Օրվա լրահոսը

ՋՈՒԹԱԿԱՀԱՐՆ ԱԶԱՏՎԵՑ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկվա նիստում ՀՀ կառավարությունը քննարկել եւ նկատի ունենալով ջութակահար Սերգեյ Խաչատրյանի` երաժշտարվեստի կատարողական բնագավառում բացառիկ ընդունակությունն ու խոստումնալից ապագան, ինչպես նաեւ մշակույթի անվանի գործիչների միջնորդությունները, որոշել է նրան ազատել պարտադիր զինվորական ծառայությունից:

ՌԵԿԵՏ ՊԵՏԱԿԱ՞Ն ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Ըստ գործարարի՝ Ղարաբաղի ԱԺ փոխնախագահը հալածում է իրեն, վերջինս հերքում է այդ հայտարարությունները եւ պնդում, որ կդիմի դատարան: Ղարաբաղյան պատերազմի մասնակից եղբայրներ Ռոբերտ, Ռուդիկ, Ռոման Բաղդասարյաններից Ռոմանը, նրա մայրը՝ Ալվարդ Աթալյանը եւ մորեղբայրը՝ Կամո Աթալյանը, հույսները կտրած Լեռնային Ղարաբաղի արդարադատությունից, Հայաստանում են արդարություն որոնում: Պատերազմից հետո Ռոմանը մորեղբոր հետ մեկնել է Ռուսաստան՝ աշխատելու: 2007-ին նրանք

ԴՊՐՈՑՆԵՐԸ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Սյունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ մարտի 9-ին գրանցված ուժեղ քամու հետեւանքով վնասվել են Քաջարան քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցի, Տերյան փողոցի 4-րդ շենքի, ինչպես նաեւ Արվեստի դպրոցի տանիքները` մոտ 1300 քմ ընդհանուր մակերեսով: Վնասի չափը ճշտելու նպատակով ստեղծվել է հանձնաժողով:

Ջուսին ծեծել են

Երգչուհի Ջուսը կապտուկներով է նշել Մարտի 8-ը: Ինչպես տեղեկացնում է kamoblog.am-ը, նա ծեծի է ենթարկվել: Դեպքը տեղի է ունեցել «Սայաթ-Նովա» ակումբում, որտեղ աշխատում է Ջուսը: Նրա գործընկեր, «Blef» ծրագրի ռեժիսոր Արթուրը, «հումորի» արդյունքում ջարդել է երգչուհու քիթը: Kamoblog.am-ի հետ զրույցում երգչուհին ասել է, որ չդիմանալով ցավին, նկարահանումների ընթացքում սկսել է գոռալ եւ հայհոյել հաղորդման ռեժիսորին,

Համաներումս «վաճառեցին»

Մեծարգո նախագահ, ճարահատված անձամբ Ձեզ եմ դիմում, որպեսզի գոնե Դուք լիարժեք պատասխանեք՝ ե՞րբ պետք է վերջապես վերանան այս անարդարություններն ու բռնությունները, մինչեւ ե՞րբ պետք է ոտնահարվեն մեր իրավունքները: Մեծարգո նախագահ, հիշեք եւ մի մոռացեք, որ նման բռնություններով իրավական պետություն չի կառուցվի, նման քայլերով Հայաստանը առաջ չի գնա, այլ կկործանվի: Մեր պապերից ժառանգած այս մնացած փոքր

Հավաստիացրեց՝ սրբապատկերի տակ

Երեկ «Դուպլեքս» ակումբում ասուլիս էր հրավիրել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, գնդապետ Մարգար Օհանյանը: «Առավոտի» հնչեցրած՝ «Այսօր արդեն ճանապարհային ոստիկանները արձանագրում են Մանկավարժական համալսարանի դիմաց, մայթեզրին կատարված իրավախախտումները՝ վարորդների եւ հետիոտնի կողմից կատարված: Լինելո՞ւ եք հետեւողական, թե՞ դա ոստիկանության հերթական շոուն է լինելու» հարցին Մարգար Օհանյանը պատասխանեց. «Հանրապետության ոստիկանապետը ծանոթացել է «Առավոտի»՝ օրերս հրապարակված նյութին եւ

Տարվեցին տուգանային հրապարակ

Երեկ առավոտյան ժամը 8.30-ից ՀՀ ճանապարհային ոստիկանության մի քանի ստորաբաժանումներ իրենց ծառայությունն էին կատարում Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկում, Մանկավարժական համալսարանի դիմաց: Այդտեղ, հենց մայթեզրին տեղադրված են ցուցանակներ, որտեղ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը: Սակայն վարորդները, «չնկատելով» ցուցանակը, մշտապես կանգնում էին այդ հատվածում, իսկ ճանապարհային ոստիկանները չէին արձանագրում հաճախակի դարձած իրավախախտումները: Երեկ 9 վարորդի բախտը ակնհայտորեն

ԴԱՏԱԿԱՆ ՎՃԻՌԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ

Անուղղակի՞, թե՞ ուղղակի դիտավորություն Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Գայանե Կարախանյանի նախագահությամբ, ավարտվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հայցի քննությունը: «Ազատամտություն» թերթում պատգամավորին վիավորանք հասցնելու փաստի առթիվ անցյալ տարվա հուլիսի 28-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երեւանի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում: Սակայն քննիչ Աշոտ Մխիթարյանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի

ԾԵՐԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Մարտի 1-ից մեկնարկել է «Կարմիր խաչ» ընկերության նախաձեռնած «Նրանք սպասում են մեզ» կարգախոսով քարոզարշավը: Այս ակցիայի նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել հանրակացարաններում բնակվող միայնակ ծերերի սոցիալական, առողջական եւ հոգեբանական խնդիրների վրա: Քարոզարշավի ընթացքում կիրականացվի իրազեկում եւ դրամահավաք: Հավաքագրված միջոցներով կօգնեն առավել կարիքավոր սոցիալական խմբերին: Panorama.am-ը, հղում անելով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներին, հայտնում է,

ՀԱՂԹԵՑ «ՄՐԳԱՁՈՐԸ»

Նախօրեին տրանսպորտի եւ կապի նախարարության մրցութային հանձնաժողովը ամփոփել է այս տարվա փետրվարի 26-ին կայացած Երեւան-Գորիս-Երեւան, Գորիս-Երեւան-Գորիս, Կապան-Երեւան-Կապան, Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան եւ Երեւան-Քաջարան-Երեւան՝ թափուր երթուղագծերի մրցույթի արդյունքները: Առաջին 2 եւ Երեւան-Մեղրի-Ագարակ, Ագարակ-Մեղրի-Երեւան, ինչպես նաեւ Երեւան-Քաջարան-Երեւան երթուղիներն այսուհետեւ սպասարկելու է «Մրգաձոր» ընկերությունը, ապահովելով բարձր գնահատականներ: Մրցույթին մասնակցող «Ֆրանս պարկ» ընկերությանը չի ներկայացվել հիմնական տրանսպորտային միջոցը, չնայած նրան, որ

Գյուղապետերն ընդդեմ կառավարության

Անիի տարծաշրջանի 22 000 ազգաբնակչությանը զրկում են միակ հիվանդանոցից Ինչպես տեղեկացրել ենք, կառավարության N1052 որոշման համաձայն, մինչեւ այս տարվա հուլիսի 1-ը նախատեսված է փակել Մարալիկի հիվանդանոցի ստացիոնար բաժանմունքը, որը 70 տարի սպասարկում է 17 համայնքի ազգաբնակչությանը: Այն գտնվում է Գյումրի-Երեւան մայրուղու վրա ու հատկապես ծառայում է ավտոպատահարներից տուժածներին: Հիվանդանոցից ստացած տվյալների համաձայն, միայն անցած տարի

ՆԱԽԱԳԱՀԻ ՄԵՔԵՆԱՅԻ ԱՌԱՋԸ ԿՏՐԵԼ Է

Սակայն դա էլ չի օգնել, որպեսզի քաղաքացու հարցը լուծվի ՀՀ իշխանությունների գործելակերպից տուժած քաղաքացիներն իրենց բողոքներին արդարացի լուծումներ չստանալով, ստիպված ծայրահեղ միջոցների են դիմում. հացադուլ կամ նստացույց են անում, ինքնահրկիզվում են եւ այլն: Երեւանի բնակիչ Վալենտինա Զաքարյանն էլ, սպառելով բոլոր իրավասու մարմիններին դիմելու իր փորձերը, ստիպված է եղել ժամերով սպասել հանրապետության նախագահին ու նրա ծառայողական

«ԺԵՆԳՅԱԼԱՀԱՑՈՎ» ՅՈԼԱ ԳՆԱՑԵՔ

Panorama.am-ի տեղեկություններով՝ մսի գնի կտրուկ աճը ոչ միայն ՀՀ-ում է խնդիր դարձել, այլեւ ԼՂՀ-ում: Ստեփանակերտի մսավաճառները ասում են, որ միս ձեռք բերելն արդեն դժվար է: Դա էլ վերջին մեկ ամսում նպաստել է մսի գնի 40-45%-ով աճին. այժմ տավարի մսի 1 կգ-ը Ստեփանակերտի խանութներում արժե 2000 դրամ՝ նախկին 1500 դրամի փոխարեն, ոչխարի մսի 1 կգ-ն արժե

ԴՈԼԱՐԻԶԱՑԻԱՅԻ ԴԵՄ

ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական կազմակերպությունների կանոնակարգման դաշտում մի շարք փոփոխություններ է նախատեսել, որոնցից մեկը դոլարիզացիայի դեմ պայքարի միջոցառումների շարքում լինելու է արտարժույթով արտահայտված ակտիվների նկատմամբ ԿԲ մոտեցումների փոփոխությունը. բոլոր արտարժույթով արտահայտված ակտիվները, մեծամասամբ՝ վարկերը, պետք է ավելի բարձր ռիսկի կշիռ ունենան՝ մոտ 50%-ով: Այս մասին, ըստ aysor.am կայքի, երեկ ասել է ԿԲ ֆինանսական համակարգի քաղաքականության

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԼԵԶՈՒ

Երեկ կառավարության նիստի օրակարգում ընդգրկված էր նաեւ «Պետական գույքը մասնավորեցնելու եւ օտարելու մասին» հարցը: Խոսքը լուրջ գույքի մասին չէ, այլ ընդամենը «Ճանապարհաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի եւ «Ամասիայի ԲԿՏ» ՊՓԲԸ-ի լուծարումից հետո մնացած եւ համապատասխանաբար՝ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին ռւ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին ամրացված գույքի օտարման մասին է, ավելի ճիշտ՝ այդ որոշման

Նախընտրական ծրագրի կատարման ժամանակն է

նԵրեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նիստից առաջ նա նախարարներին հանձնարարել է իրենց հսկողության տակ վերցնել միջնաժամկետ ծախսային ծրագրեր, որոնք պետք է համադրվեն հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հետ: Նա ասել է, որ բոլոր նախարարները պետք է առաջիկա երկու շաբաթների ընթացքում իրեն ներկայացնեն գրավոր զեկուցագրեր իրենց տեսանելի խնդիրների

Ճգնաժամը, փաստորեն, չի ավարտվել

2009թ. ընթացքում մասնավոր հատվածի ընկերություններն ամբողջ աշխարհում կրճատել են իրենց աշխատողների թիվը: Համաձայն «Գրանթ Թորնթոն» ընկերության ուսումնասիրությունների՝ 2003-ից ի վեր այժմ առաջին անգամ է, որ աշխատողներին կրճատող գործարարների թիվը գերազանցում է աշխատողների քանակն ավելացնողներին: 36 երկրների շուրջ 7 400 մասնավոր ընկերությունների հարցումը ցույց է տալիս, որ համաշխարհային հաշվեկշիռը -8% է՝ ի համեմատ 2009 թ. +21%-ի

ԿԱՆԳԱՌԱՍՐԱՀՆԵՐԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ

Այս տարի կանգառատեղիները կավելանան Եթե նախորդ տարիներին կանգառասրահները գողացվում էին ու որպես մետաղի ջարդոն հանձնվում, ապա վերջին տարիներին պարզապես ապամոնտաժվում են: Ազատության 25 հասցեում գտնվող կանգառասրահն էլ նախորդ տարի ապամոնտաժվեց, հիմա դրանից հիշատակ է մնացել միայն ծռմռված նստարանը: Ի դեպ, հենց Արաբկիրի թաղապետարանի կողմից ապամոնտաժված կանգառասրահի մասին թաղապետարանում ոչինչ չգիտեին, խորհուրդ տվեցին դիմել Երեւանի քաղաքապետարան:

Շիրակ-դեսպան հեռակա երկխոսությունը

«Կառուցողական» լինելու պատկերացումները՝ ըստ վրացի եւ հայ գործիչների «Կառուցողական լինել, այսինքն՝ առկա խնդիրների մասին բարձրաձայն չխոսել եւ որոշ մարդկանց նման ասել, որ հայ-վրացական հարաբերություններում ամեն ինչ նորմա՞լ է». երեկ «Առավոտի» հետ զրույցում Հայաստանում Վրաստանի դեսպան Գրիգոլ Տավատաձեի՝ Մամուլի ազգային ակումբում արած հայտարարություններին այսպես արձագանքեց «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Իսկ դեսպանը՝

Ի՞ՆՉ Է EPP-Ն, ՈՒՐ ՁԳՏՈՒՄ Է ՈՂՋ ԿՈԱԼԻՑԻԱՆ

Նժդեհական հանրապետականներն իրենց տե՞ղն են համարում «Եվրոպական քրիստոնյա դեմոկրատների քաղաքական ընտանիքը»: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ մարտի 3-ի հանդիպման ժամանակ Եվրոպական Ժողովրդական կուսակցության (EPP) նախագահ Վիլֆրիդ Մարթենսն ասել էր, որ Հայաստանում իշխող քաղաքական կոալիցիայի անդամ երեք կուսակցությունները՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը դիմել են անդամակցելու Եվրոպական Ժողովրդական կուսակցությանը: Նա տեղեկացրել էր, թե առաջիկայում Հայաստան կժամանի առաքելություն՝

Ո՞Ր ՆԺԱՐՆ Է ԱՎԵԼԻ ԾԱՆՐ

Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե իր կարծիքով՝ եթե կշեռքի նժարին դրվեն մի կողմից՝ Թուրքիայի ԱԳ նախարարի սպառնալիքները, որ եթե ԱՄՆ նախագահն օգտագործի «ցեղասպանություն» բնորոշումը, ապա կսառեցնեն մարտական ինքնաթիռների եւ ուղղաթիռների մասին 1,2 մլրդ դոլար արժողությամբ պայմանագիրն ու հրթիռների վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները, ինչպես նաեւ կսահմանափակեն Իրանի եւ Աֆղանստանի հարցում

ԲԱՑԱԿԱ ՎՐՁԻՆԸ

Գիշերը տարօրինակ երազ տեսա, եւ երազիս մեջ իբրեւ թե ես նկարիչ եմ եւ իմ կտավները տարել ու ցույց եմ տալիս Լեոնարդոյին: Ու նա ուշադիր հերթականությամբ նայելով իմ կտավները՝ խորհուրդ է տալիս, նայում ու ասում է ինձ. – Լույսը երբեք չի վերջանում այնտեղ, երբ սկսվում է մութը կամ խավարը: Սեւն ու սպիտակը միշտ իրար հետ են,

Լուծումը պիտի երաշխավորի հայերի անվտանգությունը

Վստահ է ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հերթական «Ռոուզ Ռութ» սեմինարի առաջին օրը գրեթե ամբողջությամբ նվիրվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բոլոր ելույթ ունեցողները, որոշ հերթապահ մտքերից հետո, սահուն անցում էին կատարում Ղարաբաղի հարցին եւ այդ հարցի շուրջ խոսում էին բավականին հանգամանալից: ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցով հատուկ զեկուցող Գորան Լենմարկերը եւս

ՁԵՐ «ԹՐԵՅՆԻՆԳՈ՞Վ» ՊԵՏՔ Է ՄԵՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՓՈԽՎԵՆ

Մոտավորապես այս էր Կարապետ Ռուբինյանի եւ Վարդան Հարությունյանի արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցում եղած առաջարկություններից մեկի առնչությամբ: Մարտի 8-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հրապարակել էր 2008թ. հետընտրական, այդ թվում՝ մարտիմեկյան, իրադարձություններից հետո՝ 2008-ի ապրիլից մինչեւ 2009-ի հուլիսը, տեղի ունեցած թվով 109 ամբաստանյալների գործով ընդհանուր առմամբ 93 դատավարությունների ընթացքի դիտարկումների արդյունքը հանդիսացող մեծածավալ զեկույց:

«ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ» ԶԵԿՈՒՅՑ Է ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

Իսկ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը ուշացած է համարում Այսօր «Հելսինկյան ընկերակցություն» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան գրասենյակը, որի ղեկավարն իրավապաշտպան Միքայել Դանիելյանն է, հրապարակելու է 2009 թվականի իր տարեկան զեկույցը, որն առաջին անգամ ներկայացվելու է շնորհանդեսի միջոցով: Ինչպես Մ. Դանիելյանն ասաց, նաեւ առաջին անգամ է, որ իրենք որոշել են տարեկան զեկույցը հրապարակել ոչ միայն ընկերակցության կայքում, այլեւ տպագիր

«ՈՎՔԵ՞Ր ՊԵՏՔ Է ՄՈՄ ՎԱՌԵՆ»

«Պահպանենք «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնության կազմում է «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության» ղեկավար Սամվել Կարապետյանը, որը հայտնի է մեր մշակութային կոթողների պաշտպանությանն ուղղված ակտիվ գործունեությամբ: Կառավարության որոշման համաձայն՝ «Մոսկվա» կինոթատրոնի բացօթյա դահլիճի տեղում պատրաստվում են վերակառուցել 1930թթ.-ականներին հիմնովին քանդված Պողոս-Պետրոս եկեղեցին: «Ա1+»-ի հետ զրույցում պարոն Կարապետյանն ասաց. «Մենք նոր եկեղեցիների կարիք չունենք: Եթե մեր

Մարտի 11

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք հաճելի գործերով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ժամանակն է մտածեք հանգստի մեկնելու մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Անհեթեթ խոսակցություններին լուրջ մի վերաբերվեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Մոռացեք բոլոր խնդիրներն ու հաճելի ժամանակ անցկացրեք: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Ղեկավարությունը բարձր կգնահատի ձեր կատարած աշխատանքը: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր խնջույքի մասնակցելու հրավեր կստանաք: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Երկար սպասված հեռախոսազանգը կխոցի ձեր սիրտը: ԿԱՐԻՃ (24.10-22.11)-

ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ

(Սկիզբը՝ նախորդ համարում) Թումանյանի «Կռնատ աղջիկը» հեքիաթում ամուսնու քրոջը տնից դուրս հանելու համար հարսը մորթում է հարազատ երեխային եւ մեղքը բարդում տալի վրա: Տեգոր կանայք այսօր չեն ապրում մի հարկի տակ, ընդհանուր կենսատարածք չունեն, եւ այստեղ նրանց փոխհարաբերություններին անդրադառնալն իմաստ չունի: Ուշագրավ է երկու եւ ավելի քույրերի փոխհարաբերությունները. քույրերն իրենց ագրեսիվությունն ասեկոսեների ու վեճերի տեսքով

Արհամարհե՛ք կպչուն մտքերը

Խորհուրդ է տալիս նյարդաբանը Գարունը, լինելով անցումային շրջան, առաջ է բերում սթրես, սրվում են հատկապես հոգեկան, սրտանոթային հիվանդությունները, քանի որ տարվա այս փուլը նաեւ սիրո շրջան է համարվում, ակտիվություն է դրսեւորվում նաեւ հորմոնալ, հուզական ոլորտում: Երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի դոցենտ, հոգեբան Սամվել Խուդոյանը առանձնացնելով սթրեսի առաջացման սեռային,

ՄԵՔՍԻԿԱՆ ԵՎ ԿՈՒԲԱՆ՝ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Party-ի գաղափարից մինչեւ ֆիլմ Դեռեւս դեկտեմբեր ամսին մի շարք ինտերնետային կայքերում հայտարարություններ տարածվեցին, որ «Իսպանական կենտրոնը» կազմակերպում է «Havana Nights» երեկույթ Հավանայում, որին կարող են մասնակցել Երեւանի ակումբային կյանքով ապրող 10 ակտիվիստներ: Որոշ ժամանակ անց լուրերը  վերացան ինտերնետ պորտալներից… Լուրերի անհետացման պատճառը երկար ժամանակ անհայտ մնաց հետաքրքրված հանրությանը. որոշ ժամանակ անց «Իսպանական կենտրոնի» աշխատակազմը հայտարարեց,

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031