Օրվա լրահոսը

«Բաց նամակ՝ Ռուսաց թագավորին»

Լեզվի պետական տեսչությունը փոխում է աշխատաոճը Ընթացիկ տարվա վերջին մեկ ամսվա դիտարկումների արդյունքում Լեզվի պետական տեսչությունը Երեւանում հայտնաբերել է ավելի քան 500 գովազդային վահանակի եւ ցուցանակի խախտում: Երեկվա ասուլիսում տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը նկատեց, որ  առավել տիպական են այն դեպքերը, երբ օտարալեզու ապրանքանիշը գործածվում է որպես ցուցանակ.  «Լեզվական վերահսկողության խնդիրները շատ դեպքերում չեն կատարվում,

ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ

Կամ ակցիա՝ այս կամ այն կրթօջախի դե՞մ Սեպտեմբերից ՀՀ-ում ավագ դպրոցները կհամալրվեն 44-ով: Դպրոցների տնօրենների դիմադրությունը, որ իրենց դպրոցը չդարձնեն ավագ, սկսվել է դեռ ծրագրի իրականացման սկզբից: Ցանկացած դպրոցի տնօրենի սրտից արյուն է կաթում, երբ իր դպրոցի աշակերտների թիվը նվազում է: Ավագ դառնալու արդյունքում՝ դպրոցը  իրավունք չունի ընդունել առաջին դասարանցիներ, իսկ դա նշանակում է, որ

29. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ

Տեսարան Սարի թաղից: «Երկիր մեդիա» հեռուստաընկերության գլխավոր ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, մոնտաժող Լեւոն Մարտիրոսյանը, լրագրողներ Լիանա Կարապետյանը, Նարեկ Թութխալյանը մոնտաժի ժամանակ: Արցախից Երեւան վերադառնալով, կիսատ թողած զրույցը շարունակելու նպատակով կրկին հանդիպեցի Երեւանի գլխավոր ճարտարապետին: – Պարոն Դանիելյան, քանի որ Դավիթաշեն թաղամասը Էրեբունի հասցնող նոր ճանապարհին ենք հասել, կցանկանայի, որ քննարկենք նման կարեւոր մայրուղու անսովոր նեղ լինելու

150 հեկտար՝ հանուն կենսաբազմազանության

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության համաձայն, կառավարությունը երեկ որոշել է «Տավուշի մարզի հյուսիս-արեւմտյան մասում, Գուգարաց լեռնաշղթայի Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արեւելյան դիրքադրության լանջերի անտառային բնական էկոհամակարգերի լանդշաֆտային եւ կենսաբանական բազմազանության, բնության եզակի հուշարձանների, բնական պաշարների բնականոն զարգացումը, պահպանությունը, պաշտպանությունը, վերականգնումը,  վերարտադրությունը, ինչպես նաեւ բնական եւ ռեկրեացիոն ռեսուրսների կայուն օգտագործումն ապահովելու նպատակով մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի

Ինչու հենց Ներսիսյան անտառում

Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը տեղեկացնում է, որ այս կիրակի՝ ապրիլի 11-ին, Երկիր մոլորակի միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանի հոգեւոր մայրաքաղաք Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու մատույցներում՝ Ներսիսյան անտառում ծառատունկ է կազմակերպվելու, որին մասնակցելու են Ամենայն հայոց կաթողիկոսը, ՄԱԿ-ի գործակալությունների, հիմնադրամների ու ծրագրերի ղեկավարները, Հայաստանի միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի ներկայացուցիչներ, շրջակա միջավայրի պաշտպանության ակտիվիստներ: Ըստ ՄԱԿ-ի,

Դատը՝ մայիսին

ՀՀ բնապահպանության նախարարի հետ քննարկումներից եւ կրկնակի ստուգումներից հետո, պարզվում է, որ պետությանը քի՞չ վնաս է հասցվել: Երկար ժամանակ է՝ Կապանում գործող «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացում» հ/կ-ն փորձում է ՀՀ բնապահպանության նախարարությունից, Բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնից, ինչպես նաեւ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ից ստանալ 2007-2008 թթ. ընկերությունում իրականացված ստուգումների արդյունքները, սակայն

ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՄԻԱՎՈՐԻ

Հայաստանը մտադիր է ձեւավորել համահայկական խնդիրներով զբաղվող կառույց 2008-ից՝ ՀՀ Սփյուռքի նախարարության ձեւավորումից մինչ օրս պարբերաբար կարծիքներ են հնչել, որ հարկ է ձեւավորել Ազգային խորհուրդ: Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Հայաստանը ուսումնասիրում է սփյուռք եւ նման կառույց ունեցող երկրների փորձը: Բայց այսօր մենք ունենք «Հայաստան» համահայկական հիմնադրամ, Սփյուռքի շատ կազմակերպություններ եւ անհատներ ցանկության դեպքում Հայաստանում

Ինտերնետային էջը վերամշակվել է

Ապրիլի 7-ից փորձնական գործարկվում է ՀՀ դատախազության ինտերնետային վերամշակված էջը: Ինտերնետային նոր էջում նախատեսվել է տեսաձայնադարան, որտեղ կտեղադրվեն դատախազության աշխատանքների մասին պատմող ռեպորտաժներ, դատախազության պաշտոնատար անձանց ելույթների տեսագրություններ: Կայքում առանձին բաժին է նախատեսվել քննարկումների համար, որտեղ կտեղադրվեն այս կամ այն հանցատեսակի դեմ պայքարի ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից տարվող աշխատանքները, կոնկրետ քրեական գործերով դատախազության ուսումնասիրությունների արդյունքները:

Մեկ տարում՝ 300 դիմում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն, ԼՂՀ օմբուդսմենի աշխատակազմը 2009 թվականին քննարկել է հանրապետության բոլոր շրջաններից ստացված շուրջ 300 դիմում, աշխատակազմի ձեռնարկած միջոցառումների արդյունքում կանխվել է ավելի քան 100 անձանց իրավունքների խախտումը: Դիմումների կեսից ավելին ստացվել է մայրաքաղաք Ստեփանակերտից: Ղարաբաղցիները տարբեր հարցերով են դիմում օմբուդսմենին՝ օթեւանների խնդիրներ, կոմունալ ծառայություններ, սոցիալական ապահովության,

Անօգնական էր

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, Երեւանի Էրեբունու 26/77 հասցեի հետ կապված ստացված ահազանգի հիման վրա՝ փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը: Այնտեղ հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 73-ամյա Ռոզա Բարսեղյանը:

Նվիրված՝ մամուլի ազատությանը

Երեկ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը «Կոնգրես» հյուրանոցում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ Մամուլի ազատության համաշխարհային օրվա՝ մայիսի 3-ի կապակցությամբ ՀՀ նկարիչների միությունում կազմակերպվելու է ֆոտոցուցահանդես: Այն կազմակերպվելու է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հետ: Ցուցահանդեսին, ըստ կազմակերպիչների, կարող են մասնակցել պրոֆեսիոնալ լուսանկարիչներ, լրագրողներ, քաղաքացիներ: «Այդ լուսանկարներում պետք

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՂԵՄՈՒԹՅՈՒՆ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Միջազգային դատարանում քրեական վարույթ բացելու հեռանկարը Միջազգային հանցագործությունները համարվում են միջազգային իրավական վտանգավոր արարքներ, ինչն ուղղված է մարդկության եւ պետությունների գոյության հիմքերին եւ սպառնում է մարդկության անվտանգությանն ու խաղաղությանը: Միջազգային հանցագործությունների դեմ պայքարի եւ քրեական հարկադրանք սահմանելու փաստաթուղթ է համարվում 1946թ. Նյուրնբերգի եւ Տոկիոյի միջազգային տրիբունալների կանոնադրությունը: Դատավարություններից հետո ՄԱԿ-ի շրջանակներում շարունակվել է խաղաղության եւ

ԱԿՑԻԱ՝ ԵՎՍ 10 ՕՐ

Շուրջ մեկ ամիս է՝ Հարավ-արեւմտյան թաղմասում գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը, կանանց միամսյակի առիթով, «բաց դռների օրեր» է հայտարարել: Մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ, անվճար բուժվել եւ վիրահատվել է 160 կին: Սակայն հերթագրված 185 կնոջ հերթն այդպես էլ չի հասել: Երեկ ակցիայի արդյունքներին ծանոթանալու նպատակով «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց էր

ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ՄԻՄՖ-ԻՆ

Երեկ մինչ կառավարությունում նիստ էր ընթանում, շենքից փոքր-ինչ այն կողմ կրկին բողոքի ակցիա էին անում քաղաքացիների մի քանի խմբեր: Իրացման գոտու բնակիչներն ու խաղաղ պայմաններում զորամասերում սպանված զինվորների ծնողները վարչապետից իրենց խնդիրներին արդար լուծում էին պահանջում: Ցուցարարների խոսքերով, իրենց բողոքներն արդեն ներկայացրել են Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (ՄԻՄՖ) նախագահին:

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԵՆԹԱՐԿԵՆ

Վարչական պատասխանատվություն՝ շներ եւ կատուներ պահելու կանոնները խախտելու, ինչպես նաեւ քաղաքային համայնքներում առանց սահմանված կարգով տրված թույլտվության բոլոր տեսակի ընտանի կենդանիներ պահելու համար։ Երեկ ՀՀ կառավարությունում կայացած նիստում հավանության է արժանացել «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» այս օրենքի նախագիծը: Բացի այդ, ըստ նույն օրենքի երկրորդ հոդվածի, Երեւանի քաղաքապետը պարտադիր

ՆՐԱՆՑ ԴԺՎԱՐ Է ՀԱՇՎԵԼ

Հայաստանում, ինչպես եւ ամբողջ աշխարհում, նկատվում է թմրամոլության երիտասարդացում: Երեկ ասել է ՀՀ նարկոլոգիական կենտրոնի տնօրեն, հանրապետության գլխավոր նարկոլոգ Պետրոս Սեմերջյանը: Նրա տվյալներով այսօր ՀՀ-ում գրանցված է 1740 թմրամոլ՝ նախորդ տարվա 1141-ի փոխարեն: Aysor.am-ի փոխանցմամբ, թմրամոլությունը Հայաստանում 50%-ով աճել է, որը, սակայն միայն առողջապահության նախարարության տվյալներն են, այսինքն՝ այն մարդկանց թիվը, ովքեր թեկուզ մեկ անգամ

Ընդդեմ «պիրատության»

Նոր օրինագիծ՝ ուղղված հեղինակային իրավունքների պաշտպանությանը Ազգային ժողովում անցած եռօրյայում, ի թիվս այլ հարցերի, քննարկվում էր նաեւ այս գումարման խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավոր Կարեն Վարդանյանի հեղինակած՝ «Հսկիչ նշանների միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ստեղծագործող մարդկանց շահերը պաշտպանել տեսաձայնային մագնիսական կրիչների վրա պարտադիր դրոշմավորմամբ, ասինքն՝ յուրաքանչյուր սկավառակի, կրիչի կամ

«ԳԱԼԱ»-Ն ՆՈՐ ՔԱՇՔՇՈՒԿՆԵՐԻ ՄԵՋ Է

Հեռուստաընկերությանը հալածելուն դարձյալ «լծվեցին» մաքսայինն ու հարկայինը Արդեն մեկ ամիս է՝ Գյումրիի անկախ լրատվական ալիքը, ստեղծագործական աշխատանքով զբաղվելու փոխարեն բողոք-հայտարարություններ է տարածում իր բնականոն գործունեությունը անհարկի խոչընդոտելու դեմ. մե՛կ գովազդատուներին են ստիպում գովազդ չտալ, մե՛կ հեռուստաընկերության նոր գնված տեխնիկան չեն մաքսազերծում: Երեկ էլ հարկային տեսչության աշխատակիցները, կատարելով ՊԵԿ նախագահի հրահանգը, հարկային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ, արգելանք

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՀԵՏ «ԿԼԱՎԱՆԱՆՔ»

Երեկ Երեւանում կայացավ Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը, որի ավարտից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար, Հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, ըստ «Արմինֆոյի», ասել է, որ Հայաստանը նախատեսում է զարգացնել Թուրքմենստանի հետ համագործակցությունը՝ կրթության, առողջապահության, տեքստիլ արդյունաբերության, շինարարության եւ էներգետիկայի բնագավառներում: Ա. Մովսիսյանը նշել է, որ Թուրքմենստանում իրականացվում է

ՄԱՐԳԱՐՅԱՆԻՑ՝ ՔԱՆԱՔԵՌ

Երեկ կառավարության նիստում, ի թիվս այլեւայլ հարցերի, ընդունվեց որոշում՝ «Երեւան քաղաքի Մարգարյան փողոցի թիվ 37 քանդման ենթակա վթարային բազմաբնակարան շենքի բնակիչների բնակարանային խնդիրները լուծելու մասին»: Այդ որոշմամբ կառավարությունն այդ շենքից վերաբնակեցման ենթակա ընտանիքների բնակարանային խնդիրները լուծելու նպատակով ՀՀ 2009թ. պետբյուջեով Երեւանի քաղաքապետարանին հատկացված միջոցներով կառուցված՝ Երեւան քաղաքի Քանաքեռի 14-րդ փողոց N 38/1 բազմաբնակարան շենքը եւ

ԲԵՆԶԻՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԹԱՆԿԱՑԱՎ

Երեկ բենզալցակայաններում արձանագրվեց գների հերթական բարձրացումը, բայց այս անգամ ոչ թե 10, այլ միանգամից 20 դրամով: «Սուպեր» տեսակի բենզինի գինը 430 դրամից դարձել է 450 դրամ, «Պրեմիումը»՝ 400 դրամից 420 դրամ, «Ռեգուլյարը»՝ 380 դրամից 400 դրամ, իսկ դիզվառելիքը՝ 340 դրամից դարձել է 360 դրամ: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ մեկ ամսվա ընթացքում նավթամթերքների գինը Հայաստանում

Ֆինանսական հաշտարարը Հայաստանում էլ կայացավ

Հայաստանում են Եվրոպայի եւ ԱՊՀ երկրների ֆինանսական շուկայի ներկայացուցիչները «Այնպես չէ, որ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի ծառայություններից օգտվում են բոլորը, կամ  այն չափազանց մեծ ժողովրդականություն է վայելում, սակայն այդ ամենը ժամանակ է պահանջում թե հաճախորդների կրթվածության տեսակետից եւ թե այն, որ արդեն գործում են համաձայնություններ եւ աշխատանքային հարաբերություններ ֆինանսական ինստիտուտների հետ եւ հնարավորություն են տալիս այդ

ՈՒԶՈՒՄ ԵՆ, ՈՐ ՄԱՐԴԻԿ ՄԻԱՅՆ «ՉԻԲՈ՞ՒԽ» ԾԽԵՆ

Կառավարությունը մտադիր է մյուս տարի ծխախոտ ներմուծողներից 3 մլրդ դրամ հավաքել եւ շուկայում տեղական արտադրողի «ոտքը պնդել»: Հաշվի առնելով, որ ծխախոտի բիզնեսը մեր երկրում բավականին հաջողված ու եկամտաբեր է՝ մեր կառավարությունը գտնում է, որ այդ բիզնեսից պետբյուջե հավաքագրվող հարկային եկամուտների մակարդակը շատ ցածր է, եւ անհրաժեշտ է վերանայել հարկատեսակն ու դրույքաչափերը: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ

«ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵՆՔ ՄԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՄԲ»

Առաջարկում է ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը, ով բավական երկար չէր շփվել լրատվամիջոցների հետ, երեկ մամուլի ասուլիսում խոսեց Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող արտաքին քաղաքականության, ներքաղաքական գործընթացների եւ տնտեսական հարցերի շուրջ: Ատաքին քաղաքականության շուրջ Ըստ Գուրգեն Արսենյանի. «Մենք այսօր ականատես ենք մի իրադարձության, որն ունի նաեւ շարունակական բնույթ. դա այն է, ինչ մեր

ԴԻՄԵՑԻՆ ՎՃՌԱԲԵԿԻՆ

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը երեկ դիմել են ՀՀ Վճռաբեկ դատարանին՝ բողոքարկելով Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Փաշինյանի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռն ուժի մեջ թողնելու մասին: Պաշտպանները Վճռաբեկ դատարանից պահանջել են լիովին արդարացնել իրենց պաշտպանյալին: «Մենք գտնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի որեւէ արարք չի կատարել,

ԽՈՇՈՐՆԵՐԻՆ ԿԴԻՏԱՐԿԵՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՅՑՈՎ

Երեկ կայացած կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ասել է. «Ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկը այն 285 ձեռնարկությունների, որոնք պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները արտաքին աուդիտորի եզրակացությամբ: Դրանք այն ձեռնարկություններն են, որոնք 2009թ. ունեցել են 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն: Մեզ քննադատում են, որ չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ

Աննամակ ծրար

Բոլոր այս ժամանակներում ես փորձեցի խոսքս հասցեագրել ոչ թե ընդհանրապես, այլ անուն առ անուն, փորձեցի՝ չիմանալով անունները նրանց, բայց կարծում էի, թե գիտեմ ցեղս եւ իր անցած ճանապարհը, որի խորհուրդը ազգիս էության եւ խոսքի մեջ է: Չգիտեմ, իմ ձայնը տեղ հասա՞վ, թե՞ ոչ, գիտեմ միայն, որ ես այսօր մենակ եմ իմ մտքի եւ խոսքի առջեւ՝

Ավելին չէր էլ սպասվում

Քոչարյանը արձագանքեց, արձագանքեցին նաեւ նրան Երեկ ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ընդդիմության անցած հանրահավաքի վերաբերյալ» վերտառությամբ հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է. «Տեր-Պետրոսյանը եւ ՀՀՇ գործիչները ինձ կարգին զվարճացրին: Նրանք իրենց համար տարօրինակ զբաղմունք են գտել: Իմ փոխարեն որոշում են, թե ես երազում եմ քաղաքականություն վերադառնալ: Հետո սկսում են պայքարել իմ վերադարձի դեմ: Որոշ

ԻՆՉՈ՞Ւ ՊԻՏԻ ԶԱՆԳԸ ԳՈՒԺԻ՝ ՆՈՐ ՄԻ ԲԱՆ ՓՈԽԵՆՔ

Հարցնում է ՀՅԴ խմբակցության  պատգամավոր Լիլիթ Գալստյանը – Կառավարության հետ ԱԺ հանդիպման ընթացքում դատավարությունների դիտարկման ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին Ձեր հարցին ի պատասխան՝ արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պնդեց, թե այդ զեկույցում նման եզրահանգումներ բացարձակապես չկան. «Ուրիշ բան, որ մենք ցանկանում ենք այդ զեկույցում տեսնել մեր սպասելիքը, մեր ցանկալիքը»: Բացահայտեք, թե որտեղի՞ց էիք քաղել հնչեցրած բացասական գնահատականները՝

ՂՐՂԸԶՍՏԱՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆՔ

Թե ի՞նչ չասաց առաջին նախագահը եւ ինչո՞ւ «Եթե, ինչպես ամսի 6-ին կայացած հանրահավաքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, միջնորդները դեռեւս չեն որոշել, թե ով պետք է զորքեր տեղաբաշխի հայ-ադրբեջանական սահմանում, ուրեմն ոչ մի բան որոշված չի: Միջնորդներին իրենց ռազմական ներկայությունն է հետաքրքրում այդ տարածքում, թե որ գյուղը ում մոտ կլինի՝ նրանց բացարձակ չի հետաքրքրում»,- երեկ «Առավոտի» հետ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031