Օրվա լրահոսը
Սահմանային հողերը՝ գլխացավա՞նք
«Սահմանապահ» գյուղացիները իշխանություններից տարբերակված մոտեցում են ակնկալում Արմավիրի մարզի սահմանամերձ Արաքս գյուղի մշակահողերի 80%-ը գտնվում է սահմանային գոտում, ասել է թե՝ գյուղացին իր սեփականություն հանդիսացող հողամաս ելումուտ է անում բացառապես անցագրով՝ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Գյուղացին այնքան էլ գոհ չէ անցագրով ամրագրված թույլատրելի ժամերից, որովհետեւ հակառակ իր՝ շոգ ամռանը գիշերային ժամերին աշխատելու ցանկությանը,
Նորագույն պատմությունը՝ նորովի
Պրոֆեսոր Էդիկ Զոհրաբյանի 70-ամյակի առթիվ 2009 թ. մայիսի 5-ին լրացավ վաստակաշատ պատմաբան, ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Արտեմի Զոհրաբյանի ծննդյան 70-ամյակը: Ծնվել է Կապանի շրջանի Բաղաբուրջ գյուղում՝ 1939 թ. մայիսի 5-ին։ Միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ծառայել է բանակում։ Զորացրվելուց հետո՝ 1962 թ. ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ։
ԲԱՐՈՅԱՀՈԳԵՎՈՐ ԱՆԿՈՒՄ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԵԼՔԵՐ
Ձու գողացողը ձի էլ կգողանա 1988-ին, երբ նոր էր թափ առել արցախյան շարժումը, Ֆրանսիայից մի հայուհի հայտնեց, որ իր գործարար եղբայրն ուզում է հայրենիքում որեւէ գործի մեջ ներդրում անել ու կցանկանար խորհուրդ տային իրեն՝ ո՞ւմ հետ կապվել: Առաջարկեցի սկզբում հանդիպել ինձ, որպեսզի չընկնի խաբեբաների ձեռքը: Երկու տարի հետո ֆրանսիացի հայուհին պատահաբար հանդիպեց ինձ ու վիրավորված
Հանուն անտառների
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը եւ մարզային ոստիկանությունը համատեղ մշակել են մարզի անտառային տարածքների պահպանման եւ ապօրինի անտառահատումների կանխման միջոցառումների ծրագիր, համաձայն որի՝ շուրջօրյա հերթապահություն է սահմանվելու անտառային հատուկ պահպանվող գոտիներում եւ ապօրինի անտառահատումների հնարավոր վայրերում: Ըստ բնապահպանության նախարարության բնապահպանության պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի պետ Լեւոն Պետրոսյանի՝ ուժեղ հսկողություն կսահմանվի
10 ՄԻԼԻԱՐԴԻ ՎՆԱՍ՝ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ
Ցրտահարությունից տուժածներին փոխհատուցում տալու որոշում դեռ չկա Անբարենպաստ եղանակն ու վերջերս տեղացած ձյունը իրենց բացասական հետքն են թողել գյուղատնտեսության վրա: Ցրտահարությունը հիմնականում մեծ վնասներ է հասցրել Սյունիքի այգեգործներին: Ցրտահարվել են կորիզավորների ընտանիքին պատկանող ծառատեսակները: Բալենիներից, կեռասենիներից, ծիրանենիներից եւ այլ ծաղկած պտղատու ծառերից բերք ակնկալել այգեգործներն այլեւս չեն կարող: Ըստ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության
Դատարանը՝ «անհայտ բացակայող»
Թերթը պատշաճ չէր ծանուցվել Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արայիկ Մելքումյանի նախագահությամբ, պետք է քննության առնվեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոնի հայցը: Նա դատի է տվել «Հայկական ժամանակ» օրաթերթին, պահանջելով իր իրավունքների եւ արժանապատվության վերականգնում՝ որպես փոխհատուցում պահանջելով 16 մլն 126 հազար դրամ: Սակայն դատարան ներկայացած «Հայկական ժամանակ» օրաթերթի
ՆԱԽԿԻՆ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԵՐԱԴԱՍԻ ԴԵՄ
Վարչականը գլխավոր դատախազին սխալ հանեց ՀՀ վարչական դատարանը, Հ. Բեդեւյանի նախագահությամբ, ապրիլի 22-ին կայացրել է մի վճիռ, որով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 2008թ. օգոստոսի 11-ի թիվ166 հրամանն առոչինչ է ճանաչվել: ՀՀ դատախազությունը մտադիր է վճռաբեկ բողոք բերել: Հայցվոր Հայկ Մարգարյանը 14 տարի աշխատել է գլխավոր դատախազությունում, եղել է պետական շահերի պաշտպանության վարչության դատախազ, արդարադատության
Խոզի գրիպը հասավ Կուբա
Նախօրեին Կուբայում հայտնաբերվել է A/H1N1 գրիպի առաջին դեպքը: Այս մասին հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները: Ինչպես հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից, խոզի գրիպն իր հետ Կուբա է բերել մեքսիկացի ուսանողը: Նրան հետազոտության ենթարկելուց հետո հայտնաբերվել է A/H1N1 վարակը: Մեքսիկայի առողջապահության նախարարությունում հայտնել են, որ ապրիլի 27-ից կղզում հետազոտվել է 8 երկրից 84 մարդ, որոնց մոտ կասկածելի
Ծնունդներն աճել են, մահացությունը՝ նույնպես
Այս տարի առաջին եռամսյակում մշտական բնակչության թվաքանակը ավելացել է 8400 մարդով՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Նման տվյալներ Panorama.am-ին ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրական բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ըստ նրա, այս տարի հունվար-մարտ ամիսներին ծնունդների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել է 5,6%-ով: Առաջին եռամսյակում գրանցվել է 9955 ծնունդ: Նրա խոսքերով,
«Սարի թաղից ոտքով ենք իջնում»
«Սարի թաղից քաղաք իջնելը մեծ պրոբլեմ է մեզ համար: Ժամերով կանգնում ենք կանգառում, որպեսզի ավտոբուսը բաց չթողնենք: Աստված չանի, եթե մի րոպե ուշ հասնենք, ստիպված պետք է եւս մի կես ժամ սպասենք մինչեւ հաջորդ ավտոբուսի գալը»,- «Առավոտի» հետ զրույցում գանգատվեց Նոնան: Նա ուսանողուհի է եւ տրանսպորտի բացակայության պատճառով ամեն անգամ դասերից ուշանում է: Սարիթաղցիները շատ
«ԿԱՆԱՉ» ԽՈՍՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՏԱԼԻՍ
Մինչդեռ որոշ բնապահպաններ կարծում են, որ բնապահպանական խոստումներն այնքան էլ իրատեսական չեն: Երեւանի ավագանու ընտրություններին առաջադրված բոլոր կուսակցություններն իրենց նախընտրական ծրագրերում պարտադիր ներառել են բնապահպանության թեման: Օրինակ, «Օրինաց երկիր» կուսակցությունն առաջարկում է բոլոր թաղամասերում անխտիր ներդնել «կանաչ ճարտարապետության» սկզբունքը: Նրանք համոզված են, որ աշխարհի առավել զարգացած մայրաքաղաքներում առաջնահերթ կարեւորվում են բնապահպանական խնդիրները, մինչդեռ մեզանում բնությունը
Պետբյուջեի ծախսերն ավելացել են
2009-ի առաջին եռամսյակում պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153,4 մլրդ դրամի ծախսեր: Ֆինանսների նախարարության տեղեկացմամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10,4%-ով կամ 14,4 մլրդ դրամով: Ծախսերի աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ինչպես նաեւ բյուջետային հիմնարկներում աշխատավարձի գծով ծախսերի աճով: Պետբյուջեի ընթացիկ ծախսերից 13,9 մլրդ դրամն ուղղվել է
