Օրվա լրահոսը

Խնդիրները դեռ շատ են

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է: Հայաստանի մարզերում օրը տարբեր կերպ է նշվելու: Լոռու մարզի երրորդ քաղաքում՝ Ստեփանավանում կամփոփվեն տարաբնույթ մրցույթների՝ Լոռու մարզի հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների, նկարչության, Ստեփանավանի եւ Տաշիրի տարածաշրջանի 20 դպրոցներում անցկացված «Հավասարություն նշանակում է լիարժեք կյանք» շարադրությունների, «Հաջողության պատմություն» գրական մրցույթների արդյունքները: Հաղթողները խրախուսական նվերներ կստանան: Շնորհալի հաշմանդամները հանդես կգան

Ձերբակալվել է վրացիների պահանջով

Տավուշի մարզի Դեղձավան գյուղի 26-ամյա բնակիչ Ժիրայր Հովհաննիսյանը նոյեմբերի 5-ին Բագրատաշենի մաքսակետում ձերբակալվել է: Նա այժմ գտնվում է Վանաձորի ժամանակավոր մեկուսարանում:  Ժիրայրն  այդ օրը իր կնոջը տարել էր նրա հայրական տուն՝ Ծալկա, իսկ վերադարձին Բագրատաշենի մաքսակետում անձնագրային  ստուգում անցնելու  ժամանակ վառվել էր կարմիր լույսը:  Ժիրայրը նոյեմբերի 5-ին ձերբակալվել է վրացական իրավապահների պահանջով, ավելի քան մեկ

ՕՁԸ՝ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆ

Ովքեր հավատ ունեն՝ թող չվախենան օձերից ու կարիճներից Մայր աթոռի զանգակատան մոտ հավաքված մի խումբ մարդկանց՝ զանգակատան նախշազարդ պատերին սեւեռված ու զարմացած հայացքներն իմ ուշադրությունն էլ գրավեցին: Հայացքս ուղղեցի նրանց մատնանշած կողմը՝ հայտնաբերելու զարմանքի պատճառը: Հպանցիկ հայացքը 10-15 մետր բարձրության վրա հազիվ թե տարբերեր նախշերը, սակայն փոքր-ինչ ուշադրությունը բավական է եւ զանգակատան ստորին հատվածում, սյունագլուխների

ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻՆ՝ ԴԵԲԵԴ ԳԵՏՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյանի շրջանի «Ճոճվող» կամրջից (Ախթալա գյուղի տարածքում) մարդ է ընկել Դեբեդ գետը: Գետում հայտնաբերվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի բնակիչ՝ 50-ամյա Բորիս Գեւորգյանի դին:

Դատապարտյալների փախուստի գործով

Երեկ ՀՀ արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը տեղեկացրեց, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նոյեմբերի 27-ին ցմահ ազատազրկման դատապարտված Սողոմոն Քոչարյանի եւ Մհեր Ենոքյանի քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմելու առթիվ հարուցվել է քրեական գործ: Դատապարտյալների նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Քրեական գործի նախաքննությունն իրականացվում է Հատուկ քննչական ծառայությունում: «Հաշվի առնելով քրեական գործի քննության գաղտնիությունը, որեւէ այլ տվյալ մեր

Ուղեկալը կխանգարի «մատչելիությանը»

Հայ-վրացական սահմանի երկարությամբ, «Ջիլիզա» կոչվող հատվածում բացվեց նոր ուղեկալ: Սահմանի դիմաց ադրբեջանաբնակ գյուղ կա: Նախկինում այն եղել է հույներով բնակեցված: ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արմեն Աբրահամյանի տեղեկացմամբ, 2 ամսվա ընթացքում սա երկրորդ ուղեկալն է: Տարածքը, ըստ սահմանապահների, մինչ ուղեկալի բացումը «դժվար հսկվող էր», այստեղ կատարվում էին ապօրինի ծառահատումներ, մաքսանենգություն, օրինազանցություններ: Ուղեկալի բացմանը ներկա էին Լոռու

«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՅԼ ԶԼՄ-ՆԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՍՏԱՌ ՉՏՎԵՑԻՆ»

Ասում է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը – Պարոն Պողոսյան, ըստ վիճակագրական տվյալների, այս տարի աճել է կատարողական վարույթների քանակը եւ բռնագանձված գումարների չափը: Ինչո՞վ է պայմանավորված: – Այս տարվա 10 ամիսների ընթացքում ծառայությունը ստացել է շուրջ 39 հազար կատարողական թերթ՝ մոտ 22 մլրդ դրամի բռնագանձման պահանջով: Եթե դրան գումարենք նաեւ հայցերի ապահովման պահանջները,

ԷԼԵԿՏՐԱՍՅՈՒՆԸ ՓՏԱԾ Է

Ավանի 3-րդ փողոցի 14 տան մուտքի հենց դեմ դիմաց էլեկտրական սյուն է տեղադրված, ինչը խոչընդոտում է այս տան բնակիչների ելումուտը: «Այս սյունը վաղուց է մեզ մոտ տեղադրված, սակայն մենք չէինք դժգոհում, քանի որ այն ժամանակ այսպիսի խնդիրներ չէին առաջանում: Հիմա էլեկտրիկը գալիս է հենց մեր տան ներսից է իր աշխատանքները կատարում: Երբ նրան բողոքում ենք,

ՏԻՄ-ԵՐԸ ԿԲԱՐԵՓՈԽՎԵՆ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) նախաձեռնությամբ օրերս սեմինար էր կազմակերպվել, որի նպատակը ՀՀ կառավարության օրակարգում առկա տեղական ինքնակառավարման ոլորտի հարցերի քննարկումն էր։ ՀՖՄ նախագահ Վահան Մովսիսյանը խոսեց Հայաստանում համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հիմքերի ու հեռանկարների մասին, նաեւ ներկայացրեց առաջիկայում տեղական ինքնակառավարման ոլորտում սպասվող հիմնական բարեփոխումները, մասնավորապես՝ ֆինանսական համահարթեցման եւ

Գյուղամիջյան պատերազմ՝ Այգաբացում

Նոր գյուղապետը դուրս է եկել հնի դեմ Անցած շաբաթ մի խումբ այգաբացցիներ շրջափակել էին Շիրակի մարզպետարանի շենքը՝ մարզպետ Լիդա Նանյանին հորդորելով «Այգաբացի խոշորի բտման տնտեսություն» ԲԲԸ-ից հետ վերցնել գյուղի՝ 25 տարի ժամկետով վարձակալության հանձնված 221,3 հեկտար վարելահողը: Գյուղացիները դժգոհում էին, որ նախկին գյուղապետ Գագիկ Ալթունյանը, իրենց ձեռքից խլելով վարելահողերը, իր հոռոմցի մի քանի ընկերների՝ ԲԲԸ-ի

ՁՄՌԱՆԸ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՐԱ ԵՆ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՒՄ

«Քրջի բազարի» առեւտրականները վստահեցնում են, որ այս շուկայից առեւտուր են անում նաեւ հարուստները «Բոլոր քաղաքակիրթ երկրներում էլ այսպիսի շուկաներ կան, միայն մեր անօրենք ու անկանոն երկրում է, որ առեւտուր անելու տեղ չունենք, ամեն անգամ, երբ ստադիոնում միջոցառում են կազմակերպում՝ մեզ նախրի պես դուրս են քշում, չեն թողնում առեւտուր անենք, բայց չեն հարցնում՝ այսօր հաց ինչո՞վ

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՑԱՎՈՏ ԽՆԴԻՐ Է

Խոստովանում է ՊԵԿ նախագահը Մաքսային եւ հարկային բնագավառներում ՏՀՏ ոլորտի խնդիրներն ուսումնասիրելու եւ լուծելու նպատակով մոտ մեկ ամիս առաջ ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Պետեկամուտների կոմիտեի եւ ԻՏՁՄ  մասնագետների ներգրավմամբ: Երեկ այդ խումբը ներկայացրել է համատեղ քննարկումների արդյունքները: Մասնագետների ուշադրության կենտրոնում է հատկապես խնդրահարույց երեք հարց՝ մաքսային արժեքի որոշում, երաշխիքային սպասարկում եւ երկակի նշանակության ապրանքների որոշման

Դարձյալ գնաճ է արձանագրվել

2009-ի նոյեմբերին Հայաստանի սպառողական շուկայում շարունակվել է նախորդ երկու ամիսներին արձանագրված գնաճը եւ երեք ամիսների ընդհանուր գնաճը կազմել է 2,4%: Այս մասին նշված է երեկ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տեղեկատվության մեջ: Աղբյուրի հավաստմամբ, նոյեմբերին, հոկտեմբերի համեմատությամբ, սպառողական գներն աճել են 1,2%-ով: Դա հիմնականում պայմանավորված է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով: 2009-ի նոյեմբերին, հոկտեմբերի

ԿԱՆԳԱՌՆԵՐՆ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ

Այստեղ կայանում են ոչ թե երթուղայիններն ու ավտոբուսները, այլ տաքսիներն ու անձնական մեքենաները Ազատության պողոտայի վերջնամասում՝ «ռայկոմ» կոչվող թաղամասի կանգառում եւս տաքսիները երթուղայիններին ու ավտոբուսներին տարածք չեն տրամադրում՝ հաճախորդ խլելով միմյանցից: Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկի մոտ գտնվող կանգառից արդեն տեւական ժամանակ է՝ ոչ ոք չի օգտվում, քանի որ այստեղ մշտապես կայանած են տարբեր տաքսի

ՇԱՄՇՅԱՆԻ ԴԱՏԸ ՀԵՏԱՁԳՎԵՑ

Երեկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործով դատական նիստն ընդամենը 10 րոպե է տեւել: Դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ սկսված նիստին ներկայացել էին հայցվոր կողմը ներկայացնող ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն բաժանմունքի պետ Կարեն Խաչատրյանը եւ պատասխանող Գագիկ Շամշյանը:

Lուրջ այլընտրանք թիվ 25-ում

Ընտրել Մխիթար Հարությունյանի՞ն, թե՞ Հարությունյան Մխիթարին Երեկ քաղբանտարկյալ, թիվ 25 ընտրատարածքից ընտրված նախկին ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը ուղերձով դիմել է այդ ընտրատարածքի ընտրողներին: Ուղերձում մասնավորապես ասված է. «25 ընտրատարածքի հարգարժան ընտրողներ, մոտ օրերս ընտրատարածքում տեղի կունենան պատգամավորական նոր ընտրություններ: Բայց մինչ այդ մասին խոսելը, ցանկանում եմ ոչ ավելորդ անգամ իմ շնորհակալությունը հայտնել ձեզ՝ վերջին ավելի

ԲՐԵԺՆԵՎՅԱՆ ՈԳԻՆ ՈՒ ՀՀԿ-ԱԿԱՆ ՏԵՌՈՐԸ

Արամ Կարապետյանը՝ ՀՀԿ համագումարի մասին «ՍՄԿԿ հերթական համագումարն էր: Նման զարգացումները կամաց-կամաց կհանգեցնեն բրեժնեւյան լճացման տարիներին, երբ բոլորի համար ամեն ինչ միանշանակ ընդունելի էր: Սերժ Սարգսյանն էլ ում տեսնում է՝ բռնում ու մեդալ է տալիս». սա առաջին տպավորությունն է, որ ստացել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը շաբաթ օրը կայացած ՀՀԿ համագումարից: «Առավոտի» հետ

ՆԿԱՏԻ ՈՒՆԵՐ ԱՌԱՋԻՆԻ՞Ն

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության համագումարի ավարտին ասել էր, որ պետք է արդարանան նրանք, ովքեր ժամանակին մտադիր էին ծախել Ղարաբաղը: Երեկ «Նովոստի» մամուլի կենտրոնում մամուլի ասուլիսում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ նախագահը նկատի ուներ առաջին նախագահին, քանի որ նա 1992-ին «Կոմսոմոլսկայա Պրավդային» տված հարցազրույցում ասել էր, որ Ղարաբաղը պետք է ինքնավարություն ունենա Ադրբեջանի

ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ Է

Նոյեմբերի 29-ին Երեւանում կատարվել էր սպանություն: Չարենցի անվան թիվ 67 միջն. դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Սոս Մելքոնյանին դանակահարել էին Տիգրան Մեծի պողոտայի 61 շենքի թիվ 17 բնակարանում: Երեխային տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց ճանապարհին նա ստացած վնասվածքներից մահացել էր: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը նույն օրը պարզել է, որ նշված հասցեում անհայտ անձը, չպարզված

ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏ ՉԷ

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հետ քննարկել է Թուրքիայի ԵՄ անդամակցության շանսերը՝ հատկապես ԵՄ նախագահի պաշտոնում նոր նախագահի ընտրությունից հետո, ով կտրականապես դեմ է այդ անդամակցությանը: Այս մասին հաղորդում է «news.am»-ը: Ամեն ինչից երեւում է, որ Եվրամիությունը մտադիր չէ մոտակա տարիներին իր կազմ ընդունել Թուրքիային: Բրյուսելը դժգոհ է Թուրքիայում մարդու

ՌՈՒԴԻԿ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ ՃՇՏՈՒՄ Է

Նոյեմբերի 28-ին «Առավոտը» «Լրագրողն ԱՄՆ-ում ապաստան ստացել է» հրապարակմամբ անդրադարձել էր Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին խմբագիր Արթուր Սահակյանի՝ ԱՄՆ-ում քաղաքական ապաստան ստանալու փաստին: «Առավոտի» հետ հարցազրույցում Լոս Անջելեսում գործող AMGA հայկական հեռուստաալիքի «Վարագույր» հեռուստաժամի տնօրեն Ռուդիկ Հովսեփյանը հակառակ Ա. Սահակյանի հերքումների, հաստատել էր նրա՝ ապաստան եւ դրա հիման վրա նաեւ «գրին քարտ» ստանալու մասին

Եվս մի քայլ՝ ԼՂ խնդիրը լուծելու ճանապարհին

Այսօր Աթենքում հանդիպելու են Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները: Այսօր երեկոյան Աթենքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ներկայացուցիչներ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ   նախարար Բեռնար Կուշների եւ ԱՄՆ պատվիրակությունը գլխավորող՝ Պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգի հանդիպումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ:

«ԱԶԱՏՈՐԵՆ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏԱԲԱՐ ՓՈԽՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ»

Որքան էլ զարմանալի թվա, սակայն փոխելու եւ փոխվելու մասին հայտարարում է ոչ թե ընդդիմադիր ուժերից մեկը, այլ իշխող Հանրապետական կուսակցության եւ երկրի նախագահը: Անկեղծ ասած, դյուրին չէ լուսաբանել մի համագումար, որը տեղի է ունեցել արդեն չորս օր առաջ, եւ որի մասին այս ընթացքում խոսել, ցուցադրել ու գրել են բոլոր հեռուստաընկերությունները եւ բոլոր էլեկտրոնային լրատվամիջոցները: Սակայն,

ԾՐԱԳՐԱՅԻՆ ՈՉԻՆՉ ՉԿԱՐ

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթը Հայ ազգային կոնգրեսում գնահատեցին ամպագոռգոռ, բայց ոչինչ չասող   Շաբաթ օրը Հայաստանի Հանրապետական կուսակցության 12-րդ համագումարում կուսակցության առաջնորդ եւ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթում խոսելով ներքաղաքական եւ արտաքին մարտահրավերների մասին՝ հայտարարել էր, թե «մենք պետք է կարողանանք լսել միմյանց եւ ուրիշներին: Եթե ընդդիմախոսը միտք է արտահայտում, որը համոզիչ

ՀԱԿԱԳՈՎԱԶԴ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

«Ավստրիական ավիաուղիների» չվերթներում ուղեւորներին տրամադրվող ամսագրում զետեղված է այս ավիաընկերության հետեւյալ գովազդը. «Արեւելյան Եվրոպայի ճանապարհները վատ վիճակում են: Ավելի լավ է՝ թռեք»: Եվ որպես ասվածի հավաստում՝ պատկերված է հայկական մի ցուցանակ՝ Ջերմուկի եւ Սեւակ գյուղի ճամփաբաժանի վերաբերյալ: Իհարկե, մի կողմից հաճելի է, որ Հայաստանը համարվել է Արեւելյան Եվրոպա, բայց մյուս կողմից, մեղմ ասած՝ տխուր է,

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ  ԱՄԱՌԱՅԻՆ ԱՌԱՎՈՏՎԱ ԵՐԱԶԸ Հիմա էսպես հիշելով ու մտածելով՝ սկսում եմ հասկանալ, որ թարգմանական էդ տաժանակրությունն իմ կյանքում էլ էական փոփոխություններ մտցրեց, ու էդ փոփոխություններից ամենաէականն էն էր, որ էդ ժամանակամիջոցում վերստին սկսեցի զարմանազան երազներ տեսնել, եւ էդ երազները տեսնում էի հիմնականում առավոտվա կողմերը, որովհետեւ մինչեւ գիշերվա չորսը թարգմանում ու չորսի կողմերը

ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՆԴԻՆ «ԲՈՒԺՈՒՄ» ԿԱ

Հոգեբանի խորհրդով, երկրորդ երեխայի ծնվելու առիթով առաջնեկին նվեր գնեք, որպեսզի նորածնի նկատմամբ խանդը հեշտ հաղթահարի: Ընտանիքներում երկրորդ կամ երրորդ երեխայի ծնունդը հաճախ առաջնեկների մոտ խանդ է առաջացնում: Նույնիսկ պատահում է, խանդից դրդված, նորածին քույրիկին կամ եղբորը առաջնեկները ուզում են վնաս պատճառել՝ խեղդել բարձով, պատուհանից դուրս նետել կամ աղբամանը գցել: Երեխաների խանդը, մասնագետների կարծիքով, շատ տարածված

Մարդահամար՝ դավանանքը ճշտելու համար

Ռուսաստանում պարզում են բանտարկյալների դավանանքը. դա տեղի կունենա բանտարկյալների մարդահամարի ընթացքում: Դատապարտվածների եւ ազատազրկվածների հատուկ մարդահամարը կանցկացվի նոյեմբերի վերջին՝ Ռուսաստանի ուղղիչ հաստատություններում եւ քննչական մեկուսարաններում, ինչն էլ կլինի խորհրդային եւ ռուսաստանյան ուղղիչ համակարգի պատմության մեջ ութերորդ մարդահամարը: Մարդահամարի կենթարկվեն քննչական մեկուսարաններում պահվող կասկածյալները եւ մեղադրյալները: 2009թ. մարդահամարը նաեւ ենթադրում է ստանալ ազատազրկման վայրերում պատիժ կրող

Նոյեմբերի 28

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության

Ախտորոշում՝ բջջային հեռախոսի միջոցով

Շուտով հնարավոր կլինի շնչառական հիվանդությունները ախտորոշել բջջային հեռախոսների միջոցով: Ամերիկացի եւ ավստրալացի գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը թույլ կտա հիվանդներին հազալ իրենց բջջային հեռախոսների բարձրախոսների վրա եւ այդպիսով պարզել, թե նրանց մոտ առկա՞ է գրիպ, թոքաբորբ կամ այլ շնչառական հիվանդություն: Մասնագետները պարզաբանում են, որ հազի տեսակը` «չոր» կամ «թաց», «արտադրողական» կամ «ոչ արտադրողական», կարող

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031