Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՋ ՉԸՆԿՆԵՆՔ»

Սեպտեմբեր 19,2009 00:00

\"\"Այսօր, վաղ առավոտյան, Բելառուսում ուսումնամարզական հավաքն ավարտած Հայաստանի ազատ ոճի ազգային հավաքականը գնաց Մոսկվա, որտեղից մեկնելու էր Դանիա՝ մասնակցելու Հերնինգ քաղաքում կայանալիք աշխարհի առաջնությանը: ՌԴ մայրաքաղաքում նրանց միանալու էր հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Հրանտ Ենոքյանը: Նա երեկ ուշ երեկոյան «Առավոտի» հետ հեռախոսազրույցում ներկայացրեց, թե ովքեր են Դանիայում մտնելու մրցագորգ: Ֆեդերացիան մեր երկրի մարզական դրոշի պատիվը պաշտպանել վստահել է հետեւյալ անձանց.

55 կգ՝ Միհրան Ջաբուրյան

60 կգ՝ Արթուր Առաքելյան

66 կգ՝ Ժիրայր Հովհաննիսյան

74 կգ՝ Սուրեն Մարկոսյան

84 կգ՝ Հարություն Ենոքյան

96 կգ՝ Էդգար Ենոքյան

120 կգ՝ Ռուսլան Բասիեւ:

Հունահռոմեական ըմբշամարտի հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նույնպես հրապարակեց իր գլխավորած թիմի կազմը, որը մրցավայր ներկայանալու է սեպտեմբերի 23-ին: Նրանք են՝

55 կգ՝ Ռոման Ամոյան

60 կգ՝ Արտակ Հարությունյան

66 կգ՝ Սասուն Ղամբարյան

74 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան

84 կգ՝ Արթուր Շահինյան

96 կգ՝ Արման Գեղամյան

120 կգ՝ Յուրի Պատրիկեեւ:

Թե Հրանտ Ենոքյանը, թե Լեւոն Ջուլֆալակյանը, ինչպես միշտ, խոստումներ չտվեցին: Սակայն երկուսն էլ հավաստիացրին, որ թիմերը նախապատրաստական փուլն անցկացրել են լիարժեք: Իսկ մեդալների մասին ասացին. «Եկեք Աստծուց առաջ չընկնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել