Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ասպետ խուլիգանները

Հոկտեմբեր 10,2009 00:00

\"\"\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"

Ռեգբին մարզական թիմային խաղ է, որում թիմերի խաղացողները ձվաձեւ գնդակը միմյանց ձեռքով ու ոտքով փոխանցելով՝ աշխատում են այն անցկացնել մրցակցի H-ատիպ դարպասից ներս կամ դնել դարպասի հետեւի մասում նշագծված տարածքում:

Որպես մարզաձեւ՝ ռեգբիի ծնունդը համարվում է 1823 թվականի ապրիլի 7-ը, երբ Անգլիայի արվարձանային Ռեգբի քաղաքի քոլեջներից մեկի խաղադաշտում Վաթերլոոյի հաղթանակի տարելիցի պատվին կազմակերպված «ամբոխային ֆուտբոլի» մրցման ժամանակ քոլեջի ուսանողներից 16-ամյա Ուիլյամ Վեբ Էլլիսը, խախտելով խաղի կանոնները, գնդակը ձեռքով վերցնելով՝ սուրաց դեպի մրցակցի դարպասը: Նա այդ ժամանակ չէր էլ մտածում, որ դրեց գնդակով նոր խաղի՝ ռեգբիի հիմքը:

Իսկ այդ պատմական օրվանից առաջ Անգլիայում մեծ մասսայականություն էր վայելում վերը նշված «գնդակով ամբոխային խաղը», որը չուներ եւ ոչ մի կանոն: Պարզապես, մասնակիցները վազում ու պայքարում էին գնդակի համար՝ կիրառելով ամեն տեսակի հնարք: Հավանաբար, հենց դա էլ եղել է պատճառը, որ ժամանակակից ռեգբիում խաղի կանոնները բավականին կոպիտ են:

Ռեգբի խաղում են իսկական տղամարդիկ: Եվ այդ մարզաձեւի ամենաճիշտ բնութագրումը տվել է ֆուտբոլի Անգլիայի հավաքականի ավագ, սըր Ռոբերտ Մուրը: Նա ասել է. «Ֆուտբոլն ասպետների մարզաձեւ է, որ խաղում են խուլիգանները, իսկ ռեգբին՝ խուլիգանների, որ խաղում են ասպետները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել