Օրվա լրահոսը

ԿԵՆՏՐՈՆ. ՀԱՄԱ՞ՅՆՔ, ԹԵ՞ ԲԱՍՏԻԼԻ ԱՄՐՈՑ

Ընդդիմությունը համարում է, որ Կենտրոնը մտավորականության Բաստիլն է Երեկ Հայ ազգային կոնգրեսի հանդիպում-հանրահավաքը Կենտրոն համայնքի բնակիչների հետ տեղի ունեցավ Խանջյան փողոցին հարակից տարածքում՝ Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ: Բազմամարդ այս հանդիպումը վարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը: Նա հայտարարեց, թե Կոնգրեսը շարունակում է քաղաքական պայքար վարել, իսկ նրա մրցակիցները՝ իրար ծեծել. «Ամեն ինչ շատ նորմալ ընթանում

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱ՞Ն ԿՏԱ

Երեկ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանը հավանական համարեց ընտրություններից հետո կառավարության հրաժարականը՝ «հարկային փաթեթի» շուրջ գործադիրի եւ օրենսդիրի տարաձայնությունների պատճառով: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այս կապակցությամբ ասաց. «Այս պահին դժվար է կանխատեսել այդպիսի հնարավոր ելքը: Համենայնդեպս, մեր հիմնական խնդիրն է, որպեսզի կառավարությունը վերադառնա հայտարարված քաղաքականությանը՝ թե՛ 2008 թվականի ծրագրում ամրագրված նորմերին

Շանթը երախտապարտ է

Շանթ Հարությունյանը երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես նշել է. «2008 թվականի մարտի 1-ի իմ հրապարակային ելույթը՝ անկախ իմ քաղաքական դիրքորոշումից, նպատակ ուներ ապահովել ցուցարար քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունը եւ պաշտպանել ՀՀ բոլոր քաղաքացիների արժանապատվությունը: Իմ գաղափարաքաղաքական պայքարում երբեք չեմ առաջնորդվել ընդդիմություն-իշխանություն հակամարտության տրամաբանությամբ. միշտ գործել եմ «հանուն արդարության» սկզբունքով: Մարտի 1-ի երեկոյան, Մյասնիկյանի հրապարակում,

Ի գիտություն ԿԸՀ-ի

Համայնքը կձեւավորվի ընտրություններից հետո Արձագանքելով ԿԸՀ քարտուղար Աբրաամ Բախչագուլյանի՝ «Առավոտին» տված հարցազրույցում արտահայտած տեսակետներին, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանն ասաց. «Սահմանադրությունում կա դրույթ, որ Երեւանը համայնք է, բայց դա իրողությանը չի համապատասխանում, եւ բոլորն էլ այդ մասին գիտեն: Իրականում Երեւանը մեկ տասնյակից ավելի համայնքներ ունեցող քաղաք է` դրանք ունեն տեղական ինքնակառավարման մարմիններ, դրանց ընտրովի

ԱՅՍ ԱՄԵՆԸ ԿԱՐՈՂ Է ՎԵՐԱՃԵԼ ԼՈՒՐՋ ԲԱԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ

Կանխատեսում է Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ նախընտրական շտաբի ղեկավար Արմեն Ռուստամյանը – Ավարտվող քարոզարշավը, Ձեր գնահատմամբ, հա՞րթ անցավ: Թե՞ արդեն ընդդիմադիրի կարգավիճակով հանդիպեցիք խոչընդոտների: – Բարեբախտաբար, ընդհանուր առմամբ՝ չենք ունեցել միջադեպեր: Եվ մեր ծրագրերին համապատասխան՝ իրականացնում ենք քարոզչությունը: Բայց այդպես չէ, թե ամեն ինչ հարթ է ընթանում, քանի որ տեղի ունեցող բախումները որոշակի առումով ստվեր

«ԿԱՐԵՎՈՐ ՉԷ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՔՎԵԱՐԿՈՒՄ, ԱՅԼ՝ ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՇՎՈՒՄ»

Ստալինյան այս թեւավոր խոսքը երեկ հնչեցրեց ԺԿ ներկայացուցիչ Հրաչ Վարդապետյանը Երեկ ՄԱԱ-ի եւ ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի կազմակերպած համատեղ նախընտրական քննարկման ժամանակ ՀՀԿ-ն ներկայացնող ԱԺ պատգամավոր Արայիկ Հովհաննիսյանն, ի շարս ՀՀԿ-ի այլ արժանիքների, հայտարարեց, որ իրենց ցուցակում մեծ թիվ են կազմում քաղաքային տնտեսության խնդիրներին լավ ծանոթ մարդիկ, ովքեր տարիներ շարունակ աշխատել են թաղապետարաններում: ԱԺ ՀՅԴ

ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՍԽԱԼ ԵՆ ՀԱՍԿԱՑԵԼ

Երեկ Կենտրոնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթը սկսեց կեսկատակ, կեսլուրջ՝ այս օրերին ՀՀ ԱԺ-ում ծավալված, իր ձեւակերպմամբ՝ անեկդոտիկ քննարկումներից, որոնք վերաբերում էին խոշոր ձեռնարկություններում հարկային ծառայությունից մշտական տեսուչ նշանակելուն. «Մի հզոր ընդվզում է սկսվել խորհրդարանում, որի պատմության վերջին 10 տարվա ընթացքում այսպիսի աղմուկ-աղաղակ չի եղել, ինչպես այս օրերին: Բայց ի՞նչ

ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԽՐԱԽՈՒՍԵԼ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻՆ

Կառավարության որոշմամբ, ոսկերչական իրերի արտադրությամբ զբաղվողները ազատվում են 1% շահութահարկի կանխավճարի վճարումից: Երեկվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ նրանք հնարավորություն են ստանում խնայել ֆինանսական միջոցներ, նպաստել ճյուղի զարգացմանը եւ ոսկերչական իրերի մրցունակության բարձրացմանը: Վարչապետը նաեւ ասել է. «Հանրությունը պետք է իմանա, որ ոսկերչությունը եւ ադամանդագործությունը համարելով առաջնահերթ ճյուղ, մենք այս փոփոխություններով ստեղծում ենք

Մայիսի 22

ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր զբաղվեք միայն աշխատանքով: ՑՈՒԼ (21.04-21.05)- Օրը ծանրաբեռնված կլինի մի շարք խնդիրներով: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Լուրջ մի վերաբերվեք ձեր հասցեին հնչած բամբասանքներին: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր օրը ձերն է, վայելեք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Այսօր զբաղվեք տնային գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Հարմար օր է զբոսնելու եւ գնումներ կատարելու համար: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Աշխատանքից

ՔԻԴՄԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

Դերասանուհի Նիկոլ Քիդմանն ու իր ամուսին Կիթ Ուրբանը որոշել են ետ չմնալ մոդայի աշխարհի մնացած հեղինակություններից ու թողարկել սեփական զգեստների մի ամբողջ հավաքածու, կոշիկներ, ինչպես նաեւ հանգստի մեկնելու համար նախատեսված պարագաներ: Նշենք, որ Նիկոլն ու Կիթը հավաքածուն անվանել են «Hank Evie»: Հարկ է նշել, որ այս նախագիծը կյանքի է կոչվել Կիթ Ուրբանի շնորհիվ, քանի որ

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԸ՝ ՏԱՐԲԵՐ ՀԱՅՐԵՐԻՑ

Ամերիկուհին երկու երկվորյակ է լույս աշխարհ բերել՝ տարբեր հայրերից, մի քանի րոպե տարբերությամբ։ Ստացվում է, որ ինն ամիս առաջ անհնարին իրողություն է գրանցվել. Միա Վաշինգթոնը հղիացել է միաժամանակ ամուսնուց ու սիրեկանից։ Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը։ Նշենք, որ այժմ երեխաները տասնմեկ ամսական են։ Մոր մոտ առաջին կասկածները ծագել են այն ժամանակ, երբ նա

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԵՎԱՆԻՆ

«ՀայART» մշակութային կենտրոնում մայիսի 20-ից բացվել է գեղանկարչական մեծ ցուցահանդես՝ «Երեւան, իմ սեր» խորագրով, որը կտեւի 15 օր: 50-ից ավելի արվեստագետների թվում մասնակցում են Հակոբ Հակոբյանը, Վարուժան Վարդանյանը, Արկադի Բաղդասարյանը (Արկո), Մարի Հակոբյանը, Հրանտ Թադեւոսյանը, Հարություն Հարությունյանը, Սամվել Սեւադան եւ այլք: Երիտասարդ, միջին եւ ավագ սերունդների նկարիչների 60-ից ավելի ստեղծագործությունները արտահայտում են նրանց սերը մայրաքաղաք

Դուբցովան ամուսնալուծվում է

Հարցազրույց՝ միմյանց դեմ Հայտնի «Պլազմա» խմբի սոլիստ Ռոման Չերնիցինը ու նրա կինը՝ երգչուհի Իրինա Դուբցովան ամուսնալուծվել են, որովհետեւ վերջիններիս հարաբերությունները, ինչպես իրենք են ասում, անտանելի էին դարձել: Թվում էր, թե ամուսնալուծվելով, նրանք վերջ կդնեն անդադար վեճերին ու կռիվներին, սակայն զույգերից ոչ մեկը չի ցանկանում զիջումների գնալ: Ասում են՝ ընտանիքում «պատերազմական» վիճակ սկսողը Իրինան է եղել:

ՄԵԾԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ Է

Որի դեմ պետք է պայքարել պատանեկության շրջանում «Երբեք մի մեծամտացիր, եթե ինչ-որ հաջողությունների ես հասնում կյանքում»,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի աշխատակից, ԵՊՀ սոցիալական հոգեբանության ամբիոնի դասախոս Իզաբելլա Ղազարյանը: Ասում են՝ մեծամիտ լինում են նրանք, ովքեր իրենցից ոչինչ չեն ներկայացնում: Ինչո՞ւ են մարդիկ մեծամտանում: Ինչի՞ց է այն առաջանում եւ ինչպե՞ս դրսեւորվում: Հոգեբան Իզաբելլա Ղազարյանի

«ՇԱԽՏՅՈՐԻ» ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Դոնեցկի «Շախտյորը» ֆուտբոլային պատմության մեջ կմնա որպես ՈՒԵՖԱ-ի գավաթի վերջին տիրակալ, քանի որ Եվրոպայի՝ իր նշանակությամբ այս երկրորդ մրցաշարը եկող տարվանից կրելու է նոր անուն՝ «Եվրոպայի լիգա»: Ուկրաինական ակումբի եւ Բրեմենի «Վերդերի» միջեւ Ստամբուլի «Շուքյուրու Սարաջօղլու» ստադիոնում կայացած եզրափակիչ խաղի հիմնական ժամանակն ի հայտ չբերեց ավելի հաջողակին: Մրցակիցները մեկական գոլ էին փոխանակել: Եվ միայն լրացուցիչ

ԻՎԱՆՉՈՒԿԸ ԿՈՐՑՐԵԼ Է ՄԱՐԶԱՎԻՃԱԿԸ

Սոֆիայում շարունակվում է շախմատի «Mtel-Masters» միջազգային ավանդական գերմրցաշարը, որն անցկացվում է արդեն հինգերորդ անգամ: Յոթերորդ տուրում Մագնուս Կարլսենը պարտության մատնեց Լենյեր Դոմինգեսին, իսկ Վեսելին Տոպալով-Ալեքսեյ Շիրով, Վան Յուե-Վասիլի Իվանչուկ պարտիաներում գրանցվեց ոչ-ոքի: Վերջին շրջանում ցանկացած շախմատիստի համար ահեղ մրցակցի ճանաչում ունեցող Իվանչուկի խաղը մի տեսակ չի ստացվում: Եվ անսովոր է նրան տարբեր մրցաշարերում ետնապահների շարքերում

ԱՇԽԱՐՀԻ ՏԱՍԸ ՈՒԺԵՂՆԵՐԻ ՄԵՋ ԵՆՔ

Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը կմասնակցի սեպտեմբերի 1-12-ը Չինաստանի Նինգբու քաղաքում կայանալիք աշխարհի թիմային առաջնությանը: Այս մասին Աթենքից պաշտոնական հաղորդում է տարածել ՖԻԴԵ-ի քարտուղարությունը: Աշխարհի թիմային առաջնությանը մասնակցելու իրավունք տրվել է տասը ուժեղագույն հավաքականների: Հայաստանից բացի, Նինգբույում հանդես են գալու Վրաստանը, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Լեհաստանը, Չինաստանը եւ Ասիայի, Ամերիկայի ու Աֆրիկայի չեմպիոն թիմերը: Հայաստանի շախմատային

Ուելսը կբոյկոտի՞ Ադրբեջանի հետ խաղը

Ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 6-ի Ադրբեջան-Ուելս հանդիպումը կարող է չկայանալ, քանի որ հյուրերը չեն բացառում այն բոյկոտելը: Բանն այն է, որ Ուելսի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ, պաշտոնական անձինք եւ երկրպագուներ կանգնել են մուտքի վիզա ստանալու խնդրի առջեւ: Նրանց խոսքերով, գլխավոր պատճառը հարեւան երկրում սահմանված կարգն է, ըստ որի՝ նրանք պետք է

ՍՄԲԱՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ԱՇԽԱՐՀԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ

Թաիլանդի Չանգմայ քաղաքում շարունակվում է ծանրամարտի աշխարհի 1-ին պատանեկան առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվում են նաեւ եկող տարի Սինգապուրում կայանալիք պատանեկան անդրանիկ օլիմպիական խաղերի ուղեգրեր: Նախորդ համարներում արդեն տեղեկացրել ենք, որ Չանգմայում յուրաքանչյուր ազգային ֆեդերացիա կարող է նվաճել տղաների եւ աղջիկների՝ առավելագույնը երկուական ուղեգիր: Դրա համար անհրաժեշտ է, որպեսզի տվյալ երկիրը թիմային պայքարում առաջնությունը եզրափակի

«Պետք չէ հոգնեցնել հանդիսատեսին»

Համոզված է Երեւանի պետկոնսերվատորիայում համերգային ծրագրի բանավոր ներկայացում եւ կատարում առարկան դասավանդող Արամ Ավետյանը: Յուրաքանչյուր համերգային ծրագիր մեկ ամբողջական կտավ է՝ հենված դրամատուրգիայի ու ռեժիսուրայի վրա: Վերջինիս բացակայության դեպքում մենք ականատեսն ենք դառնում պարզապես երաժշտական համարների հաջորդական մատուցմանը: Դանդաղորեն, բայց մեզանում էլ վերջին շրջանում կայանում են հատուկենտ դասական համերգներ՝ նոր մտածողությամբ եւ նոր շնչով: Իսկ

ԱՆԴՐԵՅ ԲԻՏՈՎ

Հիշողություն «Գլասնոստի» մասին (12.04.09, Մոսկվա-Երեւան, թռիչքի ժամանակ, օդում) Երբ ամերիկյան Սենատը վերջապես իր ճանաչմանն արժանացրեց հայ ժողովրդի ցեղասպանության փաստը, TV-ն տեսախցիկով իսկույն սլացավ ինձ մոտ, եւ ահա՝ ինչու: 1969 թվականի սեպտեմբերին ինձ հաջողվել էր այդ ցեղասպանությունը «ծառայողական գործածության» տողից հասցնել համամիութենական հրապարակայնության մակարդակի. «Դրուժբա նարոդով» ամսագրում լույս էր տեսել իմ «Հայաստանի դասերը» վիպակը: Այդ պահից

ՆՈՐԻՑ ՆՈՒՅՆ ԳԵՏԸ

Թուրքիայի Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Ուսամեդին Ջինթորուգը իր կուսակցության շարքեր է հրավիրել երկրի 9-րդ նախագահին՝ Սուլեյման Դեմիրելին։ Այդ մասին հաղորդում է tert.am-ը, հղում կատարելով Vesti.Az-ին։ «Ես շատ ուրախ կլինեմ, եթե հարգարժան քաղաքական գործիչը որոշի միանալ մեզ եւ կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր գործում են հանրապետության ժողովրդավարացման ուղղությամբ»,- նշել է Ուսամեդին Ջինթորուգը։ Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարը

ՖԱՇԻԶՄԸ ԳԼՈՒԽ Է ԲԱՐՁՐԱՑՆՈՒՄ

tert. am-ը, հղում կատարելով Գերմանիայի Սահմանադրության պաշտպանության գերատեսչության տվյալներին, հաղորդում է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում աջակողմյան ծայրահեղականների թիվը վերջին մեկ տարվա ընթացքում մեկ երրորդով ավելացել է։ Եթե 2007թ. նրանց թիվը չէր գերազանցում 20 հազարը, ապա նախորդ տարի այն մոտեցել է 30 հազարին։ Գերմանիայի իրավապահ մարմինների տվյալների համաձայն՝ բնակիչները, ովքեր քարոզում են նեոնացիստական եւ ուլտրաաջակողմյան հայացքներ,

ՆՌՆԱԿԱՎՈՐ ՄԱՐԴԸ

Սերբական եւ միջազգային ԶԼՄ-ները երեկ ամբողջ օրը տագնապի ազդանշան էին հնչեցնում. երկու նռնակով զինված մի տղամարդ, ներխուժել էր Սերբիայի նախագահ Բորիս Տադիչի նստավայր: Երեկոյան պարզվեց, որ Տադիչը նստավայրում չէ, իսկ նռնակավորը ոչ թե խելագար է, ինչպես ենթադրում էին սկզբում, այլ՝ հուսահատ բիզնեսմեն Դրագան Մարիչը: Ուշ երեկոյան ոստիկաններն արդեն վնասազերծել էին Մարիչին, որը նախագահական նստավայր էր

ՄԵԿԸ՝ ՍՊԱՆՎԵՑ, ԵՐԿՈՒՍԸ ՎԻՐԱՎՈՐ ԵՆ

Վրաստանում հատուկ գործողության արդյունքում սպանվել է Վրաստանի պաշտպանության նախարարության Մուխրովանիի զորամասի մայիսի 5-ի ռազմական հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվողներից մեկը: Եվս երկուսը, որոնք հետախուզվում էին այդ գործով, վիրավորվել են: Այս մասին հաղորդում է Ինտերֆաքսը՝ հղում կատարելով Վրաստանի ՆԳՆ-ին: Իրավապահները, Թբիլիսիից 30կմ հյուսիս գտնվող Թիանեթյան շրջանում նախորդ գիշեր կատարած հատուկ օպերացիայի ընթացքում, վերացրել են 1990-ականների «Դելտա» հատուկ

Հայաստանը՝ ՆԱՏՕ-ում: Առայժմ՝ կենտրոնակայանում

Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, չորեքշաբթի օրը կայացել է 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Հյուսիսատլանտյան խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է արտգործնախարարության մամուլի խոսնակի

Շատանում ենք

«Ազատություն» ռադիոկայանը հաղորդում է, որ ամերիկացի եւս 4 կոնգրեսականներ միացել են ու իրենց աջակցությունն են հայտնել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որպես ցեղասպանություն ճանաչող բանաձեւի նախագծին: Այդպիսով, ինչպես ասված է Ամերիկայի հայկական համագումարի հաղորդագրությունում, Ներկայացուցիչների պալատում բանաձեւի աջակիցների թիվը հասավ 125-ի: Հայկական լոբբիստական կազմակերպությունները, հիասթափված Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի որոշումից, որը ապրիլի 24-ի ամենամյա

Մեկն ուզում է նախագահ դառնալ, մյուսը՝ դասախոս

lenta.ru-ից տեղեկանում ենք, որ Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հինգշաբթի օրը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին: «Մեր թիմը գնում է ընտրությունների»,- ասել է նա կառավարության ընդլայնված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին նաեւ մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները: Նախագահական ընտրությունները Ուկրաինայում նախատեսվում են 2009-ի վերջին՝ 2010-ի սկզբին: Մինչ Տիմոշենկոն երազում է նախագահ դառնալու մասին,

«Ստանում ենք» նոր մարդ

Անցանկալիներն էլ կփոխեն իրենց անունների տառադարձությունը Արդարադատության նախարարությունը սփյուռքահայերի, ինչպես նաեւ ԱՊՀ երկրներում ապրող մեր հայրենակիցների ՀՀ անձնագրերում՝ անվան, ազգանվան եւ հայրանվան տառադարձության եւ ուղղագրության փոփոխությունների վերաբերյալ նախորդ օրը կազմակերպել էր աշխատանքային քննարկում: Հրավիրված էին ՀՀ արտաքին գործերի եւ Սփյուռքի նախարարություններից, ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից, Լեզվի պետական տեսչությունից: Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Հ.

ՀԱՅԵՐ, ԶԳՈՒՇԱՑԵՔ

Հայաստանում ճշմարտություն որոնելը վտանգավոր է Նույնիսկ եթե խոսքը վերաբերում է փորձարարական գիտությանը՝ քիմիային, իսկ բանավեճը կատարվում է ՀՀ ԳԱ ակադեմիայում: Չզարմանաք, բայց հենց ԳԱԱ ակադեմիկոսներն են, որ փաստեր կեղծելով՝ իրենց տգիտությունը կոտրել են իմ ու երկրի ղեկավարների գլխին: Հավատալու բան չի՞: Այդ դեպքում տեսեք, թե ինչպես են ՀՀ ԳԱԱ մեր ինստիտուտի «մեծերը» իմ այդ ջախջախիչ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031