Օրվա լրահոսը
Վերանայել Կարսի պայմանագիրը
Նման առաջարկ է անում նախագահի թեկնածու Արման Մելիքյանը Հայ-թուրքական հարաբերությունները միջազգային հնչեղություն ունեցող հարց են, եւ այդ հնչեղությունը ձեռք է բերվել ոչ այնքան Հայաստանի եւ Սփյուռքի, որքան այլ տերությունների գործադրած ջանքերի շնորհիվ, ընդ որում՝ ի շահ իրենց պետության: Երեկ «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: «Ես կարծում եմ, որ Թուրքիան
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԳԵՑՆԻ ԿՈՒՐՍԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ
Պետության նոր ղեկավարը կշարունակի իր նախորդի ընտրած քաղաքականությունը 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում կանցկացվեն նախագահական ընտրություններ: Մոտ 10 թեկնածուներից հաղթանակի հիմնական հավակնորդները երկուսն են` վարչապետ Սերժ Սարգսյանը եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) կողմից Վահան Հովհաննիսյանի առաջադրումը որպես նախագահության թեկնածու, ըստ էության, նշանակում է քաղաքական երրորդ կենտրոնի ստեղծում: Փորձագետները կարծում են, որ
Ամուսնացել է, բայց կնոջը երբեք չի տեսել
Սակայն համոզված է, որ կինը գեղեցկուհի է Նարինե Ղուկասյանն ու Ալեքսանդր Ժույկովն ամուսնացել են այս տարվա առաջին օրը՝ հունվարի 1-ին: Ալեքսանդրն իր կնոջը ամուսնանալու առաջարկություն է արել առանց նրան տեսնելու: Ալեքսանդրը կույր է, սակայն դա չի խանգարել նրան, որպեսզի անգամ առանց կնոջը տեսնելու, ամբողջ հոգով սիրահարվի նրան: Ամուսինները ծանոթացել են Հայ առաքելական եկեղեցու կազմակերպած դասընթացների
ՄԱՅՐԵՐԻՆ ՇԱՏ ԵՆ ԿԱՐՈՏՈՒՄ
Մանուկների տանը երեխաներն իրենց շատ լավ են զգում, սակայն ծնողների կողքին անցկացրած ամենավատ օրերն անգամ նրանք գերադասում են մանկատնից: «Կամ զինվորական եմ դառնալու, կամ ծաղրածու: Ես կրկեսում տեսել եմ, թե ծաղրածուներն ինչպես են մարդկանց ուրախացնում, համ էլ մեր կրոնի դասատուն՝ սարկավագը, ինձ միշտ ծաղրածու է ասում»,- ապագայի հետ կապված իր ծրագրերի մասին մեզ հետ կիսվեց
Բանտախուց, սնունդ, աշխատանք
Դիտարկման խումբը բացահայտում է քրեակատարողական հիմնարկների թերությունները Եվրախորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտավորություններից մեկը քրեակատարողական հիմնարկների բարեփոխումն էր: Բարեփոխումը սկսվեց այս հաստատությունները ոստիկանությունից արդարադատության համակարգին փոխանցելով: Դա միջազգայնորեն ընդունված մոտեցում է, քրեական հետապնդում իրականացնողը եւ անձին կալանքի տակ պահողը չպետք է նույն կառույցը լինի: Բարեփոխումների նպատակներից էր նաեւ փակ հաստատությունները հասարակության համար հնարավորինս բաց դարձնելը: Հենց
«ՌՈԹԱՐԻՈՒՄ» ՄԱՍՍՈՆՆԵՐ ԿԱՆ
Սակայն, ըստ ակումբի անդամ Հովսեփ Սեֆերյանի, ոչ բոլոր ռոթարականներն են մասսոն Առաջիկայում պաշտոնապես կհայտարարվի Հայաստանի «Ռոթարի» անգլախոս ակումբի բացման մասին, որն այժմ գործում է «Անի» հյուրանոցում, ամեն չորեքշաբթի՝ ժամը 19-ին: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց «Ռոթարի ինտերնեյշընլ» կազմակերպության անդամ, ՀՀ-ում Բրազիլիայի դեսպանության փոխհյուպատոս Հովսեփ Սեֆերյանը: Մեր դիտարկմանը, որ մեր երկրում արդեն կա «Ռոթարի» ակումբ, որն ասոցացվում
Պարտադրեք, որ ստուգեն
Վերահսկող մարմինը բնակիչներին է խորհուրդ տալիս, որ գազավիկներին ստիպեն սպասարկում իրականացնել: Վերջերս կառավարությունը որոշում ընդունեց, որ «ՀայՌուսգազարդը» պետք է վթարային ազդանշանային սարքեր տեղադրի ոչ միայն ներտնային գազասպառման համակարգում, այլեւ գազիֆիկացված շենքերի այլ սպառողների մոտ, ինչպես նաեւ ընդհանուր օգտագործման այն տարածքներում, որտեղ ներքին գազատարներ կամ գազահաշվիչ հանգույցներ կան: Այդ որոշումը պայմանավորված էր գազասպառման համակարգի շահագործման անվտանգությամբ
ՀԱՐԿԱՅԻՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԸ ՊԱՏԱՍԽԱՆ ՉՈՒՆԵՆ
Ի պատասխան իրենց ուղղված Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղադրանքների, նրանք գերադասում են լռել Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սատարող ուժերի կոնգրեսում (12.12.2007) կայացած ելույթի ժամանակ ներկայիս իշխանություններին մեղադրեց կոռուպցիայի, պետական փողերը սեփական կարիքների համար օգտագործելու եւ ժողովրդին խաբելու մեջ: Ելույթում բերված փաստերի եւ վերլուծությունների համաձայն, մեր պետության հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ ծառայել են ի շահ
ԵՎ ԷԼԻ՝ ՍՈՒՏ
Հերթական անգամ բախվեցինք այն իրողությանը, որ մեր քաղաքական գործիչներն անտեսելով այն փաստը, որ կան ականատեսներ, ի վերջո՝ ձայնագրություն, փորձում են, շա՜տ մեղմ ասած, խեղաթյուրել իրականությունը: Այս անգամ էլ նման գործելակերպի դիմեց ՀՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, որը Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում փետրվարի 1-ի իր հանդիպման ընթացքում ծեծկռտուքի մասին Echannel-ին տված հարցազրույցում ասել
«Որ փետրվարի 20-ի լուսաբացը իրոք լուսաբաց լինի»
Հանրապետականը ջանք չխնայեց կատարել, Գալուստ Սահակյանի բառերով՝ իր «պատմական միսիան» Խորհրդարանի ամբիոնը, որքան էլ զարմանալի է, ամենայն «պատասխանատվությամբ» օգտագործեց ոչ թե խորհրդարանական ընդդիմությունը, ինչպես որ պետք էր ակնկալել, քանի որ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում սա միակ մեծ լսարան ունեցող անվճար եւ հարմար ամբիոնն է՝ սեփական մտքերը եւ ասելիքը ներկայացնելու համար, այլ խորհրդարանական ամբիոնի ընձեռած հնարավորություններից
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՆՈՐՄԱԼ Է ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ՀՅԴ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅԱՆԸ
Կարծում է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը – «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը բացահայտել է, թե իրենց բանակցությունները ՀՅԴ-ի եւ ԱԺՄ-ի հետ «որեւէ լուրջ արդյունքի չեն հանգեցրել, քանի որ իրենք չեն որոշակիացնում, թե ով է լինելու այն թեկնածուն, որն իր թեկնածությունը հանելու է»: Մեր ունեցած տեղեկություններով, Ձեզ հետ հանդիպման ընթացքում ԱԺՄ նախագահն իր թեկնածությունը չհանելը
ՍԵՐԺԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ՝ Ի ՇԱՀ ՄԵԶ
Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Ավանի նախընտրական շտաբի պետ Հովհաննես Իգիթյանի ասելով, Սերժի հանրահավաքից հետո ավելանում է նրան չքվեարկողների թիվը: – Պարոն Իգիթյան, ինչպիսի՞ն են նախընտրական տրամադրություններն Ավանում, եւ կա՞ն արդյոք երեւույթներ, որոնք համընդհանուր են Երեւա նի եւ ընդհանրապես՝ Հայաստանի բոլոր մնացած համայնքներում: – Այո, կան: Դա առաջին հայացքից շատ պարզ թվացող հարց էր՝ ենթաշտաբի համար տարածք վարձակալել:
ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՄԸ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ։ Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ «Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտը»: «Առավոտի» կողմից նկատենք, որ ինքը՝ ՀՀ նախագահը հանդուրժողականության օրինակելի պահվածք պարբերաբար է ցուցադրում, որի վերջին դրսեւորումներից մեկն,
ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ
Այդպիսին կարող է լինել խորհրդային ավանդների վերադարձը Խորհրդային ավանդների վերադարձնելու հարցը նախընտրական շրջանում հասարակությանը ամենահուզող խնդիրներից է: Ի վերջո, տրվելո՞ւ է համարժեք փոխհատուցում խորհրդային ավանդների դիմաց՝ որեւէ թեկնածուի ընտրվելու պարագայում, թե՞ ոչ: Թեկնածուների մեծամասնությունը, իհարկե, խոստանում է վերադարձնել ավանդները: Բայց ինչպե՞ս, ինչպիսի՞ փոխհատուցմամբ, ի՞նչ ծավալներով, ի՞նչ ժամկետներով, ի՞նչ միջոցներով… Այս հարցերի պատասխանները մնում են չպարզաբանված
«Հերետիկոսի» ֆիլմը
Իտալաբնակ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովն իրեն այսպես է անվանում Հայրենիքում է իտալաբնակ հայ կինոռեժիսոր Արմեն Ռոնովը: Արվեստագետի «Պոպրիշչին» խաղարկային ֆիլմը 2007թ. մասնակցել է Իտալիայի Մոդենա քաղաքում անցկացվող ամենամյա հեղինակային կինոփառատոնին եւ հաղթող ճանաչվել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում: Մինչ այդ փառատոնը, նկարը ցուցադրվել է նաեւ երեւանյան «Ոսկե ծիրան-2007» կինոփառատոնում, այդպես էլ չարժանանալով որեւէ մրցանակի: Հայ մասնագետների շրջանում
ՆՊԱՍՏՈ՞ՒՄ Է ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ
Հարցի պատասխանը կախված է նրանից, թե մեզ միայն Թաթա՞ն է պետք, թե՞ նաեւ Տիգրան Մանսուրյանը «Մեզ նման պետությունը չի կարող գոյություն ունենալ, եթե չունի մշակույթին միտված պետական քաղաքականություն: Մանավանդ որ, մեր գաղափարախոսության մեջ համաշխարհային մրցակցության հարցեր են դրված»,- երեկ նման կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը՝ մշակույթի գործիչների հետ հանդիպման ժամանակ: Այս ընտրարշավը թեկնածուն
Թեկնածուներից ո՞վ է ավելի շատ սիրում Հայաստանը
Երեկ նաեւ այս հարցի պատասխանն էին փորձում տալ տարբեր ուղղվածության ԶԼՄ-ների ներկայացուցիչները: «Հայելի» ակումբի երեկվա հյուրերն էին «ԱրմՆյուզ» TV-ի քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը, «Հայք» օրաթերթի գլխավոր խմբագիր Վասակ Դարբինյանը եւ «Ռադիոլուրի» տնօրեն Արթուր Սահակյանը, թեման՝ 2008թ. նախագահական ընտրությունների նախընտրական քարոզարշավի տարբերությունները՝ ԱԺ ընտրությունների քարոզարշավի համեմատությամբ: Վ. Դարբինյանի խոսքերով, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մուտքը քաղաքականություն՝ ինտրիգ
«ՏԱՎՈՒՇՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԱ՞Ծ Է»
Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Իջեւանի տարածաշրջանի նախընտրական շտաբի պետ Արթուր Աթաբեկյանը համոզված է, որ մարդկանց նկատմամբ ճնշումների արդյունքում իշխանությունները վարկաբեկվել են եւ կորցրել հաղթելու հնարավորությունը: Տավուշում տիրող նախընտրական իրավիճակը տարբեր կերպ են գնահատում քաղաքական տարբեր ուժերի մարզային կառույցների ղեկավարները: Ըստ «Օրինաց երկիր» կուսակցության Իջեւանի շրջանի կառույցի ղեկավար Վահե Վարդապետյանի. «Իրավիճակն առայժմ բավարար է, քանի որ քարոզարշավը նոր
Կա՛մ անբարեխիղճ հարկատու են, կա՛մ անբարեխիղճ գովազդատու
Էլեկտրատեխնիկայի բիզնեսից պետբյուջեն «քյար» չունի Վերջին շրջանում, երբ Հայաստանում «նորաձեւ» դարձավ ապառիկով էլեկտրատեխնիկա ձեռք բերելը, նման ապրանքատեսակների վաճառքով զբաղվող ընկերությունների թիվը մի քանի անգամ ավելացավ: Մայրաքաղաքում ամեն քայլափոխի տեղադրվեցին սառնարանների, հեռուստացույցների ու DVD-ների, լվացքի մեքենաների ու գազօջախերի վաճառքի գծով մասնագիտացված խանութներ: Հաշվի առնելով, թե ամեն օր այդ խանութներն ինչ հսկայական առեւտրաշրջանառություն ունեն, սպասվում էր, որ
ԾԱԽՍԵ՞Լ, ԹԵ՞ ՉԾԱԽՍԵԼ
Նախագահի թեկնածուներից ոմանց կարծիքով քարոզարշավի ընթացքում փող ծախսելն անիմաստ վատնում է, մյուսներն էլ վստահ են՝ ինչքան շատ փող շռայլեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Նախընտրական շրջանում նախագահի թեկնածուները ջանք ու եռանդ չեն խնայում իրենց անձը ժողովրդին ներկայացնելու, կատարած ու չկատարած գործերը քարոզելու եւ ամենաանհավանական մեթոդներով ձայներ հավաքագրելու համար: Թեկնածուների գերագույն խնդիրը սահմանամերձ գյուղեր այցելելն ու 20
ԱԺ-Ն ՍԿՍԵՑ ԱՇԽԱՏԱՆՔԸ
Չնայած հոռետեսական կանխատեսումներին՝ ԱԺ-ին երեկ հաջողվեց նիստ գումարել: Գարնանային նստաշրջանի այս առաջին նիստին 131 պատգամավորներից մասնակցում էին 88-ը: Այս կապակցությամբ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց նախընտրական թեժ շրջանում նիստերին մասնակցելու համար: Սակայն ամբողջ կազմով բացակայում էին ՀՅԴ եւ «Օրինաց երկիր» խմբակցությունները: Իսկ «Ժառանգություն» խմբակցությունը ողջ կազմով ներկա էր նիստին: «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն առաջարկեց
«Հայելին մեղավոր չէ, եթե դեմքը ծուռ է»
ՀՀԿ խմբակցության քարտուղար Սամվել Նիկոյանը վստահ է, որ սոցիոլոգիական հարցումները ներկայացնում են իրական պատկեր: – Հայտնի է, որ «Գելափի» սոցիոլոգիական հարցումների տվյալները հավաքում է հայկական ընկերությունը, եւ կասկածները հենց այստեղից են ծագում: -Իհարկե, շատ մարդիկ են ընդգրկված այս գործում, հարցումներ անցկացնելու համար պետք է ընդգրկված լինեն բազմաթիվ մարդիկ, սական մեթոդոլոգիան իրենցն է, եւ կասկածները տեղին
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԿՄԻԱՆԱ՞Ն
Երկուսն էլ չեն բացառում համախմբման հնարավորությունը ՀՀ ոստիկանության երեկ տարածած հայտարարության մեջ պարունակվում է պնդում, թե ՀՀ նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանի՝ փետրվարի 3-ին հրավիրած հանրահավաքին ներկա էին «ընդամենը 6 հազար համակիրներ»: Մինչդեռ այդ հանրահավաքը վարողը՝ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այդ օրը հայտարարեց, թե մասնակիցները 100 հազար են: ՕԵԿ-ն իր կողմնակիցներին մայրաքաղաք էր տեղափոխել ավտոբուսներով, որոնք
ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՑՈՒՄԸ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է
Փետրվարի 3-ին Գեղարքունիքում հայտարարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը «Առավոտի» նախորդ համարում մենք խոստացել էինք անդրադառնալ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Լոռու եւ Տավուշի մարզ, իսկ փետրվարի 3-ին՝ Գեղարքունիք կատարած այցելություններին: Ու թեեւ հիշյալ երեք մարզերում էլ տեղական իշխանություններն արել էին հնարավոր ամենը՝ արգելելու եւ խոչընդոտելու տավուշցիների, լոռեցիների եւ գեղարքունիքցիների մասնակցությունը Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումներին, այդուհանդերձ,
ՍԱՆԱՏՐՈՒԿՆ ԱՍՄՈՒՆՔՈՂ ԱԴԱՄԱՆԴ Է
ՕԵԿ-ի «Սոցիալական արդարություն» միության նախագահ, նախկին կոմունիստ Սանատրուկ Սահակյանը լուրջ հայտ է ներկայացրել պոեզիայի ասպարեզում՝ վիճարկելով փորձառու բանաստեղծ Արամայիս Սահակյանի եւ սկսնակ բանաստեղծ Տիգրան Կարապետյանի դափնիները: Փետրվարի 3-ին Ազատության հրապարակում հավաքվածների համար Սանատրուկ Սահակյանն ընթերցեց իր այս ստեղծագործությունը. «Դռները բացեք, Գարուն է գալիս: Գարուն է գալիս՝ Սերժն է լալիս, Ինչո՞ւ է լալիս, Արթուրն է գալիս Դռները
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք վեցերորդ Գլուխ յոթերորդ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԵՐԸ Չնայած իր դասավանդած առարկայի անվանումը «Հին աշխարհի պատմություն» էր, եւ չնայած բոլորն էին ասում, որ ինքը հանրապետության մասշտաբով պատմության լավագույն մասնագետներից է, այդուհանդերձ, Շինելը պատմական իրադարձություններն ու ժամանակները մի գլուխ խառնում էր եւ հատկապես մեզ դասավանդելու տարիներին էր ահավոր խառնում, որովհետեւ իր կանտուզիայի հետեւանքները հիսունականների կեսերին ի
ԳՐԱՎԵՑԻՆ ԲԱՐՁՐ ՏԵՂԵՐ
Մեծ Բրիտանիայում ավարտվեց շախմատի «Gibraltar Chess Masters» միջազգային ներկայացուցչական մրցաշարը:Ուժեղագույն գրոսմայստերների խմբում հաղթող դարձավ ամերիկացի Հիկարու Նակամուրան: Նա վերջին տուրից հետո Չինաստանը ներկայացնող Բու Քսիանջիի հետ միասին վաստակեց 8,0 միավոր: Համաձայն մրցաշարի կանոնակարգի, հաղթողին որոշելու համար կազմակերպվեց արագ շախմատի երկու պարտիա, որոնցում հաջողությունն ուղեկցեց Նակամուրային:ՑՋիբրալթարում հաջող հանդես եկան նաեւ հայ գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, ինչպես
ԽԱՉՎԱԾԻՆ ՄԱՀ ՉԿԱ
Լրագրային տարբերակ Սկիզբը՝ նախորդ համարում Մայիս,1989թ., Ստեփանակերտ 1989թ. մայիսի 5-ին «Խորհրդային Ղարաբաղ» թերթում տպագրվեց Արցախի քաղաքական ակտիվի նամակը՝ ուղղված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ Մ. Ս. Գորբաչովին: Նամակում դժգոհություն էր արտահայտվում Հատուկ կառավարման կոմիտեի գործունեության վերաբերյալ, նշվում էր, որ կոմիտեն ադրբեջանամետ դիրքորոշում է որդեգրել ու բռնել է մարզի ժողովրդագրական պատկերը փոխելու քաղաքականություն: Նամակում մասնավորապես ասված էր.
«Ֆինիտա լա կոմեդիա»
ՄԱԿ-ի սպասելի կողմնորոշումը Երեկ փակ-գաղտնի քվեարկությամբ Միավորված աշխատանքային կուսակցության քաղաքական ակտիվը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Կամ՝ պաշտոնական ձեւակերպմամբ՝ «քաղաքական ակտիվի մեծամասնությունը՝ 124 մարդ, հավանության արժանացրեց ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը»: ՄԱԿ-ը կոչ է անում իր շարքերին քաղաքական եւ քաղաքացիական ակտիվություն դրսեւորել եւ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սակայն այլ դիրքորոշում
ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ՝ «3+»
Նախարարությունները դարձել են ավելի թափանցիկ, իսկ գյուղապետարաններն ու թաղապետարանները՝ ոչ 2007-ի տարեվերջին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակեց այն պաշտոնյաների «սեւ» ցուցակը, ովքեր 2007-ի ընթացքում խախտել են քաղաքացիների, լրագրողների եւ հասարակական կազմակերպությունների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ցուցակում տեղ է գտել 46 պաշտոնյա, որոնցից գրեթե բոլորը քաղաքապետեր, Երեւանի մի քանի թաղապետեր ու գյուղապետեր են: Ցուցակում մեծամասամբ Շիրակի մարզի գյուղապետերն