Օրվա լրահոսը
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՂՐԵԼԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ»
Զգուշացնում է արդարադատության նախարար, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը – Հայկական հեռուստատեսությունը դեռ իր առաջին քայլերն էր անում հեռուստասերիալներ ցուցադրելու ուղղությամբ, երբ դուք անմիջապես արձագանքեցիք եւ համոզված պնդում էիք, որ դրանք խիստ բացասաբար կանդրադառնան հանցավորության զարգացումների եւ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա: Այժմ, իրոք, առկա է հանցավորության նկատելի աճ: Կարո՞ղ ենք ասել, որ ձեր կանխատեսումներն արդարացան: –
Բաց նամակ երեք նախագահներին
Երեկ «ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն» բաց նամակով դիմել է Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի Հանրապետության եւ ՌԴ նախագահներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Նիկոլ Փաշինյանի՝ այսօր մեկնարկող դատավարության վրա: «2008թ. մարտի 1-ին ՀՀ իշխանությունները իրագործեցին զազրելի եւ անմարդկային արարք. բռնությամբ՝ ընդհուպ խաղաղ ցուցարարների վրա կրակելով, հարյուրավոր խաղաղ ու անզեն ցուցարարների վիրավորելով եւ առնվազն տասը մարդու
Փաշինյանը դատարանում ոտքի կկանգնի
Նա կպահպանի այս եւ այլ «ֆորմալ դատավարական կանոնները» Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկելու է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավարությունը: Իսկ երեկ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որում մասնավորապես ասված է. «Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի զրահապատ դահլիճում սկսվում է իմ դատավարությունը, որ 2008 թ. մարտի 1-ից առաջ
ԲԱՑ ՍԱՀՄԱՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ՏԱ
իշխանությունը չվերանայի իր տնտեսական քաղաքականությունը: Ասում է ՀՀ առաջին նախագահի տնտեսական հարցերով նախկին խորհրդական, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: – Եկեք մի պահ վերանանք հայ-թուրքական արձանագրությունների քաղաքական համատեքստից եւ փորձենք բացառապես գնահատել երկու երկրների միջեւ սահմանի բացման փոխազդեցությունը զուտ տնտեսական տեսանկյունից: Արդյոք դա դրականորեն կազդի՞ Հայաստանի տնտեսության, մեր շարքային քաղաքացիների կենսամակարդակի վրա: – Այս հարցի ուղղակի պատասխանը
ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՐՏԱԴՐՎԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԵՏԸ
Կարծում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը եւ ստեղծված իրավիճակից ելք է առաջարկում – ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը խիստ քննադատության ենթարկեց այն, որ Հայաստանի իշխանությունները գաղտնազերծեցին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ապասառեցման եւ բարելավման գործընթացը, համարելով, որ այս հարցի հանրայնացումը անընդունելի է եւ վտանգավոր: Համամի՞տ եք: – Մերձեցման այս գործընթացի համեմատական թափանցիկությունը իրականում խիստ դրական է: Սա
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԱԽ-Ն ԱՅՍՕՐ ՆԻՍՏ ԿԳՈՒՄԱՐԻ
Այսօր Թուրքիայում տեղի է ունենալու այդ երկրի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում, ի թիվս Իրաքին եւ Կիպրոսին վերաբերող խնդիրների, Թուրքիայում ժողովրդավարական բարեփոխումների համատեքստում քննարկվելու են նաեւ քրդական զինյալների՝ թուրքական անվտանգության ուժերին հանձնվելու կարգին, նաեւ հայ-թուրքական արձանագրություններին առնչվող հարցերը: Նիստը նախագահելու է Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը: Գյուլը նաեւ երկրի հիմնական ընդդիմադիր ուժերին է առաջարկել մասնակցել
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ երրորդ ՏԱՐԵԹՎԵՐ ԵՎ ԱՄՍԱԹՎԵՐ Որ ասում եմ՝ Սամսոնը գրողների պադվալում Իգորին հանճար անվանեց, հաստատ բան եմ ասում, ու որ ասում եմ՝ էդ իրիկուն Գագոյենց տանը Լեւոնն էլ էր Իգորի մասին չափազանց բարձր կարծիքի, էդ էլ եմ հաստատ ասում, եւ չնայած էդ իրիկուն Իգորի, Պարույրի ու Շարժման մասին շատ խոսեցինք, էլի մտքովս չէր
ԱՅԼԵՎՍ՝ ՍՏԵՄԻ
Կոմպոզիտոր Գայանե Քեոսայանը «հրաժարվել» է «Առավոտն» անդրադարձել էր կոմպոզիտոր Գայանե Քեոսայանի մոսկովյան ստեղծագործական շրջանին: Նրա երգերը, որ ժամանակին հնչում էին հայկական էստրադայի իրական աստղերի՝ Էլվինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի եւ այլոց կատարմամբ, վերջին տարիներին մատուցվում են ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Նշենք միայն, որ, օրինակ, կոմպոզիտորի «Վերջին զանգ» երգը, սկսած 2005-ից, յուրաքանչյուր տարի հնչում է Կարմիր հրապարակում:
Արժանի՝ ամենայն հարգանքի
Ավստրալիայում ընթանում են «World Masters Games» անվանումը կրող մարզական խաղերը, որոնցում հանդես գալու համար աշխարհի տարբեր երկրներից ժամանած շուրջ 28 հազար մասնակիցները մրցում են 28 մարզաձեւերից: Այս մրցումներն առանձնանում են ոչ միայն իրենց մասսայականությամբ (օրինակ՝ ամառային օլիմպիական խաղերում, ներառյալ պատվիրակությունների բոլոր անդամները, հրավիրված պաշտոնական հյուրերը, ընդհանուր թիվը կազմում է 16-18 հազար), այլեւ նրանով, որ պատվիրակների
ՎԱՀՐԱՄ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. «ՖՈՒՏԲՈԼԸ ՄԱՐԶԱԿԱՆ ԱՐՎԵՍՏ Է»
Անվանի օպերային երգիչ Վահրամ Թադեւոսյանը, որ առավել հայտնի է աշխարհին Վաննո Թադեո արտիստիկ անունով, արդեն ութ տարի է, ինչ բնակվում է Իսպանիայում: Այժմ տենորը Հայաստանում է, եւ մեր զրույցի թեման, որքան էլ տարօրինակ թվա առաջին հայացքից, ոչ թե օպերային, դասական արվեստն է, այլ ֆուտբոլը, քանի որ Վահրամը շատ հետաքրքիր կապեր ունի ֆուտբոլի հետ, այն էլ՝
ՉՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԸ
Զիջումների՞, թե՞ փոխզիջումների ժամանակը 2007թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Հանրապետական կուսակցության եւ հանրապետության իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հետ զրույցում նկատեցի, որ երկիրը գտնվում է բարոյահոգեբանական ճգնաժամի մեջ, եւ դա հարկավոր է շուտափույթ հաղթահարել։ Նա ծիծաղելով ասաց, որ ընտրությունների շեմին ինչ-որ ճգնաժամի մասին չեն խոսում։ Ընտրություններից հետո, որը իշխող կուսակցությանը էյֆորիայի մեջ էր գցել, առավել եւս բարոյահոգեբանական
Աֆղանստանում ընտրությունների երկրորդ փուլ կլինի ՄԱԿ-ում Աֆղանստանի ներկայացուցիչ Սաիդ Թաիփ Ջավադը հայտարարել է այդ երկրում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման հնարավորության մասին: «BBC»-ի փոխանցմամբ, ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են երկրի գործող նախագահ Համիդ Քարզայն ու նրա գլխավոր ընդդիմախոս, Աֆղանստանի ԱԳ նախկին նախարար Աբդուլլա Աբդուլլան: Ջավադն ասել է, թե ընտրությունների երկրորդ փուլի անցկացման մասին կհայտարարվի առաջիկա
Մագիստրական կոչումը աշխատանք չի երաշ խավորում
Ամերիկյան համալսարանի գործարար կառավարման դպրոցի 1992-2008 թվականների շրջանավարտներին օրերս նույն հարկի տակ էր համախմբել միասին արդյունավետ աշխատելու եւ ֆակուլտետի ներկայիս ուսանողներին հնարավոր աջակցություն ցուցաբերելու նախաձեռնությունը: Հանդիպումը կազմակերպել էր դպրոցի դեկան Ռուբինա Օհանյանը: Նրա խոսքով՝ նման մասշտաբով սա առաջին հանդիպումն էր, որը շարունակական բնույթ է կրելու: Տիկին Օհանյանը շրջանավարտներին ներկայացրեց վերջին տարիներին դպրոցի ձեռքբերումները եւ առաջիկա
«ԱԶԴԱՐԱՐՆԵՐԻ» ՏԱՐԱՓ
Երեկ Հայ մամուլի օրն էր: Այս առիթով ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում կազմակերպված միջոցառումն աչքի ընկավ մրցանակների առատությամբ: Ամփոփվեցին 2004-ից սկսած ամեն տարի անցկացվող «Ազդարար» մրցանակաբաշխության արդյունքները: Այդ մրցանակին արժանացան «Առավոտ» օրաթերթը, «Հայրենիք» հեռուստաընկերությունը, Հանրային ռադիոյի «Լյուն Սե» («Լույս եւ ստվեր») երիտասարդական ծրագիրը, «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը, «Արմենպրես» գործակալության լուսանկարիչ Մարտին Շահբազյանը, սփյուռքահայ լրագրող
«ՊԵՏՔ ՉԷ ԸՆԿՆԵԼ ԹՈՒՐՔԵՐԻ ԾՈՒՂԱԿԸ»
Հայ-թուրքական հարաբերությունների մասին կարծիք են հայտնում օսլոյաբնակ եւ փարիզաբնակ մեր հայրենակիցները Ջիմի Վարդիվարյանը, Սարգիս Շիշմանյանն ու նրանց նորվեգացի ընկերը՝ Թրոն Նիգորը: Նորվեգիայում բնակվող մեր հայրենակից Ջիմի Վարդիվարյանը գրեթե ամեն տարի այցելում է Հայաստան: Այս տարի նրան ընկերակցել են հայ եւ նորվեգացի բարեկամները՝ փարիզաբնակ Սարգիս Շիշմանյանը եւ Օսլոյի քաղաքապետարանի աշխատակից Թրոն Նիգորը: «Առավոտի» հետ զրուցելով ամենաարդիական
ՍՏՈՒԳԵԼ ԵՆ ԱԶԱՏԱԶՐԿՎԱԾՆԵՐԻ ՏԵՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ «Հայկական ակնաբուժության նախագիծ» (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամի բժշկական խումբն օրեր առաջ այցելեց «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ կանանց եւ անչափահասների ակնային ստուգումներ իրականացնելու: ՀԱՆ բարեգործական հիմնադրամի, ՀՀ արդարադատության եւ առողջապահության նախարարությունների եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համատեղ միջոցառումը թույլ տվեց հնչեղություն տալ բազմաթիվ խնդիրների եւ կոնկրետ օգնություն տրամադրել անազատության մեջ գտնվող կանանց: ՀԱՆ-ի բժշկական
Բրուտը՝ ընդդեմ նախագահի
Գարիկ Կուրղինյանը, ինչպես ինքն է ասում՝ «օգտվելով Սահմանադրությամբ ամրագրված իր իրավունքներից», դիմել է Սահմանադրական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահի: Հիշեցնենք, որ Գարիկ Կուրղինյանը նույն հայցով դիմել էր վարչական դատարան, եւ դատավոր Տիգրան Մուկուչյանը որոշել էր ընդդեմ նախագահի ներկայացրած հայցադիմումի ընդունումը մերժել: Գ. Կուրղինյանի ձեռքից խլել են Բուսաբանական այգու մուտքի մոտ գտնվող բրուտանոցը, ջարդոտել նրա արձանները, նրան
Հոդվածի արձագանքը հալիձորցիների օգտին է
«Առավոտի» (15.10.2009) «Օտարում են ջրի գնով» հոդվածում ընթերցողին ներկայացրինք Կադաստրի Գորիսի տարածքային ստորաբաժանման պատասխանն այն մասին, որ Հալիձորում գերակա շահ ճանաչված հողամասերի 1հա-ի կադաստրային արժեքը 17200 ՀՀ դրամ է կամ, այլ կերպ ասած՝ 1քմ հողամասի կադաստրային արժեքը 1,7 դրամ է: Փաստաբանների պալատի անդամ Կարեն Մեժլումյանը կարծիք էր հայտնել, որ հողամասի կադաստրային արժեքը մի քանի հարյուր
ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ԿԱԼԱՆՔԸ ՓՈԽՎԵՑ
Անակնկալ՝ դատական վիճաբանությունների փուլում Իրավապաշտպանը դեռ տեղավորվում է մեղադրյալի աթոռին: Հարազատները շնորհավորում են դատական նիստերի դահլիճից ազատ արձակված Արշալույս Հակոբյանին: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Ավետիսյանը երեկ հայտարարեց դատական վիճաբանությունների փուլը սկսելու մասին: Դա նշանակում էր, որ Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արշալույս Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող Հունան Բաբայանը պետք
ՖՐԱՆՍԱՀԱՅԻ ՆՎԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆԻՆ
«Առավոտը» տեղեկացրել է, որ այս տարվա ապրիլին Երեւանում կայացած «Հայկական ճարտարապետության 21-րդ դարը» ճարտարապետների համահայկական առաջին համաժողովի դրսից ժամանած մասնակիցներից մի քանիսը նկատել էին, որ «Երեւանում ճարտարապետական քաոս է, անօրինական շինարարությունը՝ շատ, կանաչ տարածությունները՝ քիչ», իսկ Հայաստանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն էլ հայտարարել էր, թե այդ քննադատությունը ընդամենը կողքի աչք է, դրանից որեւէ հետեւություն չի
Ռեգիոնալ համագործակցությունը գերկարեւոր է
Հայաստանը առանց էմոցիաների պատրաստվում է հայ-թուրքական սահմանի բացմանը եւ հստակեցնում հայ-վրացական սահմանը: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը մասնակցել է Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում Կալինինգրադում կազմակերպված Մերձսահմանային եւ ռեգիոնալ համագործակցության հարցերը կարգավորող հանձնաժողովի անդրանիկ նիստին եւ երեկ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նման ձեւաչափով համագործակցությունները մեզ համար գերկարեւոր են: Հայաստանը միացել է
Կիսանդրի՝ կենդանության օրոք
Քչերին է վիճակվում մասնակցել սեփական հուշարձանի բացման արարողությանը: Դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի բժշկական ակադեմիայի ակադեմիկոս Առնոլդ Ադամյանը հոկտեմբերի 15-ին Նոյեմբերյանում մասնակցեց իր կիսանդրու բացմանը: Ծագումով երեւանցի, շուրջ կես դար Մոսկվայում բնակվող Ադամյանին Նոյեմբերյանի ավագանու որոշմամբ 2007 թվականին շնորհվել է համայնքի պատվավոր բնակչի կոչում: Նույն 2007-ին էլ լույս է տեսել Ադամյանի հեղինակած «Նոյեմբերյանյան ուրվանկարներ» գիրքը, ուր նա
ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄԸ ԿՐԿԻՆ ՀԵՏԱՁԳՎԵՑ
Նախատեսված էր այս տարի 557,8 միլիոն դրամով հիմնանորոգել Սյունիքի մարզի 6 հանրակրթական դպրոց, սակայն ֆինանսավորման բացակայության պատճառով որոշ դպրոցների հիմնանորոգման աշխատանքները հետաձգվել են 2010 թվական: Ընթացիկ տարում շինարարական աշխատանքներ իրականացվեցին դեռեւս նախորդ տարիներից նորոգվող դպրոցներում՝ Սառնակունք գյուղի դպրոց եւ Կապանի թիվ 3 կրթահամալիր: Իսկ Կապանի թիվ 10, Սիսիանի Որոտան գյուղի դպրոցի, Կապանի թիվ 2 հատուկ
ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻՑ ԳՈՀ ԵՆ
Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային չափանիշներին համապատասխանության ցուցանիշով Եվրոպայի խորհրդի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը: Երեկ այս մասին հայտնել է ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Դանիել Ազատյանը՝ վկայակոչելով ԵԽ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնաժողովի (MONEYVAL) հաշվետվությունը: «Մեդիամաքս» գործակալության փոխանցմամբ, Դանիել Ազատյանը նշել է, որ հաշվետվության
ՓՄՁ-ԻՆ ԿՊԱՇՏՊԱՆԵՆ
Երեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի, Երեւանի պետական համալսարանի Եվրոպական իրավունքի եւ ինտեգրման կենտրոնի ու «Brave» իրավաբանական ընկերության միջեւ ստորագրվեց հուշագիր, ըստ որի՝ Հայաստանի փոքր եւ միջին բիզնեսը իրենց կողմից իրավական պաշտպանություն կունենա տնտեսական մրցակցության բնագավառում, ընդ որում՝ անվճար: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի խոսքերով, մի քանի տարի ուսումնասիրելով այս ոլորտը, նկատել
Պատմությունը կպահպանեն
Տեղեկատվական վահանակները կուղենշեն Հայաստանով անցնող Մետաքսի ուղին Ճանաչիր ինքնությունդ՝ պատմության «լուռ վկաների» միջոցով. «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ու «ԱՄԱՓ» մշակութային հ/կ-ի այս նախաձեռնությամբ օրերս բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրվեցին Մետաքսի ճանապարհի՝ Հայաստանով անցնող հատվածում: Հայ-վրացական սահմանից մինչեւ հայ-իրանական սահմանը ձգվող շուրջ 550 կմ երթուղին այսուհետեւ կուղենշեն 14 տեղեկատվական վահանակները, որոնք Հին Հայաստանի տնտեսական նշանակության մանրամասները կներկայացնեն հայերեն, անգլերեն, ռուսերեն,
Ինչ են խոսել նախագահները Թուրքիայում
Սերժ Սարգսյանի եւ Աբդուլա Գյուլի հանդիպման որոշ մանրամասներ են պատմել երկու թուրք դիվանագետներ: Մենք արդեն գրել ենք այն հրմշտոցի մասին, որն առաջացավ, երբ Գյուլն ու Սերժ Սարգսյանը մտան հյուրանոց: Լրագրողները բառիս իսկական իմաստով մի կողմ հրեցին անվտանգության աշխատակիցներին եւ ներս մտան: Հետո, իհարկե, բոլորին դուրս հրավիրեցին, բայց մի քանի թուրք եւ երեք հայաստանցի լրագրողների, այդ
ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ
Նոթագրություն Թուրքիայից. օր հինգերորդ Անցած օրերին ուր էլ այցելեցինք՝ մարզադաշտ, ԶԼՄ-ներ, թե Թուրքիայի պետական կառույցներ, հայ լրագրողների մեր փոքրիկ խումբը թուրքական լրատվամիջոցների սեւեռուն ուշադրության կենտրոնում էր: «Դուք այստեղ շատ պոպուլյար եք,- կատակեց Եվրամիության հետ կապերի նախարար Էգեմեն Բաղըշը՝ նայելով, թե քանի հեռուստաընկերություն է եկել նկարահանելու իր այս պարզ հանդիպումը:- Դե, հայ լրագրողների առաջին խումբն եք,
ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է ԸՆԴՈՒՆԵԼ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՐԴՅՈՒՆՔ
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատասխանելով ֆրանսիական «L՚ Express» ամսագրի հարցերին՝ անդրադարձել է նաեւ թուրքական խորհրդարան ներկայացվելիք հայ-թուրքական ստորագրված արձանագրություններին: «Մի թուրքական ասացվածք կա՝ լավ նպատակը միշտ լավ արդյունք է տալիս։ Տա Աստված, որ բոլորը լավ նպատակներ ունենան»,- «news.am»-ի փոխանցմամբ, ասել է Գյուլն ու հայտարարել, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վրա «դրսից» ոչ մի ճնշում չկա: Նա
Արձանագրությունները վավերացնել պայմանով
Երկու առաջարկ Դավիթ Շահնազարյանի կողմից Մինչ հայաստանյան քաղաքական մի շարք ուժեր հայ խորհրդարանականներին կոչ են անում «խելքի գալ» եւ ԱԺ-ում չվավերացնել հայ-թուրքական արձանագրությունները, այլք նույն խորհրդարանից այլ բան են պահանջում կամ առաջարկում: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն է հեռակա կարգով դիմել իշխանություններին եւ նրանց երկու առաջարկ է արել, թերեւս,