Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածքները վերադարձնելու են, Ղարաբաղը՝ ոչ

Մայիս 13,2009 00:00

\"\"ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան երեկ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում հերքել է իրեն վերագրված հայտարարություններն այն մասին, որ «Ղարաբաղը եւ այլ տարածքները» կվերադարձվեն Ադրբեջանին: ««Էխո Մոսկվիին» տված իմ հարցազրույցի ձայնագրությունը, որը տեղադրված է այդ ռադիոկայանի կայքում, հաստատում է. ես չեմ ասել այն մասին, որ «Ղարաբաղը եւ այլ տարածքներ» վերադարձվելու են Ադրբեջանին: Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկների համաձայն, «տարածքները» վերադարձվելու են Ադրբեջանին, սակայն Լեռնային Ղարաբաղը ստանալու է նոր իրավիճակ կամ մի իրադրություն, որի էությունը բանակցությունների առարկա է»,- հայտարարել է ամերիկացի դիվանագետը: «Ես այսօր խոսել եմ «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագրի հետ սխալ սղագրության մասին, եւ նա անմիջապես հիշեց, որ հարցազրույցում ես չեմ ասել ինձ վերագրված բառերը, սակայն ասել եմ այն մասին, որ Լեռնային Ղարաբաղը նոր իրադրություն կստանա: «Էխո Մոսկվիի» գլխավոր խմբագիրը քիչ առաջ հայտնեց ինձ, որ ռադիոկայանի կայքում տեղադրված է ուղղված սղագրությունը, որը համապատասխանում է իմ ասածին: Այսպիսով, ես կոչ եմ անում բոլոր շահագրգիռ կողմերին՝ կրկին այցելել «Էխո Մոսկվիի» կայքը: Այս միջադեպը եւս մեկ անգամ շեշտում է այն կարեւորությունը, որ լրագրողները հապշտապ եզրակացություններ չանեն: Եթե լրագրողը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն արմատական հայտարարություն է արել, որը տարբերվում է մինչ այդ ժամանակն ասածներից, դա նշանակում է, որ համանախագահը գրեթե հաստատ նման հայտարարություն չի արել»,- նշել է Մեթյու Բրայզան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել