Օրվա լրահոսը
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի երիտասարդների չեմպիոն Տարոսը՝ ազատ ոճայիններին:
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը Բուդապեշտում ընթացող այս տարիքային խմբի (1990/1992թթ. ծնվածներ) աշխարհի առաջնության վերջին օրը իր հաշվարկում ոսկե մեդալ գրանցեց: 84 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը (Գյումրի), պարտության մատնելով բոլոր մրցակիցներին՝ Ավստրիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից, իսկ եզրափակչում՝ ժամանակից շուտ հաղթելով հարավկորեացի Սե Յոլ Լինին, արժանիորեն բարձրացավ պատվո պատվանդանի չեմպիոնական աստիճան: Այսպիսով, դասական ոճի մեր ութ
ԽՈԴԻԿՅԱՆԻ՝ KARINE.AM-Ը
Արդեն գործում է դրամատուրգ, արձակագիր, հրապարակախոս Կարինե Խոդիկյանի karine.am ստեղծագործական կայքը: Այնտեղ կարելի է գտնել տեղեկատվություն՝ հեղինակի կենսագրության, ստեղծագործությունների, մրցանակների եւ այլնի մասին: Ցանկացողները կարող են կայքում կարդալ նաեւ նրա ստեղծագործությունները ոչ միայն հայերեն, այլեւ ռուսերեն եւ այլ լեզուներով: Karine.am-ում զետեղված են հետաքրքիր լուսանկարներ՝ ֆոտոատելիե բաժնում: Հիշեցնենք, որ Կ. Խոդիկյանը եղել է «Գարուն» ամսագրի արձակի
Հակահայկական ֆիլմը՝ թուրքական դպրոցներում
News.am-ի մատուցմամբ, Ստամբուլի 9-րդ վարչական դատարանը մերժել է Հրանտ Դինքի հիմնադրամի հայցը՝ չեղյալ համարել հակահայկական «Սարը գելին. Հայկական հարցի ներքին կողմը» վավերագրական ֆիլմի ցուցադրումը Թուրքիայի դպրոցներում։ Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի 9-րդ վարչական դատարանն իր մերժումը հիմնավորել է նրանով, որ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից պատրաստված հակահայկական 6 մասից բաղկացած ֆիլմի ցուցադրությունը դպրոցներում պարտադրված գործընթաց
Խղճուկ արտաբյուջեի եւ հարուստ ծրագրերի մասին
Մեկնաբանում է «Բարեկամություն» անսամբլի տնօրեն Տիգրան Մխոյանը Վերջին տարիներին հայաստանյան որոշ պետական պարային կոլեկտիվներ ավելի շատ «ծաղկացնում» են այս կամ այն աստղի ելույթը շոու-ծրագրերում, քան ներկայանում մենահամերգներով: Որոշ տնօրեններ դա արդարացնում են արտաբյուջետային միջոցներ ստեղծելու, կոլեկտիվի հոգսերը հոգալու եւ, ի վերջո, իրենց խոսքերով՝ պարողների ցածր աշխատավարձը փոքր-ինչ համալրելու պատճառաբանությամբ: Իրոք, մեծ երեւակայություն պետք է ունենալ
МЭСИ-Ն ՉԻ՞ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ՀՀ օրենսդրական դաշտը դեռ այդ հնարավորությունը չի տալիս Հեռավար (դիստանցիոն) կրթությունը ՀՀ բուհերի համար դեռ «շռայլություն» է: Դրա պատճառը համապատասխան տեխնոլոգիական բազայի, կադրերի, թիրախային լսարանի պակասն է: Ուսումնասիրությունների համաձայն՝ վերջին տարիներին հեռավար կրթության պահանջը մեծացել է: Ուստի 2010-ի փետրվարին ՀՀ կառավարությունը հաստատեց հեռավար ուսուցման կարգը: «Առավոտի» հետ զրույցում ԿԳՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության
Պարզաբանում է «Հայանտառը»
Հենվելով «Էկոլուր» հասարակական կազմակերպությունից ստացած հաղորդագրության վրա, տեղեկացրել էինք, որ Տավուշի մարզի Իջեւանի շրջանի արեւմտյան հատվածում՝ Առաքելոց վանքի եւ Կիրանց գետի ավազանի շրջակայքում, շարունակվում է անխնա կերպով ոչնչացվել անտառը, անտառում օրեցօր նոր ճանապարհներ են բացվում, եւ առանց համարանիշների բեռնատարներն ավելի են խորանում անտառի սիրտը: Այս մասին «Էկոլուրին» ասել էր գրող Վահրամ Թաթիկյանը: Արձագանքելով այս հրապարակմանը,
Լարերի կարճ միացումից
Հուլիսի 21-ին, ժամը 17.30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել «ԱրմենՏելի» Նոյեմբերյանի սպասարկման եւ վաճառքի սրահի տանիքում: Պատճառը էլեկտրական հոսանքի կարճ միացումն է եղել: Շատ արագ դեպքի վայր է ժամանել Նոյեմբերյանի հրշեջ ջոկատը եւ հակահրդեհային միջոցառումներ ձեռնարկել: «ԱրմենՏելի» աշխատակցի վկայությամբ, կարճ միացումից տուժել են սրահի համակարգիչները, չնայած ապահովված են հոսանքի լարման կարգավորման սարքավորումներով: Դեպքից հետո Նոյեմբերյանում անջատվել
20 հազար մեղու՝ ձեռքին
Տավուշի մարզի Ջուջեւան գյուղի 16-ամյա դպրոցական Սմբատ Պետրոսյանի ձեռքին հավաքվել է 4 կգ ընդհանուր քաշով շուրջ 20 հազար մեղու: Ձեռքին շաքարավազ քսելով՝ Սմբատը կարողանում է իրեն ենթարկել մեղվափեթակից հեռացող մեղվին եւ նրա հետեւից գնացողներին: Այս կերպ նա հիմնում է նոր մեղվաընտանիք: Տղայի հայրը՝ մանկավարժ Եղիշե Պետրոսյանն ասում է, որ երեխան փոքր հասակից է հրապուրվել մեղուներով
ԷԼԻ ՋՈՒՐ ՉԿԱՐ
Բազմիցս ենք անդրադարձել Կապանում խմելու ջրի խնդիրներին: Հուլիսի 21-ից կրկին Սյունիքի մարզկենտրոնի բնակչությանը ջուր չի մատակարարվում, ինչը հերթական անգամ առաջացրել էր բնակչության զայրույթը, քանի որ «Հայջրմուղկոյուղու» հարավային մասնաճյուղի «Կապան» տեղամասն արդեն որերորդ անգամ բնակչության համար ավելորդ խնդիրներ է ստեղծում, առավելեւս՝ ամառվա այս շոգ եղանակին: Շատերը խմելու համար ստիպված շշալցված ջուր են ձեռք բերել խանութներից: «Հայջրմուղկոյուղու»
Հայոսի ու Քարթլոսի կենացի մակարդակի՞
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ պատգամավոր, ծնունդով ջավախեցի Շիրակ Թորոսյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ թեեւ իրենք պայքարում են, որ հայերենը Ջավախքում երկրորդ պետական լեզու ճանաչվի, սակայն վրացական իշխանություններն ամեն ինչ անում են, որ հայերենն արմատախիլ արվի, ջանում են, որ հայկական ազգային դիմագիծը խեղվի, վախի ու սարսափի մթնոլորտ ձեւավորվի, ցանկանում են հայաթափել
«ԱՆՀԱՍԿԱՆԱԼԻ ՊԱՅՄԱՆՆԵՐ» ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Մարտունու քաղաքապետարանը պատրաստ է ասել՝ «ամոթ քեզ, մեղավոր անձ», սակայն մեղավորին փնտրելու քայլեր չի ձեռնարկում: Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Գնել Սարգսյանը մեզ գրած նամակում պնդում է, որ Մարտունու քաղաքապետարանում «օրինախախտումները, կամայականությունները, փաստաթղթերի կեղծումները, ֆինանսական խախտումները եւ քաղաքացիների դիմումներին չպատասխանելու դեպքերը» բազմաթիվ են: Գնել Սարգսյանը բերել է իր հետ կատարված դեպքի մանրամասները: Ըստ նրա, Մարտունու
ՀԵՏ ՏՎԵՔ ՄԵՐ ՀՈՂԵՐԸ
«Եթե ադրբեջանցի թուրքը եւ արցախահայը հայկական սրբազան հողի վրա կարող են միասին ապրել, ապա մենք՝ Ադրբեջանի վտարանդի քաղաքացիներս, առաջին հերթին պետք է վերադառնանք մեզնից բռնազավթած տները, նախքան ադրբեջանցիները կխոսեն իրենց, այսպես կոչված, փախստականների վերադարձի մասին»,- փախստականների վերադարձին առնչվող Սարկոզի-Օբամա-Մեդվեդեւ եռակողմ հայտարարությունից ոգեշնչված՝ հայտարարեց «Ադրբեջանահայերի ասամբլեա» հ/կ նախագահ Գրիգորի Այվազյանը: Թե որքանով են իրատեսական փախստականների վերադարձի
Բնակիչների նյարդերի հաշվին առեւտուր են անում
Փողոցային առեւտրականները շրջափակել են շենքը Աջափնյակ համայնքի Բաշինջաղյան 188 շենքի բակը շրջափակել են փողոցային առեւտրականները: Բնակիչների պատմելով, արդեն ավելի քան 10 տարի առեւտրականների աղմուկ-աղաղակից ու ձկնավաճառների հոտերից օր ու արեւ չեն տեսնում: Շենքի բնակիչ Ժաննա Ստեփանյանի պատմելով. «Վաղ առավոտից, առեւտրականների գործի գալուն պես, ստիպված ենք լինում արթնանալ, մեքենաների սիգնալները կապած՝ գալիս են ու սկսում իրենց
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱԱԾ-ԻՑ ՎՐԵ՞Ժ Է ԼՈՒԾՈՒՄ
Ինչո՞ւ է ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը թաքցրել, որ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյայի եղբայրը կալանավորված է: Այս տարվա փետրվարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ մի լրագրող ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ճի՞շտ են արդյոք այն տեղեկությունները, որ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչություն) աշխատակիցները թմրանյութեր պահելու եւ տարածելու կասկածանքով բերման են ենթարկել ՀՀ
«ԼՈՒՅՍ» ԵՎ «ՄԻԱՍԻՆ»
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Սեւանա լճի ափին տեղակայված «Միասին» երիտասարդական շարժման ճամբար, որտեղ հանգիստն են անցկացնում «Միասին 2010» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցները: Նախագահը ճամբարականներին տեղեկացրել էր, որ հանդիպելու է նաեւ «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների, այսինքն՝ այն երիտասարդների հետ, ովքեր այս տարի արտասահմանում ընդունվել են առաջնակարգ բարձրագույն ուսումնական հաստատություններ: «Ուզում եմ, որպեսզի մենք, իսկ
ՉԵՆ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ, ԲԱՅՑ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ «Միասին» երիտասարդական շարժման ճամբարում խոսեց ղարաբաղյան խնդրի մասին: «2010թ. հունվարին Սոչիում ՌԴ Նախագահի նախաձեռնությամբ եւ ներկայությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանձնարարել ԱԳ նախարարներին՝ շարունակել բանակցությունները Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի միջնորդությամբ: Նախարար Լավրովի միջնորդությունը վայելում էր եւ վայելում է Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի լիակատար աջակցությունը, ինչի
ՄԵՐ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ
Մի օր ես տեսա ժամանակը, թեեւ ժամադրված չէի: Հանդիպեցի անսպասելի, երբ տասնմեկ տարեկան էի եւ մեր Սեւուկ ձիով հաց էի տանում հորս՝ սարերը: Տեսա ու վախեցա՝ երբ ձորերը կապած մշուշից դուրս ելա դեմ դիմաց: Նա վերեւում էր, ես՝ ներքեւում, կիսով մշուշի մեջ… Եվ նա ժամանակն էր կամ, գուցե, ժամանակի Տերը: Այդ պահին ես չհասկացա էլ,
«Ես պարտավոր եմ երաշխավորել արդար եւ օբյեկտիվ մրցույթ»
Խոստացավ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նիստում երեկ որոշվեց հուլիսի 27-ին հայտարարել մրցույթ 7 մարզային հեռուստաընկերությունների համար: ՀՌԱՀ նիստի օրակարգում (նիստը տեւեց մոտ 5 րոպե) ընդգրկված էր մեկ հարց` ՀՀ տարածքում թվային հեռարձակման ցանցի միջոցով եթերային հեռարձակում իրականացնելու հեռուստահեռարձակողների մրցույթներ հայտարարելու մասին: Հուլիսի 20-ին ՀՌԱՀ-ն արդեն իսկ հայտարարել էր մրցույթ
ԼՂՀ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԾՐԱԳԻՐ ՉԿԱ
Աշոտ Մանուչարյանը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին – ՀՀՇ 16-րդ համագումարի իր ելույթում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն ասաց, թե առանց ղարաբաղյան հարցի լուծման, առանց հայ-թուրքական հարաբերությունների Հայաստանը տնտեսական եւ ժողովրդագրական զարգացում չի ունենա, անկախ նրանից, թե ում ձեռքին կլինի կառավարման ղեկը: Համամի՞տ եք: – Հարցը շատ ավելի տարողունակ է, քան կարող է թվալ առաջին հայացքից:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳՐՊԱՆԱՅԻՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՉՈՒՆԻ»
Վստահեցնում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը – Ակնհայտորեն, վերջին ամիսները բավականին ակտիվ էին ղարաբաղյան թեմաների շուրջ կատարվող իրադարձությունների, հայտարարությունների մասով, եւ եթե մենք դեռ չունենք հարցի լուծման բանալին, ապա հաստատ համանախագահները ինչ-որ բան ունեն՝ դատելով իրենց ակտիվությունից: – Համանախագահողների ակտիվությունը ես առաջին հերթին կապում եմ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների հետ, այդ երկրի՝ ոչ
ԸՆԴԴԵՄ ԼԱՏԻՆԱՏԱՌ ՀԱՅԵՐԵՆԻ
ICON ընկերության այս գովազդը, որը տեղադրված է Երեւանի կենտրոնական փողոցներում՝ առիթ էր դարձել, որ «Մենք դե՛մ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբի անդամ Էդգար Առաքելյանը նամակով դիմի այդ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանին. «Գիտեմ, որ շատ հայրենասեր մարդ եք։ Եկել եք Հայաստան, հիմնել եք ընկերություն, զբաղվում եք բիզնեսով։ Սակայն այն, ինչ տեսնում ենք ստորեւ ներկայացված
Սիրելի ընթերցող
Յուրաքանչյուր գրողի կյանքի վերջալույսը մի լուսավոր ծիր է թողնում իր ընթերցողի հիշողության դաշտում: Համոզված եմ, որ իմ վերջալույսը նույնպես կթողնի իր ազդեցիկ հետագիծը քո հոգեւոր իշխանության անծայրածիր տարածքում, քանզի ես հոգեհարազատ եմ քեզ, քոնն եմ վերջապես՝ որպես մտածող եւ Մարդ աստծո: Ուստի հաճությամբ քեզ նվիրելով սույն բանաստեղծական պրակը՝ թախանձում եմ այն կարդալ առանց ծուլանալու, մեկդի
Ճնշումներ եւ բռնություն ԶԼՄ-ների հանդեպ
Այս տարվա 2-րդ եռամսյակում լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության 3 դեպք է գրանցվել, ԶԼՄ-ի ու դրանց աշխատակիցների վրա տարբեր ճնշումների՝ 5, նույնքան էլ տեղեկատվություն ստանալու ու տարածելու իրավունքի խախտումներ են արձանագրվել: Երեկվա ասուլիսում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2-րդ եռամսյակային զեկույցը ներկայացնելիս, կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը նկատեց. «Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական բռնությունները նվազել են 5-ով,
«ՓՅՈՒՆԻԿԸ» «ՊԱՐՏԻԶԱՆԻ» ՀԱՄԱՐ ԱՆԱԿՆԿԱԼ ՉԷՐ
Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Փյունիկ»-«Պարտիզան» հանդիպման նախօրեին բելգրադցիների գլխավոր մարզիչ Ալեքսանդր Ստանոեւիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում իրենք իրենց լավ են զգում: Ստանոեւիչի խոսքերով՝ առաջին խաղում «Պարտիզանը» կարող էր շատ ավելի գոլեր խփել, սակայն հույս ունի դրանց բացը լրացնել այս անգամ, մանավանդ որ՝ պատրաստվում է ցուցադրել իր հարձակվողական ֆուտբոլը, ինչպես եւ Բելգրադում:
Մոնտիելը նո՞ւյնպես խուսափում է Դարչինյանից
«Առավոտի» նախորդ համարում ընթերցողներին տեղեկացրել էինք, որ Վիկ Դարչինյանը Ֆեռնանդո Մոնտիելի հետ այս աշնանը մենամարտելու ցանկություն է հայտնել: Իսկ երեկ «Fightnews.ru»-ն լրատվություն է տարածել այն մասին, որ Մոնտիելի եւ երկրորդ թեթեւագույն քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի ժամանակավոր չեմպիոն Նոնիտո Դոների միջեւ նույն ժամկետներում մենամարտ կազմակերպելու պայմանավորվածություն արդեն ձեռք է բերվել: Ըստ լրատվամիջոցի, այդ մասին հայտարարել
Կանցլերն այցելեց «Արքային»
Գերմանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ կանցլեր Անգելա Մերկելն օրերս այցելել է Բեռլինից 32 կմ արեւելք գտնվող Կինբաում քաղաքի գլխավոր մարզական ճամբար, որտեղ կարեւորագույն մեկնարկներին նախապատրաստվում են Գերմանիայի սպորտային աստղերը: Իր բռնցքամարտիկների ուսումնամարզական հավաքները կազմակերպելիս հաճախ այս մարզաբազայի ծառայություններից օգտվում է նաեւ «Sauerland Events» պրոումոթերական ընկերությունը: Մերկելն այստեղ հանդիպել է «Արքա Արթուրին» եւ նրա մարզիչ Ուլի
Ալեքսան Միքայելյանն աշխարհում երրորդն է
Բուդապտում մեկնարկած հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշմարտի աշխարհի երիտասարդական առաջնության մեկնարկային օրը Հայաստանին բերեց մեկ բրոնզե մեդալ: Հունահռոմեական ըմբիշ, 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը մեկնարկային գոտեմարտերում հերթականությամբ պարտության մատնեց Ֆինլանդիայի, Իտալիայի եւ Վրաստանի ներկայացուցիչներին, սակայն եզրափակչի ճանապարհին գոտեմարտը տանուլ տվեց ադրբեջանցուն եւ զրկվեց ոսկի նվաճելու հեռանկարից: Սակայն հայ ըմբիշը երրորդ տեղի համար մարտում առավելության հասավ
Սիրունյանն ամփոփեց համերգաշրջանը
Բայց չբացեց փակագծերը՝ նոր համերգաշրջանի «մասով» Ավարտվեց 2009-10թթ. համերգաշրջանը: Ինչով նշանավորվեց այն, իսկ աշնանը մեկնարկելիք նոր համերգաշրջանը ինչ հետաքրքիր մշակութային քաղաքականությամբ կփորձի հանդիսատեսին գրավել: «Առավոտը» այս հարցերն ուղղեց Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) տնօրեն Ռուզաննա Սիրունյանին: Իսկ ինչո՞ւ ընտրեցինք հատկապես Ֆիլհարմոնիկը. որովհետեւ սկզբնավորման (1925թ.) տարվանից այն մեծանուն դիրիժորներ Ադամյանի, Սպենդիարյանի, Չարեքյանի, Սարաջյանի, Բուդաղյանի, Մալունցյանի, Դուրյանի,
Ուսանողները մի բան են ասում
«Էրեբունի» բժշկական քոլեջի տնօրենը՝ հակառակը Օրերս «Էրեբունի» բժշկական քոլեջի մի քանի ուսանողուհիներ «Առավոտին» փոխանցեցին, որ գոհ են քոլեջում ուսուցման մակարդակից, սակայն իրենց մտահոգում է այն, որ տարեվերջին իրենցից շուրջ 15 000 դրամ են պահանջել դիպլոմ տրամադրելու համար: Նրանցից մեկն էլ նշեց, թե ուզում է գործերը վերցնել՝ տեղափոխվելու համար, սակայն կրկին գումար են պահանջում: Ըստ ուսանողուհիների՝
ԿԻՆՈՆ ԳՈՒՅՔ ՉԷ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ
ՀՀ եւ ԼՂ նախագահների աջակցությամբ ղարաբաղյան թեմայով լիամետրաժ ֆիլմ նկարող ոչ հայ ռեժիսորը վերջին 10 տարում չի էլ եղել Հայաստանում ու Ղարաբաղում: Կինոյի հետ ամենաչնչին առնչություն ունեցող մարդիկ գիտակցում են, որ այն, այսպես ասած, «օդից ընկած ինդուստրիա է», ամենահանրամատչելի արվեստը, որը կարող է գրագետ աշխատանքի դեպքում լուրջ գումար բերել: Ինչ վերաբերում է Հայաստանին, ըստ կինոյի


















































