Օրվա լրահոսը
ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉՈՐՍԸ ՉԵՆ
ՏՈՒԺՈՂՆԵՐՆ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉՈՐՍԸ ՉԵՆ «Շատ անբարո է, որ մանկահասակ երեխաների նկատմամբ այդպիսի զազրելի ու քստմնելի արարքներ թույլ տված անձի նկատմամբ օբյեկտիվ քննություն չի տարվել»,- մեր զրույցն այսպես սկսեց տուժողի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Հովիկ Արսենյանը։ Հիշեցնենք, որ Երեւանի թիվ 2 գիշերօթիկ դպրոցում կատարված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների հետ կապված (տուժողի անունը չենք նշում հայտնի պատճառով)
Սադրանքի ոճը նույնն է
Սադրանքի ոճը նույնն է Բաց նամակ «Առավոտ» օրաթերթին Ցավով ծանոթացանք ձեր թերթի հունվարի 9-ի համարում տեղ գտած այն ակնարկին, որ Ազատագրված տարածքների պաշտպանության կոմիտեի նախագահի օգնական Ալբերտ Մխիթարյանի ձերբակալության հիմքը կարող էր հանդիսանալ նրա կապը «Դրո» կառույցի հետ։ Գուցեեւ այդ ենթատեքստային վրիպակը մնար որպես այդպիսին, չառաջացնելով նույնիսկ հերքման անհրաժեշտություն, եթե այն ակամա չդառնար իշխանական քարոզչության
«ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎՈՒՄ»
«ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ ՎՆԱՍ Է ՊԱՏՃԱՌՎՈՒՄ» Հայաստանի բնապահպանական համակարգում անհաշվենկատ, տարերային ու գերծանրաբեռնված շահագործումից զատ, տեղի են ունենում նաեւ կենսառեսուրսների ու պետական ունեցվածքի խոշորամասշտաբ գողություններ։ Գոյաբնապահպանման այս վիճակի պատճառները բազմաթիվ են, «ըմբռնումով» մոտեցման դեպքում՝ մասամբ հանդուրժելի։ Իսկ գլխավորը՝ համակարգում վերջին տարիներին տարվող կադրային անլուրջ քաղաքականությունն է, անտարբերությունը։ Կադրերի ընտրության կամային արատավոր ձեւը մնում է գերադասելի։ Ամենապատասխանատու, մասնագիտական
ԱՆԿԱԽՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
ԱՆԿԱԽՆԵՐՆ ՈՒ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ Հայաստանի 5 «անկախ» հեռուստաընկերությունները ընդունեցին որոշում, որը հակասում է գովազդի էությանը մասնավորապես եւ շուկայական տրամաբանությանը ընդհանրապես: Նախագահի թեկնածուների քաղաքական գովազդը տրամադրելիս նրանք պայման դրեցին, որ տվյալ թեկնածուի կողմից գնված ժամանակը նա չօգտագործի այլ թեկնածուին գովազդելու համար: Այսինքն՝ լրատվամիջոցը, որը բոլոր գրված կամ չգրված օրենքներով պատասխանատվություն չի կրում գովազդի բովանդակության համար, տվյալ դեպքում
ԿԸ՛Հ, դիմացիր
ԿԸ՛Հ, դիմացիր «Հանրապետություն» կուսակցության գրասենյակում երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահի թեկնածուների նիստը։ Նախագահի թեկնածուները «բեղմնավոր» աշխատանք էին կատարել, պատրաստել էին մեկ դիմում՝ ուղղված ԿԸՀ-ին եւ երեք հայտարարություն։ ԿԸՀ ուղղված դիմումը նախագահի թեկնածու, գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրանցման օրինականության վերաբերյալ էր։ Դիմումի տեքստը կհրապարակվի բոլոր ութ (գուցե ավելի) թեկնածուների ստորագրումից հետո։ Իսկ հայտարարություններից մեկը վերաբերում էր
Ընդդիմախոս տնօրեն – 2
Ընդդիմախոս տնօրեն – 2 Դեռեւս 2002-ի սեպտեմբերին Երեւանի «Էվրիկա» միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում էր կայացրել վարժարանը վերանվանել Վազգեն Սարգսյանի անունով: Դպրոցի տնօրեն Լյովա Եղիազարյանը՝ համապատասխան բոլոր որոշումներն ու փաստաթղթերը ձեռքին, դիմել էր քաղաքապետարանի Կրթության վարչությանն ու գիտության եւ կրթության նախարարությանը՝ Անվանակոչության հանձնաժողովում այդ հարցը քննարկելու միջնորդությամբ: «Սակայն Երեւանի քաղաքապետարանի Կրթության վարչության Անվանակոչության հանձնաժողովը մեր
«ՔԱՄԻ ԵՔ ՑԱՆԵԼ՝ ՇՈՒՏՈՎ ՓՈԹՈՐԻԿ ԵՔ ՀՆՁԵԼՈՒ»
«ՔԱՄԻ ԵՔ ՑԱՆԵԼ՝ ՇՈՒՏՈՎ ՓՈԹՈՐԻԿ ԵՔ ՀՆՁԵԼՈՒ» Այս սպառնալիքը կա մի էլեկտրոնային նամակում, որը գրավել է Տիգրան Նաղդալյանի սպանությունը հետաքննողների ուշադրությունը: Զինդատախազությունը Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցչին էլ անմիջապես հրավիրեց հարցաքննության. այդպես նախկինում պարզաբանումներ էին պահանջում բոլոր նրանցից, ովքեր հանրությանը ներկայացնում էին իրենց վերլուծությունները եւ եզրակացությունները, թե «27»-ն ունի կազմակերպիչներ, ծրագրված է եւ այլն: Նույն տրամաբանությամբ,
ՍԱԴՈՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ
ՍԱԴՈՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԻՆ Թերեւս չէր սխալվում ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը, երբ ասում էր, թե որքան «16»-ը ուշացնի միասնական թեկնածուի ընտրության հարցը, հասարակական պահանջն ինքնուրույն կձեւավորի միասնական թեկնածուին։ «16»-ի միավորման ներսում ԺՀՈՒ-ն սատարելու է «ԱՄ» նախագահ Արտաշես Գեղամյանին, ակներեւաբար, միավորման մյուս թեւի մեջ մտնող կուսակցությունների մեծ մասն իր հերթին կսկսի հայտարարություններ անել ՀԺԿ նախագահ
Ջազով «վարակվածը»
Ջազով «վարակվածը» Առասպելական «Strangers in tne Night» («Պանդուխտները գիշերում) երգը, որն անմահացրեց Ֆրենկ Սինատրան, կապված է XX դարի աշխարհի մի քանի սերունդների հետ: Երգն այն աստիճան է անբաժան երգչի անունից, որ բոլորն ակամա ընդունում են որպես նրա անձնական ստեղծագործություն: Եվ հազվադեպ է, որ ունկնդիրը մտածի այս հիանալի երգի հեղինակության մասին: «Պանդուխտների» իրական հեղինակ Ավո Ուվեզյանը
ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ
ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ Ինֆորմատիկայի այս դարում, թվում է, խնդիր չպետք է առաջանա որեւէ ոլորտի մասին գոնե պաշտոնական տեղեկատվություն ստանալու հարցում: Այս անգամ անդրադառնալով կրթական ոլորտին, նախ նշենք, որ վերջինս միակ ոլորտն է, որը տարվա կտրվածքով ունենում է մեռած եւ կենդանի շրջաններ: Կենդանության նշաններ ոլորտը սկսում է ցույց տալ ուսումնական տարվա վերջից սկսած, հարաբերական աշխուժություն նկատվում
«ԲԱՆԱՆՑԸ» ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ
«ԲԱՆԱՆՑԸ» ԼՈՒՐՋ ՆՊԱՏԱԿՆԵՐ ՈՒՆԻ Այս օրերին Հայաստանի ֆուտբոլային ակումբները նախապատրաստվում են 2003թ. մրցաշրջանին։ Հասկանալի է, որ յուրաքանչյուր թիմ իր առջեւ տարբեր նպատակներ է դրել ու ընտրել դրանց հասնելու իր ուղին։ Օրինակ, Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր Երեւանի «Բանանցը» ներկայումս երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորի գլխավոր օլիմպիական մարզաբազայում։ Մի քանի մարզական լրագրողներով այցելեցինք մարզահամալիր՝ տեսնելու, թե
Հոգեւոր արժեքները՝ փոշիացման ճանապարհին
Հոգեւոր արժեքները՝ փոշիացման ճանապարհին Վանաձորի «Վանք-91» գրատների միավորմանը պատկանող 12 գրախանութներից որպես տեսակ մնացել են միայն մեկ-երկուսը։ Մնացածների մի մասը գոյություն ունեն որպես տարածքներ, որոնք այլ նպատակներով վարձակալել են իրավաբանական տարբեր անձինք, միգուցե հույս ունենալով տարածքը սեփականաշնորհելու դեպքում մասնակից լինել եւ սեփականատեր դառնալ։ Մի քանիսի դռները պինդ կողպված են։ Իսկ գրքերն արդեն քանի տարի է՝
ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ
ԱՉՔԱԼՈՒՍԱՆՔ ՆԱԽԱԳԱՀԻՆ Նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանին ինքնակամ պաշտպանողների թիվը երեկ եւս 200 մարդով ավելացավ։ Այդ առիթով իրենց հեղինակավոր հայտարարությունը, երեկ Ժուռնալիստների միությունում հրավիրած ասուլիսի ժամանակ, արեցին «Ազատ Հայք առաքելություն» հասարակական-քաղաքական կազմակերպության կառավարող մարմնի ներկայացուցիչները։ Այդ որոշումը, ճիշտ է, առայժմ, այսպես ասած, միանձնյա է՝ այսինքն կառավարող մարմնինն է։ Կազմակերպության ընդհանուր կոչված ժողովը դեռ փետրվարի սկզբին պետք
«Մանվել Գրիգորյանը 5 հազար դոլարանոց է, Ջհանգիրյանը՝ 1000»
«Մանվել Գրիգորյանը 5 հազար դոլարանոց է, Ջհանգիրյանը՝ 1000» Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում, ուր շարունակվում էր Մարտիրոս Աճեմյանի եւ Արթուր Այվազյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը, երեկ այդպես հայտարարեց տուժողի իրավահաջորդ Ստեփան Առաքելյանը։ Վերջինիս որդին՝ Սամվել Առաքելյանը սպանվել է երկու ամբաստանյալների կողմից եւ, ըստ նրա, միայն այն պատճառով, որ տեղյակ է եղել հանրապետությունում
ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԵՌ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է
ՍԱՐԳԻՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԴԵՌ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Է Հարցազրույց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության քարտուղար Արմեն Աղայանի հետ – Ակադ. Ռաֆայել Ղազարյանը եւ նկարիչ Սարգիս Մուրադյանը օրեր առաջ արված հայտարարությամբ ասել էին, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով ձերբակալվածների մեծ մասը Ձեր նախաձեռնության հետ առնչված կամավորականներ են։ 172 Խոսքը վերաբերում է դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած ձերբակալություններին եւ խուզարկություններին։ Դրանց
Օրենքի խախտումով
Օրենքի խախտումով ՀՀ նախագահ պարոն Ռ. Քոչարյանին Հայցելով Ձեր ներողամտությունը եւ ակնկալելով անկողմնակալ վերաբերմունք՝ դարձյալ դիմում եմ Ձեզ: Ինչպես արդեն հայտնել եմ, սույն թվականի նոյեմբերի 28-ին ՀՀ սոցիալական ապահովության նախարարը հրաման է արձակել զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ. Բլեյանին պաշտոնից ազատելու մասին։ Նոյեմբերի 28-ին արձակված իմ ազատման հրամանը օրինական ուժ չէր կարող ունենալ, քանի որ
ՎԵՐՋԻՆ «ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ»
ՎԵՐՋԻՆ «ՄՈՀԻԿԱՆՆԵՐԸ» Գլուխկոտրուկ. երկրորդ եւ երրորդ լուսանկարներում պատկերված տասնյակ սայլակներից որեւէ մեկի վրա գոնե մեկ անիվ գտեք: Դա անհնար է, մի պարզ պատճառով. այդ լուսանկարներում անիվ չկա: Ականատեսների վկայությամբ, դրանք վաղուց վաճառվել են Մալաթիայի տոնավաճառում՝ հատը 200-300 դրամով: Լուսանկարներն արվել են «Զվարթնոց» օդանավակայանում: Աշխատակիցների պատմելով, նախկինում, երբ իրենք էին «աշխատեցնում» սայլակները, դրանց համար պատասխան էին
ԻՐԱՐ ՄԻ՛ ՎԱԽԵՑՐԵՔ
ԻՐԱՐ ՄԻ՛ ՎԱԽԵՑՐԵՔ Այսօրվա Հայաստանի ամենաբնորոշ իրողություններից մեկն այն է, որ քաղաքական-լրագրողական «տուսովկայի» կյանքը մեկուսացված է մնացած հասարակության կյանքից: Դրանք երկու տարբեր ոլորտներ են, որոնք ապրում են իրենց օրենքներով, իրենց դարդերով: Առաջինը /այսպես կոչված՝ «վերնախավը»/ բուռն նախընտրական շրջան է ապրում եւ, նրա ընկալմամբ, մթնոլորտն այսօրվա Հայաստանում չափազանց շիկացած է: Բայց իրականում այն շիկացած է մի
Երկակի ստանդարտ
Երկակի ստանդարտ ԿԸՀ-ն երեկ նիստ է հրավիրել, ուր ՀՀ նախագահի առաջադրված թեկնածուներից 11-ի գրանցման մասին որոշումներ են ընդունվել: Առաջադրված բոլոր թեկնածուները գրանցվել են գրեթե միաձայն որոշմամբ: Բացառություն են կազմել, ինչպես եւ պետք էր ենթադրել, միայն Րաֆֆի Հովհաննիսյանի եւ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրանցման որոշումները: Մասնավորապես վերջինիս դեպքում՝ որոշումն ընդունվել է յոթ «կողմ», երկու «դեմ» ձայներով:
Նոր անակնկալ
Նոր անակնկալ «Հանրապետությունը» խոստանում է նոր անակնկալներ: Թեեւ դեռ չեն դադարել նախկինում խոստացված անակնկալների վերաբերյալ ենթադրությունները: Մեր «Վերլուծաբանները «16»-ի մի զգալի մասը համարում են բալաստ եւ առաջարկում, որ «Հանրապետությունն» ու ՀԺԿ-ն ավելի ուժեղ դաշինք կազմեն, որպես լիակատար իրավահաջորդ՝ ընտրելով «Միասնություն» անվանումը: Ի՞նչ ունեք հակադրելու այս մոտեցմանը» հարցին ի պատասխան՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը 2002-ի
«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿՓՈԽՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ»
«ԲԱՐՈՅԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԿՓՈԽՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ» Ասում է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը ֊ Ինչու՞ եք ցանկանում դառնալ հանրապետության նախագահ։ 172 Այդ որոշումը պայմանավորված է երկրի ապագայի նկատմամբ լուրջ մտահոգությամբ, պատասխանատվության զգացումով եւ որոշակի հասարակական պահանջով։ Որպես ՀՀ նախագահի թեկնածուի՝ իմ առաջադրումը ամենեւին չի հետապնդում ճանաչման կամ ինքնագովազդի նպատակ։ – Եթե դառնաք նախագահ, մտադի՞ր եք փոխել հանրապետության
ԳՈՒՅՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ
ԳՈՒՅՔ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ Շարունակում ենք ներկայացնել Սուրեն Աբրահամյանի հետ մեր զրույցը: Նախընտրական քարոզչության լեյտմոտիվներից մեկը դարձել է ընդդիմության գործիչների դատապարտումը, թե Մոսկվայից են փորձում «դաբրո» ստանալ: Մեր դիտարկմանը, որ իրոք չարժե ներքաղաքական գզվռտոցներում դրսից «տղա բերել»՝ Սուրեն Աբրահամյանն այսպես հակադարձեց. «Հարցադրման հետ համաձայն եմ, բայց, համենայն դեպս, ո՞վ առաջինը դիմեց նման քայլի: Գուցե սկիզբը
Կենսագրությունը՝ պատմություն
Կենսագրությունը՝ պատմություն Մեզնից նա, ով փորձում է իր կենսագրությունը այս կամ այն չափով վերածել պատմության, ի սկզբանե դատապարտված է ընկալվելու կամ որպես զոհի ժառանգ, կամ՝ հերոսի։ Մի դեպքում, հասկանալի է, նրա պապը, գուցե՝ հայրը, նահատակվել է, մյուսում՝ հաղթել։ Եվ երկու դեպքում էլ այդ պապի, հնարավոր է՝ հոր, դեմ կանգնած հակառակորդը եղել է թուրքը։ Միմիայն թուրքը,
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՋԱՆՈՒՄ Է ՈՒՂՂԵԼ ՄԵՋՔԸ
ԲՌՆՑՔԱՄԱՐՏԸ ՋԱՆՈՒՄ Է ՈՒՂՂԵԼ ՄԵՋՔԸ Լինելով տաք երկիր՝ Հայաստանում համեմատաբար զարգացած են ամառային մարզաձեւերը։ Ու այդ է պատճառը, որ տարվա այս եղանակին հանրապետության մարզական կյանքում մի տեսակ հարաբերական անդորր է տիրում։ Բայց դա ամենեւին էլ չի նշանակում, թե ամառային մարզաձեւերի ներկայացուցիչները երկարատեւ արձակուրդում են։ Հիմա նրանց համար ապագա կարեւոր մրցաշարերին նախապատրաստվելու ժամանակաշրջանն է։ Յուրաքանչյուր մարզաձեւ
«Գրիպոզով էլ վատ չենք երգում»
«Գրիպոզով էլ վատ չենք երգում» Մոսկվայի Մեծ թատրոնի «լա-սկալաներ», «մետրոպոլներ» տեսած-«լկստված» հանդիսատեսի համար «ֆուրոր» է արել մեր օպերային թատրոնն իր «Նորմայով»։ Դա այն դեպքում, երբ ներկայացման փորձերն անցել են թատրոնի հաշվապահության սենյակում, Գեղամ Գրիգորյանի բնակարանում եւ առանց ռեժիսորի։ Ներկայացման բեմադրող, մոսկվաբնակ Բորիս Հայրապետյանն այդ օրերին Մոսկվայում պրոդյուսերական հարցեր էր լուծում։ «Հետեւանքը եղավ այն, որ երկու
ՍԱՅԼԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺԵԼ
ՍԱՅԼԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺԵԼ Չարենցի եւ Քոչարի տուն-թանգարանների նման, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն էլ տեղավորված է բնակելի շենքում։ Եվ բոլոր նման մշակութային օջախների կենսագործունեությունը, բնականաբար, պայմանավորված է այդ շենքերի բնակիչների նորմալ կյանքով։ Ինչ վերաբերում է Սայաթ-Նովա 4 շենքի բնակիչներին (ուր «բնակվում» է նաեւ տիկնիկային թատրոնը), ապա նրանց կյանքը հաստատ նորմալ չի կարելի համարել, քանի
Հաջորդ նիստը՝ հունվարի 27-ին
Հաջորդ նիստը՝ հունվարի 27-ին Բայց՝ հարցականով N զորամասում շարքային, նախկինում ասպիրանտ Արտյոմ Սարգսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրգործի դատաքննության դեկտեմբերի 11-ի դատական նիստը, որ հետաձգվել էր 18-ին, իսկ այնուհետեւ՝ 23-ին, նշանակված օրը վերսկսվեց։ Երկօրյա դատական նիստերից հետո, դեկտեմբերի 24-ին որոշվեց դատական հաջորդ նիստը վերսկսել հունվարի 27-ին։ Նշենք, որ Ա. Սարգսյանի իրավահաջորդները եւ ամբաստանյալներից մեկի պաշտպանը
ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՏԵՐ ՉՃԱՆԱՉՎԵՑԻՆՔ
ԲՌՆԱԳՐԱՎՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՐՏԱՏԵՐ ՉՃԱՆԱՉՎԵՑԻՆՔ «Մալանչ» ԲԲԸ172ի տնօրենի կողմից քաղաքացիներին «քցելու» մասին «Առավոտն» իր ընթերցողներին տեղեկացրել է։ Նախընտրական փուլում վերոնշյալ հրապարակման հեղինակը ակնկալում է ՀՀ նախագահի թեկնածուներից որեւէ մեկի իրական պաշտպանությունը։ Երկարատեւ անհաջող փորձերից հետո ապավինում ենք Ձեր սկզբունքայնությանը, օրենքին։ Հույս ենք փայփայում, որ Ձեր քաղաքականությունը ապօրինությունների ու թալանի դեմ է, իսկ մենք հենց այդպիսի երեւույթի
Ո՞վ կլինի «այն տղամարդը»
Ո՞վ կլինի «այն տղամարդը» Նախընտրական հարցումներ Վանաձորում 1998թ. նախագահական ընտրություններում Կարեն Դեմիրճյանը Վանաձորում հավաքել էր 19.599 ձայն (37,61%), Ռոբերտ Քոչարյանը՝ 18.484 (35,47%), Պարույր Հայրիկյանը՝ 5733 (11%), Սերգեյ Բադալյանը՝ 4655 (8,93%), Վազգեն Մանուկյանը՝ 2780 (5,37%)։ Քանի որ ԱԻՄ-ը այժմ պառակտվել է, ուստի Հայրիկյանից հեռացածների (նրանց, ովքեր համախմբվել են կառավարության կազմում աշխատող Ներսես Զեյնալվանդյանի շուրջ) ձայները նույնպես
ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ՝ «ԿԱԼԱՆՔԻ» ՏԱԿ
ԱՆՁՐԵՎԻՑ ՀԵՏՈ՝ «ԿԱԼԱՆՔԻ» ՏԱԿ Երեւի թե գյումրեցիներն այնքան չեն նեղսրտում գորշ, տեսքից ընկած տնակներից, որքան փոսերով լի, ծուռումուռ ու նմանը չունեցող փողոցներից: Բավական է ասել, որ հորդառատ անձրեւներից հետո փողոցները վերածվում են լճակների եւ գյումրեցիներին սպասվում է, այսպես ասած, «տնային կալանք». դուրս գալը դառնում է անհնար: Ճանապարհների վերանորոգման վերաբերյալ «Լինսի» ճանապարհաշինության ծրագրի իրականացման գրասենյակի խոստումն


















































