Օրվա լրահոսը
ԺՈՂՈՎՈ՞ՒՐԴ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱՑԻ
That is the question! Հայաստանում ապրող ո՞վ չգիտի, որ բոլոր տեսակի ընտրություններում ձեռքում իշխանություն ունեցողները դրանք կեղծում են: Կեղծում, քանի որ նրանց հետաքրքրող միակ բանը, ինչ գնով ուզում է լինի, վերարտադրվելն է: Վերարտադրվելն ինքնանպատակ է նրանց համար, քանի որ նրանք կարծում են, թե Հայաստանը ոչ թե ժողովրդին պատկանող երկիր է, այլ մի հողատարածք, որտեղ եւ
Հեքիաթները կարող են բուժել
Կամ վնասել երեխաների առողջությանը «Լինում է, չի լինում՝ մի մարդ է լինում: Նա աշխարհի ամենահարուստ էակն էր ու չգիտեր՝ ինչպես ծախսել իր փողերը: Որոշում է գնել աշխարհի բոլոր սրճարաններն ու ռեստորանները: Նա շատ էր սիրում խաղատներ այցելել, որտեղ էլ մի անգամ պարտվում է եւ կորցնում իր հարստությունը: Նա սոված-ծարավ օրեր էր անցկացնում, քանի որ ոչ
«ՋԱ՛Զ ԱՍԵՆՔ, ՋԱ՛Զ ԼՍԵՆՔ»
Ըստ կոմպոզիտոր-ջազմեն Մարտին Վարդազարյանի, հանրահայտ ժողովրդական ասացվածքը իր երիտասարդ կոլեգաների շրջանում այսպես է հնչում: «Առավոտը» տեղեկացրել էր, որ հայկական ջազի 70-ամյակի միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել են «Հայկական ջազ-70» կազմակերպություն եւ կազմկոմիտե, որի նախագահն է ճանաչված ջազմեն Լեւոն Մալխասյանը: Տարվա ընթացքում ունկնդիրը կլինենք ինչպես հայաստանցի ջազմենների, այնպես էլ արտերկրից ժամանած հայտնի երաժիշտների արվեստին: Փառատոնի մեկնարկը կտրվի
Քաղաքակա՞ն, թե՞ իրավական վճիռ
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը այսօր կայացրեց վճիռ, ըստ որի՝ ՀՀ նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանը մեղավոր ճանաչվեց: Հիշեցնենք, որ վստահված անձը մեղադրվում էր ընտրության եւ դրան նախորդող օրը ընտրատեղամասային հանձնաժողովի աշխատանքները խոչընդոտելու, պրովոկացիաներ կազմակերպելու մեջ: Մեղադրող կողմը, որով հանդես էր գալիս Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը, որպես պ
«ԱՍՊԱՐԵԶԻ» ԳԼԽԻՆ ԳՈՐԾ ԵՆ ՍԱՐՔԵԼ
Գյումրիի ժուռնալիստների ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին մեղադրում են ոստիկանության «օրինական պահանջը չկատարելու» համար: Մարտի 2-ին Գյումրիի թատերական հրապարակին կից Սայաթ- Նովայի փողոցի մայթում հարձակվել էին ինչպես ժողովրդի, այնպես էլ տեղի՝ մասնավորապես մեր օրաթերթի, «Ազատություն» ռադիոկայանի ու «ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրողների վրա՝ նրանց քաշքշելով, ծաղրելով, սպառնալով ու այսպիսով քաղաքում արտակարգ իրավիճակ ստեղծելով: Ըստ «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն
«Հայջրմուղկոյուղին» «Երեւան ջրի» ջուրն է օգտագործում
Արգավանդ, Գեղանիստ եւ Ղուկասավան գյուղերում ջուր է մատակարարում «Երեւան ջուր» ընկերությունը, սակայն ջրի վարձը գանձում է «Հայջրմուղկոյուղին»: «Երեւան-Մասիս 2 մայր ջրատարներից օրական 450-500 լիտր/վայրկյան ջուր է պակասում: Այդ ջուրը հիմնականում օգտագործում են այդ ճանապարհի վրա գտնվող գյուղերի բնակիչները: Ընդ որում, այս տարածքները ջրով ապահովելը մեր ընկերության պարտականությունների մեջ չի մտնում, դրանով պետք է զբաղվի «Հայջրմուղկոյուղին»:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ» ՎՆԱՍՆԵՐԸ
Որոշ լրատվամիջոցներ 20 օրվա ընթացքում մի քանի միլիոնի պարտք են կուտակել Հայաստանում մարտի 1-ին, նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո, ի թիվս շատ այլ արգելքների, սահմանափակվեց նաեւ մի շարք լրատվամիջոցների աշխատանքը: 20 օր շարունակ տասնյակ թերթեր մատնվեցին հարկադիր պարապուրդի՝ կրելով հսկայական ֆինանսական վնասներ: Չնայած նախագահի հայտարարության մեջ ուղղակիորեն ասված չէր, որ այս կամ այն
Խոչընդոտել են լրագրողների աշխատանքին
Նրանք գնացել էին լուսաբանելու Վանատուր գյուղում երեկվա բողոքի ցույցը, որն արել էին Սասուն Միքայելյանի կողմնակիցները: Երեկ ոստիկանները ցրել են վանատուրցիների խաղաղ ցույցն ի պաշտպանություն ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի: Բացի այդ՝ երեկ առավոտյան բերման են ենթարկել նախորդ օրվա ցույցի մասնակիցներին՝ Հրազդանի ավագանու անդամ Համեստ Ստեփանյանին ու 4 անչափահաս երեխայի մայր Ալիսիա Միքայելյանին: Երկուսին էլ մի քանի
ԵՎ ԷԼԻ՝ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Չի անցնում եւ ոչ մի օր, որ նոր տեղեկություններ չլինեն ընդդիմադիրների ձերբակալությունների եւ այլ հետապնդումների մասին: Արամ Սարգսյանը՝ մեղադրյալ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանին երեկ առավոտյան հրավիրելով հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն՝ մեղադրանք են առաջադրել «Քրեական օրենսգրքի» 225 հոդվածի 3-րդ մասով, 225 պրիմ հոդվածի 1-ին մասով եւ 300 հոդվածի 1-ին մասով: Նշենք, որ 225 հոդվածը
ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՏԱՐԱՆ ՊԱՆԹԵՈՆ
Կոմիտասի անվան այգու Պանթեոնը երեկ դարձյալ մարդաշատ էր: Երեկ լրացավ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Պանթեոն էին եկել Անդրանիկ Մարգարյանի հարազատները, նաեւ երկրի ղեկավարները՝ գործող եւ ընտրված նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, նախարարներ, հանրապետականներ, պաշտոնատար այլ անձինք, շարքային քաղաքացիներ, մտավորականներ: Ի դեպ, Անդրանիկ Մարգարյանի տիկնոջը՝ տիկին Սուսաննային
«ԼՂՀ ճանաչումն անհամաչափ պատասխան է»
ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կարծում է, որ «Մինսկի խմբի առաջարկները քննադատող մարդիկ տեղյակ չեն դրանց բովանդակությանը»: Ըստ «Մեդիամաքսի», ամերիկացի դիվանագետն այդ մասին ասել է ԱՄՆ-ում հրապարակվող Armenian Reporter թերթին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեին հնչող քննադատությունը: «Բանակցային սեղանին է գտնվում արդարացի եւ հավասարակշռված փոխզիջում. այն իր մեջ պարունակում է
Անպատասխան հարցեր
