Օրվա լրահոսը

Ինտերակտիվ թատրոն

Սեպտեմբերի 22-26-ը «Փոփոխությունների թատրոն» մշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Ինտերակտիվ արվեստի փառատոն, որին կմասնակցեն Հայաստանի, Թուրքիայի եւ Վրաստանի ինտերակտիվ ֆորում թատրոնների պրոֆեսիոնալ դերասանները: Փառատոնի շրջանակներում կանցկացվի նաեւ երեքօրյա մասնագիտական վերապատրաստման դասընթաց՝ Մեծ Բրիտանիայից հրավիրված ինտերակտիվ ֆորում թատրոնի հանրահայտ մասնագետ Քարին Չափման Քլարքի կողմից: Ինտերակտիվ «Ֆորում թատրոն» մեթոդը մշակվել է յոթանասնական թվականներին՝ բրազիլացի

ՀՀ բանկերը հարաբերականորեն կայուն են

Ըստ «Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալության, ՀՀ բանկային համակարգը հարաբերականորեն կայուն է մնում համաշխարհային ճգնաժամի պայմաններում: «Այնուամենայնիվ, կտրուկ անկումն էականորեն չդիվերսիֆիկացված ՀՀ տնտեսության մեջ, հատկապես Ռուսաստանից եկող տրանսֆերտների եւ ներդրումների ծավալի կրճատումը, ինչպես նաեւ 2009-ի մարտին դրամի 20%-անոց արժեզրկումը բացասաբար անդրադարձան բանկերի ակտիվների որակի եւ ցուցանիշների վրա: Բացի այդ, վարկունակության հիմնական անբարենպաստ գործոններից մեկը մնում

Միլիոնները տեղ կհասնե՞ն

Ասիական զարգացման բանկի տնօրենների խորհուրդը մինչեւ 2009 թվականի սեպտեմբերի ավարտը կքննարկի Հայաստանին 500-700 միլիոն դոլար գումարի վարկ տրամադրելու հարցը՝ Երեւան-Բաթում ավտոմայրուղու վերականգնման համար: «Արմինֆոյի» թղթակցին այս մասին տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Նախարարի խոսքերով, բանկի հետ բանակցություններն արդեն ավարտված են: «Բանկը պատրաստ է տրամադրել մինչեւ 700 միլիոն դոլար: Միջոցները կտրամադրվեն մուլտիֆինանսավորման

«ՕՐԱՆԺ ԱՐՄԵՆԻԱՆ»՝ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԱՏԱՐ

«Ֆրանս Տելեկոմ» խմբի նախագահ Օլաֆ Սուանտին վստահ է, որ գերարագ ինտերնետային կապի տրամադրման ոլորտում իրենք Հայաստանում կլինեն առաջինը, իսկ որպես բջջային կապի օպերատոր՝ շատ արագ առնվազն 2-րդը: Սա տեխնոկենտրոնի շենքն է, որտեղ նոր գաղափարների վրա աշխատում է 1000 մարդ: Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում աշխարհի շատ խոշորագույն ընկերություններ ստիպված եղան վերանայելու իրենց ծրագրերն ու գնալ խնայողությունների՝

Ո՞ՒՄ «ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ» Է ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Հարցնում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը – Պարոն Մելիքյան, հայ-թուրքական արձանագրությունների շուրջ այսօր կրքեր են բորբոքված եւ Հայաստանում, եւ Թուրքիայում: Մարդիկ Հայաստանում ու Սփյուռքում միարժեքորեն դեմ կամ կողմ են արտահայտվում դրանց: Արդյոք հնարավո՞ր է միարժեք գնահատական տալ այդ արձանագրություններին: – Գնահատականների նման բեւեռացված միարժեքությունն, իհարկե, մեծապես պայմանավորված է նրանով, որ արձանագրությունների հրապարակումը բավական անակնկալ

Նա չի ուզում խանգարել իշխանությանը

ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հեռակա բանավեճը ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանն անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ասել էր. «Այն ամենի մասին, որոնց շուրջ այսօր աղաղակում են մնացյալ քաղաքական ուժերը, մենք բազմիցս ահազանգել ենք վերջին 2 տարիների ընթացքում, բայց մեր ահազանգերին ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Մենք մեր խոսքն ասել ենք ժամանակին,

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄՆԱԼ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ

ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի առողջական վիճակը բավարար է: «Բժիշկները շարունակում են հետազոտել նրան, որպեսզի պարզեն դժգոհությունների պատճառը»,- երեկ «Ա1+»-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության պետի մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը: Նրա ասելով, Սասուն Միքայելյանը գտնվում է բժիշկների մշտական հսկողություն տակ, որոնք դժգոհության դեպքում անմիջապես օգնություն են ցուցաբերում նրան, միաժամանակ շարունակում են նաեւ նրա հետազոտությունները:

ՀԱՄԱՐՁԱԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀՅԴ բյուրոյի անդամ Վիգեն Հովսեփյանը Լոս Անջելեսում հեռարձակվող հայկական հիմնական հեռուստաալիքներից մեկով՝ ARTN-ով (հայաստանյան «Շանթ» հեռուստաընկերության՝ ԱՄՆ-ում պաշտոնական գործընկեր), հեռարձակվող «Փարոս» հեռուստահաղորդման ընթացքում կտրուկ քննադատության է ենթարկել նախագահ Սերժ Սարգսյանին հայ-թուրքական արձանագրությունների նախաստորագրման համար եւ պնդել, որ հայաստանյան մամուլը եւ մասնավորապես հեռուստաընկերությունները տեղեկատվական շրջափակման մեջ են: Հովսեփյանը մեղադրել է նախագահին «հապճեպ» եւ «գաղտագողի» հայ-թուրքական համաձայնության

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունենալու համահնչակյան կենտրոնական վարչության 19-րդ համագումարը: Համագումարի քննարկման օրակարգում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի կարգավորմանն առնչվող հարցեր: «Առավոտի» տեղեկություններով, այս հարցերի վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ են հնչելու, չի բացառվում, որ որոշում կայացվի կենտրոնացնել ողջ աշխարհի հնչակյանների ուժերն ու կարողությունները, եւ բողոքի լայնածավալ ակցիաներ սկսվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ

«ԲՐԱԲԻՈՆԻ» ՎԵՐԱԴԱՐՁԸ-2

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ արտահերթ նիստում համամասնական ընտրակարգով Ազգային ժողովի պատգամավոր է գրանցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Ռուբեն Գեւորգյանին: Նա հանրությանը հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականունով, 1999-2003 թթ. մեծամասնական ընտրակարգով կրկին զբաղեցրել է ԱԺ պատգամավորական մանդատը: Ռ. Գեւորգյանն այժմ փոխարինելու է ԲՀԿ-ական Ռուբիկ Հարությունյանին, ով սեպտեմբերի 11-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարի

ՉԻ ԱՐՏԱՔՍՎԵԼ

Շաբաթ օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը մի շարք լրատվամիջոցների ղեկավարների հետ, որին ներկա էր նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը (տես՝ լուսանկարը): Սա նշանակում է, որ պարոն Մինասյանը, ի հեճուկս շրջանառվող լուրերի, համենայնդեպս, սեպտեմբերի 19-ի դրությամբ ոչ վտարվել է Հայաստանից, ոչ էլ նույնիսկ՝ ազատվել աշխատանքից:

Երեկ՝ նախարարին, այսօր՝ նախագահին

Երեկ «Միացում» ազգային նախաձեռնության անդամները ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել եւ իրենց անհամաձայնությունն էին հայտնում հայ-թուրքական հարաբերությունների զարգացման հեռանկարի իշխանական տարբերակին: Նախարար Նալբանդյանի հրաժարականը նախաձեռնության անդամները չէին պահանջում: «Եթե այսօր կա մեկը, որը պետք է հրաժարական տա, դա Սերժ Սարգսյանն է՝ իր ոհմակի հետ: Ժամանակն է եկել, որ մատներս դնենք

ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Հայաստանում տրանսպորտային համակարգի անվտանգության ապահովման համար եւս կմշակվի ազգային ռազմավարություն: Ըստ ԱԽ մամուլի ծառայության, տրանսպորտային անվտանգության համակարգի ազգային ռազմավարության մշակման աշխատանքային խումբը երեկ գումարել է անդրանիկ նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: «Այս ռազմավարության ընդունումն օժտված է բացառիկ կարեւոր քաղաքական եւ տնտեսական նշանակությամբ` հաշվի առնելով թե՛ տարածաշրջանային վերջին զարգացումները, թե՛ Իրան-Հայաստան

ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ Է ՊԵՏՔ

Ասում է «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ «Սիվիլիթասի» երեկ կազմակերպած քննարկմանը ներկա էին ԵԱՀԿ-ի, Ֆրանսիայի եւ Ուկրաինայի դեսպանները, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահը, ՀՅԴ ղեկավարները եւ այլք: Եվ այս հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը հայտարարեց, թե տվյալ փաստաթղթերով «թուրքերին միանշանակ ու միանվագ տրվում է այն, ինչ նրանք ցանկացել

ՍԱՀՄԱՆԸ «ԳԾԵԼ ԷՐ» ՔՈՉԱՐՅԱՆԸ

1997-ին ՀՀ վարչապետ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել էր հայ-վրացական սահմանը կա՛մ ականապատել, կա՛մ դրա երկայնքով փոսեր փորել Որ վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում լարվածություն է առաջացել՝ փաստ է: Իսկ վերջին սրացումների պատճառն այն էր, որ օգոստոսի վերջերին հայ-վրացական սահմանի Շիրակի մարզի որոշ հատվածներում վրացի սահմանապահները մի քանի տասնյակ մետր առաջ էին եկել, մտել հայկական տարածքներ եւ հայ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՈՒՆԻ՞, ԹԵ՞ ՉՈՒՆԻ

  Հայ-վրացական սահմանի հստակեցման անհրաժեշտությունը վաղուց է եղել, բայց այդ խնդիրը վերջերս սպառնում էր վերածվել միջպետական հարցի, որովհետեւ վրացի սահմանապահները առաջ էին եկել եւ զավթել էին նաեւ Հայաստանի տարածքի մի կոնկրետ հատված Շիրակի մարզի Բավրա գյուղի մոտ: Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանն ասաց, թե դա վաղուց էր կանխատեսելի, ու տարակուսանք հայտնեց հայ-վրացական սահմանի թույլ

Գիտական ճշմարտությանը հետամուտ

«Վէմ» հանդեսի երկրորդ ծնունդը Մեր օրերում, երբ ընթանում են ազգի հոգեմտավոր կառուցվածքի խաթարմանն ուղղված լուրջ գործընթացներ եւ ինտելեկտուալ ընթերցողի պահանջները մամուլի էջերում հաճախ են անտեսվում, համահայկական գիտական հանդեսի տպագրությունը կարեւոր իրադարձություն է: «Վէմը»՝ իբրեւ այդպիսին, շարունակությունն է 1930-ական թվականներին Փարիզում Սիմոն Վրացյանի խմբագրությամբ լույս տեսած նույնանուն հանդեսի: Սփյուռքի հայության հիմնախնդիրները խորապես գիտակցող Ս. Վրացյանը, դեռեւս

ԵՐԿԻՐ՝ ԱՌԱՆՑ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱ՞Ն

Համակերպումը անզորության նշան է Եթե մի երկիր իրեն անկախ է հռչակում, ապա նրա առաջին գործը պիտի լինի դիվանագիտություն մշակելը, այնպիսի դիվանագետներ եւ միջազգային իրավունքի մասնագետներ պատրաստելը, որոնք գիտեն իրենց պետական եւ ազգային շահը, մանավանդ որ՝ երկիրն իրեն ազգային պետություն է հռչակել: Նրանք պետք է ոչ միայն սոսկ մասնագետ լինեն, այլեւ ջանան իրենց արհեստավարժությամբ գերազանցել դաշնակից

«Ո՛Չ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՆԱՑՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵՆ»

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում (Շարունակություն)  Սկիզբը` Իրավիճակից դուրս գալու ելքը Իրադարձությունների ընթացքն, իհարկե, բոլորովին այլ կլիներ, եթե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, արձագանքելով Կոնգրեսի՝ ժամանակին հնչեցրած ահազանգին, տեր կանգներ ԵԱՀԿ Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշմամբ սահմանված հակամարտության կողմի իր կարգավիճակին եւ Հայաստանի իշխանություններին արգելեր հանդես գալու իր անունից: Դա չարվեց, եւ, անհարմար վիճակից դուրս գալու համար,

«Ո՛Չ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ո՛Չ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՄՆԱՑՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻՆ ՊԵՏՔ ՉԵՆ»

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը 2009թ. սեպտեմբերի 18-ի հանրահավաքում Սիրելի հայրենակիցներ, Ուղիղ երկուսուկես ամիս է անցել Հայ Ազգային Կոնգրեսի գումարած նախորդ հանրահավաքից, եւ այդ ժամանակահատվածում մեր երկրում դրական առումով գրեթե ոչինչ չի փոխվել: Դժվար է մատնացույց անել ներքին թե արտաքին քաղաքականության որեւէ բնագավառ, որում եթե ոչ իսկ շոշափելի նվաճում, ապա թեկուզ չնչին առաջընթաց արձանագրված լինի: Ընդհակառակը, ամենուրեք

Խաղաղություն կա՞, թե՞ ոչ

Սեպտեմբերի 21-ին Միավորված ազգերի կազմակերպությունը (ՄԱԿ) տոնում է Խաղաղության միջազգային օրը: Երեկ ՄԱԿ-ի գրասենյակում Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի ղեկավարությամբ կայացավ «կլոր սեղան»-քննարկում՝ նվիրված խաղաղության միջազգային օրվան: ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Կոսուելո Վիդալի ձեւակերպմամբ, 2002 թ. սեպտեմբերի 21-ից սկսած՝ Խաղաղության օրը նշվում է որպես Հրադադարի եւ բռնության դեմ պայքարի համաշխարհային օր. «Խաղաղության համար պետք է

Լուսինայի հաջողությունների արդյունքը

Երեկ «Դիսկ պլանետ» ձայնասկավառակների խանութ-սրահում կայացավ երիտասարդ երգչուհի Լուսինայի առաջին «LUCINA» ձայնասկավառակի շնորհանդեսը: «Դեռ մանկուց երգչուհու կարիերիայի երազանք ունեի, բայց անհայտ ուղիներով ընկա ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ֆակուլտետ: 2005-ին, ավարտելով ուսումս, տեղափոխվեցի Նյու Յորք՝ երազանքս իրականացնելու ակնկալիքներով եւ հենց այնտեղ սկսեցի կարիերաս: Երկար ու բարդ ճանապարհ եմ անցել՝ աշխատելով այնպիսի տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպիսիք

«ԽԵՆԹԱՆՈՑԻ» ՀՆԱԲՆԱԿԸ

Շուրջ 60 տարի Մայր թատրոնում է դիմահարդար Ռիմա Չիլինգարյանը «… Կզարմանաք, թե ոնց եղավ, որ ես մի հեռո՜ւ, կորած շրջանի (Նոյեմբերյան) անտառի մեջ թաքնված փոքրիկ գյուղից, տասնամյակս դեռ չավարտած, հայտնվեցի Երեւանում եւ ոչ ավել, ոչ պակաս՝ աշխատանքի ընդունվեցի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում…»,- հուշատետրում իր գրառումներն այսպես է սկսում Մայր թատրոնի շուրջ 60 տարվա դիմահարդար

Նժույգ՝ բնության հրաշք եւ ամենալավ ընկեր

Ե՞րբ է սկսվել մարդու եւ ձիու բարեկամությունը, ավելի ճիշտ՝ համատեղ կյանքը, ոչ ոք չի կարող ասել: Դա գալիս է անհիշելի ժամանակներից: Կապված սպորտի հետ, առաջին հիշատակությունները վերաբերում են հին օլիմպիական խաղերին: Սակայն բնության այս հրաշագեղ արարածը մարդ արարածի հետ ծառայողի կարգավիճակով բարեկամությունը սկզբնապես ընդունել է միանգամայն այլ առաքելությամբ: Դարեր անց մարդու եւ ձիու համագործակցությունը վերածվեց

«ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՆՔ»

Այսօր, վաղ առավոտյան, Բելառուսում ուսումնամարզական հավաքն ավարտած Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը գնաց Մոսկվա, որտեղից մեկնելու էր Դանիա՝ մասնակցելու Հերնինգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՌԴ մայրաքաղաքում նրանց միանալու էր հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Նա երեկ ուշ երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ներկայացրեց, թե ովքեր են Դանիայում մտնելու մրցագորգ: Ֆեդերացիան մեր երկրի մարզական դրոշի պատիվը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԹԵԺ ԱՇՈՒՆ

Շախմատն ամառայի՞ն մարզաձեւ է, թե՞ ձմեռային: Թերեւս՝ երկուսն էլ Հավանաբար, միջազգային օլիմպիական կոմիտեն այդպես էլ չկողմնորոշվելու պատճառով է, որ այս հրաշք մարզաձեւը չի կարողանում ընդգրկել դրանցից մեկի հիմնական ծրագիր: Բայց վերջին հաշվով դա ՄՕԿ-ի խնդիրն է: Շախմատը եղել եւ մնում է աշխարհի ամենասիրված ու մասսայական մարզաձեւերից մեկը ու իր հեղինակությամբ ամենեւին էլ չի զիջում ուրիշ

«Ես մարդ եմ» փառատոնը՝ Կապանում

«Ես մարդ եմ» խորագրով հարավկովկասյան կինոփառատոնը սեպտեմբերի 22-24-ը կանցկացվի Կապան քաղաքում: Ոչ մրցութային այս կինոփառատոնի ժամանակ կապանցիների համար 3 օր շարունակ կցուցադրվեն խաղաղության եւ մարդու իրավունքների հիմնախնդիրներին նվիրված արտասահմանյան վավերագրական կինոնկարներ: Կապանում կինոփառատոնը կանցկացվի առաջին անգամ՝ կազմակերպիչը՝ «Երկյակ» հասարակական կազմակերպությունն է, որ ընտրվել է մրցույթով: «Երեք տարվա պատմություն ունեցող փառատոնը Հայաստանում 2-րդ տարին է անցկացվում,

Արձագանք «Առավոտին»

«Նոր ակունք» ընկերությունը հերքում է մարզպետարանի տարածած տեղեկությունները «Առավոտի» օգոստոսի 29-ի համարում՝ «Արմավիրի ջուրը ջուր չէ» հրապարակմամբ անդրադարձել էինք Արմավիրի մարզի խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին: Հենվելով բացառապես մարզպետարանի պաշտոնական հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ «Նոր ակունք» ընկերությունը չի կատարում իր պարտավորությունները: Այս ամենը ասվել էր մարզպետարանում քննարկման ժամանակ, որին ներկա է եղել նաեւ «Նոր

ՕԳՆԵՆՔ, ՈՐ ՕԳՆԵՔ

«Հեյֆեր Հայաստանը» նպաստում է ե՛ւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, ե՛ւ համերաշխության ձեւավորմանը Եթե սովորաբար գյուղական համայնքներում մայրաքաղաքից եկած ղեկավարներին դիմավորում են աղուհացով, ապա Նալբանդյանում՝ առատ սեղաններով ու երգ-պարով: Արմավիրի մարզի այս գյուղը մեկն է այն հարյուրավորներից, որի համագործակցությունը «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության հետ՝ արդեն 10 տարվա կենսագրություն ունի: Նպատակը պարզ է. առարկայական նվիրատվությամբ՝ կով, խոզ, հավ, մեղու եւ

ԵՄ-ՈՒՄ ՄՏԱՀՈԳ ԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԻՃԱԿՈՎ

«Newsru»-ի մատուցմամբ, Եվրոպական միությունում անհանգստացած են Վրաստանի ազգային փոքրամասնությունների վիճակով: Եվրախորհրդարանի պատգամավոր Սիլվի Գիյոմը ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Ֆերրերո Վալդներին ուղղած իր նամակում շեշտել է, թե Վրաստանում ազգային փոքրամասնությունները ենթարկվում են լեզվական, սոցիալական եւ կրոնական խտրականության: Պատգամավորը մասնավորապես ուշադրություն է հրավիրել Վրաստանի այն տարածաշրջանի վրա, որը հայերով է բնակեցված՝ նկատելով, թե այն զրկված է տարանցիկ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031