Օրվա լրահոսը
ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅԱՆ ԽԱՐԱՆԸ
Երբ առաջին անգամ տեսա տիեզերքից լուսանկարված մեր մոլորակի պատկերը, ապշեցի, թե ինչքան գեղեցիկ է մեր բոլորի տունը՝ անկախ պետությունների սահմանագծերից, անկախ կրոններից, քանի որ այդ ամենը կապույտ, կիսաամպամած ու լուսավոր, թրթռուն կենդանության մեջ չէր երեւում, եւ մեր երկիրը ինձ թվաց անհավատալի ստեղծագործություն՝ անվախճանության կնիքը վրան: Եվ երիցս սխալ են իրապաշտ գիտնականները, թե այդ ամեն ինչը
Դասագրքերի գները տարբեր են
Դպրոցներում դրանք հաճախ կլորացվում են Հանրակրթական դպրոցներում այժմ եռուն շրջան է ոչ այնքան ուսումնական, այլ ֆինանսական-կազմակերպչական առումով: Պատճառն այն է, որ ծնողներից սկսել են գումարներ հավաքել, այսպես կոչված, արենդայով դասագրքերի ձեռքբերման համար։ Դպրոցները ստացել են պահանջված դասագրքերը, իսկ ծնողները պետք է գրքերի ինքնարժեքի որոշ տոկոսը դպրոցին վճարելով՝ ձեռք բերեն դրանք: «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» տնօրեն Կարինե
«ԿՈՆԴՈՒՄ ԱՅԼԵՎՍ ԽՆԴԻՐՆԵՐ ՉԿԱՆ»
Վստահ են քաղաքապետարանի աշխատակիցները Իր անցյալով, ներկայով եւ ապագայով, իր առանձնահատկություններով եւ կոլորիտով մայրաքաղաքի Կոնդ թաղամասը ուրույն տեղ ունի քաղաքի կյանքում: Այդ թաղամասը նաեւ տարիներ շարունակ մայրաքաղաքի կնճիռն էր համարվում եւ բազում իշխանություններ պարզապես չէին համարձակվում նախաձեռնել առկա հիմնախնդիրների լուծումը: Դեռ խորհրդային տարիներից կոնդեցիները շարունակ բողոքել են իրենց գույքային իրավունքը ոտնահարելու համար: Սակայն միայն 2005
«Մեզ ստախոս նախագահ պետք չէ»
Այս եւ այլ բովանդակությամբ պաստառներով՝ երեկ կառավարության շենքի առաջ կրկին ցույցի էին դուրս եկել հանուն պետական կարիքների վտարված հարյուրավոր բնակիչներ: «Այսօր լրանում է 5-րդ ամիսը, ինչ վարչապետը մեզ խոստացել է Ազգային ժողովի ընտրություններից հետո մեր հարցը լուծել: Նա մեզ հետ անձամբ հանդիպել է ապրիլի 13-ին ու ասել, որ եւս մեկ անգամ կհանդիպի եւ մեր ոտնահարված
ՀԱՅԵՐԸ ԽՈՐՈՎԱԾԻՑ ՀՐԱԺԱՐՎԵ՞Լ ԵՆ
Աֆրիկյան ժանտախտը մսավաճառների եւ ռեստորանատերերի գործին խփել է Թեեւ անասնաբույժներն ու բժիշկները հավաստում են, որ աֆրիկյան ժանտախտ հիվանդությամբ վարակվում են միայն խոզերը եւ մարդու օրգանիզմում այդ հիվանդության վիրուսը կենսունակ չէ, մեր բնակչությունն ակնհայտորեն խուսափում է խոզի միս օգտագործելուց: Երեկ «Առավոտը» մի շարք սննդի օբյեկտներից ու մսի վաճառակետերից հետաքրքրվեց, թե վերջին մեկ ամսվա ընթացքում որքա՞ն է
ԿԵՆԱՑ՝ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը երեկ ԱԺ-ում իր ելույթում ցավ հայտնեց, որ իրենց չտրվեց ընտրելու հնարավորություն, քանի որ ներկայացված էր գլխավոր դատախազի մեկ թեկնածու՝ անգամ առանց հիմնավորելու այն: Ռոբերտ Քոչարյանի փոխարեն՝ հիմնավորումներ ներկայացնում էին որոշ պատգամավորներ՝ գովելով Աղվան Հովսեփյանին: «Քչախոս է, լռակյաց, ավելի շատ՝ լսող: Կազմակերպական հզոր ընդունակություններ ունի, համապետական մտածողություն: Բանաստեղծ է եւ նկարիչ,
Չկրկնե՛ք Վիշինսկու անունը
Երեկ պատգամավորներին հորդորեց Աղվան Հովսեփյանը, որը կշարունակի իբրեւ գլխավոր դատախազ պաշտոնավարել եւս 6 տարի: Ի տարբերություն նախորդ օրվա քննարկումների, որոնց ընթացքում Աղվան Հովսեփյանն ԱԺ պատգամավորներին հանգամանալից պարզաբանումներ էր ներկայացնում տարբեր քրեական գործերի վերաբերյալ՝ երեկ նա հրաժարվում էր պատասխանել մանավանդ դատական վարույթներում գտնվող գործերին առնչվող հարցադրումներին: Ասենք, սպանությունների համար մեղադրվող Արարատ Մուրադխանյանի վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության հարցադրումներից
ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻՆ
Հանդիպումը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը Երեկ առավոտյան Վանաձորից Երեւան էին եկել Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության գործի նախաքննության շրջանակներում բռնի ուժով եւ ապօրինաբար՝ առանց ծանուցագիր ներկայացնելու, մարզի դատախազություն բերման ենթարկված «Բելիսիմո» ռեստորանային համալիրի՝ դատախազության շենքում բռնությունների, ստորացումների ու խոշտանգումների ենթարկված աշխատակիցներից մի քանիսն ու նրանց ծնողները: Նախ ՀՀ գլխավոր դատախազության դիմաց
«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը վստահ է, որ հարկավոր է ունենալ պետության խնդիրներին տիրապետող նախագահ: – Պրն Հարությունյան, երբ դեռ նախարար չէիք, լրագրողների հայերեն հնչող բոլոր հարցերին պատասխանում էիք միայն ռուսերեն, սակայն նախարար դառնալուց հետո ձեր խոսքը դարձավ բացարձակապես հայերեն, կարծես այնքան էլ սարսափելի չեք խոսում, այսինքն՝ հայերեն գիտեիք, ուրեմն ինչո՞ւ մինչեւ այժմ միայն ռուսերեն էիք
ԿՈՂՄ ՔՎԵԱՐԿԵՑ ՆԱԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈ՞ՒՆԸ
«Կարծում եմ, այս կադրում գլխավորը ես եմ»,- ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ Աղվան Հովսեփյանի հետ լուսանկարվելու ընթացքում: ԱԺ-ն վերջինիս երեկ ընտրեց գլխավոր դատախազ: 131 պատգամավորից քվեարկությանը մասնակցեցին 125-ը: Աղվան Հովսեփյանի թեկնածությանը կողմ քվեարկեցին 118-ը, դեմ՝ 3-ը: 4 քվեաթերթիկ, որի վրա նշում էր արված ե՛ւ «կողմ», ե՛ւ «դեմ» սյունակների դիմաց՝ ճանաչվեց անվավեր: Մինչ քվեարկությունը, ՀՀԿ-ից
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
Անվստահելի «թրասթը» Թերեւս արդեն ժամանակն է անդրադառնալ այս շարքի նախորդ հրապարակումներից մեկում առաջադրված այն հարցին, թե որտեղի՞ց են հայտնվել «Հայփոստի» կառավարիչները: Վերստին հիշեցնենք, որ 100 տոկոս պետական բաժնեմասով «Հայփոստ» ՓԲԸ-ն ընդամենը 2 տարում (2004-2006 թթ. ընթացքում) երկու հավատարմագրային կառավարիչ փոխեց: Հայկական մոտեցում՝ ֆրանսիական ակցենտով «Հայփոստի» գործում հայրենի կառավարությունն առաջին «հավատարմագրային» քայլը կատարեց դեռեւս 2004 թվականի
«Շատ եմ սիրում հայերին»
Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն սիրո խոստովանություն արեց հայ ժողովրդին: Ժուռնալիստների միության երեկվա հյուրը Հայաստանում Բրազիլիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռենաթե Սթիլեն էր, ասուլիսի թեման՝ Բրազիլիայի ազգային տոնին նվիրված՝ Հայաստանում բրազիլական մշակութային շաբաթը: Ըստ դեսպանի՝ միջոցառումները կմեկնարկեն սեպտեմբերի 14-ին եւ կտեւեն մինչեւ սեպտեմբերի 20-ը. «Մշակութային շաբաթը առաջնային համարեցինք, որովհետեւ Հայաստանում մարդիկ Բրազիլիայի մասին
«ՄԻՆՉԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԸ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ»
Չնայած հագեցած գրաֆիկին՝ երիտասարդ ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանը սիրով է համագործակցում հայաստանցի երաժիշտների հետ: «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 19-ին կմեկնարկի Վերադարձի փառատոնը, որի կազմակերպիչներն են «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը (նախագահ՝ Մարիամ Շահինյան, տնօրեն՝ Գարիկ Նազարյան) եւ գերմանական «Վիլս» երաժշտական փառատոնը: Փառատոնային օրերին, որի միջոցառումների մի մասը կանցկացվի Կամերային երաժշտության տանը, ի թիվս հայաստանցի երաժիշտների, հանդես
Դատարանների «բարությունը» հիմքեր չուներ
5 տարեկան երեխայի աչքի առաջ նրա մորը սպանածներին պայմանական վաղաժամկետ ազատել են պատժի կրումից: ՀՀ գլխավոր դատախազությունը օրեր առաջ դիմել է ՀՀ քրեական վերաքննիչ դատարան եւ բողոքարկել երկու դատապարտյալներին վաղաժամկետ պայմանական ազատելու մասին դատարանի կայացրած որոշումները: Գավառ քաղաքի բնակիչներ՝ 39-ամյա Արամայիս Միրիբյանը եւ 33-ամյա Վարդան Մուխսիխաչոյանը 1997թ. ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիայի դատավճռով դատապարտվել են
ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ ՉԵՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ
Ըստ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Սիլվա Աչոյանի, նրանք իրենց չեն դիմում երեխաներին ռուսական դասարաններում տեղավորելու համար: Երեւանի 14 դպրոցներում գործում են ռուսերեն ուսուցմամբ դասարաններ, որտեղ, ըստ ԿԳ նախարարության մշակած կարգի, պետք է սովորեն օտարերկրյա քաղաքացիները, ռուս խնամակալ ունեցողները, այն երեխաները, որոնց ծնողներից մեկը ռուս է եւ այլն: «Առավոտի» հետ զրույցում դպրոցների տնօրենները միաբերան հերքեցին,
ՀՀՇ-ն ընդդեմ ՀՀԿ-ի
Մարալիկը սեպտեմբերի 23-ին պատրաստվում է քաղաքապետի ընտրությունների Այդ պաշտոնի հավակնորդները երկուսն են՝ Մարալիկի ՀՀՇ կառույցի նախագահ Հովհաննես Ուռությանը եւ գործող քաղաքապետ, հանրապետական, 30-ամյա Արտակ Գեւորգյանը, որը հանրապետության ամենաերիտասարդ քաղաքապետն է: Նա մինչեւ պաշտոն զբաղեցնելը եղել է «Շանթ» հեռուստաընկերության սեփական թղթակիցը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում: Որ երկու թեկնածուների պայքարն այնքան էլ «թեժ» չի լինելու, պարզ էր
ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԽԻՍՏ ԿԱՐԻՔԱՎՈ՞Ր ԵՆ
Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանը պետության հաշվին իր հարազատ-բարեկամներին նվերներ է մատուցել: Վերջերս Թալին քաղաքում պետբյուջեի միջոցներով շահագործման է հանձնվել բնակելի շենք, որը նախատեսված է համայնքի խիստ կարիքավոր ընտանիքների համար: Մյասնիկյան 3 հասցեում գտնվող շենքը միջոցների բացակայության պատճառով երկար տարիներ ավարտուն տեսքի չի բերվել եւ միայն վերջերս է ՀՀ կառավարության, Արագածոտնի մարզպետարանի եւ Թալինի քաղաքապետարանի որոշմամբ
ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԿՔՆՆԻ ՔՆՆՈՂՆԵՐԻՆ
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կոռուպցիայի փաստերն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու վերաբերյալ: Երեկ խորհրդարանում պարզաբանելով այս խմբի ստեղծման նպատակները՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հիշեցրեց, որ նախաքննության գործառույթը դատախազությունից փոխանցվել է այլ մարմինների՝ ոստիկանությանը, ԱԱԾ-ին, հարկային եւ մաքսային ծառայություններին: Եվ ըստ նրա՝ հարց է ծագում. «Իսկ եթե հանկարծ վերոնշյալ մարմիններում քննություն
ԱԺ առաջին հարցուպատասխանը 2008-ի ՀՀ պետական
բյուջեն կլինի 2,5 միլիարդանոց Երեկ նորընտիր խորհրդարանի առաջին հարցուպատասխանի օրն էր, եւ պատգամավորները՝ թե՛ դիմադիր, թե՛ ընդդիմադիր, առիթն օգտագործեցին իրենց ընտրողների աչքին «գործ անող» երեւալու համար, եւ 32 պատգամավոր ակտիվորեն հերթագրվեց կառավարությանը հարցեր տալու համար: «Վստահ եղեք, որ հայկական որեւէ պատմամշակութային հուշարձան որեւէ բանակցությունների առարկա չէ եւ չի կարող լինել»,- ի պատասխան Արմեն Աշոտյանի՝ Ջիլիզայի
ՀՀՇ-ն «պարզ ճակատով է»
Երեկ հայտարարել է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը Երեկ «Հայելի» ակումբում բանավիճելու հնարավորություն են ունեցել իրեն ՀՀՇ-ի հիմնադիրներից մեկը համարող ՀԺԱՄ նախագահ եւ ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանն ու ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը: Նրանց բանավեճի, թերեւս, ամենաուշագրավ հատվածը վերաբերում էր առաջիկա նախագահական ընտրություններին, ներքաղաքական գործընթացներին եւ ԼՂ հակամարտության կարգավորմանը: «Panorama.am»-ի մատուցմամբ, պատասխանելով այն հարցին,
«ԵՍ ԵՐԲԵՔ ԱՐԿԱԾԱԽՆԴԻՐ ՉԵՄ ԵՂԵԼ»
Վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց, որ շատ հանդարտ է վերաբերվում առաջիկա նախագահական ընտրություններին: – Քաղաքական ուժերի մի մասն առաջարկում է Ղարաբաղի անկախության ճանաչում, մի մասը՝ միավորում, ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է: – Մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ասել է, որ չի բացառում որեւէ որոշում, այսինքն՝ մենք երբեք չենք բացառում ոչ Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը եւ
ՀԱԿՎԱԾ ՉԵՄ ԱՄԵՆ ԿԵՐՊ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ
Երեկ ԱԺ-ում հայտարարեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարանի լիազորություններն ավելացել են եւս մեկով, եւ այժմ ՀՀ գլխավոր դատախազին առաջին անգամ նշանակելու է ԱԺ-ն՝ ՀՀ նախագահի առաջարկությամբ, 6 տարի ժամկետով: Մինչ երեկ ԱԺ նիստը սկսվելը՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում հանդիպեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներին: Հանդիպմանը ներկա էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, որը
«ՊՐԱՐԱԲ» ՀԱՄՈ՞Ն
Հյուսիսային պողոտայում, Աբովյան փողոցի Կարաբալայի արձանի դիմաց, «բնակելի-առեւտրահասարակական համալիր» կառուցվող «էլիտար» համարվող այս շենքի շինարարության թեժ պահին երեկ պատահաբար հանդիպեցինք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանին: Վերջինս, ըստ ամենայնի, սովորական անցորդ չէր այս շինհրապարակում, որովհետեւ շինարար բանվորներին տիրոջ իրավունքով վերեւից հրահանգներ էր տալիս՝ «շուտ արեք, հավաքվեք հեռու, հեսա ցեմենտավազը գալիս ա, տեղը բացեք,
«ՀԱՅՓՈՍՏ». ՀՈԼԱՆԴԱԿԱՆ «ԾՐԱՐՆԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ «ՆԱՄԱԿԱՆԻՇԵՐՈՎ»
(շարունակություն) Անվստահելի «թրասթը» Այո, պարոնայք երդվյալ ատենակալնե՛ր, «Հայփոստում» գործերի վիճակը լուրջ է: Այնքան լուրջ, որ անցյալ շաբաթավերջին այդ վիճակով հետաքրքրվեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Հասկանալի է, որ նախագահական ընտրությունների գնացող ցանկացած վարչապետի չի կարող չմտահոգել հավանական դժգոհության որեւէ խոշոր օջախ: Իսկ տվյալ պարագայում իրավիճակը հենց այդպիսին է. ե՛ւ «Հայփոստն» է խոշոր՝ իր 3800 աշխատակիցներով, ե՛ւ
Հին ու նոր Բաբկենների «արանքում»
Մեծանուն դերասան Բաբկեն Ներսիսյանի հետ խաղացած Վարդուհի Վարդերեսյանը հրաժարվել է երիտասարդ խաղընկեր Բաբկենից: Գյումրիի Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սեպտեմբերի 14-ին խաղաշրջանը կբացի իսպանացի դրամատուրգ-փիլիսոփա Ալեխանդրո Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» ներկայացմամբ: Այն 2004 թ. բեմադրել է ամերիկաբնակ ռեժիսոր Ռաֆիկ Գրիգորյանը, որը շուրջ 15 տարի ապրում ու ստեղծագործում է Լոս Անջելեսում: «Առավոտը» ժամանակին անդրադարձել
ԱԼԱՎԵՐԴՈՒ ՀԻՎԱՆԴԱՆՈՑԸ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
Ալավերդու հիվանդանոց ՓԲԸ-ն երկար տարիներ կանգնած էր փակուղու առջեւ, ինչի պատճառը ընկերության կուտակած՝ աշխատավարձերի, կենսաթոշակային հիմնադրամին ունեցած եւ պետական տարաբնույթ պարտքերն էին, որոնք ընդհանուր թվով կազմում էին 36 մլն 640 հազար դրամ: Արդյունքում հիվանդանոցը հայտնվել էր ճգնաժամի մեջ: Այս ամենը բացասական էր ազդում թե կոլեկտիվի ներքին մթնոլորտի եւ թե բժիշկների ու հիվանդների փոխհարաբերության վրա: Այս
Ասպիրանտների «գլխատում»
Ընդունելության համար արտասահմանյան ծրագրերով անցկացված օտար լեզվի քննության պատճառով բուհերը ասպիրանտական շատ տեղեր կորցրին: Ասպիրանտուրայի ընդունելության քննությունների արդյունքում ԵՊՀ-ն այս տարի վեց ասպիրանտական տեղ է կորցրել: Մայր բուհի լրատվության վարչությունից տեղեկացրին, որ նոր ասպիրանտներ չեն ունեցել քիմիայի ֆակուլտետում՝ «ֆիզիկական քիմիա», «կատալիզ» մասնագիտությունների գծով, պատմության ֆակուլտետում՝ «հայոց պատմության» գծով, բանասիրականում՝ «ընդհանուր եւ կիրառական լեզվաբանության», «հայոց լեզվի»,
ՎՈԼՖՍՈՆԸ ԱՄՈԹԱՆՔ ՏՎԵՑ ՀԱՅԵՐԵՆ
Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց ԱԺ պատգամավոր Մելիք Գասպարյանի դեմ 2001-ի դեկտեմբերին կազմակերպված մահափորձի գործի դատաքննությունը: Երկու վերջին դատական նիստերին պաշտոնական ճառով հանդես է եկել ամբաստանյալ, ԱԱԾ փոխգնդապետ Յուրի Վոլֆսոնի պաշտպանը՝ Անժելա Կարապետյանը: Հիշեցնենք, որ գործը դատարանում է անցյալ տարվա ապրիլից: Մեղադրող Ժաննա Կոտիկյանը միջնորդել էր Յուրի
Զոլաքարին «LEXU՞S»-ն էր պակասում
Գյուղի հազարավոր խնդիրները թողած՝ գյուղապետարանն ուզում է շքեղ մեքենաներ գնել ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության «Գնումների պաշտոնական տեղեկագրի» այս տարվա օգոստոսի 18-ի համարում մի հայտարարություն է տպագրվել, ըստ որի՝ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի գյուղապետարանին, իր կարիքների համար, անհրաժեշտ են «Ջիփ» «LEXUS LX 300» եւ «TOYOTA PRADO» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց ձեռքբերման համար գյուղապետարանը հայտարարել է բաց
«ՋՐԱՇԽԱՐՀՈՒՄ» ԿՈՇԻԿՆԵՐՈՎ ԼՈՂԱՑԵ՛Ք
Հակառակ դեպքում ստիպված կլինեք տուն գնալ ոտաբոբիկ. ամսական մոտ 300 միլիոն դրամ շրջանառություն ունեցող «Ջրաշխարհը» իր տարածքում կորած իրերի համար փոխհատուցում չի տալիս: «Մենք ձեզ ոչնչով չենք կարող օգնել»,- ներողություն խնդրելու փոխարեն այսպես պատասխանեց Պողոս Պողոսյան ներկայացած փոխտնօրենը, երբ մոտեցա նրան եւ հայտնեցի, որ լողավազանի եզրին դրված հողաթափերս գողացել են: Ինչպես հետո պարզվեց, «Պողոս Պողոսյանը»,