Լրահոս
Օրվա լրահոսը

Նժույգ՝ բնության հրաշք եւ ամենալավ ընկեր

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"\"\"

\"\"

\"\"

\"\"

\"\"

Ե՞րբ է սկսվել մարդու եւ ձիու բարեկամությունը, ավելի ճիշտ՝ համատեղ կյանքը, ոչ ոք չի կարող ասել: Դա գալիս է անհիշելի ժամանակներից:

Կապված սպորտի հետ, առաջին հիշատակությունները վերաբերում են հին օլիմպիական խաղերին: Սակայն բնության այս հրաշագեղ արարածը մարդ արարածի հետ ծառայողի կարգավիճակով բարեկամությունը սկզբնապես ընդունել է միանգամայն այլ առաքելությամբ:

Դարեր անց մարդու եւ ձիու համագործակցությունը վերածվեց սպորտի՝ արդեն մ.թ.ա. 7-րդ դարում մտնելով հին օլիմպիական խաղերի ծրագիր: Ըստ պատմական տեղեկությունների, հին օլիմպիական խաղերում ձիասպորտի տարատեսակներից մեկի չեմպիոն դարձել է անգամ Պյութագորասը:

Ձիասպորտի բազմաթիվ տարատեսակներից ժամանակակից օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված են արգելքների հաղթահարումը (կոնկուր), նժույգավազքը եւ եռամարտը:

Հին աշխարհի ո՞ր երկրներում մարդու եւ ձիու կապն ավելի հին պատմություն ունի: Որպես կանոն, նշվում են Հունաստանը, Չինաստանը, Պարսկաստանը եւ արեւելյան՝ էլի մի քանի երկրներ: Սակայն հանիրավի մոռացության է տրվում Հայաստանը: Հնագույն պատմիչների գործերում հիշատակվում է այն ժամանակների լավագույններից մեկը՝ ղարաբաղյան ցեղատեսակը: Ծիրանագույն արտաքինով այդ նժույգները, որ կազմել են Ավարայրի ճակատամարտում հայոց այրուձիի գլխավոր հարվածային ուժը, համաշխարհային համբավ են ունեցել իրենց չափերով, անասելի դիմացկունությամբ եւ ուժով, ֆիզիկական եզակի օժտվածություններով: Անհայտ պատճառներով այդ ցեղատեսակն այսօր վերացել է: Բայց պատմություններ կան, որ դեռ 16-17-րդ դարերում անգլիացիները ձեռք են բերել ղարաբաղյան ցեղատեսակի զտարյուն նժույգներ ու դրանք այսօր էլ իրենց ձիաբուծարաններում պահում, բուծում ու խաչասերում են յոթ կողպեքի ետեւում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել