Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչ կրելուց հրաժարվելու դեպքում՝ աշխատանքից հեռացում

Հոկտեմբեր 10,2009 00:00 Share

Բրիտանիայի Էքզեթեր քաղաքի հիվանդանոցի ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել 54-ամյա բուժքույր Շիրլի Չապլինին՝ աշխատանքի ժամանակ մարմնի վրա խաչ կրելու համար: Ինչպես նշել է հաստատության վարչակազմը, դա հակասում է հագուստին ներկայացվող պահանջներին եւ իբր թե ռիսկ է հիվանդների համար: Միեւնույն ժամանակ, հիվանդանոցում զիջումների են գնում այլ կրոնների ներկայացուցիչների հանդեպ, օրինակ՝ մահմեդականներին թույլ են տալիս աշխատանքի ժամանակ գլխաշոր կրել:

«Չէի ցանկանա ընտրություն կատարել հավատի եւ աշխատանքի միջեւ: Քրիստոնեական հավատն ինձ ներշնչում է այլոց մասին հոգ տանել»,- հայտնել է բուժքույրը՝ ավելացնելով, որ աշխատանքային ստաժի երկար տարիների ընթացքում ինքը երբեք չի զգացել իր նկատմամբ նման վերաբերմունք: Ինչպես արդեն հաղորդվել է, գարնանն անգլիական Գլոսթեր քաղաքի բժշկական կենտրոնի բժիշկ Հելեն Սլաթթերին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, արգելվել էր խաչ կրել: Վարչակազմը պահանջել էր իր աշխատակցից խաչը պահել գրպանում՝ բացատրելով դա ընդհանուր պահանջներով, ըստ որոնց՝ բժիշկներին չի կարելի ոսկերչական զարդեր կրել: Կենտրոնի ղեկավարության կարծիքով՝ մարմնին կրած խաչից կարող է վարակ տարածվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել