսյանը, որին խաբել ու, կոպիտ ասած, «քցել է» իր ընտանիքի «բարեկամը»՝ Մարիամի աղջիկների կնքահայր Վարդան Պապիկյանը, որը,

ՀՅԴ-Ն ՇՆՈՐՀԱԿԱԼ Է «ՀԻՍՏԵՐԻԿ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը երեկ ասուլիսում եւս մեկ անգամ ողջունեց ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ երկխոսությունը. «Իհարկե, արդեն երկխոսության արդյունքները սկսում են երեւալ, որը մենք նույնպես բարձր ենք գնահատում: Արդեն համատեղ հարձակում է սկսվել ՀՅԴ-ի վրա իշխանության եւ ՀԱԿ-ի կողմից, որը շատ ողջունելի է: Անկեղծ եմ ասում, որովհետեւ շատ ավելի լավ ենք մեզ զգում, երբ

ՄԵՐ ՇԱՏ ՍԻՐԵԼԻ ԳՈՒՐԳԵՆ ԴԱԼԻԲԱԼԹԱՅԱՆԻՆ

Արժանավորները պետք է գնահատվեն, պետք է գնահատվեն ըստ վաստակի, իրական վաստակի: Դա անհրաժեշտ է ոչ այնքան նրանց, ովքեր գնահատվում են, որքան մեզ, հատկապես երիտասարդ սերնդին, ովքեր գալիս են իրենց կյանքը նվիրելու հայրենիքին եւ երիտասարդ սերնդի դաստիարակներին: Այդ երիտասարդները իդեալի կարիք ունեն, ուսուցչի կարիք ունեն: Մեծի կարիք ունեն: Որովհետեւ Մեծերի կողքին է մարդը մեծանում: Միջակությունն այն

Երկխոսություն՝ երկխոսության շուրջ

ՀԱԿ-ն ու Հանրապետականը առայժմ կարծիքներ են փոխանակում ԶԼՄ-ների միջոցով ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը երեկ հանդես եկավ հետեւյալ հայտարարությամբ. «Մենք միշտ ողջունել ենք ու շարունակում ենք ողջունել առկա խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու ճանապարհով առաջ շարժվելու գործելաոճը: Անշուշտ, գոհացուցիչ է, որ արդեն բավական ժամանակ է՝ երկխոսություն է ընթանում նաեւ արտախորհրդարանական ընդդիմության հետ, ընթանում է բաց,

«ԹՈՂ ԼԻՆԵՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԿՈՂՋՈՒՆԵՆՔ»

«Եվ կմասնակցենք այդ արտահերթ ընտրություններին»,- հայտարարում է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Առավոտի»  հետ զրույցում պարզաբանում, որ սեփական ընտրությունը բացառելու մասին իր ասածը չէր վերաբերում արտահերթ ընտրությանը: Ազատության հրապարակում հունիսի 4-ի հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին միայն նրանք, ովքեր հիշում էին, թե 2 շաբաթ առաջ հրավիրված քաղաքացիական ժողովի ընթացքում ազդարարվել էր նման հավաքների մեկնարկի մասին՝

ԵՄ-Ն ՊԱՇՏՊԱՆՎՈ՞ՒՄ Է

Այդ ֆունկցիան իրագործում են «Արեւելյան գործընկերության» ծրագրերը «Եթե Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Ուկրաինան դառնան Եվրոպական միության անդամ, ԵՄ-ն կդառնա ավելի վատը: Կդառնա Եվրոպայի խորհրդի նման, որտեղ կան բազմաթիվ ազգեր, ներկայացված են բազմաթիվ երկրներ, բայց, ցավոք, չկա իսկական համագործակցություն: Եթե հանկարծ ստացվի այնպես, որ նշածս երկրները դառնան ԵՄ անդամ, հույս ունեմ, որ Գերմանիան, Ֆրանսիան, Չեխիան եւ

ՈՐՔԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է՝ ՇՈՒՏ

«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ակտիվացել է, այժմ հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ ինտենսիվ աշխատանք է տարվում»,- tert.am-ը վկայակոչելով ադրբեջանական 1news.az կայքին՝ տեղեկացնում է, որ Վաշինգտոնում ադրբեջանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Սակայն հիմնարար սկզբունքների համաձայնեցումը խաղաղ պայմանագրի ձեռք բերում չի նշանակում: Չպետք է թույլ տալ, որ  սկզբունքների համաձայնեցումից հետո  եւս 70

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ տասնչորսերորդ ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ԱՆԴԻՆ Հիմա սկսում եմ հասկանալ նաեւ, որ ինչքան էլ ինտերնետը զարգանա, անկարող է սերունդների ուրախությունը հաջորդ սերունդներին փոխանցել, չնայած, այնուամենայնիվ, էս առումով ինտերնետը մի կարեւորագույն բան սերունդներին փոխանցում է, այն է՝  Լեոնիդ Ենգիբարովը ոչ թե հայկական նեղազգային դեմք է, այլ՝ միջազգային, համաշխարհային ու համամարդկային, ու նաեւ էդ է պատճառը, որ

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՖՈՏՈՍԵՐՎԻՍ՝ «Twitter»-ՈՒՄ

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝  Twitter միկրոբլոգային ծառայությունը կարող է գործարկել նկարների տարածման սեփական ծառայությունը, որը թույլ կտա օգտագործողներին ավելի հեշտությամբ ընկերների հետ կիսվել նկարներով: Սպասվում է, որ նոր ծառայությունը կներկայացվի Կալիֆոռնիայում կայանալիք D9 կոնֆերանսին, որը կանցկացվի օրերս:

ԲԱՑ ՆԱՄԱԿ

Հայաստանի Հելսինկյան Կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին Հարգելի պրն Իշխանյան, ինչպես նկատում եք, այս նամակը գրելիս ես դա կամ դրա պատճենը չեմ ուղղել պարոնայք նախագահ, վարչապետ, Ազգային ժողովի նախագահ եռյակին, ինչպես ընդունված է դա անել, երբ որեւէ բողոք է արտահայտվում: Ինչո՞ւ: Որովհետեւ ոչ միայն հույս չունեմ, որ նրանք կարող են կանխել անօրինականությունը, որի պատճառով դիմում եմ

«ՍԵՔՍ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ»

Հայ տղամարդիկ չեն կարողանում օգտվել պահպանակներից: Այդպիսի եզրակացության են հանգել Ատլանտայի գիտնականները «Պահպանակների ոչ ճիշտ օգտագործման ցուցանիշը Հայաստանի սեքս-ինդուստրիայի աշխատողների շրջանում» հաշվետվության մեջ, որը հրապարակվել է «International Journal of Std & Aids»-ում: Հաշվետվության համաձայն, հետազոտության խաչաձեւ վերլուծությունը բացահայտել է պահպանակների անհմուտ կիրառման տարածումն ու հարաբերակցությունը Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց շրջանում: Հարցումն անցկացվել է 20-52 տարեկան

Ջեսիկան՝ խորթ մայր

Օգոստոսի 19-ին համաշխարհային կինոաշխարհում կցուցադրվի «ԺպՑՌ ՔտՌՏվՏՉ» ֆիլմի 4-րդ մասը՝ «ԺպՑՌ ՔտՌՏվՏՉ 4: ԸՐՎՈչպՊՏվ»: Theplace.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը: Գլխավոր դերում Ջեսիկա Ալբան է: Սա արդեն Ջեսիկայի ու Ռոբերտի երրորդ համատեղ աշխատանքն է: Նրանք միասին աշխատել են «թՏՐՏՊ չՐպւՏՉ» եւ «ԾՈփպՑպ» ֆիլմերի վրա: Այս ֆիլմում Ջեսիկայի հետ նկարահանվել են նաեւ Ալեքսա Վեգան, Անտոնիո

Ռիհաննայի կրակոցը

Ռիհաննայի նոր «Man Down» տեսահոլովակն արդեն ներկայացվել է հանդիսատեսին: Այս երգը նրա «Loud» ալբոմի 5-րդ սինգլն է, որ ներկայացվում է տեսահոլովակով: Այն բառի բուն եւ փոխաբերական իմաստով ատրճանակի կրակոց է: Նկարահանման ժամանակ Ռիհաննան վերցրել է ատրճանակն ու կրակել դրանով: Տեսահոլովակի ռեժիսորը Էնթոնի Մենդլերն է: Նրա հավաստմամբ, քլիպը շատ ցնցող ու աղմկահարույց է լինելու:

Թեյլորի սերը՝ կէկրանավորվի

«Paramount Pictures» ընկերությունը պատրաստվում է ֆիլմ նկարահանել լեգենդար դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի մասին: Ֆիլմը նվիրված կլինի հոլիվուդյան ամենաիրական սիրո պատմությանը՝ Էլիզաբեթ Թեյլորի եւ Ռիչարդ Բերտոնի համատեղ կյանքին: Ըստ «Deadline»-ի, ֆիլմը կնկարահանի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն: Այն կէկրանավորվի՝ հենվելով Սեմ Կեշների եւ Նենսի Շոնբերգերի «Մեծ սեր» գրքի իրական փաստերի վրա: Նշենք, որ Բերտոնն ու Թեյլորը հանդիպել են 1963

ՏՈՆԸ ՇՔԵՂ ԷՐ, ԳՈՒՄԱՐԸ՝ ՔԻՉ, ԱՂԲԸ՝ ՇԱՏ

Լավագույնը երեխաներին՝ հայտնիների մասնակցությամբ «Ջուր, հյութ, պաղպաղակ գնեք երեխաների համար, թխվածքաբլիթներ, որոնք շատ օգտակար են… գումար նվիրաբերեք մեր երեխաների համար»,- նախօրեին նման կոչերով Հաղթանակի զբոսայգում երեխաների համար նախատեսված ապրանքներ էին վաճառում մեր շոու-բիզնեսի հայտնի երգիչ-երգչուհիներն ու ճանաչված դերասան-դերասանուհիները: Արդեն 4-րդ տարին է, որ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) Երեխաների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները զբոսայգում

Լակրոս. հին հնդկացիական թիմային ռազմական խաղ

Այս խաղը հնարել են հին հնդկացիները՝ իրենց զինվորների ֆիզպատրաստությունը եւ դիմացկունությունը զարգացնելու, ինչպես նաեւ տարբեր ցեղերի միջեւ ծագող հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու նպատակով: Թիմերի խաղացողները պայքարում են թենիսի ռակետի եւ մականի խառնուրդ հիշեցնող փայտերով կամ ոտքով ռետինե փոքրիկ գնդակն անցկացնել մրցակցի դարպասը: Հնագիտական պեղումների տվյալներով՝ լակրոս մարզաձեւի նախատիպը 15-րդ դարավերջին հայտնի է եղել ժամանակակից Կանադայի

ՄՐՑԵՑԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Հունիսի 1-ին Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմի հաղթանակով ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջեւ արդեն ավանդական դարձած մինի-ֆուտբոլի «ՎիվաՍել-ՄՏՍ-2011» երկրորդ մրցաշարը: Եզրափակչում ԱԹԱ-ն համառ պայքարում 8:5 հաշվով հաղթեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության թիմին: Երրորդ տեղի համար անցած տարվա հաղթողները` «Մեդիամաքս» գործակալության տղաները 12:3 խոշոր հաշվով պարտության մատնեցին «4-րդ իշխանություն» թերթի թիմին: Մրցաշարի կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան: «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը ստանձնել

Հավաքականը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը երեկ ժամանել է Սանկտ Պետերբուրգ: «Armsport.am»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ օդանավը Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք ժամանել է 34 րոպե ուշացումով: «Պուլկովո» օդանավակայանում որեւէ նկարահանում կատարել թույլ չի տրվել: Օդանավակայանից  մեր հավաքականը ուղեւորվել է «Մարիոթ Ռենեսանս» հյուրանոց, որի մուտքի մոտ նրան դիմավորել են ոչ մեծ թվով հայ եւ ռուս լրագրողներ: Նրանք հարցազրույցներ են

ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ. «ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԿԽԱՂԱՆՔ»

Այսօր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Սանկտ Պետերբուրգում կհյուրընկալվի Ռուսաստանի ընտրանուն: Միմյանց, կայանալիք հանդիպման մասին մրցակից թիմերի խաղացողների եւ Ռուսաստանի հավաքականի մարզիչ Դիկ Ադվոկատի կարծիքներին ծանոթացրել ենք: Վերջինը ներկայացնում ենք մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի խոսքը.«Կանխագուշակություններ անել չեմ սիրում: Կարծում եմ, որ հիմա ավելի լավ կխաղանք, քան Երեւանում: Տանը ցուցադրած մեր խաղի որակն այնքան էլ

ԴՐԱՄԱՀԱՎԱՔ՝ ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ

Ադրբեջանի կրթության նախարար Միսիր Մարդանովի քողարկված հրահանգով դպրոցներում ավարտական քննությունների համար յուրաքանչյուր շրջանավարտից 500-ական մանաթ (մոտ $600) գումար է հավաքվում: Այս մասին, panorama.am-ի մատուցմամբ, pia.az կայքին հայտնել է աշակերտների ծնողներից մեկը: Ըստ աղբյուրի, կրթության ոլորտը կոռումպացված է: pia.az -ը նաեւ նշում է, որ սխալված չի լինի, եթե շեշտի, որ դպրոցական ավարտական քննությունների շրջանը նախարարի բիզնեսի

ԳՈՂԱՑՎԱԾ ԿՏԱՎԸ ՀԱՆԳՐՎԱՆԵՑ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ

Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահին վերադարձվեց Հովհաննես Այվազովսկու 21 տարի առաջ գողացված «Փոթորիկ ժայռոտ ափերին» կտավը: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կտավը վերադարձնողը ՌԴ սենատոր, կոլեկցիոներ Հովհաննես Օհանյանն է: 21 տարի առաջ «Փոթորիկ ժայռոտ ափերին» աշխատանքը առեւանգվել էր Արտասահմանյան երկրների հետ բարեկամության եւ մշակութային կապերի ընկերությունից (ԱՕԿՍ): Իսկ այս տարվա փետրվարի 26-ին վաճառքի էր

Թագավորական երգիչները՝ Հայաստանում

Նրանց բնորոշմամբ, կներկայացվի հարուստ ծրագիր Առաջին անգամ Հայաստանում է Գրեմիի մրցանակակիր, հանրաճանաչ բրիտանական «Թագավորական երգիչներ» («The King’s singers») խումբը: Երեկ «Երեւանյան հեռանկարներ» 12-րդ միջազգային փառատոնի շրջանակներում «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ խմբի առաջին հայաստանյան համերգը: Իսկ մինչ այդ՝ խմբի մասնակիցները հանդիպեցին լրագրողների հետ: Արդեն շուրջ 50 տարի գործող «Թագավորական երգիչները» համարվում է աշխարհի ամենանշանավոր վոկալ խմբերից

ՆԱԵՎ ԿՈՄՊՈԶԻՏՈՐՆԵՐԸ ԿՄՐՑԵՆ

Գարնանային համերգաշարից մինչեւ խաչատրյանական մրցույթ Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը «Առավոտը» ներկա գտնվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ու ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած՝ մայիսի 17-ից մեկնարկած Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի գարնանային համերգաշարի երրորդ երեկոյին: Մեզ հետ զրույցում Երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը փաստելով, թե նման համերգաշարերի շնորհիվ հնարավորություն է

ԹՈՒՐՔԻԱՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՌԵԱԿՏԻՎ ՀՐԹԻՌՆԵՐ Է ԱՐՏԱԴՐՈՒՄ

Թուրքական ROKETSAN ընկերությունը սկսել է ռեակտիվ հրթիռների արտադրությունը Ադրբեջանի զինված ուժերի պատվերով: Այդ մասին հաղորդում է news.am-ը: Արտադրանքի առաջին չափաբաժինը Ադրբեջան կհասցվի 2011թ.-ին, վերջինը՝ 2012թ. վերջին, հաղորդում է APA-ն՝ վկայակոչելով ROKETSAN-ի գլխավոր տնօրեն Հուսեյն Բայսակին: Ընկերության ղեկավարը նշել է նաեւ, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության հետ հրթիռային մեկնարկային համակարգերի արտադրություն է սկսվելու «Սաքարյա» համազարկային համակարգերի

ՀՌՈՄՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ԻՍՐԱՅԵԼԻ ՈՒ ՊԱՂԵՍՏԻՆԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ

Հռոմում Իտալիայի վերամիավորման 150-ամյակի եւ Հանրապետության հռչակման 65-ամյակի կապակցությամբ կազմակերպված տոնախմբությունների շրջանակներում հանդիպել են Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսն ու Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը: Այդ մասին հաղորդում է 1in.am-ը՝ վկայակոչելով MIGNews.com կայքը: Թեեւ այդ հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ բացի եղանակից եւ համեղ սննդից, Պերեսն ու Աբբասը քննարկել են իսրայելա-պաղեստինյան բանակցությունների վերսկսման

ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՈՒԴՄՈՒՐՏԻԱՅՈՒՄ ԱՆՑԵԼ Է ՀԻՆԳ ՏԱՍՆՅԱԿԸ

Ուդմուրտիայի իշխանություններն ու իրավապահ մարմինները փորձում են պարզել հրդեհի պատճառները, որոնք հանգեցրել են Մալոպուրինսկի շրջանի Պուգաչեւո գյուղի մոտակայքում տեղակայված զորամասում 102-րդ զինապահեստում արկերի բազմաթիվ պայթյունների: «Ինտերֆաքսի» հետ զրույցում հանրապետության ղեկավար Ալեքսանդր Վոլկովը հայտարարել է, թե՝ նախնական տվյալներով, արտակարգ պատահարը տեղի է ունեցել «մարդկային գործոնի» պատճառով, բայցեւ հավելել է, թե տեղի ունեցածի առնչությամբ ավելի մանրամասն խոսել

ՀՐԵՏԱԿՈԾՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՍԱԼԵՀԻ ՆՍՏԱՎԱՅՐԸ. ԿԱՆ ԶՈՀԵՐ

Եմենի մայրաքաղաք Սանայում երկրի նախագահի պալատը հրետանային գնդակոծության է ենթարկվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Al Arabiya-ն, հրետակոծության արդյունքում մահացել են նախագահի անվտանգության չորս աշխատակիցներ: Ինչ վերաբերում է նախագահ Ալի Աբդալլա Սալեհի ճակատագրին, ապա նրա մասին տեղեկությունները ծայրահեղ հակասական են: Վարկածներից մեկով՝ Սալեհը թեթեւ վիրավորվել է: Եմենի ընդդիմության «Սհեյլ» հեռուստաալիքն էլ հայտարարել է, թե նախագահը

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031