Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Մենք հայ ենք»

Հոկտեմբեր 10,2009 00:00

Նոյեմբերի 26-ից «Հայ TV»-ի եթերում կլինի «Մենք հայ ենք» նոր ինտերակտիվ հեռուստածրագիրը՝ նվիրված հայոց անցյալին, պատմությանը, գիտությանը, ռազմարվեստին, մշակույթին ու գրականությանը: Ծրագրի ղեկավար Արթուր Բախտամյանը «Առավոտի» հետ զրույցում հույս հայտնեց, որ համահայկական այս ծրագիրը ժամանակակից բազմազան հեռուստատեսային դաշտում առանձնահատուկ տեղ կգրավի: «Մեր հայրենակիցներին հաղորդումը հնարավորություն կտա ավելի լավ ճանաչել մեծերին ու հասկանալ, թե նրանցից ովքեր են առավել հպարտության առարկա: Փորձելու ենք 13 հաղորդումների միջոցով հասկանալ, թե հայի ո՞ր կերպարն է հպարտության, պարծանքի, ընդօրինակության արժանի»,- նշեց նա: Թեկնածուներին ընտրելու համար հարցումներ են արվել համալսարանական, գիտական շրջանակներում, նաեւ ծրագրի կայքում ամեն մեկը կարող է քվեարկել կամ առաջադրել իր նախընտրած թեկնածուին: Ա. Բախտամյանի խոսքով՝ ամեն բաժանորդը նույն էլեկտրոնային հասցեից կարող է քվեարկել 12 անգամ, մեկ ամիս անց պարզ է լինում, թե 100-ից որ 12-ն է առավել ձայներ հավաքել: Ամեն մի հաղորդում նվիրվելու է մեկ անձի, ծրագրի շրջանակում ֆիլմ է նկարահանվում, փորձագետները ներկայացնում են նրանց, բանավեճ է ծավալվում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել