Օրվա լրահոսը
ԱՅՍՕՐ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է
«Երբ կառավարությունը ճնշում է իր ժողովրդին եւ թաքնվում հետաքննությունից, անկախ մամուլը հզորագույն արտահայտման միջոցներից է՝ չարագործությունը բացահայտելու եւ հասարակության վստահությունը պաշտպանելու համար»,- «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ասված է Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ուղերձում: «Երբ մարդիկ դեմ են առնում խտրականության եւ մեկուսացման, մամուլի հասանելիությունը կարող է նրանց ձայն տալ եւ
Սիրիայի ղեկավարությունն ու ՀԱՄԱՍ-ը գժտվել են
Սիրիան ընդգրկած զանգվածային բողոքի ցույցերը լարվածություն են առաջացրել երկրի ղեկավարության եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջեւ: Այդ մասին, tert.am-ի մատուցմամբ, գրել է The New York Times-ը։ Պարբերականը վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի ղեկավարության աղբյուրները, գրում է, որ Դամասկոսը պաղեստինցիներից պահանջել է հստակ եւ աներկբա աջակցություն ցուցաբերել իրենց ցուցարարների դեմ։ «Սիրիայի կառավարությունը մեզ հստակ հասկացնել տվեց. ով մեզ հետ չէ,
ԱԴԾ-Ն ԱՆՑԵԼ Է ԻՐ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԸ
Ռուսական հատուկ ծառայությունները շվՊպՍր- ից առգրավել են բլոգեր, կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարող Ալեքսեյ Նավալնիի (նկարում) կողմից այդ պայքարի համար հայտարարած դրամահավաքի շրջանակներում էլեկտրոնային «դրամապանակին» վերաբերող եւ հանգանակությանը մասնակցածների էլեկտրոնային տվյալները, որից հետո այդ տեղեկությունները հայտնվել են նրա հակառակորդների՝ «Նաշի» իշխանամետ շարժման ձեռքին: Այն բանից հետո, երբ մի քանի օր շարունակ իշխող տանդեմը խոսում էր ինտերնետում
ՎԱՐՉԱՊԵՏՆ ՈՒ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կհանդիպի ԵՊՀ ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում նա համալսարանականների հետ կքննարկի կրթական տարաբնույթ խնդիրներին վերաբերող մի շարք հարցեր, կներկայացնի բուհերում հակակոռուպցիոն ծրագրերի իրականացման ընթացքը, կպատասխանի ուսանողների հարցերին:
ԴԵՌ ՉԻ ՈՐՈՇԵԼ՝ ՈՒԶՈ՞ՒՄ Է, ԹԵ ՈՉ
«Առավոտը» երեկվա համարում անդրադարձել էր Չարբախում գտնվող թիվ 52 դպրոցի տնօրեն Լյուբա Բլեյանի գործունեությանը: Մեր տեղեկություններով՝ չնայած տիկին Լյուբան, ըստ ներկայացրած փաստաթղթերի, ծնվել է 1949 թվականին, սակայն թաղամասում այլ բան են խոսում նրա տարիքի վերաբերյալ. ասում են՝ փոխել է անձնագիրը, որպեսզի կարողանա վերապատրաստվել եւ մասնակցել դպրոցի տնօրենի մրցույթի մասնակցության համար անհրաժեշտ հավաստագրի ձեռքբերման քննություններին: «Առավոտի»
Անստորագիր նամակից՝ իրավունքի վտանգում
ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանի նկատառումները ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վերջերս մի անստորագիր նամակ է ստացել մի խումբ գործող տնօրեններից: Անստորագիր նամակի հեղինակը կամ հեղինակները, իրենց վերագրելով մի շարք արժանիքներ, խնդրում են ԱԺ-ի միջամտությունը՝ կենսաթոշակայինին մոտ տարիք ունեցող տնօրենների հանդեպ լինել ավելի բարեհաճ եւ բավարարվել ընդամենը իրենց վերապատրաստման դասընթացների ուղարկելով: Տիկին Բախշյանը որոշել է
ՔՈԼԵՋԻ ՀԱՐՑԸ ՕԴՈՒՄ Է
Ծնողները մտահոգված են, որ ստացած ավարտական վկայականով իրենց երեխաները չեն կարող բուհ ընդունվել Ավագ դպրոցների համակարգի ներդրմամբ սկսված «շիլաշփոթային» իրավիճակը շարունակվում է մինչեւ այժմ: Այս իրավիճակն ավելի տեսանելի դարձավ միջին մասնագիտական կրթության ոլորտում, այն հաստատությունների շրջանում, որոնք նախկինում իրականացնում էին նաեւ հանրակրթական ծրագրեր՝ մասնագիտականին զուգահեռ: Այդպիսի «մոլորված» կրթական հաստատությունների թվում է նաեւ Պարարվեստի պետական քոլեջը,
