Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԻՑՅԱՆԸ «ՀԱՂԹԵՑ»՝ ՀԱՅԿԱԿԱՆ ՁԵՎՈՎ

Սեպտեմբեր 09,2008 00:00 Share

\"\"

Կիրակի օրը առավոտյան ժամը 9 անց 15-ի սահմաններում, երբ բնակիչները գնում էին ընտրության, Արաբկիրի թաղապետի թեկնածուներից մեկի՝ Ալբերտ Երիցյանի համակիրները, 3-4 թանկարժեք մեքենաներով (Mersedes ML մակնիշի, սեւ գույնի, 80 008 պետհամարանիշով, BMW X5 մակնիշի, սեւ, նույնպես՝ 80 008 (այլ սերիայով) պետհամարանիշով եւ արծաթագույն BMW X5 մակնիշի՝ վրացական EEB համարանիշով) հանկարծակի ներխուժել են Թբիլիսյան խճուղի 7 հասցեում գտնվող շենքի բակ եւ 10-15 հոգով՝ մահակներով, ատրճանակի կոթով ու դանակով դաժան ծեծի ենթարկել բակում կանգնած տղաներին: Արդյունքում՝ Արաբկիրի գործող թաղապետ, թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի համակիրներից մեկը՝ 30-ամյա Մհեր Քերոբյանը (լուսանկարում) գանգուղեղի, թոքի, այտոսկրի եւ կողոսկրերի ծանր վնասվածքներով տեղափոխվել է Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոց, այնուհետեւ «Էրեբունի» բուժկենտրոն: Ողջ օրվա ընթացքում բժիշկները Մհերի վիճակը գնահատում էին շատ ծանր: Ականատեսների պատմելով, ծեծկռտուք կազմակերպողների թվում է եղել թաղապետի թեկնածու Ալբերտ Երիցյանի որդին՝ Ռոբերտ Երիցյանը, որին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, աշխատանքում ունեցած թերացումների համար, բոլորովին վերջերս էր հեռացրել Մաքսային պետական կոմիտեի մաքսանենգության բաժնի պետի պաշտոնից: Բնականաբար, Ա. Երիցյանը հերքել է միջադեպին որդու մասնակցությունը: Դեպքի առիթով հարուցվել է քրգործ՝ ՀՀ Քրօրի 113 հոդվածի հատկանիշներով: Իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բնականաբար, գրանցեց Ալբերտ Երիցյանի
«համոզիչ հաղթանակը»:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել