Օրվա լրահոսը

Արատավոր ընդօրինակում

Կամ քաղաքապետարանը՝ մեծածախ առեւտրակենտրոն Հանրապետությունում հողատարածքների «օրենքի սահմաններում» անօրինական օտարման բացահայտված հատուկենտ դեպքերի արձանագրումը Վերստուգիչ պալատի կողմից՝ գնացքի մեկնումից հետո վիզը ռելսին դնող ինքնասպանի, իսկ մի երկու օրինակի վերաբերյալ՝ ակտիվ քննարկումները հիմնահարցը շրջանցելուն ուղղված շոուի տպավորություն են թողնում։ Այդ գործընթացները ողբալի պատկեր ունեն, եւ անօրինական օտարման զոհ է դարձել գրեթե ամբողջ հողային հիմնապաշարը: Երեք տարիների

ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ «10-Ի ԳՈՐԾՈՎ»

Ոսկու տոնավաճառի դրվագով 2008թ. հոկտեմբերի 27-ին հարուցվել է քրեական գործ՝ Արա Կարապետյանի, Արմեն Նիկողոսյանի, Արսեն Սողոմոնյանի, Բագրատ Սողոմոնյանի, Հայկ Մելքոնյանի, Արշակ Գրիգորյանի, Հովհաննես Նազարյանի, Սուրեն Մելքոնյանի, Նիկոլայ Խաչիկյանի, Աշոտ Խաչատրյանի նկատմամբ: Այս գործի վարույթին 2009թ. փետրվարի 28-ին միացվել է թիվ 13129507 քրեական գործը, 2009թ. ապրիլի 14-ին՝ թիվ 58204109 քրեական գործը, ինչպես նաեւ 2009թ. մարտի 9-ին՝

ԺԱՆԳԸ «ԵՐԵՎԱՆ ՋՐԻՑ» ՉԷ

Օրերս «Առավոտում» նյութ էր տպագրվել այն մասին, որ «Երեւան ջուր» ընկերությունը հայտ է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով եւ ուզում է խմելու ջուրը մայրաքաղաքում թանկացնել այն դեպքում, երբ որոշ թաղամասերում մատակարարում է ավազաջուր ու ժանգաջուր: Արձագանքելով հրապարակմանը՝ «Երեւան ջուր» ընկերությունից վստահեցրին, որ իրենք մայրաքաղաքի բնակիչներին մատակարարում են միջազգային որակին համապատասխան ջուր, իսկ եթե որոշ բնակարաններում

ԱՆՏԵՍՎԱԾ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ

Կառավարության վերջին նիստերից մեկում, ի թիվս այլ հարցերի, քննարկվեց եւ հաստատվեց հանրապետությունում զբոսաշրջության զարգացման ծրագիրը, որը, ինչպես միշտ, պայմանավորված է դրսից ժամանող օտարերկրացիների եւ սփյուռքահայերի գործոնով: Եվ ընդհանրապես անկախության տարիներին զբոսաշրջության ծրագրեր մշակելիս, հայեցակարգեր կազմելիս, ռազմավարություն նախանշելիս մեր պատկան օղակները նախապատվությունը տալիս են վերոհիշյալ հանգամանքին եւ թերանում են: Այս մասին բազմիցս խոսվել է, դիտարկվել են

ԳԻՆԵՆՅՈՒԹԸ ԿԹՈՐԵՆ ՏԵՂՈՒՄ

Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) Բերդի մասնաճյուղը համալրվել է թորման արտադրամասով Այս առիթով գործարանի տնօրինությունը լրագրողների համար Տավուշի մարզի Բերդի արտադրամասում մարտի 12-13-ին շրջայց էր կազմակերպել: ԵԿԳ գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի խոսքերով, այլեւս ստիպված չեն լինի գինենյութը թորելու համար բերքը տեղափոխել հարակից մասնաճյուղեր. «Արտադրամասում տեղադրված են 3 մեքենաներ, իհարկե, մեքենաների թիվը բավարար չէ տարածաշրջանի ամբողջ սպիրտը

Իրանը պատերազմի՞ է պատրաստվում

Այս եզրահանգմանն են եկել մի շարք բլոգերներ Վերջին օրերին համացանցում նորից ակտիվացել են ոչխարի մսի արտահանման մասին թեմաները: «Ինչո՞ւ է պարսիկների «կիշկեն բացվել»,- հարցնում է բլոգեր Գրուլը:- Ինչպես տեղյակ եք, վերջին տարվա ընթացքում պարսիկներն աննախադեպ քանակով ոչխար են արտահանել, ինչի հետեւանքով մսի գները Հայաստանում կտրուկ բարձրացել են»։ Այս գրառումն արվել է այն բանից հետո, երբ

ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐԻ ԳԵՐԵԶՄԱՆՈՑՆԵՐԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵՆ

Ըստ a1+-ի՝ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը որոշակի գումարներ կարող է հատկացնել վտանգավորություն ներկայացնող Էրեբունու թունաքիմիկատների գերեզմանոցում ուսումնասիրություններ իրականացնելու համար: Գերեզմանոցը 40 տարվա պատմություն ունի եւ այնտեղ են թաղված 512 տոննա օրգանական աղտոտիչներ, քիմիկատներ, որոնք պարունակում են նաեւ ծծումբ, արսեն, ֆոսֆոր, սնդիկ, բայց հիմնական մասը ԺԺՁ-ն է եւ քլորեքսանը: Այն հիմա սողանքային գոտի է համարվում եւ իր

ՎԻՃԱԿՆԵՐԸ ԼԱՎԱՑԵ՞Լ Է

2010թ. հունվարին Հայաստանի անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել 8131 գործարք, ինչը 11.7%-ով ավելի է 2009թ. հունվարի ցուցանիշից, իսկ ամսվա կտրվածքով (2009թ. դեկտեմբերի համեմատությամբ) գործարքների թիվը պակասել է 52.9%-ով: Այս մասին են վկայում Կադաստրի պետական կոմիտեի կողմից «ԱրմԻնֆոյին» տրամադրված հաշվետվությունները: Գործարքների առավելագույն քանակը տեղի է ունեցել մայրաքաղաքում՝ 28.4%, իսկ ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2.1%: Օտարման հետ

ԶՈՒԳԱԴԻՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ԲԵՆԶԻՆԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

Ներկրողների գնային քաղաքականությունը վարորդներին կստիպի մեքենան տոմատի հյութով աշխատեցնել «Մի՛ լինիր ուրագի պես՝ միշտ դեպի քեզ, միշտ դեպի քեզ, այլ եղիր սղոցի պես, մի՛ն դեպի քեզ, մի՛ն դեպի մեզ»: Առաջին դասարանում այս երկտողը մեզ ստիպում էին անգիր անել ու հասկանալ դրա իմաստն ամբողջ խորությամբ: Հիմա մեր երեխաները չեն էլ ընկալի սղոցի իմաստը, որովհետեւ իրենց աչքով

Կառավարությունը դե՞մ է վիրավորանքի եւ զրպարտության լիովին ապաքրեականացմանը

Զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենսդրությունում առաջարկվող փոփոխությունների նկատմամբ, ընդդիմադիր ԶԼՄ-ներից բացի, վերապահումներ ունի նաեւ կառավարությունը: Կառավարության մարտի 11-ի նիստում դարձյալ ոչ դրական եզրակացություն ներկայացվեց քաղաքացիական, քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքերում ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հովհաննես Սահակյանի եւ Ռուբեն Գեւորգյանի առաջարկած փոփոխություններին: Ավելի ստույգ՝ այս նախաձեռնության առնչությամբ, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ «կառավարությունը վերստին արել է մի շարք

ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ՝ «ՇՔԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԿ»

Վիկտոր Դալլաքյանը առաջարկում է ստեղծել հարկ՝ հարուստների համար – Երեկ դուք բավականին ոգեւորված էիք, որ շրջանառության մեջ եք դնում մի նախագիծ, որը անվանել եք «Շքեղության հարկի մասին», ի՞նչ է ենթադրում այս օրինագիծը: – Շքեղություն են համարվում որոշակի չափաքանակներ եւ արժեք ունեցող սեփականության հետեւյալ օբյեկտները՝ հողամասերը, բնակարանները, առանձնատները, անձնական օգտագործման մարդատար ավտոմեքենաները, ուղղաթիռները, ինքնաթիռները, մոտորանավակները, առագաստանավերը,