Պատրաստ են ձեռք մեկնել Հայաստանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, երեկ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության տնօրենի տեղակալ Ռաթնա Սահայի եւ ԱՄՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Նինկե Օմեսի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման ընթացքը, ներկա իրավիճակն ու ճգնաժամի հետեւանքների հաղթահարմանն ուղղված քայլերը: Տիկին Ռաթնա Սահայը նշել է, որ իրենք պատրաստակամ են ստեղծված դժվարին պայմաններում հնարավորինս օժանդակել
ՌԴ-ի եւ Վրաստանի դրական որոշումից կշահի Հայաստանը
«Վերին Լարսի բացումը եւս մեկ արտաքին տրանսպորտային ուղի է Հայաստանի համար, որը կարող է նպաստել առեւտրային կապերի ակտիվացմանը: Եթե Ռուսաստանը եւ Վրաստանը Վերին Լարսի անցակետի բացման վերաբերյալ որոշում կայացնեն, դա որոշակի օգուտ կբերի տարածաշրջանի տնտեսությանը»,- երեկ Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրողների համաժողովի ժամանակ անցակետի բացման վերաբերյալ իր կարծիքը ասաց կապի եւ
ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ՔԻՉ ԱՇԽԱՏՈՂՆԵՐՈՎ «ՅՈԼԱ ԳՆԱԼ»
Խոշոր ընկերությունների մեծ մասի համար ֆինանսական միջոցները խնայելու լավագույն տարբերակը աշխատակիցների կրճատումն է: Որքան էլ մեր երկրի պաշտոնյաները բարձրաձայնեն, որ մեր պետությունը իր մշակած հակաճգնաժամային ծրագրերով հաջողությամբ պայքարում է ֆինանսական «կրիզիսի» դեմ, եւ ԱՊՀ երկրների համեմատությամբ տնտեսապես ամենակայունը մենք ենք, այնուամենայնիվ, արդեն մի քանի ամիս է, ինչ հազարավոր մարդիկ իրենց մաշկի վրա ուղղակիորեն զգում են
ՍԱ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆ Է
Երեւանի ավագանու ընտրության մասին ասում է ՀՀԿ համամասնական ցուցակում երկրորդը՝ Ավանի համայնքապետ Տարոն Մարգարյանը: – Նոր Նորքում կայացած հանդիպումներից մեկի ժամանակ կոչ հնչեց, թե քվեարկեք Գագիկ Բեգլարյանի օգտին, որ ձեր համայնքն էլ այնքան մաքուր ու բարեկարգ լինի, ինչպես Ավանն է, որի համայնքապետ Տարոն Մարգարյանը ցուցակում երկրորդն է: Անգամ իշխանամետ թերթերից մեկն այս կապակցությամբ հեգնեց, թե
ԴԵՍՊԱՆԻ ԸՄԲՈՍՏ ԴՈՒՍՏՐԸ
«1915 թ. դեպքերը ցեղասպանություն էին»,- մի քանի անգամ իր խոսքում նշել է թուրք դեսպան Ինալ Բատուի դուստրը՝ թուրք երիտասարդ արվեստագետ Փելին Բատուն՝ «Պատմության ետնասենյակները» հեռուստահաղորդման ժամանակ: Նրա անսպասելի խոսքերը բողոքի ալիք են բարձրացրել հաղորդման մասնակիցների ու հեռուստադիտողների շրջանում: Այս մասին գրում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը: Մուրադ Բարդաքչըի վարած հեռուստահաղորդումն այս անգամ անդրադարձել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների
ՆԱՀԱՆՋԻ ՏԵՂ ՉԿԱ, ԱՌԱՋ ԳՆԱԼՈՒ՝ ՆՈՒՅՆՊԵՍ
«Մենք հարկադրված ենք արձանագրել, որ երեք պետությունները ներկայացնող համանախագահների շահերը եւ մոտեցումները, ինչպես նրանք են նշում, ղարաբաղյան հիմնահարցի լուծումների մասով նույնական են։ Բոլորը միանշանակ պնդում են, թե Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը առնվազն պետք է վերադարձնեն ազատագրված բոլոր տարածքները, եւ առնվազն բոլորին չի հետաքրքրում Ղարաբաղի ապագան»,- երեկ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Մեթյու Բրայզայի՝ նախորդ օրը արած
«Զիջվել է ամեն ինչ»
Ըստ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի, Ղարաբաղի խնդրում ժամանակի ձգձգումը տանում է վատից դեպի վատթարը: «Ժամանակին Մինսկի խումբը ղարաբաղյան խնդրի լուծման բոլոր տարբերակները, բոլոր փաթեթները ներկայացնում էր Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին՝ կոնֆլիկտի երեք կողմերին: 1998-ին ընդհանուր պետության գաղափարը ներկայացվեց երեք կողմերին. դա 1995, 96, 97 թվականների իներցիայի արդյունք էր. այսօր քննարկման առարկա փաստաթուղթը
«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՂԵՐԸ ՎԱՃԱՌՎԵԼ ԵՆ
33 տեղամասերում ընդդիմությունը հանձնաժողովի անդամներ չի ունենա Մայրաքաղաքի 8-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը, ըստ նույն կուսակցության ներկայացուցիչների, «ծախել» է կուսակցությանը պատկանող հանձնաժողովի անդամների տեղերը: Այդ ընտրատարածքը ներառում է Մալաթիա-Սեբաստիա համայնքը եւ Շենգավիթ համայնքի մի մասը եւ ընդգրկում է 33 ընտրական տեղամասեր: (Մայրաքաղաքում ընտրատեղամասերի ընդհանուր թիվը 439-ն է): Ի դեպ, 2008-ի նախագահական
ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԲԱԺԱՆՎԵՑԻՆ
Հայաստանում ընդունված չափանիշներով ՀՅԴ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո կառավարությունում եւ Ազգային ժողովում ազատված տեղերը բոլոր իշխանական ուժերի համար դարձել էին համեղ պատառիկ, եւ «անշահախնդրորեն» կոալիցիա կազմած ուժերը ՀՀԿ-ից, ավելի ճիշտ՝ երկրի նախագահից սպասում էին իրենց «նվիրվածության» նոր գինը: Այս օրերին շատ հավանական եւ անհավանական անուններ մեջտեղ բերվեցին, շատերը իրենց մասին փորձեցին նորից եւ կրկին հիշեցնել երկրի
ԸՆԴՀԱՐՈՒՄ ՀՀԿ-Ի ԵՎ ԲՀԿ-Ի ՄԻՋԵ՞Վ
Երեկ, ուշ երեկոյան, «Զվարթնոց» կինոթատրոնի մոտ գտնվող ՀՀԿ նախընտրական շտաբի դիմաց էին կուտակվել 3-4 ոստիկանական մեքենաներ, նաեւ՝ գեներալ Հայկազ Բաղմանյանի ավտոմեքենան: Թաղամասի բնակիչներից ստացած լուրերի համաձայն՝ ընդհարում էր եղել ԲՀԿ-ականների եւ հանրապետականների միջեւ, որի հետեւանքով մասնավորապես տուժել էին Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արայիկ Քոթանջյանը եւ համատիրության մի հանրապետական ղեկավար՝ «Չաղ Արմեն» անունով: Կատարվածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու մեր
ԼՈՒՐ՝ ԱՊԱԳԱՅԻՑ
Յուրաքանչյուր ամիս ՀԴՄ կտրոններով իրականացվող վիճակահանության արդյունքները 1 աշխատանքային օրվա ընթացքում տեղադրվում են Հարկային պետական ծառայության պաշտոնական կայքէջում (www. taxservice.am): Նրանք, ովքեր չեն հասցրել ուղիղ եթերում հետեւել մայիսի 8-ի վիճակահանության արդյունքներին, շահող թվերի մասին տեղեկատվություն փորձում են գտնել կայքէջից: Այս անգամ, սակայն, ՀԴՄ կտրոնների վիճակախաղի մասնակիցները ստիպված էին վերջին վիճակախաղի մասին տեղեկատվությունը կայքում շատ երկար
«ՊԻՈՆԵՐԸ» ՕՐԵՆՔ Է ԽԱԽՏՈՒՄ
«Պահանջում ենք դադարեցնել «Պիոներ» բար-ռեստորանի գործունեությունը գիշերային ժամերին, փակել բարի դռները ժամը 24-ին եւ հսկողություն սահմանել այդ օբյեկտի վրա»,- նման դժգոհությամբ օրերս «Առավոտին» էին դիմել «Պիոների» հարեւանները՝ Բաղրամյան թիվ 2 շենքի բնակիչները: Զվարճանքի օբյեկտը գործում է հենց շենքի նկուղում: Այս շենքի բնակիչները նման պահանջով մի քանի անգամ դիմել են տարբեր ատյաններ, սակայն նրանց պատասխանել են
ԿՐԱԿԵԼ ԵՆ՝ ԿՐԱԿԵԼ ԵՆՔ
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հայտարարել է, թե ղարաբաղա-ադրբեջանական պատերազմում 15 տարի առաջ կնքված հրադադարի առաջին օրվանից Ադրբեջանը միշտ էլ փորձել է շփման գծում բարելավել իր դիրքերը՝ ԼՂՀ զինված ուժերը լարված վիճակում պահելու համար: Ըստ ԼՂՀ պաշտպանության նախարարի, դա մասամբ հաջողվել է, շատ հաճախ էլ ԼՂՀ պաշտպանության բանակի
ԱՌԱՋԻՆ ԶՈՐԱՀԱՆԴԵՍԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ
2009 թ. մայիսի 9-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում եւ սահմանամերձ Նոյեմբերյանում զորահանդեսներ են կայացել: Հայաստանի անկախացումից հետո սա Նոյեմբերյանում առաջին զորահանդեսն էր: Նոյեմբերյան քաղաքի Ազատության հրապարակով խրոխտ շարքերով անցան սահմանապահները, հետո իրենց հմտությունները ցուցադրեցին հետախույզները: Հնչում էին տոնական ու հայրենասիրական երգեր ու բանաստեղծություններ: Նոյեմբերյանի զինկոմ Անդրանիկ Հարությունյանը պատերազմի վետերաններին հանձնեց «Մարշալ Բաղրամյան» մեդալ: Նոյեմբերյանը եւ հարակից
ՔՆՆԱՇՐՋԱՆԸ՝ ՀՈՒՆԻՍԻ 3-18-Ը
Երեկ ԳԹԿ մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանից տեղեկացանք, որ Հայաստանի դպրոցներում միասնական պետական եւ ավարտական քննությունները կսկսվեն հունիսի 3-ից: Հունիսի 3-ին 11-րդ դասարանների աշակերտները կհանձնեն բնագիտության քննություններ, հունիսի 6-ին՝ հայոց լեզու, հունիսի 10-ին՝ մաթեմատիկա, հունիսի 13-ին՝ օտար լեզուներ, հունիսի 17-ին՝ հայոց պատմություն: 9-րդ դասարանցիների ավարտական քննությունները կսկսվեն մեկ օր հետո՝ հունիսի 4-ին: Առաջինը կլինի հայոց լեզվի
Խալերը երկարացնում են կյանքը
Գիտնականների մի խումբ վերջերս եկել է սենսացիոն եզրակացության. մարդու մարմնի վրա առկա խալերը երկար ու առողջ կյանքի վկայություն են։ Նման հայտարարությունը հնարավոր է դարձել մի քանի հետազոտություններից հետո, որոնց մասնակցել է երկվորյակների 900 զույգ։ Բոլոր մասնակիցների մոտ չափել են բջիջներում քրոմոսոմների մարմնաչափերի երկարությունը: Արդյունքում ի հայտ է եկել հետեւյալ օրինաչափությունը. որքան շատ են մարմնի վրա
«Եվրատեսիլի» մեկնարկը
«Եվրատեսիլի» 54-րդ մրցույթի արարողությունը կայացել է Եվրոտանը, որը տեղակայվել է Մոսկվայի «Մանեժ» կենտրոնական ցուցասրահի շենքում։ Բացման արարողության ժամանակ կայացել է «Եվրատեսիլի» նախորդ տարիների հաղթողների եւ դափնեկիրների շքերթը, որը գլխավորել է երգի մրցույթի պատմության առաջին հաղթող Լիս Ասիան՝ Շվեյցարիայից։ Այդ մասին հաղորդում է mr7.ru-ն։ Ըստ tert.am-ի՝ բացի նրանից, բեմում հայտնվել են նաեւ այլ աստղեր, «Չինգիզխան» խումբը,
Դիզայներները կրթությունը կիրառելու տեղ չունեն
Հայկական դիզայնի կենտրոն չունենք «Հայաստանում դիզայները պետական ուշադրության պակաս ունի»,- ասում է Հայաստանի դիզայներների միության նախագահ Մարտին Կակոսյանը: Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանն էլ նշեց. «Հայաստանը կարիք ունի ստեղծելու դիզայնի կենտրոն: Մենք մտքի, տաղանդի, ստեղծագործողի խնդիր չունենք: Ունենք հովանավորության եւ աջակցության խնդիր, քանի որ երիտասարդ դիզայներները պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի»: Վերջերս Գեղեցիկ