Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՆԴԱԿ, ԱՎԱԶ ԵՎ ԾՈՎ

Օգոստոս 29,2009 00:00

Լողափնյա ֆուտբոլի ակունքները սկիզբ են առնում տասնամյակներ առաջ՝ Բրազիլիայից, ավելի ստույգ՝ Ռիո դե Ժանեյրոյի լողափերից: Դրա հիմքում դրված են ավանդական ֆուտբոլի կանոնները: Ժամանցի այս նախկին ձեւը շատ կարճ ժամանակում աճեց եւ դարձավ առանձին մարզաձեւ:

Այդուհանդերձ, այն որոշակիորեն տարբերվում է բոլորիս քաջ հայտնի դասական ֆուտբոլից: Այստեղ առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի գնդակին տիրապետելու տեխնիկան: Փափուկ ու «բռնող» ավազը մարզիկին հարկադրում է ավելի հաճախ հանպատրաստից գործողությունների դիմել: Այստեղ առանց տեխնիկական գեղեցիկ հնարքների ու կատարումների, ինչպիսիք են, ասենք, սահանկումներով, «մկրատ» կոչվող եւ այլ հարվածները, գնդակը ոտքի ներբանով կասեցնելն ու վարելը, հաջողության չես հասնի: Խաղադաշտի կոմպակտ չափերը (28×37 մետր) ֆուտբոլիստներին գործնականում ցանկացած դիրքից հարվածելու եւ գոլ խփելու հնարավորություն են ընձեռում: Համեմատության համար ասենք, որ լողափնյա ֆուտբոլում խաղի ընթացքում մրցակցի դարպասին մոտ 60 հարված է կատարվում (մեծ ֆուտբոլում երկու դարպասներին ընդհանուր առմամբ կատարվող 20 հարվածը լուրջ ցուցանիշ է համարվում): Լողափնյա ֆուտբոլում դարպասի գրավում գրանցվում է միջին հաշվով 3-4 րոպեն մեկ անգամ, իսկ հանդիպման միջին արդյունավետությունը հավասար է 11 գոլի (ավանդական ֆուտբոլում այդ ցուցանիշի նորման 2,5 գոլ է):

Հենց սրանց համար է, որ լողափնյա ֆուտբոլը տարեցտարի ավելի շատ երկրպագուներ է հավաքում:

\"\"\"\"
\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել