Օրվա լրահոսը

Գնդապետի ասուլիսը

Երեկ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1208 պատահար: Այդ պատահարների հետեւանքով զոհվել է 208 մարդ, վիրավորվել է 1709 մարդ: Անցյալ տարվա համեմատությամբ այդ թիվը 1340 էր, զոհվել էր 247-ը, 1955-ը՝ վիրավորվել: «Այս տարի Ճանապարհային ոստիկանության անձնակազմը համալրվել է, մենք ստացել

Զինվորը՝ մահամերձ

Վայքի զորամասերից մեկում դաժան ծեծի էր ենթարկվել ընդամենը 3 ամիս առաջ զորակոչված զինծառայող Արամ Մկրտչյանը: Նրան, ծեծից մեկ օր ուշացումով՝ նախորդ ուրբաթ տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ երիտասարդը վիրահատվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Առավոտի» տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել (հարվածները եղել են գլխին) կապիտան Անդոկ Գալստյանը: Զինվորը այդպես էլ ուշքի չեկավ, Ժամը

«Ամռանը նաեւ սառն է»

«Կարող են դիմել» թուրքական հեղափոխական արհեստակցական միություն ու դատարան ԵՄ ֆինանսական աջակցությամբ լույս է տեսել «Հայաստան-Թուրքիա» տեղեկատվական գրքույկը: Գրքույկը հիշեցնում է Թուրքիա մեկնող միգրանտների իրավունքների ու պարտականությունների մասին: Այն տրամադրում է Հայաստանում ու Թուրքիայում միգրացիայի համար պատասխանատու, ինչպես նաեւ միգրանտներին աջակցող կազմակերպությունների հասցեներ: «Հայաստանում կան բազմաթիվ (մոտ 25) աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններ, որոնք իրենց ծառայությունների

«Դատավորները խայտառակում են Հայաստանը»

Ասում է փաստաբան Սեդա Սաֆարյանը Հայ ազգային կոնգրեսի Գյումրիի գրասենյակը այս շաբաթվանից սկսել է «ՀՀ դատաիրավական համակարգը որպես քաղաքական հետապնդումների գործիք» թեմայով քննարկումների շարք: Անդրանիկ քննարկումը սկսվեց ամենաթունդ ընդդիմադիրի՝ Մուշեղ Սաղաթելյանի (լուսանկարում) գործի ներկայացմամբ: Հիշեցնենք, որ համաներումը չտարածվեց շիրակցի այս քաղբանտարկյալի վրա, եւ նա մինչեւ օրս գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: ՀՀ փաստաբանների պալատի անդամ,

Տեղի-անտեղի տուգանում են

Տուգանել են 400 հազար դրամ՝ խորհրդային տարիներին կառուցված խորդանոցի համար Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այնքան են ոգեւորվել անօրինական շինությունների համար տուգանքներ կիրառելու հանգամանքից, որ ձեռքի հետ էլ օրինական կառույցներն են «դարձնում» ապօրինի ու մի կլորիկ գումար տուգանք նշանակում: Սամվել Մկրտչյանը դեռեւս 1992 թվականից վարձակալությամբ օգտագործել է Շիրակի փողոցի միջնամասում գտնվող հողատարածքը, որի վրա եղել է նաեւ

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ՊԵԼՄԵՆԻ, ԽԻՆԿԱԼԻ ՈՒ ԿՈՏԼԵՏ ԵՆ ՏԱԼԻՍ

Հարուստների 1,5 տարեկան երեխաներին մանկապարտեզներում սնում են «խորովածա-խաշլամային» սննդակարգով: Բացի պետական մանկապարտեզներից, ներկայումս մայրաքաղաքում գործում են նաեւ բազմաթիվ մասնավոր մանկապարտեզներ: Ի տարբերություն պետական, ավելի ճիշտ՝ համայնքապատկան մանկապարտեզների, մասնավորները երեխային վերցնում են անմիջապես իր բնակարանից, ողջ օրվա ընթացքում կերակրում նրան, զբաղեցնում ու օրվա վերջում բերում-հանձնում են ծնողներին: Այսինքն՝ այդ մանկապարտեզները կիսում են զբաղված եւ հարուստ ծնողների

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԳՈՐԾԻ՞ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկել են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառումը: Նշենք, որ այդ սկզբունքը պատասխանատվությունը մեղմացնող ներման համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ հիմնավորումներ:

Վիճծառայությունը գնանկում է արձանագրել

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած տվյալների, 2009-ի օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 0,4% գնանկում, ինչը, աղբյուրի հավաստմամբ, պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխությունների արդյունք է: Պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 1,3%-ով: Հիմնականում գնանկում է արձանագրվել մրգի, բանջարեղենի, կենդանական եւ բուսական յուղի, հացամթերքի, ինչպես նաեւ ծխախոտի եւ խմիչքների շուկայում: Շաքարավազի,

ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ՈՐԵՎԷ ՄԵԿԻ ՏՈՒՆԸ ՔԱՆԴԵԼ

Հիփոթեքային ընկերության տնօրեն Մհեր Եդիգարյանը վստահեցնում է, որ վարկի տրամադրման պայմանները անմարդկային չեն: Երբ համաշխարհային տնտեսական ճգնաժամը լուրջ վնասեց հայրենական տնտեսությունը, հատկապես շինարարության ոլորտը, ինչի արդյունքում տուժեց նաեւ հիփոթեքային շուկան, կառավարությունը որոշեց եւ խոստացավ աշխուժացնել այդ ոլորտը՝ ազգային հիփոթեքային ընկերություն ստեղծելով: Ընդամենը 1 ամիս է, ինչ ընկերությունը գործում է, տնօրենն արդեն իսկ վստահեցնում է, որ

ՈՍԿԵ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Երիտասարդությունը յուրաքանչյուր հասարակության դիմանկարն է, ապագայի կերպարն ու ներկայի հաջողության գրավականը: Մեր հասարակությունում առավելապես երիտասարդությանն է վերապահված մեր պետության ապագա բարօրության խնդիրը, եւ այն ուտոպիստական կարծիքն է ձեւավորվել, որ բյուրոկրատիզմն ու քաշքշուկները կվերանան, երբ պետական կառավարման համակարգից աստիճանաբար դուրս գան սովետական մտածողության մարդիկ, սովետական դաստիարակությամբ քաղաքացիները: Տարիներ առաջ ես ինքս էլ ունեի այդ համոզմունքը եւ

Խոստացված «անակնկալներ»

Կազմակերպիչների խոստումները չիրականացան Օրերս Սեւանի ափին գտնվող «Մայամի» հանգստյան գոտում կայացավ «Ֆորշ ընդ ֆրենդս» ընկերության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության նախաձեռնած «Երաժիշտներ հանուն խաղաղության» երաժշտական առաջին ռոք փառատոնը, որին մասնակցում էին ռոք եւ բլյուզ ժանրի խմբեր Հայաստանից՝ Ֆորշ եւ «Ռե Մինոր», «Ռեինկարնացիա», «Դորիանս», «Բամբիռ», Վրաստանից՝ «Սթրինգ», «Բաքուր», «Սմայլ» եւ այլն: Համերգն անցավ ռոքային տրամադրության մեջ, ալկոհոլի

ՍԵՐԵՆԱԴԸ ԺԱՄ ՈՒ ՏԱՐԻՔ ՉԻ ՀԱՐՑՆՈՒՄ

«Գիտությունով կչալե»-ի երգացանկում ռաբիսը տեղ չունի «Երեւանի սիրուն աղջիկ», «Ով սիրուն, սիրուն», «Ծաղիկներ». այսօր էլ քաղաքային ֆոլկլորի հենց այս սիրված երգերի միջոցով են շատ հայ երիտասարդներ իրենց սերն արտահայտում, բայց մեքսիկական յուրահատուկ հանդերձներով ու կիթառներով զինված երաժիշտների միջոցով սիրո խոստովանության ականատես լինում է ոչ միայն սիրելին, այլեւ հարեւանները… Մայրաքաղաքի ու մարզերի շենքերի բակերում հանդիպող երիտասարդները

ՀՔԾ-Ն ԱՌԱՐԿՈՒՄ Է

Իսկ Փաստահավաք խմբի անդամները՝ պնդում Օգոստոսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքում հայտնվեցին միանգամից երկու մեծածավալ հաղորդագրություններ, որոնք վերաբերում էին մարտիմեկյան իրադարձություններն ուսումնասիրելու նպատակով 2008թ. հոկտեմբերի 23-ին ձեւավորված եւ 2009թ. մայիսին լուծարված Փորձագետների փաստահավաք խմբում ընդդիմության ներկայացուցիչների՝ Սեդա Սաֆարյանի եւ Անդրանիկ Քոչարյանի ներկայացրած երկու զեկույցներին: Տարօրինակն այն է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որի վարույթում

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆ ԿՏԱ՞ ՍՈՒՏ ՄԱՏՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Ժառանգությանը» մեղադրելով օտարների պատվերները կատարելու մեջ՝ ըստ Ռաֆիկ Պետրոսյանի, ինքն արտահայտել է ՀՀԿ խմբակցության կարծիքը: «Հանրապետական կուսակցության կարկառուն դեմքերն անընդմեջ ինչ-որ սադրիչ հայտարարություններով են հանդես գալիս, որոնք, չէի ուզենա կոշտ բնութագիր տալ, բայց ինչպես գովազդներից մեկում է ասված՝ ամեն անգամ պարզվում է, որ հարվածը շե՜ղ է, դարպասը նե՜ղ է: Ու այդպես էլ չես հասկանում՝ արդյոք

ԴՊՐՈՑԻ ՃԱՄՓԱՆ

Ճանապարհը դեպի գիտության տաճար փռված է ահա այս՝ «ոչ առաջին թարմության» գորգով: Դա խորհրդանշական է այն պայմաններում, երբ հաջողակ մարդու կերպարը մարմնավորում են անգրագետ օլիգարխները, դեռահասների մեծ մասը լավագույն դեպքում «նստած է» «օդնոկլասնիկի»-ում եւ հրաժարվում է որեւէ գիրք կարդալ, իսկ տետրերի վրա Մեսրոպ Մաշտոցի եւ Հովհաննես Թումանյանի փոխարեն պատկերված են Հովոն եւ Մալխասը: Այսօր գիտելիքի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք ութերորդ Գլուխ քսաներկուերորդ ՉԱՐԸ ԽԱՓԱՆՎԵՑ Եվ Գագոն ժպտալով ասաց՝ «ամենից շատ հենց Արմենն ա փոխվել. էն վախտերն ո՞ւմ մտքով կանցներ, որ օրերից մի օր կարող ա գիրք գրի», եւ Գեւորը մի քիչ մտածեց ու ասաց՝ «սաղս էլ փոխվել ենք», եւ ես կրկնեցի ու ասացի՝ «մարդ կա՝ հեչ չի փոխվել», եւ Գեւորն ինձ

Օգոստոսի 29

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր դուք անցյալը վերադարձնելու ցանկություն կունենաք: Շատ զգացմունքային կլինեք ու կտարվեք ձեր հասցեին արված հաճոյախոսություններով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը կսկսեք շատ բարձր տրամադրությամբ: Ձեր բոլոր հանդիպումները բարեհաջող կանցնեն: Երեկոն շատ խոստումնալից է: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Հնարավոր է կոնֆլիկտներ լինեն՝ կապված աշխատանքի, գործուղումների հետ: Օրվա ընթացքում շատ լարված կլինեք: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր աշխատեք լեզու գտնել ղեկավարության

ՄԱՅՐՈՒՂԻ

(Նվիրվում է Ռուս-հայկական Մեծ պայմանագրի տարելիցին) Հայաստանի ետընթացը թյուրիմացաբար հաշվվում է 1996թ. դեկտեմբերի 3-ից, երբ Լիսաբոնի գագաթաժողովի 20-րդ կետի վրա վետո դրեց ՀՀ նախագահը: Իրականում սուվերենությունից ընդհանուր նահանջը սկսվել է 1997թ. օգոստոսի 29-ից, երբ ստորագրվեց հայ-ռուսական Մեծ պայմանագիրը: Այդ միջանկյալ ընթացքում քարոզվում էր, թե Սովետից անկախանալը սխալ էր, թե առանց ռուսի՝ թուրքերը մեզ կուտեն, եւ

ԱՐՄԱՎԻՐԻ ՋՈՒՐԸ ՋՈՒՐ ՉԷ

Ըստ Արմավիրի մարզպետարանից ստացված տեղեկության, մարզի եւ Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են մարզում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրները եւ պարզվել է, որ պրոբլեմները քիչ չեն: Առատաշենի գյուղի խմելու ջրի ներքին ցանցը «Հայջրմուղկոյուղուն» հանձնելու հարցը մինչեւ այժմ կարգավորված չէ, «Նոր ակունք» ՓԲԸ-ն մինչեւ օրս չի լուծել Տարոնիկի գյուղական համայնքի խմելաջրի ներքին ցանցի շահագործման

ՎՊՄԻ-ում սովորելը շատ թանկ է

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտում (ՎՊՄԻ) սովորողների հետ խոսելիս անընդհատ կարելի է լսել. «ՎՊՄԻ-ում կաշառակերությունը շատ է»: …Ամեն ինչ սկսվում է առաջին կուրսի առաջին կիսամյակի քննություններից: «Այդ ժամանակ եթե մի անգամ գումար վճարեցիր թվանշան ստանալու համար, մինչեւ ավարտելդ փող են պահանջելու, որ թվանշան նշանակեն,- պատմում է ուսանող Ա.-ն եւ շարունակում:- Հաճախ առաջին քննությունը չեն նշանակում, թողնում

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԻՇԽՈՒՄ Է ԿԵՂԾԻՔԸ

Օգոստոսյան խորհրդակցություն՝ Սյունիքում Օգոստոսի 28-ին Կապանում տեղի ունեցավ օգոստոսյան խորհրդակցություն, որին ներկա էին ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենը, մարզի դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, համայնքապետեր: Խորհրդակցության սկզբում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Լյուդվիգ Հարությունյանը ամփոփ ներկայացրեց 2008-2009 ուստարվա արդյունքներն ու խոսեց եկող ուսումնական տարվա հիմնախնդիրների մասին: Վարչության պետը հատկապես մտահոգիչ

Ընդդեմ Լալվարի՞

Վաստակավոր մետալուրգը վստահ է, որ պղնձաձուլական գործարանի ընդլայնումը կհանգեցնի բնապահպանական աղետի: Վերջերս Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը՝ խոսելով քաղաքի էկոլոգիական առողջ միջավայրի ապահովման մասին, ասել էր. «Մենք Ալավերդու «ACP» ընկերության հետ բանակցություններ ենք վարում, արդեն մեկ միլիոն դոլարի ծախսումների նախահաշիվ է կազմվում: Մինչեւ 2010 թվականի վերջը Կոշաբերդ սարի գլխին՝ քաղաքից 400-500 մետր հեռու, կտեղադրվի խողովակ եւ

ԳՆԴԱԿ, ԱՎԱԶ ԵՎ ԾՈՎ

Լողափնյա ֆուտբոլի ակունքները սկիզբ են առնում տասնամյակներ առաջ՝ Բրազիլիայից, ավելի ստույգ՝ Ռիո դե Ժանեյրոյի լողափերից: Դրա հիմքում դրված են ավանդական ֆուտբոլի կանոնները: Ժամանցի այս նախկին ձեւը շատ կարճ ժամանակում աճեց եւ դարձավ առանձին մարզաձեւ: Այդուհանդերձ, այն որոշակիորեն տարբերվում է բոլորիս քաջ հայտնի դասական ֆուտբոլից: Այստեղ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի գնդակին տիրապետելու տեխնիկան: Փափուկ ու

ՇԵՔՍՊԻՐՅԱՆԸ՝ ՆՈՐՈՎԻ

Սեպտեմբերի 8-20-ը Երեւանում կմեկնարկի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը: Երկու տարի է՝ այն ընդլայնել է իր շրջանակները: Այս տարի, բացի մոնոներկայացումներից, հանդիսատեսի դատին կներկայացվեն նաեւ ավելի մեծ կտավի գործեր: Ի դեպ, այս տարվանից փառատոնը կրելու է Վահրամ Փափազյանի անունը: Այս տարի փառատոնի շրջանակներում հանդես են գալու թատերախմբեր՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից եւ Իրանից: Առանձին ծրագրով նախատեսված

«Թորոս Ռոսլինի ծնունդը» վերականգնվել է

«Մենք գերազանց ենք գնահատում մեր աշխատանքը եւ բավարարված ենք որմնանկարի հաջող վերականգնումից»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրին իտալացի ռեստավրատորներ Ֆաբրիցիո Յակուպինին եւ Լորենցո Կասամնետին: Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարի վերականգնման աշխատանքներն արդեն ավարտվել են: 1988թ. Գյումրիում երկրաշարժի ժամանակ վնասված որմնանկարի նորոգման համար իտալացի ռեստավրատորներ Ֆաբրիցիո Յակուպինից եւ Լորենցո Կասամնետիից պահանջվեց մեկ տարի: Չնայած

100-ամյակն էլ դպրոցում տոնեք

Վաստակավոր ուսուցչուհի Մարիա Տոնյանին մաղթում են գործընկերները Այսօր լրանում է Երեւանի Պ. Չայկովսկու անվան դպրոցի վաստակավոր ուսուցչուհի Մարիա Տոնյանի ծննդյան 90 եւ աշխատանքային գործունեության 73-ամյակը: Այդ առիթով նրա համար յուրօրինակ շնորհավորանք են պատրաստել կենսաթոշակառու մանկավարժ-գործընկերներ Ջուլիետա Յավրյանը, Արփիկ Ավետիսյանը, Իրինա Մակարյանը, Էրա Հովվյանը, Ալմա Բուդաղյանը, Ջեմմա Շմավոնյանը: Մարի՛ա Արշակովնա, հպա՛րտ հայուհի, Անցել եք կյանքի դժվարին

«ԽԻՍՏ ԱԶԳԱՅԻՆ, ԲԱՅՑ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐՈՎ»

Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը»՝ ճանաչված մարդկանց գնահատմամբ «Առավոտը» տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Նարինե Մկրտչյանի եւ Արսեն Ազատյանի «Անառակ որդու վերադարձը» ֆիլմի հայաստանյան պրեմիերան: Նաեւ նշել էինք, որ դրանից հետո նկարը պարբերական ցուցադրություններ կունենա: «Անառակ որդու վերադարձը» ոչ միայն հաջողություններ է ունեցել մի շարք միջազգային փառատոներում, այլեւ արժանացել

ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ՀՈՒՅՍԵՐ

Если в слове “ХЛЕБ” сделать четыре ошибки, получится “ПИВО” Հիշում եմ, երբ փոքր էի ու նոր էի կարդալ սովորում, ինքս ինձ համար մի խաղ էի հորինել: Ամեն անգամ փողոցով քայլելիս ուշադրությամբ նայում էի գովազդային վահանակներին եւ փորձում դրանք արագ կարդալ: Այն ժամանակ վահանակները այսքան շատ չէին, լիներ-չլիներ կհանդիպեիր “Храните деньги в сберегательной кассе” (կարծես մարդիկ

«Արդեն մի ծուռ բան կա»

ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը մտավախություն ունի, որ դպրոցների կառավարման խորհուրդների թվակազմում մանիպուլյացիաներ կլինեն: Հուլիսի 10-ին ԱԺ-ի ընդունած օրենքի վերաբերյալ երեկ իր դիտարկումները «Հայացք» ակումբում ներկայացրեց ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը: Բավականին բարեփոխված օրենքում կան որոշ բաց կետեր: Օրինակ, դպրոցների ինքնակառավարման հարցը: Հայտնի է, որ մինչ այժմ դպրոցների կառավարման խորհուրդները իրական դերակատարություն չունեին, քանի որ, չնայած իրենք

Երբ գալիս է սեպտեմբերը

Միայն գրենական պիտույքներ գնելու համար դպրոց հաճախող երեխաների ծնողները ստիպված են 10 հազար դրամից ոչ պակաս գումար հատկացնել: Այսքան գումար ծախսվում է տետրերի, օրագրերի, գրիչների, մատիտների, գրքերի կազմերի եւ գրչատուփերի համար, քանի որ 12 թերթանի տետրերի գինը սկսում է 25 դրամից, 46 թերթանի տետրերինը՝ 200 դրամից, իսկ 100 թերթանի տետրերինը՝ 400 դրամից: Գրիչների գները տատանվում

Լրահոս
Հերոսի ծննդյան օրն է

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031