Օրվա լրահոսը
Ձախլիկների միջազգային օրը
Պաբլո Պիկասո Հուլիոս Կեսար Ջիմի Հենդրիքս Մերիլին Մոնրո Մադոննա Լեոնարդո Դա Վինչի Բարաք Օբամա Երկրի բնակչության 85%-ը աջլիկ է, իսկ 15%-ը՝ ձախլիկ: Մասնագետների կարծիքով, ձախլիկները հաճախ զանազան տարօրինակ պատմությունների մեջ են ընկնում, նույնքան էլ… մնում պատմության մեջ: Հին ժամանակներում համոզված էին, որ մարդու աջ ուսի վրա հրեշտակն է, իսկ ձախի վրա՝ սատանան: Հավանաբար այստեղից էլ
ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ
Թոշակառուն առաջարկում է Կարմիր բլուրում ստեղծել Հայաստանի մանրակերտ քարտեզը «Առավոտի» ընթերցող, ներկայումս թոշակառու Պետրոս Բաբայանը երկար տարիներ աշխատել է Երեւանի տարբեր գործարաններում՝ որպես փականագործ-գործիքագործ, խառատ-ներտաշող: Ասում է՝ հարուստ փորձն ու վառ երեւակայությունը կարող են օգտակար լինել մի հետաքրքիր մտահղացում իրականացնելու համար. «Այն կարող է մեծ հետաքրքրություն առաջացնել եւ՛ զբոսաշրջության, եւ՛ ուսուցման բնագավառում, նաեւ մի շարք
Համատեղ հավաք եւ կոչում
Armchess.am-ը տեղեկացնում է, որ աշխարհում ամենաբարձր անհատական վարկանիշ ունեցող երկու հայ գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը եւ Սերգեյ Մովսիսյանն այս օրերին Երեւանում համատեղ կարճ ուսումնամարզական հավաք են անցկացնում: Նրանք նախապատրաստվում են առաջիկա կարեւորագույն մրցաշարերին: Կայքէջը հիշեցնում է, որ երկու գրոսմայստերները, որոնք նաեւ լավ ընկերներ են, մի քանի շաբաթ առաջ համատեղ հավաք են անցկացրել նաեւ Բեռլինում: Նույն աղբյուրը
Վանիկ Զաքարյանը՝ վճռաբեկ հանձնաժողովում
Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ՖԻԴԵ-ի պատվավոր փոխնախագահ Վանիկ Զաքարյանին նշանակել է սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խանտի-Մանսիյսկում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադայի վճռաբեկ հանձնաժողովի անդամ:
Հարված եւ հակահարված
Աշխարհի գործող չեմպիոն՝ հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը եւ թագի հավակնորդ, Բուլղարիայի լավագույն շախմատիստ Վեսելին Տոպալովը Սոֆիայում վիճարկում են դասական շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը: Խաղացվել է երկու տուր եւ երկուսում էլ սպիտակներն առավելության են հասել: Սկզբում հաջողությունն ուղեկցել է Տոպալովին, իսկ հաջորդ օրը Անանդը վրեժխնդիր է եղել: Մեկօրյա հանգստից հետո երեկ մրցակիցները վերսկսեցին պայքարը, որում սպիտակ
ԼԻԼԻԹՆ ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ, ԻՍԿ ԷԼԻՆԱՆ ՊԱՐՏՎԵՑ
Նալչիկում մեկնարկել է ՖԻԴԵ-ի կանանց «Grand Prix» մրցաշարի երրորդ փուլը, որին մասնակցում են 12 ուժեղագույն շախմատիստուհիներ՝ հայաստանցիներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, Համփի Կոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը եւ Չժաո Սյուեն (երկուսն էլ՝ Չինաստան), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցեւան եւ Բաիրա Կովանովան (երկուսն էլ՝ Ռուսաստան), Չժու Չենը (Քաթար), Մոնգոնտուլ Բաթհույագը (Մոնղոլիա) եւ Բեթյուլ
Պայքար տան պատերի կամ առավելագույն օգուտի համար
Գերմիջին քաշային կարգում աշխարհի վեց ուժեղագույն բռնցքամարտիկների «Super Six Boxing Classic» մրցաշարի նախնական փուլն ավարտվում է, ու վերջին մենամարտերը մասնակիցների համար ճակատագրական նշանակություն կարող են ունենալ: Դրա համար էլ բռնցքամարտիկները եւ նրանց թիմերը ջանում են անել ամեն բան՝ մարտերը սեփական հարկի տակ անցկացնելու, իսկ եթե չստացվի, ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղելու համար: WBC վարկածով աշխարհի
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՊԱՅՔԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ ԴԵ՞Մ
Բաքվում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որտեղ մեդալներից բացի խաղարկվում են Սինգապուրում կայանալիք պատանիների 1-ին օլիմպիական խաղերի ուղեգրեր, մրցումների մեկնարկային երկու օրերին ռինգ մտած մեր երկրի չորս պատվիրակից երեքը պարտվել է: Հասկանալի պատճառներով մեր բռնցքամարտիկների մրցելույթները մեծապես հետաքրքրում են հայաստանցի մարզասերներին: Սակայն ե՛ւ աշխարհի առաջնության, ե՛ւ AIBA-ի պաշտոնական կայքերն անչափ վատ են աշխատում: Այնքան վատ,
ՕՍԵՊՅԱՆԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում բացվեց գրող, գեղանկարիչ, լուսանկարիչ Լեւոն Օսեպյանի լուսանկարչական ցուցահանդեսը: Բացման խոսքում գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը նշեց, որ չնայած Լ. Օսեպյանն ապրում է Հայաստանից դուրս, բայց իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի եւ Արցախի հասարակական, մշակութային կյանքի զարգացմանը: Վերջերս նրա միջոցով Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց Մոսկվայում հրատարակվող հանդեսներով եւ այլ հրատարակություններով: Ներկայացված 25 լուսանկարները
ՀԹԳՄ ՇԵՆՔԸ ՉԻ՛ ՎԱՃԱՌՎԵԼ
Երեկ «Առավոտը» Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է թերթերից մեկում տպագրված այն լուրը, թե ինքը 5 մլն դոլարով վաճառել է միության շենքը: Հարցը անակնկալի բերեց պարոն Ղազանչյանին: «Ստահոդ լուրեր են: Նախ ՀԹԳՄ շենքը մի շիշ լիմոնադ չէ, որ այդքան հեշտ վաճառվի, եւ հետո ո՞վ է այն հոգեկան հիվանդը, որ
Ո՛չ միայն ճանաչում
Ցեղասպանությանը նվիրված գիտաժողովի ուսանող մասնակիցները պահանջում են հատուցում «Ցեղասպանագետները, պատմաբանները պետք է զգան հայ ուսանողների պատրաստակամությունն ու ոգեւորությունը Մեծ եղեռնի ընդունման եւ ճշմարտության վերկանգնման հարցում»,- ասում է ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) նախագահ Կառլեն Խաչատրյանը: Երեկ ԵՊՀ-ում ընկերության նախաձեռնությամբ մեկնարկեց ուսանողական հանրապետական գիտաժողով՝ նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին: Գիտաժողովին մասնակցում են հայաստանյան 6 բուհերի 35
«Թուրքը մնում է թուրք»
Գրող, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի համոզմամբ, հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ ծառացած անդունդը հնարավոր չէ վերացնել. «Ես անձամբ ոչինչ չեմ անի, որ այդ անդունդը վերանա, 1,5 միլիոն մարդկանց ցեղասպանությունը կատակ բան չէր, ո՞նց կարելի է դա մոռանալ ու նպաստել անդունդի վերացմանը… Թուրքին պարզապես պետք է տալ քաղաքակիրթ բարեւը եւ ոչ ավելին»: Երեկվա ասուլիսում մտավորականը փորձում էր
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐԻ ՈՒ ՀՊԿՆ-Ի ՄԱՍԻՆ
Ըստ անվանի կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի, նվագախմբին շուտափույթ ղեկավար է պետք ՀՊԿՆ-ն փորձի ժամանակ: Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կմեկնարկի Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած ավանդական «Հայ կոմպոզիտորների երաժշտություն» գարնանային համերգաշարը: «Առավոտի» հետ զրույցում կոմպոզիտոր, միության փոխնախագահ Դմիտրի Առաքելյանը տեղեկացրեց, որ մինչեւ հունիսի 20-ը նախատեսված է 7 համերգ, կներկայացվեն շուրջ 30 հեղինակների ստեղծագործություններ: Առաջին
Կառուցվել է աշխարհում ամենամեծ ամբարտակը
Հարավային Կորեան ապրիլի 27-ին ավարտել է աշխարհում ամենամեծ ամբարտակի կառուցումը: Սեմանգիմ անունը ստացած այս շինության երկարությունը 34 կմ է, իսկ դրանով պատնեշված տարածքը կազմում է 401 քկմ: AFP-ի մատուցմամբ, երկրի նախագահ Լի Մեն Բակը ամբարտակը համարել է երկրի պատմության մեջ ամենամասշտաբային ինժեներական նախագիծը, որը փոխելու է Հարավային Կորեայի լանդշաֆտը: Շինարարությունը սկսվել էր
Հունաստանում գործադուլ է
Հունական Պիրեյ նավահանգստի գործադուլավոր աշխատակիցները երկուշաբթի օրը երեկոյան թույլ չեն տվել Մալթայի դրոշի տակ նավարկող «Զենիթ» զբոսանավի տախտակամած բարձրանալ մոտ 1000 իսպանացի զբոսաշրջիկների: Նավը մեկշաբաթյա զբոսաշրջության էր մեկնելու՝ մտնելով Խորվաթիայի, Իտալիայի եւ Հունաստանի նավահանգիստներ: Պիրեյի նավահանգստի աշխատակիցները երկուշաբթի օրը 24-ժամյա բողոքի գործադուլ էին հայտարարել Հունաստանի կառավարության կողմից հունական ջրերում օտարերկրյա զբոսաշրջային նավերի նավագնացության սահմանափակումները հանելու
Միացյալ Նահանգները Ֆրանսիային է հանձնել Մանուել Նորիեգային
Պանամայի նախկին բռնապետ՝ 72-ամյա Մանուել Անտոնիո Նորիեգան, որը բնակություն էր հաստատել ԱՄՆ-ում, այդ երկրի կողմից հանձնվել է Ֆրանսիային: Նորիեգային նստեցրել են Փարիզ թռչող «Air France» ավիաընկերության ինքնաթիռն ու տեղափոխել Ֆրանսիա: Նորիեգան 1983-ին Պանամայում իշխանության գալու սկզբնական փուլում համարվում էր ԱՄՆ-ի դաշնակիցը, բայց 80-ականների վերջերին նա իր գլխավորած փոքր երկիրը վերածել էր կոլումբիական կոկաինի փոխաբեռնման կետի:
Բելգիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել
Բելգիայի թագավոր Ալբերտ 2-րդը երկուշաբթի օրը ընդունել է երկրի վարչապետ Իվ Լետերմի եւ նրա գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության ներսում ճգնաժամը սկսվել էր անցած շաբաթ՝ այն բանից հետո, երբ ֆլամանդական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը կոալիցիայից դուրս էր եկել՝ չկարողանալով պայմանավորվածություններ ձեռք բերել Բրյուսելի ֆլամանդական մերձավանների վարչական ինքնավարության հարցով իր գործընկերների հետ: Վարչապետ Լետերմը հրաժարական էր ներկայացրել դեռ անցած
Բակիեւին հեռակա կարգով մեղադրանքներ են ներկայացվել
Ղրղըզստանի պաշտոնանկ արված նախագահ, հետախուզման մեջ գտնվող Կուրմանբեկ Բակիեւին երկրի ժամանակավոր իշխանությունները զանգվածային սպանություններ կազմակերպելու եւ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանք են առաջադրել, իհարկե, հեռակա կարգով: Ապրիլի 7-ին Բիշքեքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարդկանց զանգվածային սպանությունների մեղադրանք է առաջադրվել նաեւ 8 այլ բարձրաստիճան պաշտոնյաների, որոնցից երկուսն արդեն կալանավորված են, իսկ մյուսները՝ երկրի նախկին վարչապետը, ազգային անվտանգության
ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԿՐՔԵՐԸ ԹԵԺԱՆՈՒՄ ԵՆ
Ուկրաինայի Գերագույն ռադան եւ Ռուսաստանի Պետդուման երեկ, գրեթե միաժամանակ եւ օպերատիվորեն վավերացրել են երկու երկրների միջեւ ապրիլի 21-ին կնքված Ստավրոպոլում ռուսական Սեւծովյան նավատորմի ներկայությունը 2017թ.-ից հետո եւս 25 տարով երկարաձգելու մասին պայմանագիրը: Ուկրաինայում պայմանագրի վավերացմանը կողմ է քվեարկել 236 պատգամավոր, իսկ Ռուսաստանում փաստաթուղթը վավերացվել է միաձայն: Ուկրաինայում պայմանագրի վավերացման կողմնակիցները ստիպված են եղել մեծ ջանքեր
Ո՞վ է հրահրում
Գյումրիի ամենահին դպրոցներից մեկը՝ թիվ 23-ը, լուծարվում է Երկու օր է՝ Գյումրիի թիվ 23 դպրոցում բողոքի ակցիաները չեն դադարում, կառավարության N1151 որոշումը, որով նախատեսված է մինչեւ օգոստոսի 1-ը լուծարել 500 աշակերտ ունեցող թաղային դպրոցը, հունից հանել է ինչպես մանկավարժական կոլեկտիվին, այնպես էլ աշակերտներին ու ծնողներին: Իսկ որպես պատճառաբանություն մեջբերվում է այն, որ շենքը պատկանում է
«Մենք ու բուհի ընդունող հանձնաժողովը»
Այս տարվա մարտի 11-ի որոշմամբ՝ ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ բուհերի ընդունելության կարգը: Այս թեմայով զրուցեցինք ԳԹԿ մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանի հետ: Նա ասաց, որ փաստաթուղթը մշակելիս աշխատել են կտրուկ քայլեր չանել: Նրա խոսքով, ահագին բաներ էլ պարզեցվել են. օրինակ, եթե նախկինում գյումրեցի կամ վանաձորցի՝ ինչ-ինչ արտոնությունից օգտվող շրջանավարտը պետք է անպայման
«ԴԱ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈ՛ՒՆ Է»
Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանն այսպես է որակում ասպիրանտական եւ մագիստրոսական տեղերի կրճատումը Առկա ուսուցմամբ ասպիրանտական եւ մագիստրոսական տեղերի կրճատումը զայրացրել է ոչ միայն ուսանողներին ու դասախոսներին, այլեւ որոշ ակադեմիկոսների: ՀՀ ԳԱԱ տարբեր բաժանմունքների նիստերի եւ տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ այս խնդրի վերաբերյալ սուր ելույթներ են հնչել: Օրինակ՝ «Ֆիզիկա եւ աստղաֆիզիկա» բաժանմունքի նիստի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
«Փորձենք մեր սրտում զգալ նրանց ցավը»
Կոչ է անում Ջեմալ Փաշայի թոռը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Թուրքիայում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ, եղան բազմաթիվ ոգեկոչման արարողություններ, որոնց մասնակցում էին թուրք հայտնի մտավորականներ: Ոգեկոչման եւ «Կիսում եմ հայերի՝ ապրիլի 24-ի ցավը» խորագրի ներքո հոդվածով հանդես եկավ նաեւ թուրք հայտնի լրագրող եւ վերլուծաբան, «Milliyet» օրաթերթի սյունակագիր Հասան Ջեմալը: Ջեմալը հայտնի Ջեմալ Փաշայի թոռն
ԵԶԴԻ՞ ԵՆ, ԹԵ՞ ՔՈՒՐԴ, Ի ՎԵՐՋՈ
Դարավոր վեճը շարունակվում է «Ազգությամբ քուրդ եմ, դավանանքով՝ եզդի». սա մի պարզաբանում է, որ պատճառ է դարձել Հայաստանում ապրող 2 ազգային փոքրամասնությունների միջեւ անհասկանալի եւ խճճված կոնֆլիկտի ձեւավորմանը: Կոնֆլիկտ, որն իր լուծումը երեւի դեռ երկար ժամանակ չի գտնի: Հայաստանում ներկայումս շուրջ 40 հազար հաշվվող եզդիները պնդում են, որ իրենք առանձին եւ քրդերի հետ ոչ մի
Լեհաստանից՝ Լոռիին
Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ Հայաստանում Լեհաստանի փոխդեսպան Պշեմիսլավ Գրաբովսկին եւ դեսպանության զարգացման աջակցության ծրագրերի համակարգող Օլեսյա Գրաբովսկան երկօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել են Լոռիում: Ըստ հյուրերի, Լեհաստանի կառավարությունը Հարավային Կովկասի երկրներում զարգացման եւ աջակցության ամենաշատ ծրագրերը իրականացնում է հենց Հայաստանում: Լոռի այցի նպատակն էլ նման ծրագրերն են: Մարզերի զարգացմանն ուղղված հայաստանյան 9 ծրագրերից 5-ը նախատեսված է
ՄԵԿԱՄՅԱ «ՆՇԱՆԱԿ»
«Առավոտը» անցյալ տարի տեղեկացրել է սփյուռքյան www.nshanag.com հանդեսի մասին, որը յուրովի ազգապահպան գործունեություն է իրականացնում: Ինչպես «Առավոտին» փոխանցեց «Նշանակի» հիմնադիր Նշան Պասմաջյանը՝ «Նշանակի» համացանցային կապը որոշ դժուարութեանց հանդիպեցաւ, որով ստիպուած եղանք .com- էն անցնելու .net-ի: Յետ այսու «Նշանակի» նոր հասցէն է՝ www.nshanag.net»: Ի դեպ, ապրիլի 29-ին կայքէջը բոլորում է իր 1 տարին: Պարզվում է՝ իր
«Փարվանապրոմն» ու «Փարվանամոնտաժը» բռնվեցին
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել են քրեական գործեր՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում հիմնանորոգման եւ շինարարական աշխատանքների կատարման ընթացքում հայտնաբերված չարաշահումների դեպքերի առթիվ, տեղեկացնում է գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը: Ըստ նույն աղբյուրի, ֆինանսների նախարարության ներքին աուդիտի եւ ֆինանսական վերահսկողության վարչությունից ստացված նյութերի ստուգմամբ պարզվել է, որ ՀՀ «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի եւ «Փարվանապրոմ»
ԼԱԼՎԱՐԻ ՓԵՇԵՐԻՑ՝ ՄԻՆՉԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ
Պատգամավորները երեկ քննարկեցին մի օրինագիծ, որը վերաբերում է համայնքային հողերի վարձակալությանը Թեպետ մենք դեռ չունենք «Տարածքային կառավարման մասին» օրենք, սակայն դա չի խանգարում մեր օրենսդիրներին՝ չեղած բանի մեջ փոփոխություններ իրականացնել, ինչպես եղավ երեկ՝ կառավարության ներկայացրած «Վարչատարածքային բաժանումների մասին» օրինագծի քննարկումների ժամանակ: ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանն ասաց. «Այս բոլորը կապված է նրա հետ, որ մեր
ԲՆԱԿԻՉՆ ԱՅՐՎԵԼ Է
Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հովտաշատ գյուղի 17 փողոցի 18-րդ տանը: Ննջասենյակում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 49-ամյա Սեդրակ Եղիազարյանի դին՝ այրված վիճակում:
ՕՊԵՐԼԻԱԶՈՐԸ ՀԱՆՑԱՎՈՐ Է ՃԱՆԱՉՎԵԼ
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու համար ոստիկանության ՔՀ խմբի կրտսեր օպերլիազոր Գեւորգ Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքը: Դատարանը հավաստի է համարել մեղադրող դատախազների կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ 2009թ. դեկտեմբերի 18-ին, 03.20-ի սահմաններում, ոստիկանության՝ Երեւանի վարչության Մաշտոցի բաժնի Դավիթաշեն բաժանմունքի ՔՀ խմբի կրտսեր


















































