Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍՊԵՏՆԵՐԸ՝ ՊՈԼԻՏԵԽՆԻԿԻՆ

Հոկտեմբեր 30,2009 00:00

Արդեն 10-րդ տարին է, ինչ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը կրթաթոշակներ է տրամադրում Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) ուսանողներին: Այս տարի համալսարանի 12 ուսանողների համար կազմակերպությունը հատկացրել է միանվագ 200-ական դոլար: Ուսանողի ընտրությունն իրականացրել է ՀՊՃՀ-ն՝ յուրաքանչյուր ֆակուլտետից ընդգրկելով մեկ ուսանողի, ով ուսումնառության ընթացքում ցուցաբերել է բարձր առաջադիմություն եւ պատկանում է սոցիալապես առավել խոցելի խմբերին: «Գումարներ ներդնելով կրթական համակարգում՝ մենք ոչ միայն օգնում ենք ձեզ, այլեւ ներդրում ենք կատարում Հայաստանի ապագայի կերտման գործում: Դուք եք հանրապետության ասպետները, եւ մաղթում եմ, որ միշտ գերազանց սովորեք, քանզի միայն գիտելիքով կարելի է պայքարել դժվարությունների դեմ»,- ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Վարդանանց ասպետներ» կազմակերպության ներկայացուցիչ Սարո Խաչիկյանը: «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը, որի անդամների թիվը գերազանցում է 2500-ը, հիմնադրվել է ԱՄՆ-ի Բոստոն քաղաքում 1916թ.: Կազմակերպության հիմնական առաքելությունը ՀՀ կրթական համակարգին եւ հանրապետության առավել անապահով գյուղերին օժանդակություն ցուցաբերելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել