Օրվա լրահոսը
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՆԱԼ՝ ՈՉԻՆՉ ՉՏԱԼՈՎ
Սպիտակները սկսում են եւ շահում են խաղը Առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդիրը՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական նախաձեռնության եւ դրանով պայմանավորված՝ երկու երկրների միջեւ սկիզբ առած եւ միջազգային հանրության անմիջական աջակցությունը վայելող զարգացումների, այսօր դարձել է միջազգային քաղաքականության օրակարգի հիմնական հարցերից մեկը: Միջազգային ընկերակցության համար այն հրատապ է եւ
ԲՈՒՀՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական բժշկական կրթության գծով պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը, նյարդաբանության ամբիոնի վարիչ բ. գ. դ. Հովհաննես Մանվելյանը, «Հայ օգնության ֆոնդի» երեւանյան գրասենյակի կոորդինատոր Համբարձում Սիմոնյանը Վանաձորի թիվ 2 սրտաբանական հիվանդանոցի հյուրերն էին: Նախաձեռնող կողմն էլ հենց հիվանդանոցն էր՝ գլխավոր տնօրեն Կարեն Ադամյանը: Սա բուհի եւ մարզային բժիշկների՝ այս
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՐԳԸ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով՝ ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը»: Ըստ edu.am-ի, նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչներ, հիմնված է տնօրենների ընտրության՝ մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա: Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարեւորագույն պայմաններ են սահմանված
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կրթական համակարգը առաջին եւ գլխավորն է, այն ամեն ինչ պետք է անի, որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանալով՝ երկրին պիտանի լինեն, ունենան ազգային մտածողություն, չհուսահատվեն ու լքելով հայրենիքը հեռանան այլ երկրներ՝ թողնելով հայրենիքը որբ ու անտեր: ]Կրթությունն ամենաշատ տառապած ոլորտն է, որ մենք ունենք ու տեսնում ենք մեր կյանքում: Նոր գիտակցությունը ձեւավորելու միակ ճանապարհը կանոնավոր
Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՏԱՊԱԼԻ
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում կարծես թե հենց այս հարցադրումն է առաջնային Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակմանը հետեւած ամիսների ընթացքում նկատելիորեն փոխվել են ինչպես այդ փաստաթղթերի բովանդակության, այնպես էլ դրանց ճակատագրի մասին իշխանական ճամբարի գնահատականներն ու սպասելիքները: Եթե ընդամենը չորս ամիս առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանրությանը ներկայացվում էին իբրեւ գրեթե դիվանագիտական հաղթանակ, ապա այսօր արդեն նույն շրջանակները խոսում են
Գաղտնապահների եւ խորամանկների երազանքների իրականացում
Սա է ԱԺ-ի կողմից ընդունված նոր հարկատեսակի իմաստը Կարդալով Ձեր թերթի Արամ Զաքարյանի հոդվածները («Առավոտ», 16.02.2010 եւ 17.02.2010)՝ կապված նոր հարկատեսակներ սահմանելու՝ կառավարության նախաձեռնության հետ, ես կցանկանայի պարզաբանումներ մտցնել այս հարցում, ինչպես նաեւ բացատրել, թե ինչու է Վահան Մովսիսյանը, լինելով համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ, այդպես ագրեսիվ հնազանդություն ցուցաբերում կառավարությանը։ Ես շուրջ տասը տարի է, ինչ
ՔԱՆԻ ՎՏԱՆԳ ԿԱ՝ ՄԻՋԱՄՏԵՆՔ
Կոմիտասի երաժշտական ակունքները Սպահանի՞ց են Ինչ երանելի կլինեն այն ժամանակները, երբ մեր երկրում ամեն ինչ իր տեղում լինի, եւ մեզնից յուրաքանչյուր ոք իրեն վերապահված գործով զբաղվի: Չլինի թե արվեստագետն ու մտավորականը զինվոր դառնան պատերազմի դաշտում, կամ բիզնեսմենն ու թալանչին քաղաքական գործիչ, կամ սովորական մարդասպան հանցագործը՝ պատգամավոր: Եվ կամ դժբախտություն չունենանք, որ մտավորականը ստիպված լինի մեր
ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Կրթության դերը մեր քաղաքացիական հասարակության ձեւավորման գործում Եթե երեխան շարունակ քննադատվում է, կսովորի մեղադրել: Եթե երեխան շրջապատված է թշնամանքով, կտրամադրվի պայքարի: Եթե երեխան ծաղրանքի է ենթարկվում, երկչոտ կդառնա: Եթե շարունակ ամոթանքի է ենթարկվում, մեղքի զգացումը չի լքի նրան: Եթե հանդուրժողականության մթնոլորտում է ապրում, համբերատար կլինի: Եթե խրախուսվում է, վստահություն ձեռք կբերի: Եթե գովասանքի է արժանանում,
Հեռուստաեթերը կարիք ունի արհեստավարժ մասնագետների
Մասնագիտական մտորումներ Հեռուստաեթեր, մարդիկ, բարքեր, կենցաղային խոսակցություններ, արժեքային համակարգի անկում, մարդկային կերպարի վերածումը հրեշավոր գազանի. այս ամենը կոչվում է հայկական հեռուստատեսություն: Հայաստանի մեկ հանրային եւ բազմաթիվ մասնավոր հեռուստաընկերություններ ամեն օր «հյուրընկալվում» են յուրաքանչյուր հայի օջախ, դառնում նրա մեկ մասնիկն ու մտնում կենցաղ: Հեռուստատեսային մասնագետի համար շատ դժվար է դիտել հեռուստաեթերը, ուսումնասիրել հեռուստածրագրերը, առավել քան դժվար
ԻՆՉՈ՞Ւ ՊԷՏՔ Է ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԴԱՍԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՆԸ
Աբեղեանի հակասականութիւնը Սկիզբը՝ «Առավոտ» 09.02.10, 11.02.10, 23.02.10, 27.02.10, 04.03.10 Անհրաժեշտ է նշել, որ նախքան լենինեան լեզուական դեկրետային առաջադրանքների կատարման յանձնառութիւնը, Աբեղեանը նախկինում ունեցել է որոշ առաջարկներ, որոնք եղել են սրբագրական կարգի կարծիքներ, բայց ոչ արմատական յեղաշրջող ռեֆորմի մակարդակի: Եւ ընդհանրապէս հնչել են կարծիքներ՝ տարբեր ժամանակներում ու տարբեր անձանց կողմից, այդ թւում են նաեւ յայտնի
«Աստված երրորդություն է սիրում…»
– Սիրածս աղջկա անունը Աննա էր, մինչեւ այն ժամանակ, երբ իմ կյանքւմ հայտնվեց Աստղիկը,- պատմում է Արտակը: Արտակը 25 տարեկան է, մասնագիտությամբ ատամնաբույժ է, ապրում է Էրեբունիում: Չորս տարի առաջ նա սիրահարվեց Աննա անունով մի աղջկա, բայց Աննան նրա սիրուն չէր պատասխանում ու արհամարհում էր Արտակի նվերները: Մի օր էլ, այլեւս չդիմանալով Աննայի արհամարհանքներին, Արտակը
ԲՈԼՈՐՆ ԷԼ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆ…
Ինցեստը հղի է ժառանգական հիվանդությունների վտանգով Բոլորս էլ երբեւէ լսել ենք պատմություններ այն մասին, որ հարազատ քույր ու եղբայր, հայր եւ դուստր կամ մայր ու որդի սեքսուալ կապ են ունեցել։ Նման պատմություններով լի է նաեւ ինտերնետը։ Օրինակ՝ 14-ամյա Գեւորգը սեքսով է զբաղվում իր մայրիկի հետ, որի ամուսինը, այսինքն՝ Գեւորգի հայրը, լքել է իրենց եւ հեռացել։
ՀԱՅՈՒՀԻՆԵՐԸ՝ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԵՎ ԱՌԱՆՑ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Սպորտի բնագավառի ուժեղ սեռի ներկայացուցիչների համար հայ կանայք ամենացանկալին են Մարտի 8-ը միլիոնավոր մարդկանց սիրած տոներից մեկն է: Հայաստանն ու հայերն էլ բացառություն չեն։ Հայ կանանց տոնական տրամադրության վրա չեն ազդում ոչ համաշխարհային ճգնաժամը, ոչ տարադրամի փոխարժեքի մշտական տատանումները, ոչ, անգամ, ցածր աշխատավարձն ու շուկայի օրեցօր աճող գները: Դրա ապացույցն ստանալու համար բավական է, պարզապես,
Ինտելեկտուալները փոքրամասնություն են
Չնայած ընթերցանության ճգնաժամին եւ գրականության հանդեպ պետության ուշադրության պակասին, լույս է տեսնում մասնագիտական մամուլը՝ «Գրական թերթը», «Գրեթերթն» ու «Ցոլքերը», ինչպես նաեւ «Գարուն», «Նարցիս» ամսագրերը, որտեղ իրենց փորձում են «իրացնել» երիտասարդ գրողները: Գրողական շրջանակներից «Ռոբինզոն», «Թափանցիկ շշեր», «Ճանապարհ հեծանիվով», «Ջազ», «Շախմատային նովել» եւ այլ պատմվածքներից ճանաչված է երիտասարդ ստեղծագործող Արամ Պաչյանը: Վերջապես այս տարի պետպատվերի շրջանակում
«Ներողությունը չեմ ընդունում»
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը չի կարող մոռանալ, որ թուրքերը սպանել են իր պապերին Երեկ «Հայելի» ակումբում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 252 բանաձեւի մասին իրենց կարծիքները հայտնեցին Սոցիալական իրավունքի եվրոպական կոմիտեի անդամ, փիլիսոփայության դոկտոր Լյուդմիլա Հարությունյանը եւ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Լ. Հարությունյանը կարծում է, որ մենք այսօր առիթ ունենք
«ԱՐՎԵՍՏԻ ՇՈՒՐՋ ՊԱՏՐԱՆՔՆԵՐ ՈՒՆԵՄ»
Ըստ սերբ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցայի՝ փոքր ազգերն ավելի շատ ունեն արվեստի կարիքը Մարտի 4-6-ը Հայաստանում է աշխարհահռչակ կինոռեժիսոր, երաժիշտ, պրոդյուսեր Էմիր Կուստուրիցան՝ «The No Smoking orchestra» խմբի հետ: Նա հանդես է գալիս որպես այդ խմբի կիթառահար: Է. Կուստուրիցային Հայաստանի հետ է «կապել» բելգիահայ ջութակահար Խաչատուր Ալմազյանը: Կուստուրիցան այցելել է Ս. Փարաջանովի տուն-թանգարան, Ծիծեռնակաբերդ,
ՀԱՅԵՐԸ՝ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԿՐՈՒՄ
Արաբական Միացյալ Էմիրությունները կազմավորվել է 1971 թվականի դեկտեմբերին: Պետությունը տնտեսապես արագորեն բարգավաճել է, սկսվել է լայնածավալ շինարարություն, բարենպաստ պայմաններ են ստեղծվել օտարերկրյա ներդրումների համար: 1975-80-ական թվականներին է եղել հայերի առաջին զանգվածային հոսքը ԱՄԷ՝ Լիբանանից, Սիրիայից եւ Իրանից: Դուբայի հայկական եկեղեցու մուտքը եւ խորանը: Դուբայի հայկական վարժարանը: Համերգ «Կոմիտաս-140»-ի շրջանակներում: Նոր երկրում հայերն օտարություն չեն զգացել,
Կստեղծվի լաբորատորիա
Ըստ edu.am-ի, Հայաստանի Հանրապետությունը «Կենսաբանության միջազգային օլիմպիադա» կազմակերպությանն անդամակցում է 2009 թվականից: Դրա շնորհիվ մեր աշակերտներն առաջին անգամ մասնակցել են Ճապոնիայի Ցուկուբա քաղաքում կազմակերպված կենսաբանության միջազգային 20-րդ օլիմպիադային, որին ներկայացված էր 56 երկրից՝ 221 աշակերտ: Տիրապետելով բավականին խորը տեսական գիտելիքների՝ մեր մասնակիցները խնդիրներ ունեցան օլիմպիադայի գործնական փուլի առաջադրանքները կատարելիս, որի պատճառն ուսումնական հաստատություններում համապատասխան լաբորատորիաների
Կրթական ծրագրերը բարեկամության նշան են
ԱՄՆ դեսպանատան միջոցով իրականացվող տասնյակ կրթական ծրագրերը այս տարի կհամալրվեն եւս մեկով: Երեկվա ասուլիսում ԱՄՆ դեսպանատան կրթամշակութային հարցերի կցորդ Սյուզան Բրայդենսթայնը տեղեկացրեց, որ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարելու է «Ֆուլբրայթի» ծրագիրը՝ գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում. «Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր հետաքրքրված են ԱՄՆ-ում հետբուհական կրթությունը շարունակել գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, բացի այդ, այս
Ինչո՞ւ «Հայ ասպետ» եւ ոչ թե «Հայ գիտակ»
Երբ խաղի մասնակիցների մեծամասնությունը աղջիկներ են, նպատակը՝ զարգացած երեխաների հայտնաբերումը: Անժխտելի է, որ վերջին մեկուկես տարում հայ հեռուստադիտողը հետաքրքրված է Հանրային ալիքով հեռարձակվող «Հայ ասպետ» խաղով: Չի կարելի ասել, որ այն արդեն հասել է ռուսական … եւ մյուս մանկապատանեկան ինտելեկտուալ խաղերի մակարդակին, բայց նկատելի է ձգտումը եւ առաջընթացը: Ցանկալի է, որ վերանան այն թերությունները, որոնք
«ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ ՍՈՎՈՐԵԼ»
Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ուսանողուհի Մելանյա Շարբաթյանը 60 տարեկան է Մելանյա Շարբաթյանը ընդունելության քննության ժամանակ: Ամեն ինչ սկսվեց 2006-ի հունվարի 8-ին, երբ Մելանյա Շարբաթյանը եկավ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Չնայած նա այդ ժամանակ բոլորել էր 55-ամյակը, բայց ցանկանում էր դառնալ կոնսերվատորիայի ուսանողուհի: Մ. Շարբաթյանին խնդրեցինք պատմել, թե ինչո՞ւ 55 տարեկանում հանկարծ որոշեց ընդունվել կոնսերվատորիա: «1972-ին,
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԷԼ Է ԻՐԱՑՎՈՒՄ
Լուսանկարներում պատկերված երկու կիսավեր շենքերը Երեւանի Արամի փողոցում են, իրար դեմ դիմաց, իրար շատ մոտ, ՀՀ կառավարության նստավայրից էլ ոչ շատ հեռու, կառավարության նստավայրի լուսամուտներից երեւացող հատվածում: Կիսավեր ու չպահպանվող շենքերի վրա դեռ պահպանված հուշաքարեր կան, ըստ որոնց, ավերակների վերածված այս շինություններից մեկում ժամանակին ապրել է Ասքանազ Մռավյանը, մյուսում՝ Արամ Մանուկյանը: Եթե այսօրվա տերմիններով խոսենք,
ԶԲԱՂՎՈՒՄ ԵՆ
«Առավոտի» հարցին, թե հանրապետության արհեստակցական միությունները, արդյոք, մասնակցո՞ւմ են դատական գործընթացների, արհմիության ներկայացուցիչ Միքայել Փիլիպոսյանն ասաց, որ միայն անցյալ տարի իրենք մասնակցել են դատական երեք ատյաններում տեղի ունեցած դատավարությունների: Ըստ մեր զրուցակցի, իրենք շահել են «Զվարթնոց-օդերեւութաբանություն» ՓԲԸ-ի արհկոմի գործով: Ինչ վերաբերում է այս տարվան, պարոն Փիլիպոսյանը նշեց, որ վերաքննիչ դատարանում է գտնվում «Տուբդիսպանսերի» բժիշկ Միքայել
ՀԱՆՑԱՆՔԻ ՊԱՀԻՆ
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Հունան Պողոսյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ ինչպես հեռուստամեկնաբան Նվեր Մնացականյանի դեմ անցյալ տարվա մայիսին տեղի ունեցած բռնարարքին, այնպես էլ դեկտեմբերի վերջին՝ բնապահպաններ Արսեն Պետրոսյանի եւ Տիգրան Գրիգորյանի գործին: Ն. Մնացականյանի գործը բացահայտված չէ, սակայն դա, ըստ վարչության պետի, չի նշանակում, թե այդ ուղղությամբ միջոցներ
Տուն վերակառուցելը ձեռք բերելու հիմք չէ
Նոր Նորքի ուսանողական հանրակացարանի 4-րդ մասնաշենքում բնակվող Ալբերտ Լազարյանը ծնվել է ԼՂՀ Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, ուր բնակվել է մինչեւ 1951թ., հետո մեկնել է Բաքու, շարունակել ուսումը, ամուսնացել եւ ունեցել 3 զավակ: 1988-ին ընտանիքով ստիպված թողել են Բաքուն, դարձել փախստական: Երեւանում սկզբնական շրջանում բնակվել են երկու սենյականոց մի բնակարանում, որի համար ունեցել են օրդեր եւ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ ԻՐԵՆՑ ՎՍՏԱՀՈՐԴԻՆ
Փաշինյանը չբերվեց Սահմանադրական դատարան Երեկ ՀՀ Սահմանադրական դատարանում սկսվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, այս տարվա հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքից ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի դիմումի քննությունը: Դիմումը ՍԴ մուտքագրվել էր հունվարի 21-ին: Փաշինյանը վիճարկում է թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի հունվարի 14-ի թիվ 17-Ա որոշումը: Դատական նիստին հարգելի պատճառով բացակայում էր
ԴԱՇՏԱԴԵՄԻ ԱՉՔԸ ԼՈՒՅՍ
Բջջային կապի օպերատոր Orange ընկերությունը 2,35 միլիոն դրամով Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում բացել է գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական կենտրոն: Ընկերության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ համակարգչային սրահը համալրված է 6 համակարգչով, տպիչ/սկաներով, Orange-ի Flybox սարքով, ինչը գյուղի բնակիչներին հնարավորություն է տալու ոչ միայն կապի մեջ լինել աշխարհի հետ, այլ նաեւ մասնակցել համակարգչային դասընթացների:
ՀԻՄԱ ԷԼ՝ ԴԱՍԱԿԱՆ ԺԱՆՏԱԽՏ
Փետրվարի 24-ին Տավուշի մարզի Կողբ գյուղում խոզերի դասական ժանտախտ է բռնկվել: Ներկայումս վարակը տարածվել է նաեւ Արճիս, Լճկաձոր, Բագրատաշեն գյուղերում: Սննդամթերքի անվտանգության եւ անասնաբուժական պետական տեսչության Տավուշի մարզային կենտրոնի անասնաբուժության գլխավոր մասնագետ Նորիկ Գիշյանից տեղեկացանք, որ դասական ժանտախտը ախտորոշվել է լաբորատոր հետազոտություններով, ներկայումս համաճարակը գնալով տարածվում է: Խոզերի ամենամեծ անկումը եղել է Կողբում: Կողբի գյուղապետարանը
Տարին սկսվել է, խախտումներն էլ՝ հետը
2010 թվականը բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժինը սկսել է ապօրինի ծառահատման եւ որսագողության դեպքերի բացահայտմամբ: Հունվար ամսին բաժինը Գորիսի տարածաշրջանում արձանագրել է ապօրինի ծառահատման մեկ դեպք, իսկ փետրվարին տեսչության աշխատակիցները հերթական շրջայցի ժամանակ Մեղրու տարածաշրջանում հայտնաբերել են 5 քաղաքացու, որոնց մոտ եղել է 2 ինքնաձիգ ու մեկ որսորդական հրացան: Քաղաքացիները կասկածվում են որսագողության մեջ,
ԼԱՎԻՑ-ՎԱՏԻՑ
ՀՀ մարզպետները հատկապես վատ են աշխատում մշակույթի, սպորտի, տեղական ինքնակառավարման եւ պետական կառույցների հետ համագործակցության ոլորտներում:Առաջինն ու վերջինը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյան: Առաջինն ու վերջինը՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյան, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյան: «Առավոտը» 2009թ. մարտի 10-ին «Մարզպետներին «կչափեն» լուրով տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը հաստատել է մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները.


















































