Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՆՉԱԿՅԱՆՆԵՐՆ ԸՄԲՈՍՏԱՆՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 23,2009 00:00 Share

Սեպտեմբերի 26-ին Հայաստանում տեղի է ունենալու համահնչակյան կենտրոնական վարչության 19-րդ համագումարը: Համագումարի քննարկման օրակարգում են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ԼՂՀ հարցի կարգավորմանն առնչվող հարցեր: «Առավոտի» տեղեկություններով, այս հարցերի վերաբերյալ բավականին կոշտ ելույթներ են հնչելու, չի բացառվում, որ որոշում կայացվի կենտրոնացնել ողջ աշխարհի հնչակյանների ուժերն ու կարողությունները, եւ բողոքի լայնածավալ ակցիաներ սկսվեն ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Համագումարին Սփյուռքից կժամանեն 60-70 պատվիրակներ, որոնց թվում կլինեն Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավորներ, լոբբիստական կառույցների ղեկավարներ: Հիշեցնենք, որ Հայաստանում գործող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը անդամակցում է ՀԱԿ ընդդիմադիր դաշինքին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930