Օրվա լրահոսը
ՊԵՏՏՈՒՐՔ՝ ՇԱՆ, ԿԱՏՎԻ, ՃԱՆՃԻ ՈՒ ՄԿԱՆ ՀԱՄԱՐ
Երեւանի ավագանին նոր դրամահավաք է սկսել, այս անգամ՝ ընտանի կենդանիներ պահելու համար Երեւանի քաղաքապետարանը որոշել է նեղել մայրաքաղաքի կենդանասեր հասարակությանը: Նրանք, ովքեր սիրում են իրենց տանը շուն, կատու պահել, մատաղի համար գառ մեծացնել կամ ցանկացած ընտանի կենդանի ունենալ, պետք է պետությանը տուրք վճարեն՝ 5000 դրամ: Այդպիսի որոշում է կայացրել Երեւանի ավագանին՝ 2010թ. տեղական տուրքերի եւ
ՔՐԳՈՐԾՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՉ ՄԻ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՉԿԱ
Հավաստիացնում են «Սիլ կոնցեռնի» համասեփականատեր Սարիբեկ Սուքիասյանի պաշտպանները «Սիլ կոնցեռն» ՓԲԸ համասեփականատեր եւ «Հայէկոնոմբանկի» խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը երեկ հրավիրած ասուլիսում եւս մեկ անգամ փաստեցին, որ փետրվարի 12-ին Սարիբեկ Սուքիասյանին եւ «Այրարատ» տոնավաճառի տնօրեն Արտաշես Ստեփանյանին բերման ենթարկելու, ձերբակալելու, հետո նաեւ նրանց մեղադրանք առաջադրելու նպատակը Սուքիասյանների ընտանիքի ունեզրկումն է.
ԼՂ-Ն ՉԻ ԼԻՆԻ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿԱԶՄՈՒՄ
«Հայաստան-Թուրքիա հարաբերություններում Հանրապետականի կարծիքն անփոփոխ է. մենք պատրաստ ենք վավերացնել արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո: Այսօր անհիմն հայտարարություններով հանդես եկավ Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերկանը: Նա նշել է, որ միջազգային փորձագետները պետք է գնահատեն Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը, եւ պետք է լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրը: Թուրք խորհրդարանականին տեղեկացնեմ, որ
ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
Երեկ Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի անդամները եւ կուսակցության ակտիվը ծաղիկներ են դրել Մյասնիկյանի արձանին՝ խորհրդային բանակի օրվա առիթով: «Մյասնիկյանը եղել է տաղանդավոր քաղաքական ռազմական գործիչ, Ձերժինսկու եւ այլ ականավոր կուսակցական գործիչների հետ մասնակցել խորհրդային բանակի եւ կանոնադրության ստեղծմանը»,- «Առավոտի» հետ զրույցում ներկաներն այսպես պարզաբանեցին հենց Մյասնիկյանի արձանին ծաղիկներ դնելը: ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը շնորհավորեց
ՈՉ ԲՆԱԿԱՆ, ԲԱՅՑ՝ ՏԱՐԱԾՎԱԾ
«Մարտի 1-ին ընդդիմությունը նախապատրաստվում է հանրահավաքի, ի՞նչ եք կարծում, դա կարո՞ղ է դառնալ վճռորոշ հանրահավաք»: Պատասխանելով այդ հարցին՝ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն ասաց. «Արտախորհրդարանական ընդդիմությունը անշուշտ ունի որոշակի հեղինակություն հասարակության մեջ, եւ շատ բնական է, որ ընդդիմությունը փորձում է կյանքի կոչել իր քաղաքական ծրագիրը: Ասում եք՝ վճռորո՞շ, ո՞ւմ համար: Երկրի համար սա
Դեմկուսի նոր շարժումը
«ՀԴԿ-ն պատրաստակամ է սոցիալիստամետ բոլոր ուժերի հետ միասին վերսկսել պայքարը՝ հանուն երկրում արդարության հաստատման, սոցիալական բեւեռացումը վերացնելու եւ ժամանակի թելադրանքով համակարգային փոփոխություններ իրականացնելու»,- ասված է Հայաստանի դեմոկրատական կուսակցության երեկ տարածած հայտարարության մեջ: Իսկ հրավիրած ասուլիսում Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանն ի պատասխան լրագրողների դիտարկման, թե՝ սոցիալիստամետ ՀՅԴ-ն տակավին վերջերս դեռ իշխանական կոալիցիայի անդամ էր, իսկ մեկ
Քննարկում են նախագիծ, որի կարիքը չկա
Ազգային ժողովը երեկ սկսեց քննարկել կառավարության ներկայացրած «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախաձեռնությունը: Այն ներկայացրեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը տեղեկացրեց, թե Հայաստանի Հանրապետությունը, ըստ «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի կոնվենցիայի՝ ցանկացած ժամանակ՝ մինչեւ իր ստորագրած պայմանագրի ուժի մեջ մտնելը, իրավունք ունի չդառնալ այդ պայմանագրի մասնակից՝ դրա մասին հստակ կերպով հայտնելով իր
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ ՐՈՊԵ ԱՌԱՋ
Սակայն ԱԺ երեկվա քննարկումը եւս մի ապացույց դարձավ, որ խորհրդարանական մեծամասնությունը չունի նման ցանկություն՝ հնարավորություն տալու վերականգնել «Ա1+»-ի խախտված իրավունքները: Ազգային ժողովը երեկ քննարկեց «Ժառանգություն» խմբակցության կողմից դեռ անցած նստաշրջանում արտահերթ համարված նախագիծը՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին: Հեղինակներ Անահիտ Բախշյանը եւ Արմեն Մարտիրոսյանը 2009 թ. փետրվարի 17-ին շրջանառության մեջ դրված այդ
«ԻՆՉՔԱՆՈ՞Վ ԷՐ ԹՈՒՐՔԻԱՆ ԼՈՒՐՋ, ԵՐԲ ՍՏՈՐԱԳՐՈՒՄ ԷՐ»
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը վստահ է, որ Թուրքիան մոտ ժամանակներս մտադիր չէ վավերացնել արձանագրությունները: – Որոշ ժամանակ առաջ մի քանի ՀՀԿ-ականներ խոսեցին հայ-թուրքական արձանագրությունները Թուրքիայից առաջ վավերացնելու մասին, հետո ՀՀԿ մամուլի խոսնակը հայտարարեց, թե նման մտադրություն չկա: Հնարավո՞ր է՝ իրավիճակի որոշ փոփոխություն: – Վստահաբար կարող եմ ասել՝
ԳՏԻՐ 10 ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նկարի վերեւի մասում պատկերված է հատված Մարտիրոս Սարյանի 1928 թվականին ստեղծած «Աշնանային մառախլապատ օր» նկարից, իսկ ներքեւում՝ «ՄԱՊ» ընկերության կոնյակը «զարդարող» պիտակից: Սթափ վիճակում գտնվող ցանկացած մարդ կհաստատի, որ դա միեւնույն նկարն է: Սակայն Գիտությունների ազգային ակադեմիայի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը, ինչպես նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի եւ Էջմիածնի ընդհանուր իրավասության դատարանները պնդում են, որ
Աբուլիկը՝ հիմա էլ Արեն
Գեւորգ Ասիլյանին հեռուստադիտողները ճանաչում են որպես Աբուլիկ՝ «Վերվարածները» հեռուստասերիալից: Այնտեղ նա մարմնավորում էր հարուստ ընտանիքի զավակի, որը չէր սիրում դպրոց գնալ: «Աբուլիկը» նկարահանվել է նաեւ Գոռ Կիրակոսյանի «Մեծ պատմություն՝ փոքր քաղաքում» ֆիլմում: Այժմ էլ հանդես կգա Դավիթ Գրիգորյանի «Երկու սերունդ» հեռուստասերիալում: «Առավոտի» հետ զրույցում իր վերջին դերը Գեւորգն այսպես ներկայացրեց. «Նույն Աբուլիկի դերն է` հարուստի
Դեղ, որը լսում են
Այն, որ երաժշտությունը կարող է փոխել մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, դեռ գիտեին շատ վաղուց՝ Հին Հունաստանում, Հռոմում, Արեւելքի երկրներում: Ռուս հայտնի ֆիզիոլոգ Թարխանովը, դեռ 19-րդ դարի վերջին ուսումնասիրելով երաժշտության ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա, իր յուրահատուկ փորձերով ապացուցեց, որ հաճելի մեղեդին դանդաղեցնում է զարկերակի աշխատանքը, ուժեղացնում սրտամկանի կծկողականությունը, նորմալացնում է արյան ճնշումը, լայնացնում է արյան
Քնելու դիրքը բնորոշում է անձին
Ֆրանսիացի հոգեբան Պիեռ Դավիյոն, ուսումնասիրելով մարդկանց քնած վիճակում, եկավ այն եզրակացության, որ մարդու բնավորությունը համապատասխանում է մարմնի այն դիրքին, որով նա գերադասում է հանգստանալ գիշերային ժամերին: Եվ այսպես. 1. Այն անձինք, որոնք քնում են որովայնի վրա, բավարարված չեն իրենց մասնագիտությունից, էլ ավելի դժգոհ են իրենց աշխատանքից, ինչպես նաեւ համոզված են, որ շրջապատում իրենց թերագնահատում են:
ՀԱՅ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԿՈՂՔԻՆ ԱՊԱՀՈՎ Է
Փետրվարի 23-ի տոնի կապակցությամբ մարզաշխարհի գեղեցիկ սեռի ներկայացուցիչները բնութագրում են հայ տղամարդկանց՝ իրենց բոլոր թերություններով: Չնայած արդեն 18 տարի է՝ անկած Հայաստանն ունի իր սեփական բանակը, եւ հունվարի 28-ն էլ արդեն «հիմնավորվել է» մեր բոլորի տոնացույցում, սակայն քիչ չեն մարդիկ, ովքեր իներցիայով շարունակում են փետրվարի 23-ին շնորհավորել տղամարդկանց՝ «տղամարդկանց տոնի» առիթով, մոռանալով, որ այդ օրն
ԹԱՆԿՅԱՆՆ ՈՒ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բնապահպանությամբ զբաղվող մի խումբ հայ երիտասարդ ակտիվիստներ նամակ էին ուղղել հայազգի հայտնի երգիչ Սերժ Թանկյանին ու խնդրել որեւէ երգ նվիրել կամ որեւէ խոսք ասել Հայաստանում բնապահպանության վերաբերյալ: Պատասխանը չի ուշացել: «Վայրի բնության եւ շրջակա միջավայրի ավերումն այլեւս չեն կարող արդարացվել առաջընթացի կամ բնական ռեսուրսների օգտագործման անունով: Քաղաքակրթությունը քայլում է մի բարակ պարանով՝ սեփական գոյատեւման եւ
«Ախթամարի» աստղը՝ մրցանակակիր
Շաբաթ օրը Գերմանիայի մայրաքաղաքում կայացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակակիրների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը: Մրցանակակիրներից մեկն է դարձել հայկական կոնյակի «Արարատ» բրենդի թողարկած «Ախթամար» ֆիլմի աստղ Գրիգորի Դոբրիգինը, տեղեկացնում է «Արմինֆոն»: Նա մրցանակի է արժանացել Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես եմ անցկացրել այս ամառը» ռուսական ֆիլմում կատարած դերի համար: Մրցանակների են արժանացել նաեւ նույն ֆիլմի օպերատոր Պավել Կոստոմարովը եւ
ՀԳՄ նախագահն այցելեց Լոռի
Օրերս Լոռու մարզային գրադարան էին այցելել ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը եւ բանաստեղծ, պետական մրցանակի դափնեկիր Արտեմ Հարութունյանը: «Ըստ ուսումնասիրության՝ մեր բնակչության 70 տոկոսից ավելին քիչ է կարդում,- տարակուսում է Լ. Անանյանը,- ընթերցանության ճգնաժամ կա. միայն 2009 թվականին լույս է տեսել 2500 անուն գիրք, սակայն, տպաքանակի քչության պատճառով, գիրքը հաճախ ընթերցողին չի հասնում»: Համացանցի վատ ազդեցությունների
«Գողացված» ամրոցի բախտը
Կամ՝ հուշարձանի ոչ գրագետ վերականգնման հետեւանքները Տափի բերդ-ամրոցը գտնվում էր Խոսրով գետի աջ ափին, Ուրծ քաղաքատեղիի հյուսիս-արեւմտյան եզրին: Այսօր վատ են պահպանվել քաղաքատեղիի կառույցների հետքերը, բլրի վրա էլ դեռ կանգուն է միջնադարյան ամրոցը, որին ժողովուրդը Գեւորգ Մարզպետունի անունն է տվել: Ամրոցը, որ կառուցվել է 10-րդ դարի առաջին քառորդում, կանոնավոր հատակագծով քառանկյուն մոնումենտալ շինություն է: Այն
ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Որը, անշուշտ, այս անգամ էլ կներվի Հասմիկ Պողոսյանի իրականացրած մշակութային քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում կամ, ինչպես ինքն է սիրում անվանել՝ «ներքին դաշտում» վերջին ժամանակներում շոշափելի (իր սիրելի արտահայտությունն է) դառնալու համար միտված է ներկայանալ միջազգային կառույցների հռչակած ուղենիշներին համահունչ: Այդօրինակ կառույցներից առաջինն իր կողմից հաճախ հիշատակվողը ՅՈՒՆԵՍԿՕ-ն է: Օրինակ, նախարարության www.mincult.am կայքում փետրվարի 19-ին զետեղվել է
ՆԱՏՕ-Ն ՌՄԲԱԿՈԾԵԼ Է ԽԱՂԱՂ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԱՎՏՈՇԱՐԱՍՅՈՒՆԸ
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի կողմից Ուրուզգան գավառում իրականացված ավիացիոն հարվածների արդյունքում առնվազն 27 խաղաղ բնակիչ է սպանվել եւ եւս 14-ը վիրավոր է: Այդ մասին հայտարարել է Աֆղանստանի կառավարությունը: BBC-ի մատուցմամբ, կոալիցիոն ուժերը խաղաղ բնակիչներին տեղափոխող ավտոշարասյունը սխալմամբ ընդունել են որպես թալիբ գրոհայինների: Հիշեցնենք, որ Ուրուզգան գավառը գտնվում է թալիբների վերահսկողության տակ: Միաժամանակ, Աֆղանստանում ամերիկյան զինված
ԼՈՒՐԵՐԻ ՀԱՂՈՐԴԱՎԱՐԸ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՊԱՏՎԻՐԵԼ
BBC-ի մատուցմամբ, կիպրական «Dias media company» ընկերությանը պատկանող հեռուստաընկերության նորությունների նախկին հաղորդավար Ելենա Սկորդելլին դատարանի առաջ կկանգնի պատվիրված սպանության մեղադրանքով: Նախաքննական մարմինը ենթադրում է, որ նա պատվիրել է իր ղեկավարի՝ Անջիս Հաջիկոստիսի սպանությունը այն բանից հետո, երբ վերջինս նրան հեռացրել է աշխատանքից: Այս գործով որպես մեղադրյալ անցնում է նաեւ հեռուստահաղորդավարի եղբայրը եւ եւս մեկ տղամարդ,
ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Երկուշաբթի օրը «Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսն» ու «Քաղաքացիական համերաշխություն» կուսակցությունը Ադրբեջանում Իրանի դեսպանատան առաջ Բաքվի քաղաքային իշխանությունների կողմից թույլատրված բողոքի ցույց են կազմակերպել: Ադրբեջանական «APA»-ի մատուցմամբ, ցուցարարները, որոնք ձեռքներին ունեցել են Հայաստանի եւ Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Մահմուդ Ահմադինեջադի նկարները եւ «Հայաստանի հետ եղբայրությունը հակասում է իսլամի արժեքներին» գրությամբ պաստառներ, պահանջել են «Ադրբեջանն ու Թավրիզը
Շվեյցարիայի քաղաքացին կհանձնվի Լիբիայի իշխանություններին
Տրիպոլիում Շվեյցարիայի դեսպանատանը թաքնվող գործարար Մաքս Գելդին, որն ավելի վաղ տեղի դատարանի կողմից դատապարտվել էր չորս ամսվա բանտարկության, որոշել է հանձնվել Լիբիայի իշխանություններին: AFP-ի մատուցմամբ՝ փետրվարի 22-ին Լիբիայի արտգործնախարարությունը վերջնագիր էր ներկայացրել իր երկրում Շվեյցարիայի դեսպանատանը՝ պահանջելով մինչեւ նույն օրվա կեսօրը հանձնել հարկերից խուսափելու եւ երկրի վիզային ռեժիմը խախտած գործարարին: Մեկ այլ շվեյցարացի՝ Ռաշիդ Համդանին
Թուրքիայում կալանավորվել է ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետը
Թուրքիայում ձերբակալվել է այդ երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Թուրքիայի առաջին բանակի հրամանատար, պահեստազորի գեներալ Էրգին Սայգունը (նկարում): Վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, «APA» գործակալությունը փոխանցում է, որ գեներալը ձերբակալվել է փետրվարի 22-ին, թուրքական ոստիկանության կողմից երկրում ծրագրված հեղաշրջման հետ կապված՝ Անկարայում, Ստամբուլում եւ Իզմիրում իրականացված գործողությունների ժամանակ: Բացի Սայգունից, ձերբակալվել են նաեւ Թուրքիայի ռազմաօդային
ԵՄ-ն հետախուզական վարչություն է ստեղծում
Եվրամիությունը մտադիր է արտաքին գերատեսչությանը կից նոր հետախուզական վարչություն ստեղծել: lenta.ru-ն, վկայակոչելով «EUobserver»-ը, փոխանցում է, որ նոր ձեւավորվելիք վարչությունը միավորելու է արդեն գործող երեք հետախուզական կառույցների՝ Միավորված օպերատիվ կենտրոնի, ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ստորաբաժանման գործունեությունը դիտարկող բաժնի, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովին կից Ճգնաժամային կենտրոնի հենքի վրա: ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով նախարար Քեթրին Էշտոնն
ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, 24 ԴՊՐՈՑ ԿՆՈՐՈԳՎԻ
«Երեւանում այս տարի ՀՀ պետբյուջեի միջոցներով նախատեսվում է վերանորոգել 24 դպրոց». այս տեղեկությունը երեկ tert.am-ին փոխանցել է Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Նա նաեւ ասել է, որ պետական միջոցներով 2010թ. եւս 2 դպրոցում կկառուցվի անհատական կաթսայատուն: Ընդհանուր առմամբ՝ տիկին Սողոմոնյանի խոսքերով՝ դպրոցաշինական աշխատանքների համար այս տարվա պետբյուջեից հատկացված է 618 մլն 188.9 հազար
ՕԼԻՄՊԻԱԴԱ՝ ԵՊՀ-ում
Արդեն երկրորդ տարին է, ինչ Երեւանի պետական համալսարանի մինչհամալսարանական կրթության կենտրոնը կազմակերպում եւ անցկացնում է համահանրապետական օլիմպիադա՝ ավարտական դասարաններում սովորող աշակերտների համար: Ինչպես տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքէջից՝ ysu.am-ից, այս տարի օլիմպիադայի մասնակիցների թիվը կրկնակի գերազանցել է նախորդ տարվա մասնակիցների թիվը: «Անցած տարի օլիմպիադային մասնակցել է շուրջ 600 աշակերտ: Նրանց բացարձակ մեծամասնությունը երեւանյան եւ մայրաքաղաքին
Դիփ մերժում ին ու մերժում…
Երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի 11 նախկին ուսուցիչների հայցի վճիռը՝ ընդդեմ դպրոց ՊՈԱԿ-ի: Այս գործի մասին «Առավոտը» բազմիցս գրել է (21.08.2009թ., 02.09.2009թ., 22.12.2009թ., 24.12. 2009թ., 26.12.2009թ., 28.01.2010թ., 02.02.2010թ.): Հիշեցնենք, որ տնօրենը օգոստոսի վերջին աշխատանքից ազատել կամ, իր մեկնաբանմամբ՝ թիվ 162 դպրոցը հիմնական դպրոց դառնալու կապակցությամբ դասաժամերի կրճատման
ՍՊԱՍԵՆՔ ԵՎՍ ՏԱՍ-ՔՍԱՆ ՏԱՐԻ
Ըստ աստղագետ Արեգ Միքայելյանի՝ գուցե այդ ժամանակ մեր գիտնականները սկսեն գնահատվել ըստ արժանվույն Արեգ Միքայելյանը (ձախից) JENAM-2009 հեղինակավոր աստղագիտական համաժողովի ժամանակ: «Հայաստանը չի ցանկանում աշխարհից հետ մնալ, այն ամենը, ինչ տեղի է ունենում Եվրոպայում եւ ԱՄՆ-ում, տասը կամ քսան տարի հետո մեզ մոտ էլ աստիճանաբար կրկնելով առաջ ենք գնում: Եթե կիրթ մարդը, գիտնականը արտասահմանում հարգված
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԳՈՐԴՈՆ ԲՐԱՈՒՆԸ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունը մեղադրվում է ենթակաների հանդեպ կոպիտ վերաբերմունքի համար։ Ծաղրի ենթարկվածներին աջակցող բրիտանական բարեգործական կազմակերպությունը տեղեկացրել է, որ վերջին շրջանում իրենց դիմել են Գորդոն Բրաունի գրասենյակի մի քանի աշխատակիցներ։ Այս մասին հաղորդում է tert.am-ը՝ վկայակոչելով BBC-ն։ Անցյալ հանգստյան օրերին «Observer» թերթը հրապարակել է քաղաքական վերլուծաբան Էնդրյու Ռոնսլիի գրքից քաղվածքներ, որտեղ նկարագրվում են