Օրվա լրահոսը

ԿԲՈՂՈՔԱՐԿԵՆ ՎԵՐԱՔՆՆԻՉՈՒՄ

Ինչպես արդեն «Առավոտում» տեղեկացրել ենք, մարտի 9-ին Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ Լեւոն Ավետիսյանի նախագահությամբ, դերասան, երգիչ Արտավազդ Առաքելյանին դատապարտեց 3,6 տարվա ազատազրկման: Նրա պատժի սկիզբը անցյալ տարվա փետրվարի 7-ից է: Խարդախության հոդվածի հատկանիշներով «Հով Էլեկտրոնիկ» ՍՊԸ տնօրեն Սերյոժա Ամիրխանյանը դատապարտվեց 3 տարի 1 ամիս ժամանակով: Նրա պատիժը սկսվում է անցյալ տարվա

ՆՈՐԻՑ ՇՄՈԼ ԳԱԶԻՑ

ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ շմոլ գազից թունավորումով Կապան քաղաքի հիվանդանոց են տեղափոխվել նույն քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39ա շենքի 16-րդ բնակարանի բնակիչներ՝ 1966թ. ծնված Աբրահամ Սարգսյանը եւ 1977թ. ծնված Մարինե Ղազարյանը, 17-րդ բնակարանի բնակիչներ՝ 1969թ. ծնված Նվեր Դանիելյանը, 1985թ. ծնված Հայկուհի Խուրշուդյանը, 1965թ. ծնված Անահիտ Առաքելյանը եւ 1968թ. ծնված Ռիտա Սարգսյանը:

ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ՝ ՏՈՒՅԺ

Երեկ ժ.16-ին տեղեկացանք, որ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը տույժ է տվել դատապարտյալ, ազատամարտիկ, ֆրանսահայ Սարգիս Հացպանյանին: Մեր աղբյուրների պնդմամբ, այն կապված է կալանավորի՝ համազգեստ եւ կրծքանշան չկրելու հետ: Ուշադրության արժանի է այն, որ 3 տարի ազատազրկման վայրերում (3 ՔԿՀ է փոխել) գտնվող Հացպանյանը քաղաքացիական համազգեստով է եղել, հանդիպել արդարադատության նախկին եւ ներկա նախարարների, մարդու

ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՀՐԵՇՏԱԿՆԵՐ ԵՆ, ԱՆՑԵՔ ԱԱԾ-ԻՆ

Մեղադրում են առանց ցուցմունքների Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան ավազակային հարձակման գործով դատական նիստը: Մեղադրող Հովսեփ Սարգսյանը մեղադրական ճառով հանդես էր եկել եւ միջնորդել էր 15 տարվա ազատազրկման դատապարտել «Կոշիկի քաղաք» ՍՊԸ-ի պատասխանատու Արա Կարապետյանին: Երեկ Արա

ՀԷՑ-Ը ԲԱՐԵԳԹՈՒԹՅՈ՞ՒՆ Է ԱՐԵԼ

Մի քանի օր է՝ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղում բնակիչները խառնվել են իրար: Հայաստանի էլեկտրական ցանցերի հսկիչները գյուղացիներից պահանջում են վճարել նախորդ տարիներին կուտակած պարտքերը: Գյուղացիներն էլ անակնկալի եկած՝ չեն հասկանում, թե ինչի մասին է խոսքը, քանի որ երկար տարիներ է՝ վճարումներ են կատարում եւ նրանց ոչ ոք չի զգուշացրել, որ չվճարած գումարներ ունեն: «Ամեն ամիս

Մինչեւ թացը չորից ջոկի

Նաջարյանը չփոշմանի՞ Երեկ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 28 ա շենքի բնակիչները ահազանգել էին, որ իրենց շենքի դիմացի կանաչ տարածքը քանդում են: Մեր այցելության պահին տրակտորը իր գործն արել-վերջացրել էր, իսկ ինչ-որ անձինք եռակցման միջոցով խողովակներ էին զոդում: Մեր հարցին բանվորները պատասխանեցին, թե նոր խողովակներ են անցկացնում: Բնակիչները տարակուսում էին, որ խողովակների անցկացման անվան

ՕԲՅԵԿՏ՝ ԶԲՈՍԱՆՔԻ ՎԱՅՐՈՒՄ

Ավանի բնակիչների սիրելի վայրը աճուրդով վաճառել են Ավան վարչական շրջանի հենց կենտրոնական փողոցում, թաղապետարանի անմիջապես հարեւանությամբ, Խուդյակովի 161/1 հասցեում այս օրերին բուռն շինարարություն է ընթանում: Այս տարածքը ավանցիների սիրելի զբոսանքի վայրերից է, որը տարիների ընթացքում գազոնապատվել է եւ նստարաններ տեղադրվել: Օրերս այդ համայնքի մի խումբ բնակիչներ դիմել էին «Առավոտին»՝ վրդովված պատմելով, որ հասարակական նշանակության վայրում,

«Հայէկոնոմբանկը»՝ հօգուտ կենսաթոշակառուների սպասարկման

Պլաստիկ քարտերի միջոցով կենսաթոշակներ ստացող քարտապան-թոշակառուներին, ըստ «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն, վարչության նախագահ Արմեն Նալջյանի՝ իրենց բանկը քարտը տրամադրում է անվճար, դրական մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 5% դրույքաչափ, տրվում են զեղչեր դեղատներում եւ այլն: – Պարոն Նալջյան, հետեւելով զանգվածային լրատվամիջոցներին՝ կարող ենք եզրակացնել, որ «Հայէկոնոմբանկը» կարեւորում է բանկի պլաստիկ քարտերի եւ բանկային հաշիվների միջոցով կենսաթոշակների

Ի՞ՆՉ Է ԱՐԵԼ ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ 215 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԻ ԴԻՄԱՑ

2010-ին պետբյուջեից Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ճիշտ այդքան գումար է հատկացվել: Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն արդեն մեկ տարի է, ինչ նշանակվել է այդ պաշտոնում: 2010-ի փետրվարի 25-ին հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանը դեղ ներկրողներին տուգանելու հայտնի դեպքը չմարսելուց հետո, ինչպես գիտենք, դիմում գրեց ու ազատվեց աշխատանքից, եւ մարտի 1-ին արդեն նրա փոխարեն

ՆՐԱՆՔ ՀԵՌԱՐՁԱԿԵԼՈՒ ԵՆ ՄԱՐԶԵՐՈՒՄ-5

Մարզային եւս մի հեռուստաընկերություն է իր մրցութային առաջարկով աշխարհագրության եւ օգտակար հանածոների մասին դասեր տվել ՀՌԱՀ անդամներին: Աջակցող նամակ «Աջակից»-ից Մինչ այժմ մեր ուսումնասիրած մրցութային առաջարկներից թերեւս ամենածավալունը Շիրակի մարզում թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակման մրցույթում «Գալա» հեռուստաընկերությանը հաղթած «Ցայգ» հեռուստաընկերության 4 հատորանի հայտն է: Դրա մի հատորում հիշատակված են «Մենք+» կազմակերպության անցկացրած սոցհարցումների արդյունքները.

ՔՈՉԱՐՅԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԻՆ Է ՏԵՍԵԼ

ՀԱԿ-ին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանի՝ Facebook-ում տարածած այն հայտարարությանը, թե 2008թ. մարտի 1-ին ինքը եւ մի շարք այլ պատգամավորներ գնացել են Լեւոն Տեր-Պետրոսյանի տուն եւ խնդրել են նրան գնալ Մյասնիկյանի արձանի մոտ, իսկ վերջինս էլ պատասխանել է, թե այնտեղ իր

ՆՈՐ Է ՎԵՐՋՆԱԳԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

«Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ իր ասուլիսում ասել է՝ եթե անգամ կարելի է ընդունել, որ իշխանությունները որոշ քայլեր ձեռնարկում են ՀԱԿ-ի պահանջների կատարման ուղղությամբ, ապա այս պահի դրությամբ դրանք բավարար չեն: Այնուհետեւ հավելել է, որ ապրիլի 8-ի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Տեր-Պետրոսյանը կհայտարարի, թե երբ ՀԱԿ-ը վերջնագիր կներկայացնի իշխանություններին, եթե վերջիններս

ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԸ ԿԱՍԵՆ ԻՐԵՆՑ ԽՈՍՔԸ

Մարտի 30-ին «Հիմնադրամն ընդդեմ նախարարության» հրապարակմամբ «Առավոտն» անդրադարձել է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանի բողոք-դժգոհությանը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից: Տիկին Պողոսյանը պնդում էր, որ տիկին Հակոբյանը խախտել է մի շարք օրենքներ եւ իրավական ակտեր: Այն ժամանակ Հրանուշ Հակոբյանը Հայաստանում չէր, եւ նրա

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՀԱԷԿ-Ի ՄԱՍԻՆ

Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք այսքան համադրված չեն աշխատել, նրանց պատվիրակներն իրարից «չէին պոկվում» անգամ հանգստի պահերին եւ սնվելիս. ըստ «ՆՏ»-ի՝ ապրիլի 5-ի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնեւում անցկացված «Խորհրդարանների դերը սպառազինությունների վերահսկման, զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորագրով խորհրդաժողովին մասնակցած Պաշտպանության, ազգային անվտանգության եւ

«Նարոդնիկությունը» հասավ խորհրդարան

Ըստ գյուղատնտեսության նախարարի՝ ժողովուրդը չի վստահում նախարարությանը Երեկ խորհրդարանում լսումներ էին՝ գյուղատնտեսության հարցերին նվիրված: Ըստ ամենայնի, Ազգային ժողովը եւս անսալով հանրապետության նախագահի կոչին՝ որոշել է զբաղվել գյուղական թեմաներով: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեռ նախորդ ամսի կեսերին Ծաղկաձորում հրավիրած խորհրդակցության ժամանակ էր շեշտել, որ մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն, ովքեր ի վիճակի չեն ծրագրեր իրականացնել,

ԿԱՐԵՎՈՐԸ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆ Է

Ասում է ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Համբիկ Սարաֆյանը 2008-ին Համազգային շարժմանն ակտիվ մասնակցություն ունեցած, 2008-ի մարտիմեկյան իրադարձություններից հետո Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը երկու առանձին կուսակցությունների տրոհվելու արդյունքում այսօր Հայաստանում գործում է ՍԴՀԿ՝ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի գլխավորությամբ, եւ «Հնչակյան» կուսակցություն՝ Գեւորգ Պերկուպերկյանի ատենապետությամբ, որը, ի տարբերություն ՍԴՀԿ-ի, ՀԱԿ-ին մաս չի կազմում: «Հնչակյանը»

ՆՈՒՅՆ ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ

Հրանուշ Խառատյանը՝ հասարակական եւ քաղաքական իրադարձությունների մասին «Այստեղ իրական բանավեճ՝ գաղափարների վեճ, քննարկում, ես չեմ տեսնում: Եթե ճիշտ եմ հասկացել պրոցեսը՝ վեճը գնում է այն մասին, թե ընդդիմադիր դաշտում ով ում հետ կարող է միանալ կամ պետք է միանա: Հետեւաբար, նման գործընթացում դարձյալ խնդիր կա. հանուն ինչի՞ միանալ: Հանուն միայն ընդդիմադիր լինելո՞ւ, թե՞ հանուն ինչ-որ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ

Այսօր կարծես թե ակնհայտ է, որ մոտակա երկու ամիսների ընթացքում կա՛մ սոցիալ-տնտեսական կյանքում տեղի կունենան շոշափելի, սովորական քաղաքացիների համար ակնառու փոփոխություններ, կա՛մ այս կառավարությունը կփոխարինվի մեկ ուրիշով: Ոմանք կարծում են, որ առաջին տարբերակն իրականացնելու համար կառավարությունը պետք է աղբանոց նետի իրենց չարդարացրած, հնամաշ մոտեցումներն ու գաղափարները: Ըստ երեւույթին, հենց այդ նպատակով էին երեկ կառավարության շենքը

Քվեարկությունը շարունակվում է

Եթե դուք համարում եք, որ ձեր ձայնը հասանելի չէ հեռուստաեթերով, ապա ստեղծեք ձեր սեփական հեռուստաընկերությունը՝ ի դեմս «Ժողովրդական հեռուստաալիքի»: Ձեր քվեն՝ խորհրդանշական գումարի տեսքով, իրականություն կդարձնի ՁԵՐ հեռուստաընկերության գոյությունը համացանցում եւ արբանյակային հեռարձակմամբ՝ ալիքների շարքում: Ի պաշտպանություն «Ա1+»-ի եւ ազատ խոսքի՝ մոտ հինգ ամիս առաջ ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը: Չնայած Հեռուստատեսության

Ամենատարեցը

Սիդնեյի 92-ամյա բնակչուհի Կլարա Տենն սպանել է իր 98-ամյա ամուսնուն՝ Չին Յան Տենին, որի հետ ապրել է 70 տարի՝ այսկերպ սահմանելով աշխարհի ամենատարեց կին-մարդասպան հանդիսանալու ռեկորդը: Տարեց չինուհին փայտով հարվածել է ամուսնուն, այնուհետեւ՝ դանակահարել: Դատարանը Կլարային ճանաչել է հոգեպես անհավասարակշիռ եւ անմեղսունակ. կինը տառապել է ծերունական տկարամտությամբ ու վախեցել, որ ամուսինը կարող է թույն լցնել

Ինչի են ընդունակ հայելիները

1.Իրականացնել անցում մի աշխարհից մյուսը: Բժիշկ եւ ալքիմիկոս Պարացելսը ենթադրում էր, որ հայելիները միջանցք են հանդիսանում երկու աշխարհների համար: Այդ պատճառով շատ երկրների ավանդույթները թելադրում են ծածկել հայելիները, եթե տանը մահացած մարդ կա: Համարվում է, որ «բաց պատուհանի» միջով մահացածի հոգին կարող է իր հետ «այն աշխարհ» տանել մեկ ուրիշին եւս: Կամ ընդհակառակը՝ այնտեղից հոգիներ

Մոլորություններ՝ սեքսի «ոլորտից»

Կանանց շրջանում սոցհարցում անցկացնելով՝ ամերիկացի սեքսոլոգները պարզել են սեքսի վերաբերյալ արական սեռի ներկայացուցիչների շրջանում ամենատարածված մոլորությունները: Նախ, շատ տարածված է այն կարծիքը, որ կնոջ հաճույքը կախված է «տղամարդկային արժանապատվության» չափսերից: Այս մոլորությունը հանգեցնում է տղամարդկանց շրջանում մի շարք բարդույթների ձեւավորմանը: Մասնագետները նշում են, որ սեքսի ժամանակ հաճույքի լինել-չլինելը կախված է տղամարդու երեւակայությունից եւ իր զուգընկերուհու

Օպերատիվ իրավիճակը՝ հանրապետությունում

Ըստ ՀՀ ոստիկանության ամփոփագրերի՝ ապրիլի 1-4-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել են ավազակային հարձակման  1 եւ կողոպուտի 2 դեպքեր: Արձանագրված՝ մարմնական վնասվածք հասցնելու 26 դեպքից բացահայտվել է 24-ը, գողության 48 դեպքից՝ 25-ը, իսկ խարդախության 9 եւ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 4,  կողոպուտի՝ 1 եւ

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Բրիտանական կաթոլիկ կազմակերպության նոր հաշվետվությունը ցույց է տվել, որ կրոնական հետապնդումների 75%-ը բաժին է հասնում քրիստոնյաներին: Ուսումնասիրելով 33 երկրներ, «Օգնություն կարոտյալ եկեղեցիներին» կազմակերպության բրիտանական բաժինն իր 2011թ. հաշվետվության մեջ, որի վերնագիրն է «Հետապնդվածներ եւ մոռացվածնե՞ր. Հաշվետվություն հավատի համար հալածվող քրիստոնյաների մասին», հաղորդել է, որ հետապնդումների մեծամասնությունը տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում, Աֆրիկայում եւ Ասիայում: Բացի

Հանուն առողջ ապրելակերպի

Ամենախոցելին ուսանողներն են Գլոբալիզացիայի եւ ինտեգրման համաշխարհային քաղաքականության գործընթացների արդի մարտահրավերներից թերեւս ամենազգայուններն են աղքատությունը եւ առողջ ապրելակերպի խնդիրը: Առողջ հասարակություն ձեւավորելու համար կարեւոր դերակատարում ունի կենսակերպը` իր սոցիալական միջավայրով: Ի վերջո, մարդու մտավոր կարողությունները պայմանավորված են առողջությամբ, կենցաղով, մարմնակրթական եւ խոհանոցային մշակույթով: Գաղտնիք չէ, որ անորակ, անառողջ սնունդը ուղղակիորեն ազդում է մարդկանց կյանքի տեւողության

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ՉԿԱ

Ցանկացած տեսակի դաժանություն տարածվում է առանց վերահսկողության «Այսօր հայկական ԶԼՄ-ները, հատկապես  էլեկտրոնային կայքերը սենսացիա ապահովելու համար տարածում են ամեն ինչ: Հասկանալի է, որ խմբագիրները ռեյտինգի համար են իրենց կայքը զարդարում ամեն տեսակ սարսափազդու ինֆորմացիայով, բայց նրանք իրավունք չունեն  տեղադրել այնպիսի լուսանկարներ ու վիդեոներ, որոնք կարող են վատ անդրադառնալ կայքի այցելուի վրա: Հայերը լրատվական կայքն ու

Առանց մեդալների եւ ուղեգրերի

Ֆրանսիայի Էքս-լե-Բեն առողջարանային քաղաքում անցկացված շախմատի Եվրոպայի տղամարդկանց 12-րդ անհատական առաջնությունում, 11 հնարավորից վաստակելով 8,5 միավոր՝ չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի գրոսմայստեր Վլադիմիր Պոտկինը: 113 հազար 700 եվրո մրցանակային ֆոնդ ունեցող մրցաշարին մասնակցեց 42 ազգային ֆեդերացիայի 392 շախմատիստ (163 գրոսմայստեր): Եվրոպայի այս առաջնությունն առանձնանում էր նրանով, որ չեմպիոնին ու մրցանակակիրներին որոշելուց զատ, խաղարկվում էր նաեւ Խանտի-Մանսիյսկում

Մեր գեղեցկուհին ամենագեղեցիկն է

Դոմինիկյան Հանրապետության մայրաքաղաք Սանտո-Դոմինգոյում նախորդ շաբաթ կայացած «Միսս Միլենիում» ամենամյա գեղեցկության մրցույթում հայաստանցի Նաիրա Մովսիսյանն արժանացել է գլխավոր մրցանակին: Մրցույթին մասնակցում էին 70 երկրների գեղեցկուհիներ: Հայաստանն առաջին անգամ էր մասնակցում այս մրցույթին, որի ժամանակ գեղեցկուհիները ներկայացել են ազգային տարազներով, լողազգեստներով եւ երեկոյան զգեստներով: Արդյունքների վրա ազդել է նաեւ մրցույթի վերջին օրը ժյուրիի՝ մասնակիցների հետ անցկացրած

Բերեզովսկին անառիկ պահեց դարպասը

Երեկ մեկնարկեց Ռուսաստանի առաջնության 1-ին խմբի մրցաշարը: Armsport.am-ը հաղորդում է, որ Մերձմոսկովյան «Խիմկին», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին, սեփական հարկի տակ ընդունել էր Յարոսլավլի «Շիննիկին»: Ամբողջ հանդիպման ընթացքում մեր դարպասապահն այդպես էլ լրջորեն չմիջամտեց խաղին եւ դարպասը կարողացավ անառիկ պահել: «Խիմկին» հաջողությամբ մեկնարկեց նոր մրցաշրջանում եւ կարողացավ 2-0 հաշվով

Հաղթեց Հենրիխը, բայց կոչումը տվեցին Վիլիանին

Ինչպես տեղեկանում ենք armsport.am-ից, Դոնեցկի «Շախտյորի» պաշտոնական կայքում հարցում էր անցկացվում, թե ո՞վ է թիմի մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստը: Ամենաշատ ձայներ ստացել էր Հայաստանի հավաքականի խաղացող Հենրիխ Մխիթարյանը, ում օգտին քվեարկել էր ֆուտբոլասերների 44,06 %-ը: Բայց լավագույնի կոչմանն արժանացել է Վիլիանը: Բանն այն է, որ այլընտրանքային քվեարկության ժամանակ Վիլիանի օգտին են քվեարկել երեք լրագրողներ եւ

Լրահոս
Մարդկային միտքը

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031