Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«ՍԵՔՍ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ»

Հունիս 04,2011 00:00

Հայ տղամարդիկ չեն կարողանում օգտվել պահպանակներից: Այդպիսի եզրակացության են հանգել Ատլանտայի գիտնականները «Պահպանակների ոչ ճիշտ օգտագործման ցուցանիշը Հայաստանի սեքս-ինդուստրիայի աշխատողների շրջանում» հաշվետվության մեջ, որը հրապարակվել է «International Journal of Std & Aids»-ում: Հաշվետվության համաձայն, հետազոտության խաչաձեւ վերլուծությունը բացահայտել է պահպանակների անհմուտ կիրառման տարածումն ու հարաբերակցությունը Հայաստանում մարմնավաճառությամբ զբաղվող կանանց շրջանում: Հարցումն անցկացվել է 20-52 տարեկան 117 փողոցային մարմնավաճառների շրջանում:
«Հարցման մասնակիցների 78 տոկոսը հավաստիացրել է, որ թույլ է տրվում պահպանակների ոչ հմուտ կիրառություն: Բացի այդ, մի շարք հաճախորդներ հրաժարվում են պահպանակների օգտագործումից, ինչպես նաեւ հաճախորդների ալկոհոլային արբեցումը թույլ չի տալիս հմտորեն վարվել հակաբեղմնավորիչ միջոցների հետ»,- ասվում է հաշվետվության մեջ: Հետազոտողները անհրաժեշտ ատյաններին նախազգուշացնում են աշխատանք տանել Հայաստանում հնագույն մասնագիտությամբ զբաղվողների հետ՝ պահպանակների անհմուտ կիրառության մակարդակը նվազեցնելու եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում՝ ՁԻԱՀ-ի տարածում թույլ չտալու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել