Օրվա լրահոսը

ՁԵՎԱՎՈՐԵ՞ՆՔ ՄԻՋԻՆ ԽԱՎ

Ըստ ՀԺԱՄ նախագահ Վահրամ Մկրտչյանի, դրա մասին է խոսում ՀՀԿ-ական վարչապետը, որի կուսակցության հիմքն են կազմում միջին խավը ոչնչացնելու մեջ շահագրգռված օլիգարխները: Անցած շաբաթ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հերթական ուշագրավ հայտարարությունն արեց, ասելով, որ Հայաստանում միջին խավի ձեւավորումն օրվա հրամայական է։ Ըստ նրա՝ Հայաստանում համապատասխան ինստիտուտների կայացման միջոցով պետք է այնպես անել, որ միջին խավը

ՀԱԿ-Ն ՈՒ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀԵՐՔՈՒՄ ԵՆ

Բայց լուրերը շարունակում են շրջանառվել ու գեներացվել «Հայ ազգային կոնգրես-իշխանություն երկխոսությունը ես միանշանակ ողջունում եմ, որովհետեւ երկար անորոշությունից հետո քաղաքական դաշտը կամաց-կամաց հստակեցվում է»,- երեկ tert.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ հավելելով, թե՝ «միակ ցավս այն է, որ 3 տարի ժողովուրդն այլ կարգախոսների եւ պահանջների տակ է հավաքվել, բայց

ՇԱՄՇՅԱՆԸ ՀԱ՛Մ «ԳԹԱՍՐՏՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼ» Է, ՀԱ՛Մ «ՀԱՄԱՐՁԱԿ ՀՅՈՒՐ»

«Առավոտի» ֆոտոթղթակից  Գագիկ Շամշյանը պարգեւատրվել է «Գթասրտության նվիրյալ» հուշամեդալով: Հուշամեդալը եւ կրծքանշանը հանձնվել է Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից՝ մարդասիրական գործունեության համար: Հիմնադրամի հիմնադիր նախագահ Ֆելիքս  Բախչինյանը հայտնել է, որ համապատասխան որոշումը կայացվել է 2010թ. հոկտեմբերի 10-ին: Հիշեցնենք, որ Գագիկ Շամշյանն ապրիլի 20-ին էլ արժանացել էր «Երկիր մեդիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կռվախնձոր» հաղորդաշարի կողմից

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ իններորդ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՀԵՐՈՍԸ Հեչ պատահական չի, որ հենց ես եմ էս ամենի մասին մտածելով արտահայտվում ու արտահայտվելով շարադրում, որովհետեւ բանաստեղծությունից արձակի անցածներիս ոչ միայն էս ամենի մասին մտածելու եւ արտահայտվելու ժամանակ ու հնարավորություն է լիուլի տրված, այլեւ՝ ուրիշների ու բոլորի փոխարեն մտածելու ու արտահայտվելու իրավունք, եւ չնայած էդ իրավունքն ինքներս ենք

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

ՊԱՏՈՒՀԱՆԻ ՄՈՏ ՎՆԱՍԱԿԱՐ Է

Գիտնականները պարզել են, որ ինքնաթիռի պատուհանի մոտ նստող մարդիկ իրենց առողջությունը վտագի են ենթարկում: Ըստ հետազոտողների՝  այդ դեպքում մեծանում է երակային տրոմբով հիվանդանալու հավանականությունը: Henaran.am-ը նշում է՝ հիմնական պատճառն այն շոկային վիճակն է, որ մարդ ապրում է թռիչքի ժամանակ, հատկապես` պատուհանի մոտ:

Ֆիլմ՝ Ասանժի մասին

Ամերիկացի ռեժիսոր Չառլզ Ֆերգյուսոնը, որն այս տարի «Օսկարի» արժանացավ «Ներքին գործ» (Inside Job) վավերագրական ֆիլմի համար, ամերիկյան «HBO» հեռուստաընկերության համար կենսագրական ֆիլմ կնկարահանի Ասանժի մասին: Նշենք, որ Չ. Ֆերգյուսոնը ռեժիսորական կարիերայով սկսել է զբաղվել Իրաքում, որտեղ էլ նկարահանել է իր «Վերջ ու սահման չկա» (No End in Sight) վավերագրական ֆիլմը՝ Իրաքում ամերիկյան բանակի գործողությունների մասին,

Սեքսուալ ֆանտազիաները՝ ըստ ինտերնետի

«The Daily Mail»-ը գրում է, որ ամերիկացի գիտնականներ Օգի Օգասը եւ Սաի Հեդդեմը ինտերնետային որոնման մեխանիզմի շնորհիվ ուսումնասիրել են մարդկանց սեքսուալ նախասիրությունները: Եվ այսպես, նրանք պարզել են, թե տղամարդիկ մարմնի որ մասն են առավել գրավիչ համարում եւ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները ինչ տեսակի պոռնո են սիրում դիտել: Իրենց ուսումնասիրության համար գիտնականները կատարել են մեկ միլիարդ ինտերնետային

Պարարվե՞ստ, թե՞ էրոտիկա

Ըստ մասնագետների՝ պարարվեստն էլ պետք է կարգավորվի օրենքով Երեկ Պարի միջազգային օրն էր: Պարային մշակույթ ունեցող երկիրը լռակյաց նշեց տոնը: Հայաստանի ազգային պարարվեստի եւ պարագետների միության նախագահ Կարեն Գեւորգյանի խոսքով՝ սա վերջին տարին կլինի, որ այս օրը սովորական օրերի պես կանցնի ու կգնա. «Մյուս տարի որոշել ենք պարի տոն մատուցել հանրությանը, բոլորը դուրս կգան հրապարակ

ՄԵՐԿԱՊԱՐՈՒՀՈՒ ՇՈՐԵՐԸ ՀԱՎԱՔՈՂ ՉԿԱ

Աշխատանքի շուկայի պահանջարկը Հայաստանում տարօրինակ է «Դե, ինչ ասենք, մարալ լինի, ցանկալի ա կյաժ, սիրուն ոտքերով, ընենց չամիչ-մամիչ աղջիկ, էլի, մնացածը պատկերացրեք»,- աշխատանքի տեղավորման գործակալություններում իրենց պահանջած աշխատակցին այսպես են ներկայացնում գործարարները՝ քարտուղարուհու աշխատանք տալու համար: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին գործակալության աշխատակիցները, երբ իրենց ճաշակով մի «մարալի» ուղարկում են տվյալ գործատուի մոտ, երբեմն վերջինս

Մահ կամ հաղթանակ

Աշխարհի առաջնության բազմաչարչար ցիկլը վերջապես տեղափոխվում է գործնական հարթություն: Մայիսի 4-27-ը Կազանում կայանալիք շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտի արդյունքներով կորոշվի այն գրոսմայստերը, ով գահին տիրելու համար ձեռնոց կնետի ներկայիս գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին: Ոչ ոք վայրկյան անգամ չի կասկածում, որ Թաթարստանի մայրաքաղաքի «Կորստոն» համալիրի կոնֆերենց դահլիճներից մեկում շուրջ երեք շաբաթ շախմատային ութ հսկաների միջեւ

ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻ ԵՐԵԿՆ ՈՒ ՎԱՂԸ

Ասուլիս՝ ՀՖՖ-ում: Մանկապատանեկան ֆուտբոլն ու «Կոկա-Կոլան» Մանկապատանեկան ֆուտբոլը Հայաստանում խթանման կարիք ունի: Իսկ ի՞նչը կարող է ավելի խթանել պատանի ֆուտբոլիստներին, քան մասնակցությունը տարբեր մրցաշարերի: Հենց այդ նպատակով «Կոկա-Կոլա» ընկերությունը նախաձեռնել է «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2011»-ը, որում ընդգրկված են հանրապետության շուրջ 420 հանրակրթական օջախների երեք հազար դպրոցականներ: Մրցաշարն անցկացվում է ապրիլի 4-ից մայիսի 21-ը: Երեկ

ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ

«Շիրակ» կենտրոնից ստացած հաղորդագրության համաձայն՝ գյումրեցիները դժգոհ են Մինաս Ավետիսյանի որմնանկարները Գյումրիից տեղափոխելու՝ ՀՀ կառավարության որոշումից եւ երեկ հանդես են եկել բաց նամակով՝ ուղղված ՀՀ վարչապետին: Նամակում ասվում է, որ իրենք վճռական են արվեստների եւ մշակույթի քաղաք Գյումրիում պահպանելու եւ ցուցադրելու իրենց համերկրացու որմնանկարները. «Անկախ շինության սեփականության ձեւից, որմնանկարները պատկանում են Գյումրի քաղաքին: Մենք գտնում

Բարեփոխումներ՝ կենդանաբանական այգում

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երեւանի կենդանաբանական այգու նորանշանակ տնօրեն Ռուբեն Խաչատրյանը խոսեց այգում իրականացված փոփոխությունների ու առաջիկա ծրագրերի մասին: Նրա ներկայացմամբ, մայիսի 1-ից այգու աշխատակիցները, հյուրերը եւ տնօրենը կունենան հատուկ անցագրեր: Ռ. Խաչատրյանը հայտնեց, որ ստեղծվել է Կենդանաբանական այգու՝ Հայաստանի էնդեմիկ տեսակները խորհրդանշող լոգոն եւ վեբ-կայքը՝ www.yerevanzoo.am: Տնօրենի խոսքերով՝ աշխարհի ոչ մի կենդանաբանական այգում

«Հորովելը»՝ Ստամբուլում

Հայկական հարցը՝ թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի պրիզմայով «Առավոտի» երեկվա «Թուրք լուսանկարչի հորովելը» լուրում տեղեկացրել էինք, որ ապրիլի 29-ից մինչեւ հունիսի 15-ը Ստամբուլի «DEPO» ցուցասրահում կներկայացվեն թուրք լուսանկարիչ Էրհան Արիկի լուսանկարչական աշխատանքները: Ցուցասրահի երկու առանձին մասերում ներկայացված են լուսանկարներ՝ հայկական եւ թուրքական սահմանամերձ գյուղերից: Հեղինակը՝ ծնունդով Արդահանից Է. Արիկը «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ պատմում է, որ

ԿՈՄՊՈԶԻՏՈՐԻ ԱՂՈԹՔՆ ՈՒ CD-Ի ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Ռոբերտ Ամիրխանյանը վերջապես ունեցավ իր առաջին ձայնասկավառակը Ռ. Ամիրխանյանը եւ Ս. Սմբատյանը՝ CD-ի նախապատրաստական փուլում: «Արամ Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «Երդվում եմ քեզ, իմ երկիր» խորագրով հեղինակային համերգը եւ «Հայաստանի ձայնը» անդրանիկ CD-ի շնորհանդեսը: Կոմպոզիտորը մինչ այսօր ուներ երկու ձայնասկավառակ, որ խորհրդային տարիներին թողարկել էր «Մելոդիա» ֆիրման: Անդրադառնալով Ամիրխանյանի առաջին CD-ին՝ «Առավոտը»

«ԲՈՏՈՔՍԸ» ՏԻՐՈՋԸ «ՔԱՇԵԼ Է»

Ամերիկյան դաշնային դատարանը պարտավորեցրել է «բոտոքս» արտադրող Allergan ընկերությանը 212 մլն դոլարի փոխհատուցում տալ Վիրջինիա նահանգի բնակչին, որը վնաս է կրել այս դեղորայքի ընդունումից հետո: Համաձայն «Լոս Անջելես թայմս» թերթի, 67-ամյա Դուգլաս Ռեյին 2007 թվականին բուժման համար նշանակել են բոտոքսի ներարկում, որն առաջ է բերել մկանների տեղային կաթված: Դրանից հետո հիվանդի մարմնի ջերմությունը բարձրացել է

«ՑԱՍՄԱՆ ՕՐԸ» 11 ԶՈՀ ՏՎԵՑ

Երեկ Սիրիայում կայացավ «Ցասման օր», որին մասնակցեցին ավելի քան 50 բնակավայրերի, այդ թվում՝ մայրաքաղաք Դամասկոսի բնակիչներ: «Ֆրանս-պրեսի» տվյալներով՝ Դարա հարավային քաղաքում փողոց են դուրս բերվել ռազմական ուժեր, եւ արդյունքում տասնմեկ մարդ է զոհվել, այդ թվում՝ չորս զինվորական: Միեւնույն ժամանակ «Ալ-Ջազիրայի» աղբյուրները հայտնում են ավելի քան 25 դիակների մասին՝ ընկած քաղաքի կենտրոնում: Սակայն նշում են, որ

«ԹԱԹԸ ՉԻ ԴՆԻ» ԻՆՏԵՐՆԵՏԻ ՎՐԱ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Ռունետի հանրամատչելի ռեսուրսների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ չի պատրաստվում «թաթը դնել» ինտերնետի վրա: Այդ մասին lenta.ru-ի թղթակցին ասել է այդ հանդիպման մասնակիցներից մեկը: «Երբ խոսում են ինտերնետի կարգավորման մասին, այն տպավորությունն է առաջանում, որ պետությունը ուզում է իր թաթը դնել դրա վրա եւ ստեղծել սահմանափակումներ, որոնք գոյություն ունեն

Պուտինին հանդիպելու ժամանակ չունեն

«Պոետ եւ քաղաքացի» հաղորդման հեղինակ, գրող եւ լրագրող Դմիտրի Բիկովը եւ դերասան Միխայիլ Եֆրեմովը (նկարում) չեն մասնակցի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը մշակույթի գործիչների հետ, քանի որ շատ զբաղված են եւ ժամանակ չեն գտել դրա համար: Ինչպես «Ինտերֆաքսին» ասել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Իհարկե, ճիշտ կլիներ մշակույթի հարցերը քննարկել մշակույթի այնպիսի ներկայացուցիչների հետ,

Տոռնադոն խլել է 300-ից ավելի մարդու կյանք

«Ֆրանս-պրես» գործակալության տվյալներով՝ ԱՄՆ-ում տոռնադոյի եւ փոթորկի արդյունքում մահացել է ամենաքիչը 305 մարդ: Ամենաշատ զոհերը տարերային աղետի հետեւանքով գրանցվել են Ալաբամա նահանգում՝ 204 մարդ, եւս 1700-ը վիրավորվել է: Զոհեր կան նաեւ Թենեսի, Միսսիսիպի, Ջորջիա, Արկանզաս, Վիրջինիա, Միսսուրի եւ Քենթուկի նահանգներում: ԱՄՆ նորագույն պատմության ընթացքում տոռնադոյի արդյունքում զոհերի ավելի մեծ քանակ, քան նախորդ օրերի դեպքն է,

ՈՒԻԼՅԱՄԻ «ԱԿԱՆՋԸ ԿՏՐԵՑԻՆ»

Երեկ Լոնդոնի Վեստմիսթերյան աբբայությունում կայացավ Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամի եւ նրա ընտրյալ Քեյթ Միդդլտոնի հարսանյաց արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Ֆրանս-պրես» գործակալությունը՝ այսուհետեւ նրանք կկոչվեն Քեմբրիջի դուքս եւ դքսուհի: Առայժմ Ուիլյամը Ուելսի արքայազնի տիտղոսն է կրում, իսկ Քեյթը որեւէ պատվավոր կոչում չունի, քանի որ ոչ ազնվական ծագում ունի: Պսակադրությունը, որին մասնակցել է 1900 հրավիրյալ, եւ որը

ՊԱՏԸ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՐԱ

Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ-ում՝ նախկին կարի ֆաբրիկայի տարածքում, 2×6 մ չափերի երկաթբետոնե պատը ընկել է քաղաքացու վրա: Հրշեջ-փրկարարների ուժերով հենասյան տակից դուրս է բերվել Սպիտակ քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Անդրանիկ Ջուլհակյանի դին:

ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ

ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի՝ Սիլիկյան թաղամասի գերեզմանատան հարակից տարածքում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված հանգամանքներում «Միցուբիշի Մոնտերո» մակնիշի 15 ՕՏ 994 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ շրջվել, որի հետեւանքով վարորդը՝ 26-ամյա Գոհար Յարազյանը տեղում զոհվել է, իսկ ուղեւոր՝ 19-ամյա Սարգիս Հովհաննիսյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ» «ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ»

Ապրիլի 29-ին, ժամը 04.00-ին, Եկատերինբուրգ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 26-ամյա Պավել Մ.-ն, որը 2008 թ. սեպտեմբերի 13-ից հետախուզվում էր ապօրինի ձեռնարկատիրության մեղադրանքով:

ՏԻՄՈՖԵՅԸ, ՊԱՎԼԻԿՆ ՈՒ ՍԱՆՅԱՆ

Տաքսի ծառայություններից մեկի 58-ամյա վարորդը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ժամը 02.30-ի սահմաններում, երեք անհայտ անձ Երեւանի Կոմիտասի պողոտայում նստելով իր վարած «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան՝ պատվիրել են գնալ Զովունի գյուղ, որտեղ նրանցից երկուսը դանակի սպառնալիքով հափշտակել են իր «Նոկիա» բջջային հեռախոսն ու 9.000 դրամ, իսկ երրորդը բռունցքով հարվածելով իր դեմքին՝ մտցրել է

ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ՏՆԻՑ

Երեկ, ժամը 01.30-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ստեփանավանի Զորավար Անդրանիկի փողոցի տներից մեկում գողություն է կատարվում: Մեկնած օպերատիվ խումբը նշված տնից գողություն կատարելու պահին բռնել եւ բերման է ենթարկել 44-ամյա Արսեն Խ.-ին:

ՎԱՐՈՐԴԸ ՄԱՀԱՑԵԼ Է

Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.30-ին Գոհար Յարուլյանի վարած «Միցուբիշի-Մոնտերո» մակնիշի ավտոմեքենան 3-րդ գյուղից դեպի Սպանդարյան կայարան տանող հատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել: Պատահարի հետեւանքով Գ. Յարուլյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մայրաքաղաքը չունի կաթողիկոսական նստավայր

Հայ ժողովուրդը ութ հարյուր տարի չի ունեցել պետականություն, սակայն ապավինել է Հայ առաքելական եկեղեցուն, որը մինչ այսօր ժողովրդի հետ տանում է բոլոր փորձությունները, արհավիրքներն ու հաջողությունները, մշտապես լինում ժողովրդի հետ եւ նրա կողքին: Սակայն այսօր մայրաքաղաքը չունի կաթողիկոսական նստավայր: Իհարկե, կաթողիկոսը Երեւանում պետք է ունենա նստավայր: Չէ՞ որ մայրաքաղաքում գտնվում են տարբեր երկրների դեսպանատներ: Հայաստան

ՀԱՅԵՐՆ ՈՒ FASTFOOD-Ը

Ամերիկացիների գիրացումը սպառնալիք է նաեւ հայերիս Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ԱՄՆ-ում ամենատարածված հիվանդությունը դեպրեսիան է, սակայն պարզվում է, ինչքան էլ սարսափելի համարվեն սթրեսներն ու դեպրեսիան, ամերիկացիները դրանից չէ, որ պետք է զգուշանան առաջին հերթին: Ըստ մասնագիտական մեկ այլ կարծիքի` ԱՄՆ-ում ամենահիթային հիվանդություններն այսօր համարվում են սրտանոթային ախտահարումներն ու գիրությունը: Մեզանից յուրաքանչյուրը բազմիցս լսել է այն

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930