Օրվա լրահոսը
ԱԿՏԻՎ ՍԵՌԱԿԱՆ ԿՅԱՆՔԸ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՔԱՂՑԿԵՂՈՎ ԵՎ ԳՐԻՊՈՎ ՀԻՎԱՆԴԱՆԱԼՈՒ ՌԻՍԿԸ
Բժիշկները հիշեցնում են, որ սեքսի ժամանակ արյան մեջ ներթափանցում են սերոտոնին (տրամադրությունը բարձրացնող հորմոն) եւ իմունոգլոբուլին A, որը մեզ պաշտպանում է ամենահասարակ մրսածությունից եւ գրիպից: Նոթհինգեմի համալսարանի գիտնականների կարծիքով, սեքսը կյանքի միակ հաճույքն է, որն օգտակար է առողջությանը: Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրակացության, որ ակտիվ սեռական կյանքով ապրող տղամարդու մոտ 50 տարեկանից հետո շագանակագեղձի
ՁԵԶ ՀԱՋՈՂՎՈ՞ՒՄ Է ՀԱՄՈԶԵԼ
Ասում են՝ մարդկանց համոզել կարողանալը արվեստ է: Չէ որ ոչ բոլորին են կարողանում համոզել, հատկապես այն մարդկանց, որոնք օժտված են չհամոզվելու ունակությամբ, մեծամիտ են կամ իրենց ասածի տեր: Իսկ ինչ-որ մեկին ինչ-որ բանում համոզելու համար երբեմն հարկավոր է դիմել նաեւ խորամանկությունների, մանավանդ, եթե մարդը, որին փորձում եք համոզել՝ ձեզ այնքան էլ չի վստահում կամ չի
Գերխնդիրը Հայաստանի օրհներգը հնչեցնելն է
Եվրոպայի թիմային չեմպիոնի գավաթը Սամվել Խաչատրյանի ձեռքում է: Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականներն այս օրերին, համապատասխանաբար, Ծաղկաձորում եւ Գյումրիում նախապատրաստվում են Հարավային Կորեայում նոյեմբերի 17-29-ը կայանալիք աշխարհի առաջնությանը: Երեկ «Առավոտը» դրանց ընթացքի եւ մեր թիմերի առջեւ դրվող առաջադրանքների շուրջ հարցազրույց ունեցավ մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի հետ: Սակայն զրույցն սկսվեց վերջերս Վլադիսլավովոյում
ՓԱՅԼՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Եվրոպայի թիմային առաջնությունում շախմատի Ադրբեջանի տղամարդկանց ընտրանին առաջին ու առայժմ միակ պարտությունը կրեց Հայաստանի ազգային հավաքականից: Սերբիայի Նովի Սադ քաղաքում շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց թիմային առաջնությունը մոտենում է եզրագծին: Յոթերորդ տուրում ամենահետաքրքիրը, թերեւս, Հայաստանի եւ Ադրբեջանի տղամարդկանց հավաքականների՝ ավանդաբար, անհաշտ ու սկզբունքային դիմակայությունն էր, որում մեր շախմատիստները հերթական անգամ փայլուն հաղթանակի հասան: Մրցակիցը, որ
ՆՇՎԵՑ ԿՈՄԻՏԱՍԻ 140-ԱՄՅԱԿԸ
Հոկտեմբերի 28-ին Վանաձորի Մ. Թավրիզյանի անվան պետական քոլեջի դահլիճում կազմակերպված հոբելյանական երեկոն նվիրված էր Կոմիտասի 140-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էր Լոռու մարզպետարանը՝ «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամի հովանավորությամբ: Լեփ-լեցուն դահլիճը վկայում էր, որ Կոմիտասը մշտարդի է, դասականն էլ միշտ իր երկրպագուներն ունի: Մասնակցում էին Վանաձորի քաղաքապետարանի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Ռուդոլֆ Վարդազարյան), երգիչ Մհեր Մելիքյանը (վոկալ),
Մարդկության պատճառած վնասները
Ո՞վ չի լսել Ալպյան լեռների գեղեցկության, սքանչելի բնության մասին: Հենց այդտեղ էլ ապրում է Ալպերի արքայազնը՝ Կարմիր եղջերուն: Վերջինիս մասին է ռեժիսոր Քլաուս Ֆայխթենբերգերի եւ պրոդյուսեր Օթմար Փենքերի՝ «Ալպերի արքայազնը» վավերագրական ֆիլմը, որի ցուցադրությունը օրերս կայացավ «Մոսկվա» կինոթատրում՝ «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում: Ֆիլմի հեղինակը ներկայացնում է, թե մարդու «թեթեւ ձեռքով» ինչպես կարող են
Հ/կ-ները դեմ են
2009 թ. սեպտեմբերի 23-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հ/կ-ների մտավախությունից դատելով, դժվար չէ հասկանալ, որ օրենքի փոփոխությունները ի վնաս հ/կ-ների են: Օրերս օրենքում կատարված փոփոխությունները քննարկելու համար «Հ/կ Կենտրոն» կազմակերպությունում էին հավաքվել Լոռու մարզի շուրջ 25 հ/կ-ների ներկայացուցիչներ: «Հաշվետվություն ներկայացնելուց անձամբ ես չեմ
«ԱՄԱՌ՝ ԱՌԱՆՑ ԱՅԳԱԲԱՑԻ» «Առավոտի» էլեկտրոնային հասցեով ստացվել է Քելլի անունով մի տիկնոջ նամակը, որը խնդրում է հայաստանցի հանրությանը եւս մեկ անգամ ներկայացնել 1957-ից Կանադայի Մոնրեալ քաղաքում հաստատված մեր հայրենակից, գրող, հրապարակախոս Հակոբ Խաչիկյանին: Հ. Խաչիկյանը, որ ծնվել է Պոլսում եւ ուսում ստացել ԱՄՆ-ում, ներկայումս շուրջ 25 գրքի հեղինակ է, հայ գրականության մասնագետ: Հ. Խաչիկյանի եւ
ՖԻԼՄ՝ «ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Է» ՁԵՎԱՉԱՓՈՎ
«Welcome papa կամ բարի գնալուստ»-ի պրեմիերան Ֆիլմի գլխավոր դերակատար Մ. Պողոսյանը: Հոկտեմբերի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ԱՄՆ-ում նկարահանված «Welcome papa կամ բարի գնալուստ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը ամերիկաբնակ Վահե Խաչատրյանն է, սցենարը գրել է Միքայել Պողոսյանը: «Welcome papa կամ բարի գնալուստ» ֆիլմը մոտ երկու տարի առաջ հայ եւ ամերիկացի հանդիսատեսին ներկայացված համանուն ներկայացման (պիեսը՝
ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Պաղեստինյան «Համաս» շարժումը կոչով դիմել է Գազայի հատվածի բնակիչներին՝ չմասնակցել Պաղեստինի ինքնավարության ղեկավարի եւ խորհրդարանի ընտրություններին, որոնք կայանալու են 2010 թ. հունվարի 24-ին: Այդպիսի ընտրությունների անցկացման մասին ավելի վաղ հայտարարել էր պաղեստինցիների առաջնորդ Մահմուդ Աբբասը: «BBC»-ի մատուցմամբ, «Համասի» ներկայացուցիչներն ասել են, թե ընտրությունների անցկացումը համաձայնեցված չի եղել իրենց շարժման հետ, հետեւաբար՝ դրանք լեգիտիմ չեն: Շարժումը
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԻՐԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ Է
Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեւիդ Միլիբենդը Իրանի իշխանություններին կոչ է արել չեղյալ համարել Թեհրանում բրիտանական դեսպանատան աշխատակցի նկատմամբ կայացված դատավճիռը: «BBC»-ի փոխանցմամբ, դեսպանատան աշխատակից, Իրանի քաղաքացի Խոսեին Ռասսամը (նկարում) կալանավորվել է Իրանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ եւ դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Իրանի իշխանությունները Ռասսամին մեղադրել են լրտեսության եւ անկարգություններ սադրելու
ՀՈՆԴՈՒՐԱՍԸ ՀԱՅՑՈՎ ԴԻՄԵԼ Է ՀԱԱԳԱՅԻ ԴԱՏԱՐԱՆ
Հոնդուրասի արտգործնախարարությունը հայց է ներկայացրել Հաագայի միջազգային դատարան՝ «այդ երկրի ներքին գործերին Բրազիլիայի միջամտության հետ կապված» հարցով: Այդ մասին տեղեկացնում է «ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ»-ին: Աղբյուրի մատուցմամբ, Հոնդուրասի իշխանությունների կողմից Հաագա դիմելու առիթ է դարձել այդ երկրում Բրազիլիայի դեսպանատան տարածքում Հոնդուրասի պաշտոնանկ արված նախագահ Մանուել Սելայայի պատսպարվելու փաստը: Վտարանդի նախագահ Սելայան գաղտնի կերպով երկիր էր վերադարձել դեռ սեպտեմբերի
Ռուսների եւ ճապոնացիների դիրքորոշումները մոտ չեն
Ռուսաստանն ու Ճապոնիան անկեղծորեն շահագրգիռ են լուծելու Հարավային Կուրիլների վիճահարույց հարցը, բայց առայժմ չեն կարողանում պայմանավորվածությունների հանգել: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, Տոկիոյում տեղի ունեցած ռուս-ճապոնական խորհրդակցությունների ավարտին ասել է ՌԴ արտգործնախարարի տեղակալ Ալեքսեյ Բորոդավկինը: Դիվանագետի կարծիքով, կողմերի մոտեցումների մերձեցմանը կարող էր օգնել վիճելի կղզիներում համատեղ տնտեսական նախագծերի իրականացումը: Նրա ասելով, Ճապոնիայում տեղի ունեցած հանդիպման ընթացքում բանակցող կողմերը
Ծովահենները գերեվարել են 25 ռուսի
Սոմալիի ծովահենները Հնդկական օվկիանոսում զավթել են Թայվանի դրոշ կրող ձկնորսական մի նավ, որի ողջ անձնակազմը, ըստ որոշ տեղեկությունների, բաղկացած է 25 ռուս նավաստիներից: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ծովահենները Սոմալիի ափերից մի քանի հազար կմ հեռու գտնվող նավի վրա հարձակվել են երկու արագընթաց մոտորանավակներով: Ծովահենության կանխարգելման գործողությունների իրականացման եվրոպական ռազմածովային «Ատլանտա» կազմակերպության մամուլի հաղորդագրության համաձայն, ջրային այն տարածքում,
Իրանը պատրաստ է, բայց…
Իրանը պատրաստ է միջուկային վառելիքի փոխանակման եւ ատոմային ոլորտին առնչվող հարցերում համագործակցել գերտերությունների հետ: Այդ մասին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը հայտարարել է երեկ՝ իրանական հեռուստատեսության եթերում: Նա ողջունել է Իսլամական հանրապետության ուրանը արտերկրում հարստացնելու՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի առաջարկը: Հինգշաբթի Թեհրանն արդեն պետք է ՄԱԳԱՏԷ-ի այդ առաջարկին պաշտոնական պատասխան տար, բայց փորձագետները պնդում են,
ԱՍՊԵՏՆԵՐԸ՝ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ
Արդեն 10-րդ տարին է, ինչ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը կրթաթոշակներ է տրամադրում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներին: Այս տարի համալսարանի 12 ուսանողների համար կազմակերպությունը հատկացրել է միանվագ 200-ական դոլար: Ուսանողի ընտրությունն իրականացրել է ՀՊՃՀ-ն՝ յուրաքանչյուր ֆակուլտետից ընդգրկելով մեկ ուսանողի, ով ուսումնառության ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն եւ պատկանում է սոցիալապես առավել խոցելի խմբերին: «Գումարներ ներդնելով
ՄԵՐ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ԵՆ
Հոկտեմբերի 29-ին ԵՃՇՊՀ-ի 13 դիպլոմային նախագծեր արժանացան ՌԴ-ի Ճարտարապետների միության առաջին կարգի դիպլոմների եւ բարձր պարգեւների, ԵՃՇՊՀ-ի կողմից՝ դրամական խրախուսման: Ռուսաստանի Դաշնության Սարատով քաղաքում կայացած Ճարտարապետության եւ դիզայնի լավագույն դիպլոմային նախագծերի 18-րդ միջազգային մրցույթ-ստուգատեսում Երեւանի ճարտարապետաշինարարական դարբնոցի 4-րդ (բակալավրիատ) եւ 6-րդ (մագիստրատուրա) կուրսի ուսանողների 13 դիպլոմային նախագծեր բարձր մրցանակների արժանացան: Մրցույթում անցկացվող 12 անվանակարգերից 7-ում
Ճգնաժամն ազդեց նաեւ Թեքեյան մրցանակաբաշխության վրա
Ամենամյա Թեքեյան մրցանակաբաշխությունը տեղի կունենա հաջորդ տարվա հունվարին Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը կեսլուրջ կեսկատակ ասաց, որ տնտեսական ճգնաժամն ազդել է նաեւ մրցանակաբաշխության վրա. նախորդ տարվա 11 անվանակարգի փոխարեն այս տարի հայտարարված է 9՝ գեղարվեստական գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, ռադիո եւ հեռուստատեսություն, «Ազգ» օրաթերթում լավագույն հրապարակում («Հակոբ Վարդիվառյան» մրցանակ), դպրոցականների
ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴԸ ԹԱՏՐՈՆ ՉԻ ԽԱՂՈՒՄ
Այստեղ նպատակներ են դնում եւ հասնում դրանց իրականացմանը Երեկ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ուսանողական խորհրդի ծնունդն էր: 1994-ին ստեղծված ուսխորհուրդն ազդարարեց, թե ինչպես է նշելու իր 15-ամյա հոբելյանը: Հոկտեմբերի 29-ից մինչեւ նոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրը, Պոլիտեխնիկի ուսխորհուրդը կկազմակերպի տարաբնույթ միջոցառումներ. երեկ ուսխորհրդի ղեկավար անձնակազմի եւ ուսանողների ներկայությամբ տեղի ունեցավ ուսխորհրդի Web 2.0 էլեկտրոնային
9. ԵՐԵՎԱՆՅԱՆ ՄԻՋՕՐԵ
Գերեզմանոցի տնակի բնակիչները: Քայլում եմ դեպի Արինբերդի գերեզմանոցն ու մտածում հանգուցյալի հետ խոսելու հայ մարդու հնուց եկող սովորության մասին: Գերեզման այցելելիս հարազատը զրուցում է հանգուցյալի հետ, պատմում ընտանիքի կյանքում վերջին փոփոխությունների մասին, ու հավատում է, որ նա լսում է իր խոսքը, չնայած եւ գիտե, որ մեռնելիս հոգին բաժանվում է մարմնից ու համբառնում է մեկ այլ
Մեկ տարի անց
Կամ չնորոգած՝ քանդվում է Մարգարայի դպրոցը 1960 թվականին է կառուցվել: Մինչեւ 80-ականների սկիզբը այն կենտրոնացված դպրոց էր հարակից եւս երեք գյուղերի համար, որտեղի երեխաները սովորելու էին գալիս ոտքով: Հարեւան գյուղերից յուրաքանչյուրը հիմա իր կրթօջախն ունի, հետեւաբար Մարգարայի դպրոցում այժմ միայն մարգարացիներ են՝ 300 աշակերտ: Գյուղացիներն ասում են՝ երբ իմացան, որ կառավարությունը գումար է տրամադրելու դպրոցը
Ժայռաբեկորները փակել են ճանապարհի կեսը
Անձրեւային եղանակի պատճառով քարաթափ է եղել Տավուշի մարզից դեպի Ճամբարակ տանող հանրապետական նշանակության ճանապարհին եւ երթեւեկելի գոտիներից մեկը փակվել է ժայռաբեկորներով: Այն մաքրելու ուղղությամբ ի՞նչ է մտածում այդ ճանապարհը սպասարկող կազմակերպությունը, չէ՞ որ հանրապետական բյուջեից ճանապարհների սպասարկման համար գումարներ են հատկացվում:
Դատարանում գործ ունենք
Մեր մարզպետարաններն այդպես էլ չսովորեցին թափանցիկ աշխատել «Առավոտը» այս տարվա օգոստոսի 19-ին էլեկտրոնային հարցում էր ուղարկել ՀՀ բոլոր 10 մարզպետարաններ: Խնդրել էինք մեզ տրամադրել տեղեկություններ, թե ինչպես են ծախսվել ՀՀ պետական բյուջեով «Այլ նպաստներ բյուջեից» տողով մարզպետարանների ստացած 20-ական միլիոն դրամները: «Առավոտի» օգոստոսի 28-ի համարում «10-ից 9-ը խախտեց օրենքը» հրապարակմամբ տեղեկացրել ենք, որ մեր հարցմանը,
ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ
Պետական կառույցներն ու մասնավոր ընկերությունը միասին ու միակամ անտեսում են բնապահպանական աղետի մասին ահազանգերը: Մեկ անգամ չէ, որ «Առավոտը» անդրադարձել է Կապանում գործող նախկին լեռնահարստացման կոմբինատի՝ ներկայիս «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲ ընկերության՝ Կապանի բնությանը հասցրած մեծ վնասներին: Տարածաշրջանին հասցված մի շարք վնասներից այսօր կանդրադառնանք միայն մեկին, իսկ մյուսներին՝ հետագա համարներում: Սկսած 2009 թվականից, «Դինո
«ՄԱՀԱՓՈՐՁԻ ԳՈՐԾԸ»
«Առավոտի» տեղեկություններով, Ավան եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, նոյեմբերի 5-ին կսկսվի Սիրիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նա մեղադրվում է Քրեական օրենսգրքի «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով: Մեր աղբյուրի պնդմամբ, խոսքը հանրապետության նախագահի մասին է: Հիշեցնենք, որ Ֆրանսիայի քաղաքացի, ազատամարտիկ Սարգիս Հացպանյանը դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման՝ միայն
ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԳՐԵԼ ԵՆ ԽԱՆՈՒԹՈՒՄ
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատարան ներկայացած վկաները՝ Աբովյան փողոցում գտնվող հագուստի խանութի աշխատակից Ռիտա Եփրեմյանն ու «Ուրարտու» խանութի աշխատակից Վարսենիկ Զուրաբյանն ասացին, որ չեն ճանաչում Փաշինյանին: Նրանք 2 տարի առաջ հոկտեմբերի 23-ին՝ երթի օրը լսել
ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԱՆԳԻՏԱԿԻՑ ՎԻՃԱԿՈՒՄ
ԱԻՆ փրկարար ծառայությունից «Առավոտին» տեղեկացրին, որ հոկտեմբերի 28-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշիսյան փողոցի 44/3 շենքի թիվ 24 բնակարանի բնակիչը բնակարանում վայր է ընկել: Բնակարանում հայտնաբերվել է անգիտակից վիճակում գտնվող՝ 73-ամյա Աննա Վարդանյանը:
ՀՐԱՄԱՅՎԱԾ Է՝ «ՑԵ-ԲԵ-ԻՑ ՉՀԱՆԵԼ»
Երկու օր առաջ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց է բերվել Արթուր Այվազյանը (հայտնի է «Մանախ» մականունով): Նրա մոտ ախտորոշել են մեջքի ուռուցք, որը, ինչպես տեղեկացրել ենք, նա ձեռք է բերել ազատազրկման վայրում, ծեծի հետեւանքով: Սակայն նրան որեւէ մեկը երեկվա դրությամբ չէր հետազոտել: Հիվանդ դատապարտյալի պահանջը՝ իրեն տեղափոխել ուռուցքաբանության հիվանդանոց, չի հարգվել, քանի որ, ըստ
«Սխալվելու իրավունք չունենք»
Այսպես է սկսել «Առավոտին» հղած իր նամակը դատապարտյալ Ժիլբերտ Մալխասյանը Դատապարտյալը գրում է. «Ինչքան էլ մեր երկիրը գտնվում է տնտեսապես ծանր վիճակում, այնուամենայնիվ, չի կարելի ձեռք սեղմել մեր դարավոր թշնամու հետ, այն էլ այն դեպքում, երբ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում է ձեռք բերել եւ մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն լծակներից մեկն է»: Նամակագիրը գտնում է, որ
ԱԲՍՈՒՐԴ. ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է
Դատական գործընթացին հետեւելով «7-ի գործից» անջատված Նիկոլ Փաշինյանի նկատմամբ շարունակվում է քրեական գործով դատական վարույթը: Գործը ընդդատյա է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին, մինչդեռ Մնացական Մարտիրոսյանի դատավոր լինելը ողջամիտ կասկած է հարուցում տվյալ գործով նրա անկողմնակալության մեջ: Խնդիրն այն է, որ հարգարժան դատավորը տեղեկացված է «7-ի գործի» բոլոր փաստերին, հանգամանքներին եւ մանրամասներին, ընդսմին,