Դրանցից մեկն է՝ ինչո՞ւ էր ոստիկանությունը մարտի 1-ին խուզարկության գնացել մթով եւ այդքան պատրաստ էր ուժ գործադրելու: «ԱրմենիաՆաուի» խմբագիր Ջոն Հյուզն իր «Արյունոտ շաբաթ. օր, որ պառակտեց ազգը» ծավալուն հոդվածում նշում է, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելով՝ վերջ դրեց «վիճելի որոշումների եւ ակնհայտորեն անպատասխան մնացած հարցերի այդ օրվան»: Եվ շարադրում
ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Ապագա վարչապետի ընտրությունը հեշտ չի լինելու Անցած շաբաթվա վերջում մի հրապարակում էինք տպագրել, որում փորձել էինք ընթերցողին ներկայացնել այն ակնկալիքները, որ նոր կառավարությունից ունեն քաղաքական ուժերը կամ գործիչները, ներկայացրել էինք որոշ անուններ, որոնք, հավանական է, կառավարությունում որոշակի տեղեր կզբաղեցնեն, սակայն հատուկ շեշտել էինք, որ չենք հավակնում վերջնական ճշմարտություններ հրապարակել՝ դրանք ընդամենը խոսակցություններ են, եւ նշված
«ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԵՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԳԼԽԱՔԱՆԱԿ»
Այսպես է բնութագրում նորաստեղծ կոալիցիան Բագրատ Ասատրյանը «Այսպիսի զարհուրելի բան մեզանում երբեւէ չի եղել, նույնիսկ խոսքեր չեմ գտնում բնութագրելու համար, հասարակությունը դեռեւս ամբողջությամբ չի գնահատել ողբերգության, այս սարսափելի հանցագործության մասշտաբները»,- մարտի 1-ին տեղի ունեցածի եւ դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ԵՊՀ դասախոս, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Ըստ նրա, նախագահական ընտրությունները
ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
Այս ցուցարարին, որի գլխին առավոտյան «խուզարկության» հետեւանքով նման վերք էր բացվել՝ «Առավոտի» թղթակից Նաիրա Մամիկոնյանը լուսանկարել էր մարտի 1-ին: Նա այդ օրը զրուցել էր կատարվածի բազմաթիվ ականատեսների հետ: Ի դեպ, նաեւ այն կնոջ, որին փնտրում էր դատախազությունը՝ Ազատության հրապարակում սպանված երեխայի մասին պնդում անելու համար: Կարդացեք վաղվա համարում:
ՀԱՂԹԵՑ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻՆ
Ֆրանսիայի Նիս քաղաքում ընթացող շախմատի «Amber» ավանդական ներկայացուցչական մրցաշարում երեկ հանգստյան օր էր: Իսկ նախորդ օրը աշխարհի 12 ուժեղագույն գրոսմայստերներն իրենց հարաբերությունները որոշեցին ութերորդ տուրում: «Կույր» շախմատում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդին, իսկ «արագ» շախմատում բաժանեց միավորը: Այսօր կայանալիք իններորդ տուրից առաջ Արոնյանը «արագ» շախմատում 6,0 միավորով գլխավորում
ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ԴՈՊԻՆԳԻՑ ՈՒԺԵՂ Է
Ապրիլի 11-24-ը Իտալիայի Լիգնանո Սաբբիադորո քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցելու նախապատրաստվող Հայաստանի տղամարդկանց եւ կանանց հավաքականների առջեւ լուրջ խնդիրներ են դրված: Դրանց մասին «Առավոտին» տված հարցազրույցում պատմեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: – Պարոն Խաչատրյան: Մրցաշրջան 2007-ում Հայաստանի ծանրորդներն աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի առաջնություններում ընդհանուր առմամբ նվաճել են
Ասուլիսի հինգ առիթ
Երեկ ՀՀ մշակույթի նախարարությունում հրավիրված ասուլիսին փոխնախարար Գագիկ Գյուրջյանը խոսեց առաջիկայում կայանալիք միջոցառումների մասին: Գ. Գյուրջյանը հայտնեց, որ այսօր Հայաստանի պատմության թանգարանում կբացվի «Չինական բրոնզ» ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն 46 եզակի նմուշների կրկնատիպեր: Նշենք, որ բրոնզի արվեստը Չինաստանի 5000-ամյա քաղաքակրթության անքակտելի բաղկացուցիչներից է: Մարտի 26-ից մայիսի 4-ը կանցկացվի Թավջութակի երաժշտության հանրապետական առաջին փառատոնը՝ նվիրված ՀՀ ժողովրդական
ՍԵՔՍԻ ԱՅԲՈՒԲԵՆ ՉՈՒՆԵՆՔ
Ըստ մասնագետների, դեռ պարզ չէ, թե երբ ենք այդ հարցով «տառաճանաչ» դառնալու Որոշ մասնագետների ծառայությունները խորհրդային ժամանակներում ոչ միայն պահանջված չէին, այլեւ նրանց դիմողները շրջապատում կարող էին ենթարկվել ծաղրի: Օրինակ, մինչեւ 1988թ. երկրաշարժը, հոգեբանի կարիք ունեցող մարդուն դիտում էին իբրեւ խելագարի: Իսկ, ա՛յ, սեքսոլոգների ու սեքսապաթոլոգների այցելուների աճ սկսվել է նկատվել վերջին տարիներին միայն: Ինչպես
Դասախոսը՝ մեղադրյալի աթոռին
Դատավճիռը կհրապարակվի այսօր Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Վանաձորի մանկավարժական ինստիտուտի նախկին դասախոս, փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում թիվ 30/22 ընտրատեղամասում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Սոֆյա Քալանթարյանի դատավարությունը: Քալանթարյանը Լոռու մարզի ՀՀՇ կառույցի նախկին նախագահ եւ ներկայիս ակտիվիստ Վանիկ Մանուկյանի կինն է: Փետրվարի 19-ին թիվ 30/22 հանձնաժողովի նախագահ Էդուարդ
ԶՐՈՒՅՑՆԵՐ ԶԱՏԻԿԻ ՕՐԸ
Դիվանագետ Լեւոն Սարգսյանը համոզված է՝ Սերժ Սարգսյանն ընտրվել է ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների արդյունքում: Կիրակի օրը, Սուրբ Զատկի տոնի առիթով, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի պետք է այցելեր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ժամը 12-ից սկսած եկեղեցի էին գալիս ազատության մեջ գտնվող եւ ազատ տեղաշարժվելու հնարավորություն ունեցող ընդդիմության ներկայացուցիչները՝ Լեւոն Զուրաբյանը, Բագրատ Ասատրյանը, Ստեփան Գրիգորյանը, Ղուկաս
«Պիցցա դի Ռոմայի» գանձապահը՝ կանանց գաղութում
Սուքիասյանների հետ գործ ունեցողներին կալանավորում են Հարկային պետական ծառայության քննչական բաժնի աշխատակիցները մարտի 21-ին ձերբակալել են Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Պիցցա դի Ռոմայի» երկու գանձապահներին՝ Անուշ Ղավալյանին եւ Սիրուն Դիմաքսյանին՝ «Պիցցա դի Ռոմա» ՍՊԸ տնօրեն Գեւորգ Սաֆարյանին աջակցելու մեղադրանքով: Հիշեցնենք, որ վերջինս ձերբակալվել էր նախորդ տարի՝ հոկտեմբերի 22-ին: Հարկայինը կատարած ստուգումների արդյունքում արձանագրել էր, որ Գ.
ԵԹԵ «ԼԱԴԱ»՝ ՈՒՐԵՄՆ ՄԻԱԿ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ «ԳԼՈԲԼ ՄՈԹՈՐՍ»-ԻՑ
Հետխորհրդային շատ երկրների պես ռուսաստանյան ամենահայտնի ավտոհսկաներից մեկի՝ «ԱվտոՎազ»-ի կողմից արտադրվող ավտոմեքենաների տեսականին շարունակում է իր ուրույն տեղը պահպանել նաեւ հայաստանյան շուկայում: Դրան նպաստում են մի շարք գործոններ, որոնցից կարեւորագույնը, թերեւս, այս ավտոմեքենաների գնի եւ որակի ավանդական ճիշտ հարաբերակցությունն է, գնորդների համար ավտոմեքենաների համեմատաբար գնային մատչելիությունը եւ պահեստամասերի ու սպասարկման գների անհամեմատ էժան լինելը: Պատահական
ՀԱՆԳԱՎ՝ ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՎ ԲՈԼՈՐԻՍ
Անդրանիկ Մարգարյանի՝ ազգային ու պետական նվիրյալ գործչի կյանքի եւ գործի բուն գնահատականը, անկասկած, կտան պատմությունն ու ժամանակը: Բայց այսօր արդեն պարզ է, որ նախախնամությունը որոշակի դեր էր վերապահել նրան հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, եւ նա փայլուն կատարեց իր առաքելությունը: Ամենուր՝ խորհրդային շրջանի ընդհատակյա գործունեության մեջ թե Արցախի ազատագրության ու Հայաստանի անկախացման համար պայքարում, կուսակցական
Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ
Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է նաեւ մեկ տարի հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը երեկ մեզ տեղեկացրեց, որ ԱԺ նախագահին է հանձնել որոշման նախագիծ, որով առաջարկվում է ստեղծել մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով, գաղափար կա այդ հանձնաժողովում ընդգրկել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացուցչին: Մինչ այս, պարոն Դալլաքյանը հանդես էր եկել նաեւ այլ
ԶԲՈՍԱՆՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Իրավապահներին նյարդայնացնում էին Ազատության հրապարակում պարողները, իսկ այժմ էլ՝ Հյուսիսային պողոտայում երգողները: «Միակ հենքը սվիններն են» Մարտի 22-ի, 23-ի, 24-ի երեկոյան Հյուսիսային պողոտայի Ազատության հրապարակին հարակից հատվածում կարելի էր ականատես լինել միեւնույն տեսարանին: Հավաքվում էին մի քանի խմբեր՝ կանայք, երիտասարդներ, Լեւոն Տեր-Պետրոսյանի աջակից քաղաքական գործիչներ եւ այլք: Երբեմն հնչում էին «Լեւոն-Լեւոն» բացականչություններ: Երիտասարդներն էլ երբեմն
ՀԱՆԳԱՎ` ԼՈՒՍԱՎՈՐԵԼՈՎ ԲՈԼՈՐԻՍ
Այսօր լրանում է նշանավոր քաղաքական եւ պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան մեկ տարին: Կարդացեք
Ով՝ ինչպես է նշում տոնը
Հայաստանում արդեն իսկ ակնհայտ է Սուրբ Զատիկի տոնը նշելու ծիսակատարությունը, արդյո՞ք տոնակատարությանը նույնկերպ են մասնակցում մեր սփյուռքահայ հայրենակիցները: Օրինակ, սիրիահայ Մովսես Խեչոն կարոտով է հիշում, երբ Զատիկի հինգշաբթի գիշերն իրենք եկեղեցի էին գնում ու հետեւում, թե ինչպես են եկեղեցականները, Հիսուս Քրիստոսի նման, խորանի մոտ լվանում 10-12 տարեկան երեխաների ոտքերը. «Իսկ շաբաթ օրը Հալեպում բոլորը շարականներ
Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎԵԼ ԻՐԱԿԱՆՈՒՄ
Ի հակադրություն իշխանական քարոզչության եւ մասնավորապես փոխքաղաքապետ Կամո Արեյանի հայտարարությունների, թե մարտի 1-ի դեպքերի առիթով լուրջ վնասներ է կրել Մոսկվայի տունը, Մյասնիկյանի արձանի բազալտե սալահատակն ամբողջովին ոչնչացվել է, ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց. «Ես հաջորդ օրը քայլել եմ այդ ճանապարհով, զրուցել եմ այդ ընտրովի կոտրտված խանութների պահակների հետ, նաեւ Մոսկվայի տան
Հայաստանում կբացվի նոր համալսարան
Լոնդոնի Քավենդիշ քոլեջը կունենա իր մասնաճյուղը Վերջերս Հայաստանում էր Մեծ Բրիտանիայի Քավենդիշ քոլեջի միջազգային կապերի զարգացման բաժնի ղեկավար Սիամակ Թասլիմին: Նա տեղեկացրեց, որ շուտով Երեւանում էլ կբացվի Քավենդիշ համալսարան: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված այս հաստատության ծնունդը, մանավանդ Հայաստանում արդեն կան արտերկրի բազմաթիվ բուհերի մասնաճյուղեր, պրն Թասլիմին պատասխանեց. «Մենք չենք գալիս ձեր երկիր ինչ-որ մեկին