«ՕՏԱՐԱԼԻԶՈՒԹՅԱՆ» ՄՐՑԱՆԱԿ
«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության մրցանակաբաշխության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել Facebook-ում: «2010-2011 թթ. Հայաստանում ընդունվեցին Լեզվի եւ Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունները, որոնց հետեւանքով օտարալեզու դպրոցների վերաբացման վտանգը ծառացավ հայոց լեզվի եւ հայալեզու կրթության առջեւ: Այդ իսկ պատճառով «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը հիմնեց «մրցանակ», որով առանձնացվում են եւ հանրությանն
Ցեղասպանությունը՝ ըստ Սիդորովի
Նկարահանվող ֆիլմի անունն արդեն հայտնի է՝ «Այս աչքերը տեսել են ցեղասպանությունը» «Առավոտը» նախորդ համարներում գրել էր, որ Երեւան են գալիս ռուսական հեղինակավոր «HTB» հեռուստաընկերության փորձառու մասնագետները: Նրանցից մեկը, օրինակ՝ հեռուստաընկերության փրայմ-թայմ հեռարձակման գլխավոր ռեժիսոր Ստանիսլավ Սիդորովը, անչափ տպավորվել էր Հայաստանով՝ հայոց պատմությամբ ու մշակույթով, հայկական կոնյակով ու մշակութային հուշարձաններով: Բացի Էջմիածնից, Սեւանա լճից, Գառնիից ու
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ԵՆ՝ ՄԻԱՅՆ ԹՂԹԻ ՎՐԱ»
Հարցազրույց բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոս Աստղիկ Ավետիսյանի հետ: – ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության համաշխարհային օր: Հայաստանում գործող լրագրողն այսօր ապահովագրվա՞ծ է վտանգներից: – Հայաստանում դեռեւս լրագրողներն ապահովագրված չեն վտանգներից: Լրագրողներից քչերն են տեղեկացված իրենց իրավունքների մասին եւ հետեւողական չեն խնդրի լուծման առումով կամ գուցե պայքարի ձեւն է
ՏՆԿԱՐԱՆՆԵՐ՝ ՏՆԱՄԵՐՁԵՐՈՒՄ
Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում ժամանակին գործում էր «Սեւան» ազգային պարկի պետական տնկարանը, ուր Սեւանի ավազանի եւ Հայաստանի մյուս շրջանների անտառների եւ այգիների համար արտադրվում էին մի քանի հարյուր հազար դեկորատիվ եւ պտղատու ծառատեսակների տնկիներ: Տնկարանը սեփականաշնորհվել ու լուծարվել է: Տեղում մասնավոր մի անձ սեփական տնկարան է հիմնել, իսկ տնկարանի մասնագետներն իրենց տնամերձ հողամասերում են տնկիներ
ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ
Երեկ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը լրագրողների հետ կիսապաշտոնական-կիսաընկերական հանդիպում էր կազմակերպել եւ նկատել, որ թեեւ շատ լրագրողներ դեռ իրենց վրա աշխատելու տեղ ունեն, Կապանում լրագրողները կարողանում են իրենց աշխատանքը լավ անել: Քաղաքապետը նշել է, որ ինչպես ցանկացած նորմալ մարդ, ինքը եւս անտարբեր չէ քննադատության նկատմամբ, չի կարող քննադատությունը հաշվի չառնել,
«Ամանում կա, անունը չկա»
Գյուղապետի կատարած աշխատանքները չեն փաստաթղթավորվել ու քրեական գործ է հարուցվել Երբ համայքի ղեկավարն անփույթ է փաստաթղթային վարչարարության մեջ, դա ոչ այնքան իր մեղքն է, որքան աշխատակազմի, մասնավորապես՝ գլխավոր հաշվապահի, վստահ է Արմավիրի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Յուրա Մանվելյանը: Մարզպետարանի գլխավոր իրավաբանի համոզմամբ՝պրոֆեսիոնալ հաշվապահության դեպքում համայնքապետարանները զերծ կմնան իրավական դաշտի խնդիրներից: Մի բան, որ չի հաջողվել
ՀՈՍՔԱԳԻԾ՝ ՄԱՆԿԱՏԱՆ ՍԱՆԵՐԻՆ
Եթե աշխատանքի ու մասնագիտության հարցը ինչ-որ կերպ լուծվում է, ապա մանկատան սաների բնակարաններով ապահովելու խնդիրը՝ դեռ օդում կախված է: Վանաձորի մանկատանը ստեղծված կարի ուսուցման արհեստանոցի շնորհիվ այսուհետեւ աշխատանք կունենան նաեւ մանկատան շրջանավարտները: 2008 թվականին գերմանական «Շտեռնշտունդեն» ռադիոխմբագրության աշխատակից Մարգարիտա Վալխերը այցելել էր մանկատուն, ծանոթացել երեխաների հետ, ուսումնասիրել նրանց առօրյան ու հետո իր այցի մասին պատմել
ԿՈՂՈՊՈՒՏԸ ԿԱՆԽԱԾ ՈՍՏԻԿԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Մայիսի 3-ին «Կոնվերս» բանկ ՓԲԸ-ում տեղի ունեցավ Նոր Նորք մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի պարգեւատրման արարողությունը։ Ցուցաբերած քաջության եւ բարձր պրոֆեսիոնալիզմի համար բանկի տնօրինությունը պատվոգիր եւ դրամական պարգեւ շնորհեց Նոր Նորքի ոստիկանության բաժնին կից պետական պահպանության բաժնի ոստիկան, ավագ սերժանտ Միքայել Հովսեփյանին։ Հիշեցնենք, որ մարտի 29-ին բանկի Նոր Նորքի մասնաճյուղի աշխատակիցների եւ հերթապահ ոստիկանի կողմից
ՓԵՍԱՆ ԿԱՏԱՂԵԼ ԷՐ
«Էրեբունի» բժշկական կենտրոնից մայիսի 2-ին ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 25-ամյա Աստղիկ Ղ.-ն եւ նրա մայրը՝ 48-ամյա Անժելա Հ.-ն։ Օպերատիվ խմբին Անժելա Հ.-ն հաղորդել է, որ նույն օրը, ժամը 14-ին, իրեն եւ դստերը դանակահարել է փեսան՝ 23-ամյա Հայկ Դ.-ն։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17-ին,
ԲԱԺԱԿԱԿՌՎԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ աչքի վնասվածքով Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել 46-ամյա Մարգարիտ Թ.-ն՝ հայտնելով, որ վնասվածքն ստացել է ապրիլի 17-ին, ժամը 13.30-ի սահմաններում, տան բակում աղբն այրելու ժամանակ առաջացած պայթյունից: Ոստիկանները պարզել են, որ կինը վնասվածքն ստացել է իր ծանոթ Նորայր Ե.-ի տանը. վերջինս ապակյա բաժակը խփել է պատին
ԱՎՏՈՎԹԱՐ՝ ԱՋԱՓՆՅԱԿՈՒՄ
Երեկ ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին Մարգարյան եւ Ֆուչիկի փողոցների խաչմերուկում բախվել են «Սամանդ» եւ «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21101»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
ՎՐԱԵՐԹ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Երեկ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 00.30-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի եւ Սայաթ-Նովայի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա մի աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մոտ բախվել է բաժանարար բետոնե պատին, ինչի հետեւանքով
ՕՐ ԾԵՐՈՒԹՅՈՒՆ՝ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
Ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 1-ին հաղորդում է ստացվել, որ մի բնակարանում դանակահարություն է եղել։ Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից՝ օպերատիվ խմբին 70-ամյա կինը ասել է, որ վիճաբանության ժամանակ 73-ամյա ամուսինը խոհանոցային դանակով հարվածել է իրեն, պատճառել վնասներ։ Կատարվում է հետաքննություն։
«ՍՊԱՍՈՒՄ» ԷԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Ամստերդամ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 37-ամյա Վարդան Խաչատրյանին, որը 2002 թ. ապրիլի 10-ից հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով: Վարդանը կալանավորված է: Իսկ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են ենթարկել ԱՄՆ քաղաքացի, 25-ամյա Սարգիս Հ.-ին, որը ս/թ ապրիլի
ՄԱՀ՝ ԼՈԳԱՐԱՆՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ ահազանգ է ստացվել, թե Երեւանի Արտաշիսյան փողոցի թիվ 44/3 շենքի 24-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին: Փրկարարների ուժերով բացվել է բնակարանի դուռը. լոգարանում հայտնաբերվել է 77-ամյա Աննա Վարդանյանի դին:
8 ՀԱՅ ԳԵՐԻ՝ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ
Ապրիլի 28-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող 3 հայ զինվորներին եւ միեւնույն ընտանիքի անդամ հանդիսացող 5 քաղաքացիական անձանց։ Այս մասին տեղեկանում ենք tert.am-ից, որը հղում է կատարում ադրբեջանական APA գործակալությանը։ Անցկացվել է գերիներին պահելու պայմանների եւ նրանց ֆիզիկական դրության մոնիտորինգ։ Գերիներին փոխանցվել են նամակներ հարազատներից, նրանք նույնպես նամակներ են փոխանցել
Անվավեր ճանաչելու բողոքով
Ստեփանավանցիները 1 թերթի համար շարունակում են 500 դրամ վճարել ՀՀ վարչական դատարանը մերժել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպության հայցը՝ ընդդեմ Ստեփանավան համայնքի ավագանու կայացրած որոշման: Դեռ 2009թ. մայիսից Ստեփանավանի բնակիչները քաղաքապետարանից գրավոր տեղեկատվություն ստանալու համար պատճենահանվող որոշումների կրկնօրինակների 1 թերթի համար վճարում են 500 դրամ: ՀՀ վարչական դատարանի որոշումը բեկանելու, այն փոփոխելու,
Անցած 1 օրում
Ըստ ՀՀ ոստիկանության, մայիսի 2-3-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման եւ կողոպուտի 1-ական, խարդախության՝ 8 ու խուլիգանության 4 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 13 դեպքից բացահայտվել է 11-ը: Բացահայտվել է նաեւ գողության 4 դեպք: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու` 3, գողության` 4 եւ ավազակային հարձակման 1 դեպք:
ԱՐԿԱԴԻ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է
Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում Ռոզա Մանասյանի բողոքը՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի որոշման դեմ: Ռոզա Մանասյանը դիմել է ոստիկանություն՝ քրեական գործ հարուցել ֆուտբոլային լեգենդ Արկադի Անդրեասյանի դեմ: Ոստիկանությունը, սակայն, հանցակազմ չի տեսել եւ նկատել է, որ քրեական գործ
ՔԻՉ ԿԵՐԵ՛Ք ԵՎ ՇԱ՛Տ ՇԱՐԺՎԵՔ
Երեւանի բժշկական համալսարանի կողմից՝ մայրաքաղաքի 20 դպրոցներում դեռահասների շրջանում անցկացված հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ դպրոցահասակ երեխաների 5,8% -ը համարվում է գեր, իսկ 13%-ը՝ հավելյալ քաշ ունեցող: Վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալած մարդկանց թիվը կրկնակի աճել է՝ մեծահասակների, եռակի՝ դեռահասների շրջանում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տվյալներ ներկայացրեց «Երեւան» բժշկական կենտրոնի փոխտնօրեն, էնդոկրինոլոգ Բամինե
Գազատարը ճիշտ բարձրության է
Բեռնատարներն են համը հանում Ներքին Չարբախի Արարատյան փողոցով անցնող գազատար խողովակը գրեթե ամեն ամիս վնասվում է՝ թաղամասի բնակիչներին զրկելով բնականոն գազամատակարարումից: Բանն այն է, որ այս փողոցով երթեւեկում են այնպիսի բեռնատար ավտոմեքենաներ, որոնք վնասում են այդ հատվածով անցնող գազատար խողովակը: Այդ մեքենաները շատ հաճախ բախվում են խողովակին, ինչի արդյունքում էլ գազատարը վթարվում է եւ գազի
ՕՐԵՆՔԸ ՇՐՋԱՆՑՈ՞ՒՄ ԵՆ
«Երեւան ջուր» ընկերությունը հիվանդագին է համարում լրատվամիջոցի հետաքրքրվածությունը Հաշվի առնելով վերջերս ՀՀ կառավարության որդեգրած՝ բիզնեսին ամեն կերպ խթանելու եւ աջակցելու քաղաքականությունը, շատ գործատուներ ռիսկ չեն անում ուղղակիորեն հայտարարել, որ կրճատումներ են անում կամ ամբողջ բաժիններ փակում: Նրանք պարզապես արդարանում են, թե կառուցվածքային փոփոխություններ են անում, ինչի արդյունքում ստիպված են հաստիքներ կրճատել: Ընդ որում, այդ ամենն
Վերահսկիչ պալատը նոր չարաշահումներ է հայտնաբերել
Երեկ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի ղեկավարությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանի մասնակցությամբ։ Ըստ ՎՊ լրատվական ծառայության՝ քննարկվել է «Քաղաքաշինության նախարարության գնագոյացման վերլուծաւկան ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ում ՎՊ-ի կողմից 2010-ին կատարված ստուգումների արդյունքները։ Ի. Զաքարյանը տեղեկացրել է, որ «բացահայտվել են բազմաթիվ


















































