Օրվա լրահոսը

ՄԻԱԿ «ԳԵՐԱԶԱՆՑԻԿԸ» ՏԱՎՈՒՇՆ Է

Հուլիսին, ՀՀ տարածքային կառավարման նախարարի հունիսի 17-ի որոշման համաձայն, համայնքների ղեկավարները պետք է կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնեին համայնքի բնակչությանը՝ համայնքային ժողովների, ասուլիսների, տեղեկատվական թերթիկների միջոցով: Միայն Տավուշում են մարզի բոլոր 62 համայնքների ղեկավարները հաշվետվություններ ներկայացրել: Սեպտեմբերի վերջի դրությամբ Արագածոտնում նման հաշվետվություն ներկայացրել է 114 համայնքապետից 97-ը, Արարատում՝ 97-ից 20-ը, Արմավիրում՝ 97-ից 54-ը, Գեղարքունիքում՝ 91-ից

Թարգմանչաց տոն՝ Օշականում

Հոկտեմբերի 10-ին Օշականում նշվեց Թարգմանչաց տոնը: Հայաստանը միակ երկիրն է, որ թարգմանիչներին նվիրված տոն ունի: Տարիների ավանդույթ ունեցող տոնը համախմբել էր ոչ միայն հայ, այլեւ աշխարհի տարբեր երկրներից ժամանած գրողների եւ թարգմանիչների: Տոնախմբության կարեւոր նպատակներից է գնահատել լավագույն թարգմանական գործերը: Այդ կապակցությամբ սահմանված է Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի գրողների միության համատեղ «Կանթեղ» մրցանակը: Բացի

ՁՈՒԿԸ ԳԼԽԻՑ Է ՀՈՏՈՒՄ

Մարզպետներն անձեռնմխելի՞ են, նրանց աշխատանքի գնահատման չափանիշները ձեւակա՞ն են, թե՞ նորից աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Այս տարվա հուլիսի 3-ին «Առավոտը» տեղեկացրել է, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, նկատի ունենալով համայնքներում սեփական եկամուտների հավաքման ցածր մակարդակը, Արարատի եւ Արագածոտնի մարզպետների աշխատանքը 2009-ի առաջին հինգ ամիսներին գնահատել էր խիստ անբավարար: Սեպտեմբերի 3-ին տեղեկացրել

Գտել են մահացած Ստանալով ահազանգ՝ փրկարարները բացել են Երեւանի Աբովյան 26/55 բնակարանի դուռը, որտեղ հայտնաբերվել է 61-ամյա Ռուբեն Ափինյանի դին: Թունավորվել է դեղից Արագածոտնի մարզի Թալինի հիվանդանոց է տեղափոխվել Թլիկ գյուղի բնակիչ՝ 48-ամյա Ամեդ Սալոյանը: Տուժածը թունավորվել էր դեղից: Տուժածներ չկան Հոկտեմբերի 10-ին Սյունիքի մարզից ահազանգ է ստացվել, որ Կապանի «Լեռնահարստացուցիչ կոմբինատի» մոտ շրջվել է

Ինքնապաշտպանության նպատակով

Գրում եմ Ձեզ՝ Ձեր օրաթերթի 2009թ. հոկտեմբերի 8-ի համարում տպագրված «Կրակել է նախկին վարչապետի հայրը» լուրի կապակցությամբ: Իրականությունն այս է: Դեպքը տեղի է ունեցել 2009թ. հոկտեմբերի 6-ի լույս գիշերը: Երկար ժամանակ Երեւանի մսի կոմբինատից կատարվում էր միլիոնավոր գումարների տարատեսակ նյութական արժեքների գողություն: Մեր կիրառած պրոֆիլակտիկ միջոցառումները ոչ մի արդյունք չէին տալիս: Ստիպված տեղակալիս հետ մի

Իսկ Բոջոլյանի առողջականը անտեսվում է…

Թուրքագետ, քաղբանտարկյալ Մուրադ Բոջոլյանը դեռ կալանքի առաջին օրերից առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել, սակայն իր բողոքները անուշադրության էին մատնված, եւ 2005 թ. մարտին, երբ նա զգաց, որ իր առողջական վիճակը էլ ավելի է վատթարացել եւ անհապաղ բուժման կարիք ունի, ընտանիքին խնդրեց իր համար մի բժիշկ-սրտաբան վարձել: Սակայն բուժումն արդեն ուշացած էր, եւ մեկ ամիս

ՎԱՐՈՐԴԸ «ՀԱՅՀՈՅԵԼ» Է ՊԵՏԱՎՏՈՏԵՍՈՒՉՆԵՐԻՆ

Վերջիններս վիրավորվել են «բլին» բառից Ծրագրավորող, Շիրակի մարզի Գոգահովիտ գյուղի բնակիչ Էդուարդ Մաթեւոսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Նրան մեղադրանք է առաջադրվել ուրիշի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու հատկանիշներով: Քրեական օրենսգիրքը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-400-ապատիկի չափով: Է. Մաթեւոսյանը չի ընդունում իրեն մեղսագրվածը: «Առավոտի» հետ զրույցում Է. Մաթեւոսյանն ասաց, որ «դեպքը» տեղի է ունեցել այս

ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՖՈՐՈՒՄ-ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ

Այսօր եւ հոկտեմբերի 15-ին Դերասանի տանը հանրության ուշադրությանը կներկայացվի «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը: Վերջինս բեմադրվել է 2008 թվականին՝ հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին համընթաց: Այն միտված է հայ եւ թուրք հասարակություններում առկա երկուստեք բացասական կարծրատիպերի քննարկմանը, հանդուրժողականության մթնոլորտի ձեւավորմանն ու հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Երեւանում Բրիտանական դեսպանատան աջակցությամբ «Բաց ծովի փակուղում» ինտերակտիվ ֆորում-ներկայացումը «Բացեք ձեր միտքը»

«ՋՐԻՑ ԴԵՊԻ ՇՈՒԿԱ»

Այսօր եւ վաղը մայրաքաղաքում տեղի կունենա Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի «Ջրից դեպի շուկա» ծրագրի ցուցահանդեսը: Այս ծրագիրը, որն արժե $18 միլիոն, հանդիսանում է Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի կողմից ֆինանսավորվող գյուղատնտեսության աջակցության ծրագրի բաղադրիչներից: Այս մասին երեկ կառավարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Ըստ նրա, ցուցահանդեսին ներկայացվելու են «Ջրից

150 հազար քաղաքացի՝ մետրոյում

Հոկտեմբերի 11-ին Երեւանի կենտրոնում գործող միակ տրանսպորտը մետրոն էր Թեեւ Երեւանի քաղաքապետարանի կողմից դեռեւս 2 շաբաթ առաջ զգուշացվել էր, որ հոկտեմբերի 11-ին՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության առիթով մայրաքաղաքի կենտրոնական փողոցները փակվելու էին, այնուամենայնիվ, կիրակի օրը երեւանցիների մեծ մասն անակնկալի էր եկել: Եվ եթե դա կարելի է հասկանալ, ապա անհասկանալի էր այն, որ անակնկալի էին եկել նաեւ երթուղային

ԾԽՈՂՆԵՐԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՆԵՐԸ ԼԱՎ ՉԵՆ ԱՇԽԱՏՈՒՄ

Պատճառն այն է, որ մեր երկրի հակածխախոտային օրենքները շրջանցելու տեղեր ունեն Երեկ Ծխախոտի դեմ պայքարի օրվա առիթով մի շարք կազմակերպություններ միջոցառումներ էին կազմակերպել՝ կոչ անելով ծխելը թողնել, քանի որ այն խիստ վնասակար է առողջության համար: Չնայած այսօր հանրապետությունում գործում են ծխելու դեմ պայքարող 20-ից ավելի հասարակական կազմակերպություններ, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրում

ԱՄՀ-Ն ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՎԱՐԿ ՏԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Արդեն մի քանի օր Հայաստանում գտնվող Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տարածաշրջանային տնօրենների պատվիրակությունը երեկ հանդիպում է ունեցել Հայաստանի ԿԲ խորհրդի անդամների հետ: Ներկայացնելով ՀՀ բանկային համակարգում տիրող իրավիճակը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ «բանկային համակարգը գերիրացվելի է, իսկ ԿԲ մասնագետների կողմից իրականացված ստրես թեստերը ցույց են տվել, որ ամենավատատեսական զարգացումների դեպքում բանկերի կապիտալի

«Կոնվերս բանկը»՝ 2009-ի արտարժույթ փոխանակող լավագույն բանկ

Արդեն 4-րդ տարին է, ինչ ամերիկյան հանրահայտ «Global Finance» ամսագիրը «2009թ. արտարժույթ փոխանակող լավագույն բանկ» անվանակարգում Հայաստանի լավագույն բանկ է ճանաչում «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ին: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին՝ Ստամբուլում: Մրցանակը «Կոնվերս բանկի» տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դավթյանին է հանձնել՝ անձամբ ամսագրի գլխավոր խմբագիր Ժոզե Դ. Ջիառապուտոն: Ողջ տարածաշրջանում այս անվանակարգում «Կոնվերս բանկից» բացի,

ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՆՎԵՐԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍԵԼ

Փախստականների, ազատամարտիկների եւ անապահով ընտանիքների համար նախատեսված հանրակացարանում բնակվում են պատահական մարդիկ: Սա վիճահարույց հանրակացարանն է: Արփենիկ Ներսիսյանին Արա Աբրահամյանը նվիրել է միանգամից երեք բնակարան՝ երկու հոգով բնակվելու համար: Արմեն Ազատյանի 6-ամյա որդին՝ Ռազմիկը զրկվել է հանրակացարանի՝ իրեն հասանելիք բնակարանից ու հիմա 7 հոգով բնակվում են մեկ սենյականոց բնակարանում, որը ե՛ւ խոհանոց է, ե՛ւ ննջարան,

«Նախագահի ներկայությունը միայն դրական է»

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայաստանցի լրագրողներին երեկ ասաց, որ նախագահի ցանկացած մասնակցություն ֆուտբոլային խաղերին միայն ոգեւորում է հայ մարզիկներին, եւ տղաները խաղում են ավելի ոգեւորված: «Առավոտի» հարցին՝ ի՞նչ են գոռալու մարզադաշտում հայ փոքրաթիվ մարզասերները մեր ֆուտբոլիստներին ոգեւորելու համար, արդյոք «Արարատ» վանկարկումը ավելի ազդեցիկ չի՞ լինի: Ի պատասխան պարոն Հայրապետյանն ասաց. «Այ, եթե «Արարատի» խաղին մասնակցեք,

«Ո՞ՒՐ ԵՆ ՓԱՌԱՊԱՆԾ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ»

Հարցնում է «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը: ԵԿՄ վարչության անդամ, գեներալ Արթուր Աղաբեկյանն էլ պատասխանում է՝ տեղում ենք, մտահոգված ենք եւ դրա մասին հայտարարելու ենք: Երեկ արցախյան ազատամարտի մասնակից կամավորականներին միավորող «Ոգու փորձություն» հ/կ փոխնախագահ, «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը անդրադառնալով հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրություններին՝ հայտարարել է, թե՝

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՓՍՈՍԱՆՔ Է ՀԱՅՏՆԵԼ

Երեկ Մոսկվա մեկնելուց առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Զվարթնոց» օդանավակայանում մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե՝ մինչեւ Հայաստանը չվերադարձնի իր վերահսկողության տակ գտնվող տարածքները, թուրք հասարակությունից հայ-թուրքական հարաբերությունների նկատմամբ դրական արձագանք դժվար է ակնկալել, ասել է, թե՝ Թուրքիայի պաշտոնատար անձանց հայտարարությունները, որոնք փորձում են հայ-թուրքական հարաբերությունների հարցը շաղկապել հայ-ադրբեջանական հարաբերություններին, ուղղված են բացառապես

Կոնգրեսը պնդում է հրաժարականը

Երեկ Հայ ազգային կոնգրեսն արձագանքել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման երկու արձանագրությունների ստորագրման փաստին ու հայտարարել է, թե դրանց ստորագրումը իշխող վարչախմբի քաղաքական սնանկության եւ դիվանագիտական խեղճության հերթական ցավալի ապացույցն է: «Ցյուրիխյան ուրացման գործարքով Հայաստանի վարչախումբը նպատակ ուներ հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը՝ դրա դիմաց վճարելով պատմական փաստերն ուսումնասիրող տխրահռչակ հանձնաժողովի գաղափարի ընդունմամբ, դրանով

