Օրվա լրահոսը
ԱՌԵՐԵՍՈՒՄԸ ՉԻ ԱՎԱՐՏՎԵԼ
Ոստիկանության փոխգնդապետն իրեն մեղավոր չի ճանաչում Անցյալ տարվա հուլիսի 4-ին ՀՀ ազգային անվտանգության գլխավոր վարչությունը միջնորդությամբ դիմեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ Աբովյանի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Սեւակ Խաչատրյանի նկատմամբ արտաքին եւ ներքին դիտման օպերատիվ միջոցառումներ իրականացնելու թույլտվության որոշում ստանալու համար: Դատարանը դռնփակ դատական նիստում բավարարեց հակահետախուզական գլխավոր վարչության միջնորդությունը: Հուլիսի 7-ին
«Որբերիս համար գոնե մի դուռ բացվի»
Տիկին Սոնայի անչափահաս երեխաները դպրոց են գնում ուրիշի հագուստով ու քաղցած «Արդեն ձմեռ է, բայց երեխաս դեռ կոշիկների մեջ է, ի՞նչ անեմ, հնարավորություն չունեմ սապոգ գնելու, ստիպված 2 գուլպա է հագնում, որ շատ չմրսի, այսպիսի վատ պայմաններում չեմ կարողանում անչափահաս երեխա պահել, երեխաներս տանն էլ են մրսում: Անձրեւի ժամանակ տնով մեկ դույլեր ու թասեր ենք
«ՇՈՒԿԱՅԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՍԱՂ-ՍԱՂ ԹԱՂՈՒՄ ԵՆ»
Գյումրիում բողոքի ակցիաները չեն դադարում Սկսենք նրանից, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներն արդեն հասել են Գյումրի: Հանրապետության այս քաղաքում ոչ միայն կտրուկ նվազել են արտերկրից ու Ռուսաստանից ուղարկվող տրանսֆերտները, այլեւ ժամանակավորապես փակվել են Գյումրիի առանց այն էլ հատուկենտ աշխատող գործարանները: Մեր լավատեղյակ աղբյուրների հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ դադարեցվել են ռուսական «Բիզնես-կենտրոնին» պատկանող «Քարհատ մեքենա» գործարանի
«Հայաստանում ֆաշիստական ռեժիմ է»
Հայտարարում են իրացման գոտու բնակիչները «Այլեւս չհամարձակվեք այստեղ հավաքվել, գնացեք ուրիշ տեղերում ցույց արեք»: Երեկ այսպիսի հրահանգով ոստիկանները փորձում էին «ցրել» ՀՀ նախագահի նստավայրի մոտ հավաքված իրացման գոտու բնակիչներին: Ցուցարարների խոսքերով՝ ոստիկաններն իրենց ահաբեկում ու սպառնում էին ուժ գործադրել, եթե այսուհետեւ կրկին հավաքվեն նախագահի «քթի տակ» ու խանգարեն նրան: Նախագահի հանգիստը ցուցարարներից պաշտպանում էին նաեւ
ՔԱՂԱՔԱԿԻՐԹ ԱՌԵՎՏՈՒՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԷ
Ավտոմեքենաների բիզնեսով զբաղվողները վստահ են, որ նոր ավտոշուկան ապագա չունի, քանի որ շուկան վերահսկողները իրենց «հայավարի» կպահեն՝ մեքենաներից մասեր կհանեն ու գնորդից հավելյալ գումար կգանձեն: Մայրաքաղաքի Նուբարաշենի խճուղում գտնվող ավտոշուկան շուտով կդադարի գործել եւ կտեղափոխվի Երեւան-Աբովյան մայրուղուն հարակից տարածքում ներկայումս բարեկարգվող 5 հա զբաղեցնող վայրը: Այս մասին արդեն տեղեկացրել են ավտոշուկայում մեքենաների առք ու վաճառքով
«7-ի» գործն ապագա չունի
ՍԴՀԿ ԿՎ քաղաքական գծով խորհրդատու Գուրգեն Եղիազարյանի կարծիքով՝ շուտով 7-ից 2-ը կմնան «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել պարոն Համմարբերգին. նա Եվրոպայից եկածներից այն եզակիներից է, ով տարբեր բաներով չի գայթակղվում եւ պահում է իր՝ մարդու եւ քաղաքացու կերպարը: Եվրոպացու մեր պատկերացումներում մենք պետք է ունենանք այդպիսի մարդկանց կերպարը, ոչ թե մյուս եկող-գնացողներինը»,- կարծում է Սոցիալ-դեմոկրատական
ՄԵՐ ՀԱՐՑԵՐԸ ՄԵՆՔ ՊԻՏԻ ԼՈՒԾԵՆՔ
Երեկ եւս մեկ անգամ այս հաստատումն արեցին քաղկալանավորները՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում ընդունված թիվ 1643 բանաձեւին: Երեկ ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը, ինչպես եւ սպասվում էր, որոշեց ԽՎ-ում հայաստանյան պատվիրակությանը չզրկել ձայնի իրավունքից եւ էլի՝ մինչեւ ապրիլ, ժամանակ տալ Վեհաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի պահանջները կատարելու համար: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի՝ 2008թ. դեկտեմբերի 16-ի զեկույցում տեղ գտած ինչպես ձայնից
ԹԵՐԻ ԴԵՎԻՍԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է
Երեկ առավոտյան ասուլիսի ընթացքում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը հայտարարեց, թե այդպես էլ Հայաստանի իշխանություններից պատասխան չի ստացել, թե ինչ են արել՝ գտնելու համար այն մարդկանց, ովքեր սպանություններ են կատարել 2008-ի մարտի 1-2-ին: «Ես շատ անհանգստացած եմ այն ամենով, ինչ Հայաստանում կատարվեց անցած տարվա մարտին: Ես հայկական իշխանություններին մշտապես տալիս եմ միեւնույն հարցը եւ
ԵԽԽՎ-Ն ԴԱՐՁՅԱԼ ՔԱՐՏ- ԲԼԱՆՇ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
ԵԽԽՎ համազեկուցողները Հայաստանի վերաբերյալ նոր՝ 1643 բանաձեւից հանեցին հիշատակումը, թե մեր երկրում կան քաղբանտարկյալներ, թեեւ իր ելույթում Ջոն Պրեսկոտն ասաց, թե մնում են նույն կարծիքին. «Մեղադրվողների մի մասը քաղբանտարկյալներ են»: Զեկույցի հավելվածը Ի հավելումն 2008-ի դեկտեմբերի 22-ին հրապարակած իրենց զեկույցի՝ Հայաստանի կողմից Վեհաժողովի 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման վերաբերյալ, համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջորջ Պրեսկոտը
ԻՆՉՈ՞Ւ Է ՍՏԵԼ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները գտնում են, որ դատախազին հրավիրելու կարիք չկա «Մարտի 1»-ի գործով անցնող ԱԺ երեք պատգամավորները՝ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանն ու Սասուն Միքայելյանը, դիմել են խորհրդարանին եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, պահանջելով, որ Ազգային ժողովի նիստ հրավիրվի իրենց մասնակցությամբ: Ըստ պատգամավորների՝ այդ նիստի ժամանակ պետք է պահանջել ՀՀ գլխավոր դատախազից պատասխան տալ, թե մարտի
ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԱՐԵԼ ԵՆ ԱՌԱՎԵԼԱԳՈ՞ՒՅՆԸ
Երեկ Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ 1643 բանաձեւի քվեարկությունից հետո Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն պատասխանելով «Առավոտի» հարցին, թե չի՞ կարծում, որ պատժամիջոց չկիրառելու ընդունված որոշումից հետո Հայաստանի քաղբանտարկյալները եւս առնվազն 2-3 ամիս կանցկացնեն բանտերում՝ պատասխանեց բացասաբար: Եվ նշեց, թե հարկ էր ժամանակ հատկացնել ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբին, որ փոփոխություններ նախապատրաստեն Քրեական օրենսգրքում: Իսկ մյուս համազեկուցողը՝ Ջոն
ԸՆԴԴԵՄ ՁԻԱՀ-Ի
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Բացենք մեր աչքերը» ծրագրի շրջանակներում անցած տարվա սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին վերապատրաստվեցին Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, միջնակարգ մասնագիտական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների թվով 96 մանկավարժ ու դասախոս: Ծրագիրն իրականացրել է «Երիտասարդական գիտամշակութային» հ/կ-ն, որի նպատակն է՝ բարձրացնել Սյունիքի մարզի ուսումնական հաստատություններում աշխատող մանկավարժների՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ ունեցած գիտելիքների իրազեկության մակարդակը:
Հունվարի 27
ԽՈՅ (21.03-20.04)- Դժվար օր է: Տանը եւ աշխատանքում անցանկալի խնդիրներ կունենաք, իսկ դրանց լուծման համար հարկավոր է սթափ լինել: ՑՈՒԼ (21.04-21.05)- Թանկարժեք իրեր գնելիս մի տրվեք գայթակղությանն ու ձեր փողերը քամուն մի տվեք: Մտածեք ճգնաժամի մասին: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Կազմակերպչական հարցերում հաջողություններ կունենաք: Հարմար օր է ձեր հնարավորությունները ցույց տալու համար: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր դուք կլինեք
Պահպանակների վաճառքի ավտոմատ սարքեր
Պահպանակների ամաչկոտ գնորդները շուտով հնարավորություն կունենան այն ձեռք բերել մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված սարքերից: Բազմաթիվ սեռավարակներից (տրիխոմոնիազ, խլամիդիոզ, մարդու պապիլոմային վիրուս, սեռական հերպես, սիֆիլիս, գոնորեա, մարդու իմունային անբավարարության վիրուս եւ այլն), այդ թվում՝ ՁԻԱՀ-ից, խուսափելու ամենահուսալի միջոցը պահպանակների գործածումն է: Կարծում ենք, շատերն են գիտակցում պահպանակի անհրաժեշտության մասին, մանավանդ, որ այն մատչելի է եւ կարելի
ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՆԱՄՈՒՍԸ
Ըստ տղաների՝ աղջիկներն իրենց գնահատում են վարած մեքենայի, թանկարժեք բջջայինի, վզի շղթայի համաձայն… «Ինչ լավն ես…». ահա այսպես են արտահայտվում հայ տղաները գեղեցիկ կնոջ կամ աղջկա կողքով անցնելիս: Ոմանք բարձրաձայն, ոմանք մտովի, ոմանք էլ, ամաչելով ի ցույց դնել մտքում թաքնված ցանկությունները, նմանատիպ արտահայտություններ են «ձոնում» գեղեցիկ սեռին: «Առավոտի» 23.01.09-ի համարում տպագրված «Հակասական կարծիքներ տղաների մասին»
ԱՐՄԱՆ ՓԱՇԻԿՅԱՆՆ ՈՒ ԼԻԼԻԹ ԳԱԼՈՅԱՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանն ավարտվեցին Հայաստանի տղամարդկանց 69-րդ եւ կանանց 64-րդ առաջնությունները: Տղամարդկանց մրցաշարին, որ մեկնարկել էր ավելի շուտ, մասնակցեց 14 շախմատիստ: Նրանց թվում տարբեր պատճառներով չէին մեր առաջատարները՝ Լեւոն Արոնյանը (նա այս օրերին Հոլանդիայում հանդես է գալիս «Corus» միջազգային գերմրցաշարում), Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը: Նրանց
Երգչախումբ՝ հանրակրթական դպրոցում
«Տարոն» մանկական գուսանական երգչախմբի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Չաքմանյանի նոր ձեռնարկը: «Ես երազում եմ հայկական գուսանական երգերի շարունակողը լինել… Երազում եմ դառնալ երգչուհի՝ ինչպես Օֆելյա Համբարձումյանը», «Ես էլ երազում եմ բժշկուհի դառնալ եւ մարդկանց վիրահատել գուսան Շերամի երգերի հնչյունների ներքո, դեռ քթիս տակ էլ ձայնակցել նրան»: Սրանք Էջմիածնի Խ. Աբովյանի անվան թիվ 4 միջնակարգ դպրոցի ժողովրդական,
«ՀԱՅԿԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐԻՆ ՉԵՆ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ»
Համազգայինի կրթական խորհրդի ատենապետ Հովիկ Թասլակյանը՝ Սփյուռքի նախարարության ծրագրերի ու լիբանանահայ գաղութի մասին: Լիբանանահայ Հովիկ Թասլակյանը երկար տարիներ եղել է Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Լիբանանի վարչության ատենապետ, ներկայումս էլ Համազգայինի կրթական խորհրդի ատենապետն է: Լիբանանի հայկական գաղութը, պարոն Թասլակյանի խոսքով, «հայադրոշմ» է, հայախոսությունն այստեղ ջախջախիչ մեծամասնություն է կազմում. «Մեզ մոտ մշակութային ու կրթական
ՎԱՏԻԿԱՆԻ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԻՋԵՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՐԿԻՆ ԼԱՐՎՈՒՄ ԵՆ Հռոմի պապ, ազգությամբ գերմանացի Բենեդիկտոս 16-րդը չեղյալ է համարել իր նախորդի որոշումը՝ 4 «ավանդապաշտ» եկեղեցականներին բանադրելու մասին: Իսրայելի եւ հրեական համայնքների զայրույթը առաջացրեց այն, որ այդպիսով կաթոլիկ եկեղեցի է վերադարձել բրիտանացի եպիսկոպոս Ռիչարդ Վիլյամսոնը, որը հայտնի է իր հակասեմիտական հայացքներով: Մասնավորապես, Վիլյամսոնը կասկածներ ունի Հոլոքոստի մասշտաբների վերաբերյալ
Կովկասյան հանդիպում՝ Ստամբուլում Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմի շրջանակներում երեկ Ստամբուլում հանդիպեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարությունների բարձրաստիճան ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցելու նպատակով, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, Ստամբուլ էր մեկնել Հայաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղար Շահեն Ավագյանի գլխավորած պատվիրակությունը: Թուրքական կողմից նիստին մասնակցում է արտգործնախարարության Կովկասյան տարածաշրջանի հարցերով խորհրդական Ունալ Չեւիքյոզը: Ռուսաստանն ու Ադրբեջանը ներկայացնում են
Կայքում «ժամադրվում» են
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի www. mskh.am կայքը այլ հնարավորություններ էլ է տալիս Երեկ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում տեղի ունեցավ վարչական խորհրդի նիստ, որի ընթացքում կրթահամալիրի տարբեր ուսումնական կենտրոններ իրենց առաջարկությունները ներկայացրին՝ 2009-ին կրթօջախի կայքը՝ www. mskh.am-ը ավելի կատարելագործելու համար: Ի պատասխան «Առավոտի»՝ «Դպրոցների հայելիները» (21.01.09) հրապարակման, որը վերաբերում էր հանրակրթական դպրոցների կայքէջերին, «Մխիթար Սեբաստացիի» տնօրեն Աշոտ Բլեյանը
ԲՈՒԺՔՐՈՋՆ ԱՆՕՐԻՆԱԿԱ՞Ն ԵՆ ԿՐՃԱՏԵԼ
«Մալաթիա» բժշկական կենտրոնում երկար տարիներ որպես բուժքույր աշխատած Սվետլանա Հովհաննիսյանը դժգոհում է, որ, գործազուրկ դառնալով, այլեւս չի կարողանա հաշմանդամ ամուսնուն պահել: «Ես 59 տարեկան եմ ու դեռ 4 տարի ունեմ թոշակի անցնելու, սակայն ինձ կրճատեցին: Կրճատման հիմնավորումն էլ աշխատանքային գրքույկումս ձեւակերպել են, թե՝ հիվանդանոցում հաստիքներ են կրճատվել, եւ ես այլեւս չեմ կարող աշխատել: Բայց ես
ԻՆՉՊԵՍ ԵՆ ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՍԻՐՈՒՄ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ
Եվ ինչու են դժվարությամբ ընդունում օտարներին Մյունխենի կենտրոնում գործող ռումինական ուղղափառ եկեղեցին յուրաքանչյուր ամսվա առաջին կիրակին տրամադրվում է Հայ առաքելական եկեղեցու ծառայությանը, եւ սա այն միակ վայրն է, ուր հավաքվում է Բավարիայի համարյա ողջ հայությունը՝ վարք ու բարքի տարբեր ըմբռնումներով, սոցիալական վիճակի անհավասարությամբ, հարաբերվելու չկամությամբ, Հայաստանի խնդիրներին արձագանքելու տարամերժ դրսեւորումներով: Ինչ փույթ, թե այս երկիրը
Զեղչեր գյուղապետերի ազգականների՞ն
Արմավիրի մարզի գյուղացիական տնտեսությունները դժգոհում են զեղչով պարարտանյութ հատկացնելու գործընթացից, իսկ մարզպետարանն այլ պատասխան ունի: «Այս տարվանից գյուղնախարարությունը դադարեցրել է գյուղացիներին զեղչով պարարտանյութ հատկացնելու ծրագիրը: Կառավարությունում քննարկումներ են գնում այլ կարգի օգնություններ հատկացնելու վերաբերյալ: Մեզ հայտնի չէ, թե գյուղերում ովքեր են պարարտանյութի համար մարդկանց ցուցակագրում, երեւի անհատ սուբյեկտներ են կամ կազմակերպություններ: Եթե կասեն՝ գյուղնախարարության աջակցությամբ
ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ՏԱՐՎԱ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Վայոց ձորի տարբեր համայնքներ տարբեր խնդիրներ ունեն, բնակիչները տարբեր հարցեր են կարեւորում, որոնք էլ տարբեր չափով են լուծվում: Արինում ազգաբնակչության կողմից առանձնակի կարեւորվել էր Արինի խմելու ջրի 6 կմ-անոց արտաքին ցանցի վերականգնման խնդիրը: «2007-ին պետբյուջեից հատկացված 35 մլն դրամի շրջանակներում կատարվել էր աշխատանքների միայն մի մասը, ըստ կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի՝ ավարտի համար անհրաժեշտ էր եւս
«Սաքունցին տեղեկատվություն տրամադրվել է»
«Սեւցուցակային» արձագանք Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) կողմից հրապարակվող ամենամյա «Սեւ ցուցակում» 2008 թվականին հայտնվեց նաեւ Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, ինչը, սակայն, նրա համար անակնկալ էր: Կ. Շահբազյանը պատրաստակամություն հայտնեց հանդիպելու ԻԱԿ ներկայացուցչի հետ՝ քննարկելու ցուցակում հայտնվելու պատճառները: – 2008 թ. նոյեմբերի 5-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը տեղեկություն ստանալու հարցում է
ԷՇԻՆ՝ ՏԵԽԶՆՆՄԱ՞Ն, ՏԻՐՈՋԸ՝ ՈՒՍՄԱ՞Ն
Նեղ մասնագետ չոբաններն ի՞նչ անեն Մի օր ծանոթներիցս մեկի բարեկամը՝ արմատներով ապարանցի ուստա Տխուրը, «փառք Աստծուն» ասելով, պատմում էր, որ իր երկու անասունները մի կերպ են փրկվել ճանապարհատրանսպորտային պատահարից. Սեւան-Երեւան մայրուղով մեծ արագությամբ շարժվող «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, հեռվից նկատելով ճանապարհը հատող անասուններին, մեծ դժվարությամբ է կարողացել արգելակել մեքենան: «Հենց հասավ կովերիս՝ հազիվ տոռմուզները պահեց:
Շենքի մուտքը սեփականացրել են
Ավանի թաղապետարանը պնդում է, որ շենքի շքամուտքն ու հարող տարածքը օրինական է հատկացրել: «Ինչու մենք չէի՞նք կարող մեր շենքի շքամուտքին կից այդքան ընդարձակ տարածքն օգտագործել, որ նրանք են եկել ու յուրացրել»,- երեկ նման դժգոհությամբ «Առավոտին» դիմեցին Ավան-Առինջ թաղամասի առաջին միկրոշրջանի թիվ 1/2 շենքի բնակիչները: Օրերս նրանց առաջին հարկի նոր բնակիչ՝ ոմն Մհեր, շինաշխատանքներ է սկսել՝