Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ջեսիկան՝ խորթ մայր

Հունիս 04,2011 00:00

Օգոստոսի 19-ին համաշխարհային կինոաշխարհում կցուցադրվի «ԺպՑՌ ՔտՌՏվՏՉ» ֆիլմի 4-րդ մասը՝ «ԺպՑՌ ՔտՌՏվՏՉ 4: ԸՐՎՈչպՊՏվ»: Theplace.ru-ի փոխանցմամբ՝ ֆիլմի ռեժիսորն է Ռոբերտ Ռոդրիգեսը: Գլխավոր դերում Ջեսիկա Ալբան է: Սա արդեն Ջեսիկայի ու Ռոբերտի երրորդ համատեղ աշխատանքն է: Նրանք միասին աշխատել են «թՏՐՏՊ չՐպւՏՉ» եւ «ԾՈփպՑպ» ֆիլմերի վրա: Այս ֆիլմում Ջեսիկայի հետ նկարահանվել են նաեւ Ալեքսա Վեգան, Անտոնիո Բանդերասը, Ջերեմի Պիվենը, Դենի Տրեխոն, Ջոել Մակհեյլը:
Ֆիլմում Ռեբեկա եւ Սեսիլ երկվորյակները չեն կարողանում լեզու գտնել իրենց խորթ մոր հետ: Մայրացուի դերում Ջեսիկա Ալբան է: Քույրն ու եղբայրը պետք է դառնան խուզարկուներ եւ օգնեն Ջեսիկային՝ նախկին գաղտնի գործակալին, ազատել վտանգից իրենց ծնողներին:
Սա Ջեսիկա Ալբայի վերջին աշխատանքն է: Առաջիկայում նա ոչինչ չի պլանավորել: Դերասանուհին հիմա զբաղված է դստեր դաստիարակությամբ: Իսկ արդեն երկրորդ երեխայի ծնունդից հետո Ալբան փոքրիկ դադար է տալու իր դերասանական կարիերայում եւ միայն ընտանիքին է նվիրվելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել