Օրվա լրահոսը
ԿԱՐԱՏԵԻՍՏԸ ԿԱՐԳՈՒԿԱՆՈՆ ԿՀԱՍՏԱՏԻ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի վերջին մի քանի հանդիպումներին մասնակցում է նաեւ դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանը, որին հատկապես ցնծությամբ են դիմավորում երեխաները՝ հետաքրքրվելով, թե լինելո՞ւ է «Վրիժառուի» շարունակությունը, ձգտելով նկարվել նրա հետ եւ այլն: Երեկ «Առավոտի» հարցին, թե ինչու է ինքը մասնակցում ՀՀԿ-ի քարոզարշավին՝ Գոռ Վարդանյանը պատասխանեց. «Որովհետեւ ծանոթ եմ ծրագրերին եւ
ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է
Մայիսի 11-ի երեկոյան տեղեկանալով Ավան համայնքում ՀԱԿ-ի ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպին՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքման խումբն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը խիստ մտահոգիչ է համարում հանրահավաքի մասին իրազեկում կատարող անձանց նկատմամբ շարունակական բռնարարքները եւ դրանք կատարող անձանց մինչ օրս բացահայտված չլինելը, առավել եւս այն դեպքում,
«ՌՈՏԱՑՆԵ՞Լ» ՊՐԵՍԿՈՏԻՆ ՈՒ ԿՈԼՈՄԲԻԵԻՆ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ-ի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անդրադարձել է երկու թեմայի՝ մայիսի 31-ին սպասվող ընտրություններ եւ ԵԽԽՎ: ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը նախ մեկնաբանեց ընդդիմադիրների մտադրությունը՝ անվստահություն հայտնել Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին եւ Ժորժ Կոլոմբիեին, հաղորդում է «Ռադիոլուրը»: Հիշեցնենք, այդ հնարավորության մասին ասել է պատվիրակությունում Րաֆֆի Հովհաննիսյանին նոր փոխարինած Զարուհի
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ ԿՈՒՆԵՆԱՆՔ
«ԱրմենՏել» ընկերությունը գործարկել է ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային պլանները: Ընկերության հաճախորդները, ելնելով իրենց նախասիրություններից, հնարավորությունից ու նաեւ այն հանգամանքից, թե որ ուղղությամբ եւ ինչ քանակի զանգեր են կատարում, կարող են ընտրություն կատարել գործող եւ նոր սակագնային պլանների միջեւ: «ԱմենՏելի» տեղեկացմամբ, նոր սակագնային պլանին միանալու համար անհրաժեշտ է ընկերության վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից մեկում համապատասխան
Ծաղիկների երգիչը մրցանակ ու կոչում չունի
Ո՞վ է Հասմիկ Մանասերյանը, եւ որքանո՞վ է այս անունը ծանոթ հանրությանը: Հարցս պիտի ընդհատեմ մի պատմությամբ, որը կարծես ուղղակիորեն կապ չունի Հասմիկ Մանասերյան անվան հետ: Դեպքը տեղի է ունեցել անցյալ դարի կեսերին. մի անգամ ՍՍՀՄ Գրողների միություն է գալիս մի կին ու Ալեքսանդր Ֆադեեւին խնդրում լուծել իր թոշակի հարցը: Ֆադեեւը, որ ԳՄ գլխավոր քարտուղարն էր,
Մայիսի 13
ԽՈՅ (21.03-20.04)- Հետեւեք ձեր արտաքինին: ՑՈՒԼ (21.04-21.05)- Այցելեք հարազատներին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Սիրո հարցում խնդիրներն անխուսափելի են: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Եսասեր մի եղեք, դա ձեզ կխանգարի: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Օրն անցկացրեք որեէ հետաքրքիր վայրում: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Մնացեք տանը, զբաղվեք հաճելի գործերով: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Այսօր նվեր կստանաք: ԿԱՐԻՃ (24.10-22.11)- Բիզնեսում հաջողություններ կունենաք: ԱՂԵՂՆԱՎՈՐ (23.11-21.12)- Զվարճացեք ընկերների հետ: ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (22.12-20.01)-
ԱՐԴՅՈՔ ՁԵԶ ՍՊԱՌՆՈ՞ՒՄ Է ՆՅԱՐԴԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ
1. Դժվա՞ր է, արդյոք, դիմել որեւէ մեկին ձեզ օգնելու խնդրանքով (այո, միշտ -3, շատ հաճախ – 2, շատ հազվադեպ կամ երբեք- 0)։ 2. Դուք մտածո՞ւմ եք ձեր խնդիրների մասին նույնիսկ ազատ ժամանակ (շատ հաճախ – 5, հաճախ – 4, երբեմն- 2, շատ հազվադեպ կամ երբեք – 0)։ 3. Տեսնելով, որ դիմացինի մոտ ինչ-որ բան չի
Ծերանալու ճիշտ ու սխալ միջոցը
Ըստ հոգեբանի՝ եթե մարդն ապրում է որպես երջանիկ խոճկոր, ապա կյանքից շատ քիչ բան է հասկանում Յուրաքանչյուր մարդու համար էլ գալիս է մի պահ, երբ սկսում է մտածել ծերության մասին: Դա մի վիճակ է, որի մեջ հայտնվելով՝ շատերն ընկնում են դեպրեսիայի մեջ, կորցնում ինքնատիրապետումը: Չնայած ասում են մարդ նախ եւ առաջ պետք է հոգով երիտասարդ
ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ԲՐԵՅՔ-ԴԱՆՍԻՆ ԼՈՒՐՋ ՉԵՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Մինչդեռ այս պարով զբաղվողները միջազգային մրցույթներում ներկայացնում են Հայաստանն ու մրցանակներ են բերում Սպորտային պարերի աշխարհի առաջնության մրցույթում Հայաստանը ներկայացնող 17-ամյա Էրիկ Գասպարյանը բրեյք-դանս պարային ոճի մեջ գրավել է 4-րդ տեղը՝ նվաճելով բրոնզե մեդալ: Էրիկի խոսքերով, չնայած պարի այս տեսակը մեր երկրում զարգացած եւ տարածված չէ, այնուամենայնիվ, մրցելով աշխարհի առաջատար երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Գերմանիայի մասնակիցների
Պարտվեցինք
Երեկ Աբովյանի քաղաքային ստադիոնում կայացավ կանանց ֆուտբոլի միջազգային մրցաշարի մեկնարկային հանդիպումը, որում Հայաստանի ազգային հավաքականն ուժերը չափեց Էստոնիայի ընտրանու հետ եւ տանուլ տվեց 0:3 խոշոր հաշվով: Վաղը կմրցեն Էստոնիան եւ Ղազախստանը, իսկ մայիսի 16-ին մեր աղջիկները կհանդիպեն Ղազախստանի ներկայացուցիչների հետ:
Հետագան անորոշ է
Անցած ամիս ջրացատկի ֆեդերացիայի նախագահի ինքնասպանությունից հետո մարզաձեւի ղեկն ստանձնել է ֆեդերացիայի գործադիր տնօրեն եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Գրիգորյանը: Շրջանառվող լուրերի համաձայն՝ նախագահի նոր ընտրություններ առաջիկայում չեն նախատեսվում: Չնայած այս անորոշ ապագային, հայ մարզիկները Դավիթ Համբարձումյանի անվան ջրային մարզաձեւերի մարզադպրոցի լողավազանում նախապատրաստվում են Եվրոպայի հունիսյան առաջնությանը: Մինչ այդ նրանց ի՞նչ է սպասվում.
Կապերը խորանում են
Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի «Խաղաղություն» կոմիտեի նախագահ Գրիգոր Պետրոսյանի հրավերով Երեւան ժամանած շախմատի աշխարհի 12-րդ չեմպիոն, «Խաղաղություն» հիմնադրամի միջազգային ասոցիացիայի նախագահ, գրոսմայստեր Անատոլի Կարպովը, որը մեր հանրապետությանը մեծապես աջակցել է 1988 թվականի ահավոր ավերիչ երկրաշարժի օրերին, հյուրընկալվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Անատոլի Կարպովի այցի նպատակը ՀԱՕԿ-ի հետ կապերն ընդլայնելն է, ինչը
Ո՞վ կընդգրկվի հավաքական
Երեկ Չեխիայի Ուստի Նադ Լաբեմ քաղաքում մեկնարկել է բռնցքամարտի միջազգային մրցաշար, որին, ինչպես տեղեկացնում է մարզաձեւի հանրապետության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մասնակցում են Հայաստանի ութ ներկայացուցիչներ: Նրանք են. Հովհաննես Դանիելյանը (48 կգ քաշային կարգ), Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57), Արա Պուլուզյանը (60), Հրաչիկ Ջավախյանը (64), Սամվել Մաթեւոսյանը (69), Անդրանիկ Հակոբյանը (75) եւ Ցոլակ Անանիկյանը
Կմրցեն լրագրողական թիմերը
Մայիսի 15-18-ը Ստեփանակերտի կենտրոնական ստադիոնում առաջին անգամ կանցկացվի ֆուտբոլի միջազգային մրցաշար՝ ԱՊՀ երկրների զանգվածային լրատվամիջոցների թիմերի մասնակցությամբ: Արցախի մայրաքաղաքում կմրցեն ինչպես տեղի, այնպես էլ՝ Երեւանի, Մոսկվայի, Վոլգոգրադի, Բրյանսկի, Վիլնյուսի, Սամցխե-Ջավախեթիի լրագրողական հավաքականները: Մրցաշարի ավարտին նախատեսված է ընկերական հանդիպում կազմակերպել ԶԼՄ-ների եւ ԼՂՀ կառավարության ու ֆուտբոլի ֆեդերացիաներից կազմված հավաքականների միջեւ:
ՈՒԵՖԱ-ն վստահում է
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին կայանալիք 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության որակավորման փուլի 1-ին խմբի Լատվիա-Անդորրա հանդիպումը կսպասարկի Հայաստանի մրցավարական խումբը՝ Արարատ Ճաղարյանի գլխավորությամբ: Այդ խաղում եզրային մրցավարների պարտականությունը կկատարեն Արշակ Կնյազյանը եւ Արթուր Մուրադյանը: Չորրորդ պաշտոնյա նշանակվել է Կարեն Նալբանդյանը:
Եվրոպան քիչ է
Աշնանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության պայմաններին եւ նախապատրաստական աշխատանքների ընթացքին ծանոթանալու նպատակով Հայաստան ժամանած մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի սպորտի տնօրեն, էստոնացի Ինդրեկ Պերտելսոնը գոհ է մնացել կատարված աշխատանքներից: Նրան հատկապես հիացրել են ՄՀՀ-ն ու Երեւանի հյուրանոցային համակարգի պայմանները, որտեղ առաջնության օրերին բնակվելու են երիտասարդ ձյուդոիստները: Մեկնելուց առաջ պարոն Պերտելսոնը հայտարարել
Թվեր եւ փաստեր
Մայիսի 23-30-ը ՄՀՀ-ում կայանալիք բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնության ընթացքում, բացի ռեկորդային թվով մասնակիցներից, Երեւանում լինելու են նաեւ մարզաձեւի մի ամբողջ շարք բարձրաստիճան պաշտոնական անձինք: Հետաքրքիր են նաեւ առաջնության կազմակերպմանն առնչվող վիճակագրական տեղեկությունները: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արման Մուրադյանի հրավերով, որպես պատվավոր հյուրեր, Հայաստան են ժամանելու AIBA-ի նախագահ Չինգ-Կու Վուն (Թաիլանդ),
Ադամանդը՝ ԼոսԱնջելեսում
Լոս Անջելեսի Բնության պատմության թանգարանում մինչեւ մայիսի 29-ը կցուցադրվի «Կազանջյան կարմիր» կոչվող ադամանդը: Ըստ «Նոյյան տապանի», թանգարանը բազմաթիվ այցելուներ է ունեցել, երբ անցած հոկտեմբերին առաջին անգամ ադամանդը հայտնվել է այստեղ: Այնուհետեւ այն ցուցադրվել է Կալիֆոռնիայում, իսկ այժմ գտնվում է թանգարանի թանկարժեք իրերի սրահում: Չնայած վարդագույն երանգի շատ ադամանդներ կան, եւ մուգ կարմիր երեք ադամանդներ թանկարժեք
Մշակութային խնդիրներ
Մայիսի 14-ին եւ 15-ին Երեւանի «Կոնգրես» հյուրանոցում կհանդիպեն միջազգային փորձագետներ՝ քննարկելու գերմաներենի դերը անդրկովկասյան տարածաշրջանում։ Քերականական երեւույթների վերաբերյալ լեզվաբանական հանգամանալից անդրադարձին զուգահեռ, կքննարկվեն նաեւ միջմշակութային հաղորդակցության խնդիրներ։ Գիտաժողովի երկրորդ օրը քննարկման կենտրոնում լեզվական դիդակտիկայի հարցեր են։ Գերմանացի եւ հայ զեկուցողներից բացի՝ ժամանելու են նաեւ հետազոտողներ Ադրբեջանից եւ Իրանից։ Գիտաժողովը կվարի պրոֆեսոր Մաթիաս Ֆրիտցը, որը աշխատում
Արժանի է
Վերջերս ՀՀ նախագահի հրամանագրով, այլ արվեստագետների թվում, մշակույթի վաստակավոր գործչի կոչման արժանացավ նաեւ արվեստաբան Սերգեյ Առաքելյանը: Շատերն, իմանալով հրամանագրի մասին, ասացին, արժանի է: Եվ, իսկապես, արվեստաբանը երկար տարիներ զբաղվել է թանգարանային եւ արխիվային գործունեությամբ, ստեղծել Սայաթ-Նովայի եւ Զորավար Անդրանիկի թանգարան-հավաքածուները: Իսկ վերջին տարիներին նա ընթերցողի սեղանին է դրել մշակույթի ճանաչված անուններ Գոհար Գասպարյանի, Գալյա Նովենցի,
«Տիտանիկը»՝ թոշակառուին
Ըստ ռուսական ԶԼՄ-ների, «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներ Լեոնարդո դի Կապրիոն եւ Քեյթ Ուինսլեթը այժմ օգնում են «Տիտանիկի» նավաբեկությունից փրկված եւ այսօր միակ ողջ մնացածին՝ 96-ամյա Միլվինա Դինին, որն այժմ ապրում է ծերանոցում: Հիշեցնենք, որ «Տիտանիկը» ջրասույզ է եղել 1912թ. ապրիլի 14-ի գիշերը: 1316 ուղեւորներից եւ անձնակազմի 891 անդամներից փրկվել էր միայն 706-ը: 3 տարի առաջ
«ՀԵՐՍՈՏԱԾ ՄԻ ԳՆԱ»
Նոյեմբերյանցիները Սարոյան վայելեցին Երեւանի քաղաքապետարանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնը մայիսի 10-ին Նոյեմբերյանի մշակույթի տանը ներկայացրեց Վիլյամ Սարոյանի «Հերսոտած մի գնա» ստեղծագործությունը: «Այս կյանքը հիվանդանոց է, ուր յուրաքանչյուր հիվանդ իր մահճակալը տեղափոխելու ցանկությամբ է համակված: Մեկը ուզում է իր տառապանքը կրել վառարանի դիմաց, իսկ մյուսը կարծում է, թե կառողջանա պատուհանի կողքին»: Շարլ Բոդլերի խոսքերն են: Տառապանքի
ՎՈՐՈՆԻՆԸ ԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ
Երեկ Մոլդովայի խորհրդարանի նախագահ ընտրվեց երկրի գործող նախագահ եւ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Վորոնինը: Նրա օգտին է քվեարկել 60 պատգամավոր՝ չնայած բավարար էր 52-ը: Խորհրդարանի խոսնակ դառնալով՝ Վորոնինը եւս մի քանի շաբաթ աշխատելու է նաեւ նախագահի պաշտոնում: Նոր նախագահի ընտրությունները տեղի են ունենալու մինչեւ հունիսի 7-ը: BBC-ն հիշեցնում է, որ Մոլդովայում նախագահին ընտրում է խորհրդարանը:
ԻՆՏԵՐՆԵՏԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈ՞Ց Է
Այսօր Ղազախստանում ինտերնետ ռեսուրսների սեփականատերերը մեկ ժամով անջատելու են իրենց կայքերը, բլոգներն ու պորտալները, գրում է «Գազետա» թերթը: Բողոքի ակցիան պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանի ստորին պալատը առաջին ընթերցմամբ հավանություն տվեց մի օրինագծի, համաձայն որի՝ ինտերնետ բլոգները հավասարվում են ԶԼՄ-ներին: Ըստ օրինագծի, գլխավոր դատախազը իրավունք է ստանում կանգնեցնել ցանկացած ինտերնետ-ռեսուրսի եւ ցանկացած ԶԼՄ-ի աշխատանքը՝
ՀԱՐԲԱԾ ԴԵԲՈՇԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Յուրի Լուցենկոն Գերագույն Ռադա է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: Ըստ newsru.com-ի, խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինը պատգամավորներին հայտնեց, որ Լուցենկոն խնդրում է այդ դիմումը քննարկել իր բացակայությամբ: Հրաժարականի պատճառը կարող է լինել մայիսի 4-ին Ֆրանկֆուրտի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպը, որի ընթացքում Լուցենկոն եւ նրա ուղեկիցները ձերբակալվել են: Սեուլ մեկնող օդանավի հրամանատարը հրաժարվում
Սահակաշվիլի-ընդդիմություն հանդիպումը արդյունք չտվեց
Երկուշաբթի օրը կայացած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հանդիպումը ընդդիմության առաջնորդների հետ՝ ապարդյուն էր: Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Սահակաշվիլին մերժեց իրեն ներկայացված հրաժարականի պահանջը, իսկ փոխարենն առաջարկեց ընդդիմությանը՝ մասնակցել նոր Սահմանադրության մշակման գործընթացին, որի արդյունքում Վրաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն: Նոր հիմնական օրենքը մշակող հանձնաժողովի նախագահը, ըստ Սահակաշվիլու, պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչը: Միեւնույն
Օբաման ներկայացրել է $30 մլն
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Ի պատասխան վերջերս Միացյալ Նահանգների կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակության մասին մի շարք լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների՝ կուզենայի հայտնել հետեւյալը. Հայաստանին միջազգային օժանդակության ցուցաբերումն սկսվեց 20 տարի առաջ՝ 1988թ. դեկտեմբերյան երկրաշարժից հետո, եւ այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները հատկացրել է ավելի քան երկու
Տարածքները վերադարձնելու են, Ղարաբաղը՝ ոչ
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է իրեն վերագրված հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը եւ այլ տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: ««Էխո Մոսկվիին» տված իմ հարցազրույցի ձայնագրությունը, որը տեղադրված է այդ ռադիոկայանի կայքում, հաստատում է. ես չեմ ասել այն մասին, որ «Ղարաբաղը եւ այլ տարածքներ» վերադարձվելու են Ադրբեջանին: Ես ասել
Դիմորդներն արդեն դժգոհ են
Այնինչ՝ հայտագրման գործընթացը նոր է մեկնարկել Երկու օր է՝ մեկնարկել է դիմորդների հայտագրման գործընթացը: Մինչեւ հունիսի 1-ը դիմորդները կարող են իրենց գործերը ներկայացնել եւ հայտ լրացնել բուհերում ժամը 9-18-ը՝ վճարելով 1500 դրամ: Դիմորդները հետաքրքրված են, թե հատկապես ո՞ր բուհում են լրացնելու դիմում-հայտերը: Այս եւ դիմորդներին հուզող այլ հարցերի վերաբերյալ «Առավոտը» պարզաբանումներ ստացավ ԿԳՆ բարձրագույն ուսումնական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ
Օրերս մեկնարկեց ԵՊՀ հիմնադրման 90-ամյակին նվիրված միջազգային ուսանողական հնգօրյա նստաշրջանը, որը կազմակերպվել էր ԵՊՀ ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ: ՌԴ-ից, Ուկրաինայից ժամանած բազում ուսանողներ «կլոր սեղանների» շուրջ կազմակերպված քննակումների ժամանակ զրուցեցին իրենց հուզող խնդիրների մասին: Երեկ քննարկումները ծավալվեցին ԱՊՀ երկրներում ուսանողական կյանքին, ուսանողական կառույցների դերին ու նշանակությանը վերաբերող հարցերի շրջանակներում: «Առավոտը» զրուցեց Դոնեցկի ազգային համալսարանի եւ Ուկրաինայի տեխնիկական