Ինչ էր պատրաստվում ասել Նալբանդյանը

Ըստ «Առավոտին» հասած հավաստի լուրերի, թուրքական մամուլում երեկ հրապարակված Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ցյուրիխում արտասանվելիք հայտարարության տեքստը այն չէ, որն իրականում փոխանցվել է շվեյցարական կողմին: Այն լրջորեն խմբագրված է: Մեր տրամադրության տակ է հայտնվել նաեւ ՀՀ արտգործնախարարի ելույթի տեքստը, որը հրապարակում ենք ամբողջությամբ՝ առանց խմբագրման: «Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, մենք հավաքվել ենք Շվեյցարիայի հյուրընկալ

ՀԱՅԱՑՔ ԱՌԱՅԺՄ ՓԱԿ ՍԱՀՄԱՆԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ

Նոթագրություն Թուրքիայից. օր առաջին «Ագոսի» խմբագիրներ Արիս Նալճին եւ Բագրատ Էսդուգյանը: Ընդամենը զուգադիպություն էր, որ առաջին անգամ Թուրքիա այցելեցի մեկ օր անց այն բանից, երբ Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ: «Հրանտ Դինք» հիմնադրամը գերմանական «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի աջակցությամբ ձեռնարկել է Հայաստանի եւ Թուրքիայի լրագրողների միջեւ երկխոսության մի ծրագիր, որի շրջանակներում էլ առաջիկա շաբաթը պիտի անցկացնենք

ԴԱՎՈՒԹՕՂԼԻՆ ԲԱՐԿՈՒԹՅՈՒՆԻ՞Ց ԷՐ ԺՊՏՈՒՄ

ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ Հայաստանը կարող է դիմագրավել թուրքական խորամանկություններին: ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը աննախադեպ, նույնիսկ պատմական է համարում Շվեյցարիայում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից առաջ հայ ժողովրդին ուղղված նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, որովհետեւ, ըստ մեր զրուցակցի, այնտեղ հստակ շեշտադրումներ կային՝ ուղղված ոչ միայն ՀՀ-ին, Սփյուռքի հայությանը, այլեւ տարածաշրջանի եւ

«ՀԵՏԸՆԹԱՑ ՔԱՅԼ»

Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները սուր քննադատության են ենթարկել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Արձանագրությունների ստորագրումը՝ որակելով դրանք որպես «հետընթաց քայլ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում»՝ ըստ tert.am-ի, հայտնում է թուրքական Today’s Zaman-ը: Այդպես է, մասնավորապես, արտահայտվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր՝ «Հանրապետական ժողովրդական կուսակցության» փոխնախագահ Օնուր Օյմենը (լուսանկարում): «Այս Արձանագրություններին Թուրքիայում կհաջորդեն լարվածության մեծ ալիքներ, քանի որ Արձանագրությունների տեքստերում ասվում է

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԳԻՐՔ ԻՆՆԵՐՈՐԴ Գլուխ երկրորդ ԱՍՔ ԻԳՈՐԻ ԳՆԴԻ ՄԱՍԻՆ Երկու հազար ութի փետրվարի տասնվեցին, երբ հերթական հատվածս «Առավոտի» շաբաթօրյա համարում տպագրվեց, անմիջապես հասկացա, որ էդ գրածս ու տպածս նույնիսկ ինձ չի հետաքրքրում, ուր մնաց՝ ուրիշներին, ու էդ բանը դեռեւս նախորդ իրիկուն խմբագրությունում էի զգացել՝ սրբագրելով ու վերջնական տեսքի բերելով էդ, ուրեմն, հերթական հատվածս, ու

Հոկտեմբերի 10

ԽՈՅ (21.03-20.04)- Բավական է տխրեք, փոքրիկ անհաջողությունների հետեւանքով կյանքը չի վերջանում: Կյանքին նայեք գունավոր ակնոցով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Ձեզ տարբեր հարցերի պատասխաններ են հուզում, բայց դրանք իմանալու համար ոչ թե դիմեք խորամանկությունների, այլ պարզապես ուղիղ հարցրեք: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Այսօր ավելի լավ է չզբաղվեք բիզնեսով, որովհետեւ հաջողության հասնելը քիչ հավանական է: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Օրվա ընթացքում անսպասելի լուրեր

Խարխլվում են ընտանեկան հիմքերը

Անգլիկան եկեղեցու առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ստաֆորդի եպիսկոպոս Գորդոն Մարսելը հայտարարել է բրիտանական հասարակության մեջ ընտանեկան հիմքերի խարխլման մասին: Մարսելը մասնավորապես նշել է, որ դրանում մեծ դեր է խաղում երիտասարդ սերնդի չափազանց կապվածությունը համացանցին, էլեկտրոնային փոստին եւ SMS-հաղորդագրություններին, իսկ վիրտուալ շփումը հանրահայտ սոցիալական ցանցերում այժմ փոխարինում է մերձավորների հետ կենդանի շփմանը եւ կործանարար կերպով անդրադառնում ընտանեկան

Խաչ կրելուց հրաժարվելու դեպքում՝ աշխատանքից հեռացում

Բրիտանիայի Էքզեթեր քաղաքի հիվանդանոցի ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել 54-ամյա բուժքույր Շիրլի Չապլինին՝ աշխատանքի ժամանակ մարմնի վրա խաչ կրելու համար: Ինչպես նշել է հաստատության վարչակազմը, դա հակասում է հագուստին ներկայացվող պահանջներին եւ իբր թե ռիսկ է հիվանդների համար: Միեւնույն ժամանակ, հիվանդանոցում զիջումների են գնում այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ, օրինակ՝ մահմեդականներին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ

«Մենք հայ ենք»

Նոյեմբերի 26-ից «Հայ TV»-ի եթերում կլինի «Մենք հայ ենք» նոր ինտերակտիվ հեռուստածրագիրը՝ նվիրված հայոց անցյալին, պատմությանը, գիտությանը, ռազմարվեստին, մշակույթին ու գրականությանը: Ծրագրի ղեկավար Արթուր Բախտամյանը «Առավոտի» հետ զրույցում հույս հայտնեց, որ համահայկական այս ծրագիրը ժամանակակից բազմազան հեռուստատեսային դաշտում առանձնահատուկ տեղ կգրավի: «Մեր հայրենակիցներին հաղորդումը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել մեծերին ու հասկանալ, թե նրանցից ովքեր

Երբ ինչ-որ մեկը ծառայում է քեզ…

Պաժիզմը՝ ղեկավարների հիվանդություն Պաժ բառի դասական հասկացությունը միջնադարյան Եվրոպայից է գալիս: Այն ժամանակներում մի սովորություն էր ընդունված, ըստ որի՝ հարուստ կնոջ մոտ ազնվական ընտանիքից մի տղա էր ծառայում: Պաժի կոչումը ասպետ դառնալու առաջին աստիճանն էր: Պաժիզմի ակունքները մանկությունից են գալիս: Ինչպես սեքսոլոգիական հետազոտություններն են վկայում, անչափահասների մոտ 20%-ը սեռական հասունացման ժամանակ իրեն գեղեցիկ աղջկա ծառա

ԿԱՆԱՅՔ ՊԵՏՔ Է ՄՏԱԾԵՆ ՆԱԽ ԻՐԵՆՑ ՄԱՍԻՆ

Լարվածությունն ու նյարդային վիճակը նպաստում են անօրգազմիային Ասում են՝ տղամարդիկ հարաբերությունների ժամանակ մտածում են նախ իրենց հաճույքի, հետո նոր՝ զուգընկերուհուն հաճույք պատճառելու մասին: Երբեմն տղամարդիկ չեն էլ մտածում՝ զուգընկերուհին օրգազմի հասա՞վ, թե՝ ոչ: Հաճախ կանայք ձեւացնում են, թե օրգազմ են ունենում, որովհետեւ ամաչում են բարձրաձայնել: Ըստ մի խումբ գիտնականների, կանանց 92%-ը ռեալ օրգազմ ունեցողներ են,

Ասպետ խուլիգանները

Ռեգբին մարզական թիմային խաղ է, որում թիմերի խաղացողները ձվաձեւ գնդակը միմյանց ձեռքով ու ոտքով փոխանցելով՝ աշխատում են այն անցկացնել մրցակցի H-ատիպ դարպասից ներս կամ դնել դարպասի հետեւի մասում նշագծված տարածքում: Որպես մարզաձեւ՝ ռեգբիի ծնունդը համարվում է 1823 թվականի ապրիլի 7-ը, երբ Անգլիայի արվարձանային Ռեգբի քաղաքի քոլեջներից մեկի խաղադաշտում Վաթերլոոյի հաղթանակի տարելիցի պատվին կազմակերպված «ամբոխային ֆուտբոլի»

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031