Օրվա լրահոսը

«Խայտառակ թափանցիկ» ընտրություններ

Այսպես է որակել կիրակի օրը Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ընդդիմադիր թեկնածու Մանուել Գասպարյանը: Անցած կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, Երեւանի չորս համայնքներում՝ Քանաքեռ-Զեյթուն, Արաբկիր, Էրեբունի եւ Նուբարաշեն, տեղի ունեցան համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների, իսկ երկուսում՝ Մալաթիա-Սեբաստիա եւ Աջափնյակ, միայն ավագանու ընտրություններ: Ինչպես եւ պետք էր ակնկալել նախորդ որեւէ մակարդակի ընտրությունների փորձից, բոլոր այս ընտրությունների արդյունքում

ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ ԾՆՎԵԼ Է ԽՈՅԻ ՆՇԱՆԻ ՏԱԿ

ԱԺ նախագահը հրաժարականի դիմում չի գրել եւ երեկ ասաց, որ իր համբերությունը մեծ է, լրագրողներին էլ հորդորեց սպասել մինչեւ սեպտեմբերի 16-ը: Ինչպես հայտնի է, ՀՀԿ գործադիր մարմինը շաբաթ օրը հետեւյալ որոշումն է կայացրել. «Առաջնորդվելով ՀՀԿ կանոնադրության 11.2 կետի 5-րդ մասով, քննարկելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ՀՀԿ նախագահի տեղակալ Տիգրան Թորոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, որոշեց

ԱԺ-Ն ԽԱԽՏՈՒՄ Է ԻՐ ԻՍԿ ԸՆԴՈՒՆԱԾ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Մանրամասներ ԱԺ երեկվա նիստից «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որը կառավարությունը համարել էր անհետաձգելի՝ չի քննարկվի այս քառօրյայում: Հիշեցնենք, որ այս նախաձեռնության համաձայն՝ մինչեւ 2010-ի հուլիսի 20-ը չեն հայտարարվելու հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթներ: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովը, որը գլխադասային է նշանակվել այս օրինագծի համար՝ որեւէ եզրակացություն չի ներկայացրել

ԵՐԻՑՅԱՆԸ «ՀԱՂԹԵՑ»՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Կիրակի օրը առավոտյան ժամը 9 անց 15-ի սահմաններում, երբ բնակիչները գնում էին ընտրության, Արաբկիրի թաղապետի թեկնածուներից մեկի՝ Ալբերտ Երիցյանի համակիրները, 3-4 թանկարժեք մեքենաներով (Mersedes ML մակնիշի, սեւ գույնի, 80 008 պետհամարանիշով, BMW X5 մակնիշի, սեւ, նույնպես՝ 80 008 (այլ սերիայով) պետհամարանիշով եւ արծաթագույն BMW X5 մակնիշի՝ վրացական EEB համարանիշով) հանկարծակի ներխուժել են Թբիլիսյան խճուղի 7

Գիրք վեցերորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ   Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ

Մեր «քարերի սիմֆոնիան»

Հայաստանը հաճախ է զբոսաշրջիկներին հնարավորություն տալիս հիանալ կողք կողքի դասավորված սյունաձեւ բազալտե սիմֆոնիայով: Շատերը դրանց տարբեր անվանումներ են տվել՝ «քարե ջրվեժ», «քարե երգեհոն», «քարե զսպանակներ», «Գուլիվերի մակարոններ»: Նման սյունաձեւ հրաշալիքներ կան Հրազդան, Ազատ, Դեբեդ, Եղեգիս, Արփա, Ախուրյան եւ այլ գետերի զառիթափ լանջերին: Դրանց նմանակները եւ տարատեսակները տարածված են Կալիֆոռնիայում, Կամչատկայում, Կուրիլյան կղզիներում, Հյուսիսային Կորեայում եւ

ՆՎԵՐՆԵՐԸ՝ ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ

Երեկ ԿԳՆ-ում կայացավ «Լավագույն ուսուցիչ, լավագույն դաստիարակ եւ լավագույն տնօրեն» հանրապետական մրցույթը: Այս առիթով ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հայտնեց. «Արդեն ավանդույթ է դարձել «Լավագույն տնօրեն, լավագույն ուսուցիչ եւ լավագույն դաստիարակ» հանրապետական մրցույթի անցկացումը: Այն ունի երկու փուլ, որից առաջինը անցկացվում է մարզերում եւ այդ փուլով էլ ներկայացված ուսուցիչները՝ յուրաքանչյուր մարզից մեկական, մասնակցում են

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ քսանյոթերորդ ԲԱՐԻ, ԳԵՂԵՑԻԿ, ԱՌԱՔԻՆԻ Եվ Ջահանը ծիծաղեց ու ասաց՝ «էդ «Ջուխտակ շամամները» Շերին լավ էլ բռնում ա. ինքն էդ երգը շատ լավ կերգի», եւ ես Ջահանին հարցրի՝ «Շերին տեսե՞լ ես», եւ Ջահանը պատասխանեց ու ասաց՝ «ժիվոյ՝ չէ, բայց տելեվիզորով շատ եմ տեսել», եւ Պողոսիկը Ջահանին հարցրեց՝ «իրա երգերը հավանո՞ւմ ես»,

ԽԱՂ՝ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ

Ֆուտբոլի Հայ աստան-Թուրքիա ազգային հավաքականների հանդիպման շուրջ հետաքրքրությունը ժամ առ ժամ ավելի է բորբոքվում: Առավել եւս՝ մրցակից թիմի Երեւան ժամանելուց հետո: Երեկ՝ հանդիպումից մեկ օր առաջ, երկու հավաքականների գլխավոր մարզիչները «Հրազդան» ստադիոնում հանդիպեցին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Յան Պոուլսեն. «Առաջնայինը միավորներն են» Խոսափողն առաջինը տրամադրվեց Յան Պոուլսենին: Եվ, չնայած նա լրագրողներին (հիմնականում՝ հայաստանցի) հանդիպել էր նախօրեին

«Պետք չէ հյուրին ծեծել»

Երիտասարդներն առաջարկում են, որպեսզի հայ-ռուսական հարաբերություններում Հայաստանը դառնա խաղաղության աղավնի: Երեկ Հայաստանի երիտասարդական կուսակցությունը նամակ է ուղղել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ առաջարկելով, որպեսզի ՀՀ-ն վրաց-ռուսական հակամարտության մեջ ավելի որոշիչ դեր խաղա եւ օգտակար լինի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում: Մասնավորաբար, երիտասարդներն առաջարկում են, որպեսզի Վրաստանում Հայաստանի դեսպանատունը զբաղվի Ռուսաստանի եւ Վրաստանի քաղաքացիների տեղաշարժերի հարցերով:

ԱՅՍՊԵՍ Է ԽՈՍՈՒՄ ԳՅՈՒԼԸ

Նաեւ՝ Ցեղասպանության մասին 2003 թվականի հունվարի 27-ն էր: Աբդուլլա Գյուլը ելույթ էր ունենում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստում՝ իբրեւ Թուրքիայի նորանշանակ վարչապետ: Ստրասբուրգում նրան շատ ջերմ ընդունեցին: Նորընտիրության հանգամանքից բացի, ջերմությունն ուներ օժանդակ պատճառ: Ընդմիջումներով, մոտ 10 տարի Աբդուլլա Գյուլը եղել էր ԵԽԽՎ պատգամավոր եւ ծանոթ էր այդ ֆորումի բազմաթիվ անդամների հետ: Պատճառներից մեկն

Մտավորականները՝ Գյուլի այցի մասին

Նրանք արդարացնում են եւ ՀՀ նախագահի, եւ Դաշնակցության քայլերը Երեկ «Տեսակետ» ակումբի հյուրերն էին ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանը, «Շարական» անսամբլի գեղարվեստական ղեկավար Դանիել Երաժիշտը, գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը եւ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան Ռաֆիկ Հովհաննիսյանը: Ջիվան Գասպարյանը խոսեց իր վերջին հաջողությունների եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցի մասին: «Լոնդոնում ձայնագրություն եմ ունեցել

«ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ»

Այս կարծիքին է այդ երկրում կարիերա անող իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն «Առավոտը» տեղեկացրել էր սեպտեմբերի 2-24-ը «Ա. Խաչատրյան» համերգասրահում անցկացվող Երեւանյան երկրորդ միջազգային փառատոնի մասին: Այսօր փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀՊՖՆ) առաջին անգամ կղեկավարի իտալացի դիրիժոր Ֆաբիո Մաստրանջելոն, որպես մենակատարներ հանդես կգան ջութակահարուհի Տամակի Կավակուբոն (ԱՄՆ) եւ դաշնակահար Ալեքսանդր Գինդինը (Ռուսաստան): Նախընտրեցինք զրուցել

«Հարգի» չեն մանկավարժն ու գյուղատնտեսը

Արցախում հրապուրված են տնտեսագիտությամբ ու բանասիրությամբ Վերջերս Լեռնային Ղարաբաղի վիճակագրական ծառայությունը Ստեփանակերտում եւ հանրապետության 6 այլ շրջաններում (ընդհանուր առմամբ՝ 62 համայնքում) հանրակրթական դպրոցների շրջանում իրականացրել է ընտրանքային հետազոտություն: Արցախում գործող 222 դպրոցից ընտրվել է 75-ը կամ 33,8%-ը: Հետազոտությունն անցկացվել է հանրապետության 2007-08 ուստարվա շրջանավարտների 89,4%-ի շրջանում: «Ո՞րն է դպրոց հաճախելու հիմնական նպատակը» հարցին հարցվածների 78,3%-ը

ՀԱՅԵՐԸ՝ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

Մեկօրյա հայկական վարժարանները բավական չեն ազգային ինքնությունը պահպանելու համար Վերջերս Հայաստանում էր Արաբական Միացյալ Էմիրություններից (ԱՄԷ) ժամանած մտավորական եւ գործարար Նշան Բասմաճյանը, ով մասնակցում էր Համահայկական կրթական համաժողովին: Նա «Առավոտին» ներկայացրեց իր մտահոգությունները՝ Շարժայի հայերի կրթական խնդիրների ու տպավորությունները՝ համահայկական համաժողովի մասին: Տեղեկացնենք, որ Ն. Բասմաճյանը ծնվել է Սիրիայում՝ մտավորականների ընտանիքում: Հայրը՝ Ժոսեֆ Բասմաճյանը, որին

ԿԳ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՈԲԻՆԵՐԸ ԿԱՄ՝ ԱՌԱՆՑ ՓՈՂԿԱՊԻ

Սպարտակ Սեյրանյանը սիրում է լավ գրականություն, ռոք, խելացի կանանց ու կենդանիներ Նախարարը նաեւ երաժիշտ է Հանրությանը հետաքրքրում է, թե այս կամ այն պաշտոնյան ինչպիսին է ընտանիքում, ընկերական շրջապատում եւ ինչ նախասիրություններ ունի: ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանն, օրինակ, լայն երաժշտական նախասիրություններ ունի եւ դրանք պայմանավորված են իր ստացած երաժշտական կրթությամբ: «Սովորել եմ ձայնապահպանման թեքումով թիվ 17

«Հայ երիտասարդները չեն ճանաչում մեր մեծերին»

Լիբանանի հայկական համայնքի «Ֆայհա» երգչախմբի ղեկավար Պարգեւ Թասլաքյանը մտահոգված է, որ Լիբանանում ապրող հայ երիտասարդները քիչ են կարդում: Լիբանանում այժմ բնակվում է շուրջ 500 000 հայ: Հայկական համայնքն ունի 5 պատգամավոր եւ 2 նախարար: Օրերս Հայաստանում էին լիբանանահայ համայնքի ներկայացուցիչները՝ նկարիչներ, երաժիշտներ, գրողներ: «Առավոտը» զրուցեց նրանց հետ՝ պարզելու, թե ինչպիսի՞ն է կյանքը Լիբանանում, ի՞նչ դժվարություններ

«ԱՆԳՐԱԳԵՏ ԵՆ ԾԱԽՍՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ»

Մոսկվաբնակ երգչուհի, երգահան, պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանը՝ հայկական շոու-բիզնեսի մասին – Այսօր ավելի շատ կազմակերպչական հարցերով եք զբաղված, արդյո՞ք շոու-բիզնեսում երգչուհու Ձեր կարիերան արդեն ավարտվել է… – Ինձ միշտ համարել եմ ավելի շատ հեղինակ-կատարող, քան՝ երգչուհի: Այդ պատճառով իմ երգացանկը, որոշ բացառություններով, հիմնականում բաղկացած է հեղինակային երգերիցս: Այսօր, որպես հեղինակ, ավելի բուռն է իմ ստեղծագործական կյանքը,

«Նախագահներն ազատ չեն իրենց անելիքներում»

 Այս կարծիքին է Թուրքիայի «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը Պոլսահայությունը ոգեւորված է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի՝ Հայաստան այցով: Այդպես է կարծում Թուրքիայում հրատարակվող հայալեզու «Մարմարա» թերթի խմբագիր Ռոպեր Հատեճյանը: Նա կիսում է Հայաստանի նախագահի կարծիքը, որ Գյուլի այցը Երեւան՝ կդառնա «նոր սիմվոլիկ մեկնարկ մեր հարաբերություններում»: Թուրքիայի նախագահի այցի պատրվակը հայտնի է արդեն, որ ֆուտբոլն է

«ՌԵԿՏՈՐԸ» ՍՏՈՒՄ Է

Ես հեռացվել եմ ԵՊՀ-ում տիրող անառողջ բարքերը քննադատելու պատճառով Վերջերս ԵՊՀ շատ դասախոսներ իրար հաճախ հարցնում են՝ «այսօր թերթերին Սիմոնյան Արամը հարցազրույց չի՞ տվել» եւ հեգնական ծիծաղում: Երբ ռեկտորի ընտրությունների ժամանակ նա դրեց իր թեկնածությունը՝ փորձում էի պարզել, թե ինչ են մտածում այդ կապակցությամբ համալսարանականները: «Կքանդի համալսարանը» հնչող գնահատականների ինչուներն էի պարզում: Հետո, երբ ինձ

ՀՖՖ նախագահը՝ քաղաքագետի դերում

Համաձայն քաղաքագետ Արմեն Այվազյանի, իշխանությունները հրաժարվում են համարժեք գնահատականներ տալ մեր երկրի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, իսկ ոչ մասնագետները փորձում են հասարակությանը քաղաքագիտության դասեր տալ: «Մենք այսօր հայ-թուրքական հարաբերություններում շատ հետաքրքիր զարգացումներ ունենք: Այդ հարաբերությունները համարում եմ հակամարտություն: Այդ հակամարտության մոտալուտ լուծման մասին խոսակցությունները հասել են հիստերիայի: Ամեն օր հեռուստատեսությամբ հանդես են գալիս գործիչներ, որոնք

ԴԱՍԱԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ՇԱՐՔԱՅԻՆ

Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, սկսեց Դավիթ Եղինյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Այս տարվա հունիսի 3-ին Հրազդան քաղաքում գտնվող ՀՀ հյուսիսային քրեական դատարանում Դ. Եղինյանը դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորը աշխատել է պաշտպանության նախարարության N զորամասում՝ որպես երրորդ դասակի հրամանատար: Նա մեղադրվել է առանց զորամասի հրամանատարության թույլտվության՝ զորամասը լքելու,

Քանդելու փոխարեն՝ աչք են փակում

Ապօրինի եւ վթարային կիսակառույց շենքի սեփականատիրոջը ոչ պատասխանատվության են ենթարկում, ոչ էլ շենքն են քանդում: Տարիներ առաջ Բուզանդի 49 հասցեում կառուցած ապօրինի 6 հարկանի կիսակառույց շենքը «Ստրոյսարդգրուպ» շինարարական ընկերության համար դարձել է իսկական պատուհաս: Ընկերությունն այդ շենքի հարեւանությամբ շինարարություն իրականացնելու ընթացքում պարզել է, որ 6 հարկանի շենքն ընդամենը 50-60 սանտիմետրանոց բետոնե հիմքի վրա է կառուցված,

60 ԸՆՏԱՆԻՔ ԿՎՏԱՐՎԻ

Վթարային շենքի բնակիչները կհայտնվեն փողոցում Օրերս մի խումբ ոստիկաններ, Նոր Նորքի թաղապետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներ՝ միացյալ ուժերով, Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5 հասցեից 60 ընտանիքի փորձում էին վտարել: Սակայն, քանի որ այդ ընտանիքների մի մասն իրենց նախկին բնակարաններից վտարվելու հարուստ փորձ ուներ, չինովնիկներին այս անգամ չհաջողվեց նրանց այդպես հեշտ ու հանգիստ բնակարաններից հանել: Ջուղայի

Համայնքները զարգանում են անհավասարաչափ

Պետության կողմից համայնքներին տրամադրվող դոտացիայի գումարը հաշվարկելու ժամանակ շատ կարեւոր կետեր անտեսվում են: Համայնքների ֆինանսավորման համար ամեն տարի պետությունը ծախսում է պետբյուջեի եկամուտների 4%-ը: Մինչ այսօր ՀՀ համայնքների միջեւ պետության ֆինանսական միջոցները բաշխվել են խիստ անհավասարաչափ. անկախ համայնքի կարիքավորության աստիճանից՝ դոտացիա են ստացել բոլոր համայնքներն առանց բացառության: Բացի այդ, ավելի շատ խնդիրներ ունեցող համայնքներին պետությունը

ԱՆՏԵՂԻ «ՄՈՒՏԻԼՈՎԿԱ»՝ ՄԻ ԱՅՑԻ ՇՈՒՐՋ

Եթե «Մարտի 1-ի» հանձնաժողովն իրոք քննարկի կալանավոր Ֆելիքս Գեւորգյանի դիմումը՝ կարող են պարզվել շատ ուշագրավ մանրամասներ: Մինչ այժմ հատուկ քննչական ծառայությունը որեւէ մեկին չէր մեղադրել մարտի 1-ին հրազեն գործադրելու համար: Սակայն սեպտեմբերի 2-ին դատախազությունն ազդարարեց նման գործի ավարտի եւ այն Երեւանի քրեական դատարան ուղարկելու մասին: Այն է՝ Զովունի գյուղի բնակիչ Ֆելիքս Գեւորգյանը մարտի 1-ին, տեղեկանալով,

Լուծումը՝ համապետական ընտրություններն են

Ըստ Հովհաննես Հովհաննիսյանի՝ Թուրքիայի նախագահի այցից հետո գոյություն չունեցող հայ-թուրքական հարաբերությունները կարող են փակուղում հայտնվել: «Հայաստանը պետք է փորձի ինչ-որ կերպ դիմակայել ընթացող աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական զարգացումներին, քանի որ մեր երկիրը ոչ թե գործոն է, այլ այդ զարգացումների հիմնական մասնակիցներից մեկը»,- ասում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա գնահատմամբ՝ այս երկարատեւ

ՆՈՐ ՃԱԿԱՏ՝ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀԻ ԴԵՄ

Որպես այդպիսին է համարվում «Մարտի 1»-ի գործով 7 մեղադրյալների գործը մեկ փաթեթով դատարան ուղարկելը «7»-ի գործը միասին կմտնի դատարան Պաշտոնական տեղեկատվության համաձայն, ավարտվել է «Մարտի 1»-ի քրգործով նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննությունը: Ըստ այդ տեղեկատվության, «նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ 2008թ. փետրվարի 19-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից

ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ ՄԻՆՉԵՎ 2010 Թ.

Կառավարության արածը գնահատվում է իբրեւ դավադրություն ու խարդախություն Կառավարության օգոստոսի 28-ի նիստի օրակարգում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի զեկուցողը էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն էր: Ի դեպ, վարչապետը հենց նրան էլ նշանակել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչը օրենքի նախագծի քննարկման ժամանակ, որի հիմնավորում-տեղեկանքի մեջ նշված է, թե դրա «ընդունումը հրատապ է,

ՀՐԿԻԶԵԼ ԵՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՇՏԱԲԸ

Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում վաղը կայանալիք ընտրություններում իր թեկնածությունն առաջադրած «Ժողովրդավարական ուղի» կուսակցության համակարգող Մանուել Գասպարյանը երեկ առավոտյան իր նախընտրական կենտրոնական շտաբը գտել է կիսահրկիզված, շտաբի ապակիները ջարդված եւ ներսում բենզինի շիշ նետված վիճակում: Բարեբախտաբար, շտաբում հրդեհ չի բռնկել, այրվել են քարոզչական պաստառները, ցուցանակը, վնասվել է նաեւ շտաբի տարածքը: «Սա մի խումբ տկարամիտ մարդկանց ձեռքի գործն

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031