ՕԵԿ-Ը ՓՈԽԵՑ ԻՐ ԵՐԿՈՒ ՆԱԽԱՐԱՐԻՆ

Կիրակի օրը տեղի է ունեցել «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը, որի ժամանակ քաղխորհուրդը որոշում է կայացրել արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանին եւ կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանին նախարարական պորտֆելներից զրկել, որպեսզի նրանք աշխատեն կուսակցության ներսում. մեկը քաղաքական հարցերով կզբաղվի, մյուսը՝ տնտեսական: Արտակարգ իրավիճակների նախարար կնշանակվի, դարձյալ ՕԵԿ-ի քվոտայով, նոր-նոր ՕԵԿ-ական դարձած ՀՀ ոստիկանության

ՀՅԴ-Ն ԲԱՆԱԿՑԵԼ Է ՄԻՆՉԵՎ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԾՆՎԵ՞ԼԸ

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում իրեն ուղղված մեղադրանքներին կամ հրաժարականի պահանջներին՝ ասել էր. «Գիտեք, երբ որ քննադատում են, ասում են, որ լավ չի բանակցվել կամ լավ չեն ձեւակերպվել պայմանագրերը, եւ ասում են նրանք, ովքեր երբեւէ չեն բանակցել եւ երբեւէ չեն կնքել որեւէ պայմանագիր, ապա առնվազն դա տարօրինակ է»: ՀՅԴ

ՄԵՂԱ ԵՆ ԳԱԼԻՍ

Ֆրեդերիկ Ռեյնֆելդտը գանգահարել է իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Էրդողանին եւ պաշտոնապես ներողություն խնդրել մարտի 11-ին շվեդական Ռիկսդագի կայացրած որոշման համար, հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: «Շվեդական կառավարությունը կտրականապես դեմ էր այս բանաձեւի ընդունմանը, եւ դրա հաստատումը Ռիկսդագում բացառապես ներքաղաքական զարգացումների արդյունքն էր: Այս բանաձեւը օրենքի ուժ չունի»,- ըստ թուրքական Hurriyet-ի, հեռախոսազրույցի ընթացքում նշել է Ռեյնֆելդտը՝ հավելելով.

ԿԲԱՐԵԼԱՎՎԻ ԶՈՐԱԿՈՉԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

ԱԱԽ հերթական նիստում մարտի 13-ին քննարկվել են Հայաստանում զորակոչի նախապատրաստման եւ անցկացման մասին հարցը եւ ոստիկանության գործունեության ոլորտում 2010-2011 թվականներին իրականացվելիք բարեփոխումների ծրագրի նախագիծը: Նիստից հետո կայացած ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստում հանրապետության նախագահը ներկայացրել է փարիզյան այցի արդյունքները՝ փաստելով, որ այսուհետ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել կխորանան բազմաթիվ ուղղություններով. «Ինչ վերաբերում

Տրվել է համարժեք պատասխան

Ըստ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ավարտից հետո Ազգային ժողովի պատգամավոր, ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կարեն Ավագյանին խնդրեցինք մեկնաբանել համաժողովում հնչած մի քանի տեսակետներ՝ կապված ԼՂ հարցի կարգավորման ընթացքի հետ: Կարեն Ավագյանի ներկայացմամբ՝ բոլորովին էլ այնպես չէ, որ համաժողովի ժամանակ թուրք պատգամավորները ասել են բաներ, որոնք համարժեք

ՕԲԱՄԱՆ ՍԵՐԺԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱ

Կանխատեսում է հայաստանյան ընդդիմությունը Ինչպես արդեն հայտնել ենք, անցյալ ուրբաթ օրը ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ վերջինս Սերժ Սարգսյանին էր փոխանցել նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ ապրիլի կեսերին Վաշինգտոնում կայանալիք «Գլոբալ միջուկային անվտանգության» գագաթաժողովին մասնակցելու հրավերը՝ հույս հայտնելով, որ կողմերը Վաշինգտոնում կշարունակեն երկկողմ,

«ԱՊԱԿԱՅՈՒՆԱՑՄԱՆ ՎՏԱՆԳ ՉԿԱ»

Երեկ հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ արձագանքելով ընդդիմության կողմից ԵԱՀԿ-ին ուղղված այն մեղադրանքին, թե ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՝ «Մարտի 1»-ի գործերով տեղի ունեցած դատավարություններին վերաբերող զեկույցի հրապարակումը, որը տեղի ունեցավ միայն այս մարտի սկզբին, ուշացած էր, եւ դա պայմանավորված էր ՀՀ իշխանությունների եւ

«ԹԹԻ ՕՂՈՒ» ԳՈՐԾՈՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն Երեւանում անցկացված ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ-Ռոթ» համաժողովի ժամանակ անհավանական էր համարել պատերազմի վերսկսումը եւ, ի թիվս այլ փաստարկների, նշել էր նաեւ այն, որ ինքը ծանոթ է հայ մարտիկների, մասնավորապես՝ ղարաբաղցի մարտիկների խիզախությանը: Այս միտքը դժգոհություն է առաջացրել Բաքվում: Հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը, ասելով, որ հարմար պահի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երկրորդ ՈՒՐԻՇԻ ՆԱՄԱԿՆԵՐ Եվ ես Նինային համբուրելով ասացի՝ «դու սաղ գիշեր խռմփացնում էիր, բայց ես ոչ մի վայրկյան չեմ քնել», եւ Նինան ինձ համբուրելով ու ժպտալով ասաց՝ «շարունակում ես վիրավորել», եւ ես Նինային գրկելով ու կողքս պառկեցնելով ասացի՝ «մի քանի րոպեով աշխատանքային կենսագրությունդ փչացնենք», եւ Նինան ինձ համբուրելով ասաց՝ «սխալ ես փչացնում»

Մարտի 13

ԽՈՅ (21.03-20.04)- Շատ արդյունավետ օր է, երեկոն կանցնի շատ բուռն, գիշերը՝ թեժ: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը լի է արկածներով, բայց մի կորցրեք չափի զգացումը: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Բարեհաջող օր է նոր գործ սկսելու, պայմանագրեր կնքելու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Անհեթեթ պատճառներից առաջացած խոսակցությունները կփչացնեն ձեր տրամադրությունը: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Դուք հանգստի կարիք ունեք, երեկոն անցկացրեք տանը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑԸ ԵՎ ՄԵՆՔ

Ժամանակակից բոլոր մակնիշի հեռուստացույցները մանրամասնորեն ուսումնասիրվում են ռադիոկենսաբանների, կենսաֆիզիկոսների, բժիշկ-հիգիենիստների կողմից: Նրանց հետազոտությունները ցույց տվեցին, որ հեռուստացույցների էկրանի ճառագայթումը չի անցնում երկրի բնական ճառագայթումից: Սակայն դա չի նշանակում, որ հեռուստացույցի մոտ պետք է նստել ժամերով եւ «օրերով»: Ըստ մասնագետ բժիշկների խորհրդի, ժամանակը, որը կարելի է հատկացնել հեռուստացույց դիտելուն, 2,5-3,5 ժամ է: Դպրոցականների համար այն 1,5-2

ԱՅ ՔԵԶ ՊՏՈՒՂ

Ինչպես ընդունված է ամբողջ աշխարհում, ճաշկերույթի վերջում հրամցնում են անուշեղեն, մասնավորապես՝ մրգեղեն: Եվ այստեղ մարդկանց մեծ մասը բավականին միատեսակ է իր ընտրության մեջ: Այնուամենայնիվ, հոգեբան Էլեյն Կանը պնդում է, որ այն մրգերը, որոնք գերադասում եք, ուղղակիորեն բնութագրում են ձեր անձը: Ահա եւ ամերիկուհու բնորոշումները… 1. Եթե դուք սիրում եք խնձոր, ապա ձեզ առանձնահատուկ է աշխատասիրությունը,

Կբացահայտվի՞, արդյոք, երկարակեցության գաղտնիքը Դանիացի եւ ամերիկացի գիտնականները մտադիր են պարզել երկարակեցությանը նպաստող ժառանգական, միջավայրային եւ վարքագծային գործոնները: Ինչպես նշում է մասնագետներից մեկը, ժառանգականությունը մեծ դեր ունի, սակայն միշտ չէ, որ այս կամ այն երեւույթը պայմանավորված է միայն գեներով: Շատ բան կարելի է ձեռք բերել զուտ համապատասխան վարքագիծ մշակելով: Եվ այժմ գիտնականները փորձում են բացահայտել

ՊԵՏՔ ՉԷ ՀԱՎԱՏԱԼ ԵՆԹԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԿՈՂ ԿԱՆԽԱԶԳԱՑՈՒՄՆԵՐԻՆ

Բայց ցանկացած կանխազգացում հետեւանք է ինչ-որ պատճառի Ըստ հոգեբանների՝ կանխազգացումը ինֆորմացիա է՝ տրված ենթագիտակցության կողմից: Իսկ քարացած ինտուիցիա ունեցող մարդկանց մոտ այդ ինֆորմացիան մեծամասամբ համընկնում է ճշմարտության, իրականության հետ: Կանանց մոտ, ի դեպ, ինտուիցիան ավելի զարգացած է, այդ է պատճառը, որ հաճախ կանայք ինտուիցիային հենվելով, ավելի ճիշտ որոշումներ են կայացնում, քան տրամաբանության միջոցով: Հայ առաքելական

Արոնյանի երրորդ փորձը

Այսօր Ֆրանսիայի Նիս քաղաքում մեկնարկում է «կույր» եւ արագ շախմատի «Amber Blindfold and Rapid Tournament» 19-րդ ավանդական գերմրցաշարը, որի կազմակերպիչը հոլանդացի մեկենաս Օստրեմն է: Աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներին երկու դեպքերում էլ տրվում է 25 րոպե՝ յուրաքանչյուր քայլի համար ավելացվելով 10 վայրկյան՝ արագ շախմատում եւ 20 վայրկյան՝ «կույր» շախմատում: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը 216 հազար եվրո

Վեց մասնակից

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի վեց անդամներ գտնվում են Չեխիայում, որտեղ վաղվանից մեկնարկում է միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշար: Մեր հանրապետությունից ռինգ կմտնեն հետեւյալ բռնցքամարտիկները: 57 կգ՝ Ազատ Հովհաննիսյան, 60 կգ՝ Արա Պուլուզյան, 64 կգ՝ Հրաչյա Ջավախյան, 69 կգ՝ Արմեն Եփրեմյան, 75 կգ. Անդրանիկ Հակոբյան, 91 կգ՝ Ցոլակ Անանիկյան:   

Սեքսն օգնում է սպորտում հաղթելուն

Պրոֆեսիոնալ մարզիչները սպորտում սեքսին տարբեր տեսանկյունից են նայում: Մոտ երկու-երեք տասնամյակ առաջ թիմերի մեծ մասի համար մրցման նախորդ գիշերը  սեքսով զբաղվել կտրականապես արգելված էր: Իբրեւ թե, ֆիզիկական եւ էմոցիոնալ էներգիան պետք չէ հենց այնպես վատնել: Օրինակ, Մուհամեդ Ալին մարտին նախորդող երկու շաբաթներին դադարեցնում էր կանանց հետ բոլոր տեսակի շփումները: Այժմ մարզիչները բաժանվել են երկու բանակի՝

ՄԵԴԱԼԻ ՀՈՒՅՍԵՐ ԿԱՆ

Ռիեկայում շարունակվում են շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունները: Հայաստանցի շախմատասերներին շարունակում է ուրախացնել կանանց միջազգային գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը: Վեցերորդ տուրում հայ շախմատիստուհին սեւ խաղաքարերով անչափ կարեւոր հաղթանակ տարավ Ուկրաինայի ներկայացուցիչ Աննա Ուշենինայի նկատմամբ եւ 5,0 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը: Մրցաշարային աղյուսակի համեմատաբար բարձր տեղերում ընթացող մեր աղջիկներից Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը

Արմավիրում մշակութային կյանքը ծաղկում է

Արձագանքում է թատերական խմբակը Կարդալով «Առավոտ» օրաթերթի 2010 թ. փետրվարի 27-ի համարը՝ հանդիպեցի մի նյութի: «Հոգեւոր սնունդով ընտանիք չես պահի» հոդվածում հեղինակը ներկայացնում է Արմավիր քաղաքի «տխուր» իրականությունը: «Արմավիր քաղաքում ոչ թատրոն կա, ոչ կինո, ժամանակ առ ժամանակ մշակույթի տանը ելույթ են ունենում շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, որոնք ամեն օր երեւում են հեռուստատեսությամբ, իսկ դասական բնույթի համերգներ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031